twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Վարդանյանի անիմաստ խոսքերը Նման բան նույնիսկ Քիմ Քարդաշյանի մտքով չի անցել

04 Հունիսի 2023 14:19

Չեմ զարմանա, եթե մի օր հայտնվի հաղորդագրություն այն մասին, որ Քիմ Քարդաշյանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրում է ռեփեր Քանյե Ուեսթի հետ իր բաժանվելու համար։ Ասեմ ավելին, չեմ զարմանա նույնիսկ նրա համար, որ հայկական արմատներով ամերիկյան ռեալիթի շոուի այդ աստղը հայտարարի, որ Քանյեի հետ խզումը տեղի է ունեցել 44-օրյա պատերազմում հայկական բանակի ջախջախիչ պարտության պատճառով։

Հարցրեք՝ ի՞նչ կապ ունի Քիմի և Քանյեի լուծարված ամուսնությունը ադրբեջանա-հայկական պատերազմի, օկուպացիոն երկրի բանակի պարտության և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Առաջին հայացքից՝ ոչ մի։ Բայց ես այս օրինակը բերեցի ցույց տալու համար, թե որքան անհեթեթ տեսք ունեն նրանք, ովքեր փորձում են ադրբեջանա-հայկական պատերազմի և դրա հետևանքների թեմայով արդիականանալու ձգտումներում օձին խաչասերել ոզնու հետ։

Ուրիշի խաղում խաղազինվորի կասկածելի համբավին արժանացած նման ծաղրանկարային կերպարներից մեկը, ով իր բերանը բացում է բացառապես Մոսկվայից խնամարկուների հրահանգով, հանդիսանում է ազգությամբ հայ ռուսաստանցի միլիարդատերը, ով անցյալ տարվա աշնանը հրաժարվել էր Ռուսաստանի քաղաքացիությունից, որպեսզի հաստատվի Ղարաբաղում ռուս խաղաղապահների ժամանակավոր պատասխանատվության գոտում։ Այնտեղ նա մղվում էր դեպի իշխանության և արդյունքում ստանալով «պետնախարարի» կարգավիճակ՝ հայտնվեց ղարաբաղյան անջատողականների շարքերում։

Այդ կարգավիճակը իր իրական հարթության մեջ հավասար էր նրան, որով օժտվում են հոգե-նյարդաբանական դիսպանսերի բուժառուները։ Այնտեղ կան և՛ Նապոլեոններ, և՛ Մակեդոնացի Ալեքսանդրներ, իսկ նման բնույթի հայկական հաստատություններում հավանաբար կարող են հայտնվել նաև Տիգրան Մեծեր, որոնց հետևից գիշերանոթների մեջ դուրս կբերեն այն «ծովերը», որոնց միջև, իբր, երբևիցե ծավալվել է «Մեծ Հայքը»։ Վարդանյանը վերը թվարկված անձանցից որևէ մեկին իրեն չի հայտարարել, բայց նրա դիրքը ուներ, այո և մինչև օրս ունի շատ ծիծաղելի տեսք։

Նրա և հոգեբուժարանի բնակիչների միջև միակ տարբերությունը նրանում է, որ այժմ նա ընդհանրապես ոչ մի կարգավիճակ չունի՝ միայն Խանքենդիից Հայաստան փախչելու պատմությունը՝ ռուս խաղաղապահների մեքենայով, ընդ որում կեղտոտ սպիտակեղենի կույտերի տակ։ Եվ այս ողբերգազավեշտական կերպարը նորից անհեթեթություններ է դուրս տալիս, ամբողջ ուժով փչելով այտերը և հուսահատ փորձելով խաղալ արդեն պարտված խաղը։ Ընդ որում, Ռուբեն Կառլենովիչը որոշել է իր մասին հիշեցնել արդեն ֆեսբուքում։

«Այսօրվա «արցախի» խնդիրների համար պատասխանատվությունը դրված է ոչ քաղաքական կառավարման, ոչ միջազգային դիվանագիտության մեջ ոչ մի փորձ չունեցող մի մարդու՝ սխալ բանակցողի վրա։ Բանակցային գործընթացը կեղծ ճանապարհով գնաց մի մարդու պատճառով, ով այսօր, առանց օրինական հիմքերի, միանձնյա որոշել է «արցախը», ըստ էության, հանձնել»,– բարբառել է Վարդանյանը։

Այդ նա այսպես ակնարկում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին։ Իսկ այն մասին, որ «ճիշտ բանակցողների» օրոք, իսկ նրանք, պետք է ենթադրել՝ Վարդանյանը նկատի ունի Հայաստանի Հանրապետության նախկին ղեկավարներին, աշխարհի ոչ մի երկիր չի ճանաչել Ադրբեջանի օկուպացված տարածքները որպես հայկական, նա կարծես թե մոռացել է։ Ընդհակառակը, եղել են Անվտանգության խորհրդի և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի համապատասխան բանաձևեր, որոնցում ճանաչվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և պարունակել են՝ մեր հողերից հայկական օկուպացիոն զորքերը դուրս բերելու մասին կոչեր։

Չգիտես ինչու «ճիշտ բանակցողները» չկարողացան կասեցնել այդ բանաձեւերի ընդունումը։ Բացի այդ, նրանց օրոք ոչ ոք և ոչ մի տեղ չճանաչեց առասպելական «արցախը»։ Գումարած, «սխալ» Փաշինյանը հեռացրեց «ճիշտ» Սերժ Սարգսյանին, իսկ նրա հետ նաև ամբողջ ղարաբաղյան կլանը։ Իսկ երբ այս ամենը տեղի ունեցավ, Վարդանյանը իր համար նստած էր Մոսկվայում, և չէր երևում քաղաքական տախտակի վրա՝ «բոլորովին» բառից։

Նրան, որպես խաղազինվոր օգտագործելու որոշումը ավելի ուշ է ընդունվել։ Մինչ այդ ժամանակ Հայաստանն արդեն պարտվել էր 44-օրյա պատերազմում, և Փաշինյանը ստիպված էր 2020 թվականի նոյեմբերի 10-ի գիշերը ստորագրել Եռակողմ հայտարարությունը։ Այլ կերպ նա չէր կարող վարվել, քանի որ ադրբեջանական բանակը այդ ժամանակ արդեն ազատագրել էր Շուշան ու մեր մյուս հողերը՝ ունենալով Հայաստանի ԶՈւ-ի մնացորդները ջախջախելու լիակատար հնարավորություն։ Վարդանյանը այս ամենի մասին գիտի, բայց գիտակցաբար նախընտրում է պարզունակ մանիպուլյացիաները։

Այսինքն՝ նա փորձում է ստեղծել այնպիսի տեսիլք, կարծես թե 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակը հեշտ է եղել, քանի որ օկուպացված հողերը նրան հանձնվել են գրեթե առանց մարտերի։ Իսկ իրականում էլ Փաշինյանը կառչել էր ցանկացած ծղոտից՝ ձգտելով խուսափել հայկական բանակի պարտությունից. զանգահարել է աշխարհի տարբեր երկրների նախագահներին և նույնիսկ մի շարք հրեշավոր հանցագործություններ է կատարել, ներառյալ ադրբեջանական խաղաղ քաղաքներ՝ Գյանջայի, Բարդայի, Մինգեչևիրի ռմբակոծում, ինչի հետևանքով զոհվեցին կանայք և երեխաներ։

Բայց դա չօգնեց ո՛չ նրան, ո՛չ Հայաստանին։ Ադրբեջանը Նիկոլ Վովաևիչին ստիպեց ընդունել պարտությունը։ Իսկ ավելի ուշ, օգտագործելով քաղաքական, դիվանագիտական, ռազմական համոզման մեթոդները՝ Ադրբեջանը նրան ստիպեց ճանաչել նաև մեր երկրի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանը։ Եվ նույնիսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հովանավորությունը Փաշինյանին և Հայաստանին ոչ մի կերպ չօգնեցին խուսափելո անխուսափելիից։

Վերջիվերջո, նույնիսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, չնայած այն բանին, որ Երևանում՝ 44-օրյա պատերազմին Մոսկվայի անմիջական միջամտության հույս ունեին, ստիպված եղավ արձանագրել, որ ռազմական գործողությունները ծավալվում են ողջ աշխարհի կողմից ճանաչված Ադրբեջանի տարածքներում, և դրա համար էլ ոչ ոք չի կարող ինչ-որ մի տեղ միջամտել: Դե հասկանալի է, Վարդանյանը երբեք դժգոհություն չի արտահայտի ռուսական պետության ղեկավարին, նրան «վատ բանակցող» չի անվանի։

Նրա համար շատ ավելի հեշտ է բարբաջել Փաշինյանի մասին։ Այստեղ ես կնշեմ, որ հայկական ծագումով ռուսաստանցի քարոզիչներ Մարգո Սիմոնյանն ու նրա ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը նույնպես ամեն ինչում մեղադրում են հենց Փաշինյանին։ Միայն թե նրանք կոնկրետ անվանում են այդ անունը, ընդ որում ամենաանաչառ մականուններով։

Արդյունքում Սիմոնյանին և Քեոսայանին արգելեցին Հայաստան մուտքը։ Արդար կլիներ, որպեսզի և Վարդանյանը արդյունքում Փաշինյանից ստանար նույն պատասխանը։ Առավել ևս, որ նախադեպը արդեն կա: Ուկրաինայում՝ Խանքենդիում մոսկովյան ուղեգրվածին ներառել են «Խաղաղարար» պատժամիջոցային բազայի մեջ։ «Խաղաղարար կենտրոնը» իրավապահ մարմիններին խնդրում է կայքում այդ հրապարակումը դիտարկել՝ որպես հայտարարություն այս քաղաքացու կողմից Ուկրաինայի ազգային անվտանգության, խաղաղության, մարդկային անվտանգության և միջազգային իրավակարգի, ինչպես նաև այլ իրավախախտումների դեմ կանխամտածված գործողություններ կատարելու մասին հայտարարություն»,- ասվում է Կենտրոնի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Այստեղ հարկ է հիշեցնել, որ Ուկրաինայի կառավարությունը Վարդանյանի նկատմամբ պատժամիջոցներ է կիրառել դեռևս 2022 թվականի հոկտեմբերին։ Բայց հերթական հիշեցումը այն մասին, որ նա հանդիսանում է անհուսալի անձնավորություն՝ չի խանգարի։ Առավել ևս, որ 2014 թվականին Դոնբասում դիվերսիոն գործողությունները ղեկավարած ՀԳՎ-ի նախկին գնդապետ Իգոր Ստրելկովը (Գիրկին) Վարդանյանի անցիալի մասին շատ հետաքրքիր խոստովանություն է արել։

Ստրելկովը հայտնել է, որ Վարդանյանը հանդիսանում է այսպես կոչված «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» նախկին «ղեկավարի», իսկ այժմ Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, Դոնբասում անջատողականության և 2014 թվականին Ղրիմի անեքսիայի համար պատասխանատու Ալեքսանդր Բորոդայի հովանավորներից մեկը։ Նման խոստովանություններից հետո արժե սպասել՝ Վարդանյանի նկատմամբ ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից պատժամիջոցների կիրառմանը։ Դրանից հետո էլ ավելի ծիծաղելի կլինի լսել նրա դատողությունները բանակցողների մասին։ Սակայն, նա հիմա էլ ավելի անհեթեթ տեսք ունի, գրեթե Քիմ Քարդաշյանի նման, եթե նա սկսեր Ուեսթի հետ իր հարաբերությունների խզման մեջ մեղադրել... Նիկոլ Վովաևիչին:

Աքպեր Հասանով

Caliber.Az
Դիտումներ: 234

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

«Ադրբեջանական բանակը երբեք կրակ չի բացում խաղաղ բնակիչների վրա» Պաշտպանության նախարարության հայտարարությունը

200
10 Մայիսի 2025 12:19
2

Վիդեոփաստ. հայերը փորձում են սադրել ադրբեջանական բանակին

166
10 Մայիսի 2025 09:31
3

Այսօր Հեյդար Ալիևի ծննդյան օրն է

130
10 Մայիսի 2025 09:27
4

Ալիևները հարգանքի տուրք են մատուցել ֆաշիզմի դեմ պայքարում զոհված Ադրբեջանի զավակների հիշատակին

75
09 Մայիսի 2025 10:40
5

Ալիևը գրառում է արել մայիսի 9-ի կապակցությամբ ԼՈՒՍԱՆԿԱՐ

74
09 Մայիսի 2025 10:42
6

Ալիևը՝ Անգոլայի նախագահին. Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս աֆրիկյան երկրների հետ կապերի զարգացմանը

74
09 Մայիսի 2025 13:13
7

Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան քննարկել են աուդիտի ոլորտում նորարարությունների ներդրումը

73
09 Մայիսի 2025 13:12
8

Ալիևները այցելել են համազգային առաջնորդի շիրիմին

68
09 Մայիսի 2025 10:41
9

Ադրբեջանցի զինվորականները հաջողությամբ մասնակցել են Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին

66
09 Մայիսի 2025 10:44
10

Տեղի է ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի ՌԾՈՒ ներկայացուցիչների հանդիպումը

65
09 Մայիսի 2025 11:14
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading