twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..

AZAL-ը հայտնել է իր ինքնաթիռի կործանման պատճառը

Վերլուծություն
A+
A-

«Վճռական պատասխան 2»-ը կլինի էլ ավելի ցավալի Բաքուն զգուշացնում է չափն անցած Երևանին

14 Սեպտեմբերի 2023 13:01

Մեկ տարի առաջ, սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ Հայաստանի զինված ուժերը լայնածավալ զինված սադրանք ձեռնարկեցին ադրբեջանա-հայկական պայմանական սահմանի՝ Դաշքեսանի, Քելբեջարի, Լաչինի և Զանգիլանի ուղղություններով, ինչը հանգեցրեց ռազմական լուրջ բախումների։ Սա առաջին խոշոր էսկալացիան էր 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակից, այսինքն՝ հետկոնֆլիկտային ժամանակահատվածից հետո։ Իսկ ըստ էության, տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, քան պաշտոնական Երեւանի եւ հայ հասարակության ոչ պակաս մասի վաղուց զսպվող ռեւանշիստական նկրտումների պոռթկումը։

2022 թվականի սեպտեմբերյան ռազմական բախումները՝ մի կողմից մարտական փորձություն են, իսկ մյուս կողմից՝ տարածաշրջանում ուժերի հաստատված հավասարակշռությունը փոխելու Հայաստանի ջղաձգային փորձ։ Հակառակորդի սադրանքը, իհարկե, արագ և հաջողությամբ ճնշվեց Ադրբեջանի ԶՈւ-ի ստորաբաժանումների կողմից, իսկ այն ամենը, ինչին հասավ Հայաստանը՝ ևս մեկ նվաստացուցիչ պարտությունն էր «Երկաթե բռունցքի» ջախջախիչ հարվածից հետո։ Սակայն, նույնիսկ սեպտեմբերյան սադրանքի անհաջող ճիգերից հետո, Երևանում պատշաճ հետևություններ չարեցին, չգիտակցեցին, որ եթե երկիրը ընտրել է սադրանքների և պատերազմի ուղին, ապա պետք է պատրաստ լինի նոր կորուստների և ուժով խաղաղություն պարտադրելուն։ Բայց Հայաստանին, ըստ երևույթին, ողջ կյանքի ընթացքում վիճակված է ոտք դնել նույն փոցխի վրա՝ իր կողմից ծանր զենքի կիրառմամբ յուրաքանչյուր նոր սադրանքը նրա համար վերածվում է ցավալից կորուստների։ Ինչպես և 2022 թվականի աշնանը, այսօր էլ նա կեղծ քարոզչությամբ ու անվերջ բողոքներով ձգտում է հասնել՝ հակամարտության մեջ երրորդ երկրներին ներքաշելուն։ Բայց եթե այն ժամանակ հայերը հույսը դնում էին Ռուսաստանի վրա, որի հետ կայանում են նույն ռազմական դաշինքում՝ ՀԱՊԿ-ում, ապա հիմա ապավինում են Արևմուտքին։

Բայց, ինչպես էլ որ լինի, տարածաշրջանում նոր պայթյունավտանգ իրավիճակի պատասխանատվությունը կրկին Երեւանի վրա է։ Այս մասին մեկ տարի առաջ նշել է Ադրբեջանի նախագահ, երկրի զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանի սադրանքների կապակցությամբ ադրբեջանական բանակի հրամանատարության հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ։

Առավել ևս, այն մասին, որ Հայաստանը տարածաշրջանում նպատակաուղղված անցկացրել և անցկացնում է սադրիչ քաղաքականություն՝ խոսում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մասնավորապես, 2022 թվականի սեպտեմբերի 7-ին Վլադիվոստոկի տնտեսական ֆորումում ունեցած ելույթի ժամանակ նրա հնչեցրած հայտարարությունը։ Այդ ժամանակ նա փաստորեն անզգուշությամբ դուրս տվեց Հարավային Կովկասում հնարավոր էսկալացիայի առնչությամբ, իր «մտահոգությունը» արտահայտելով այս փաստի կապակցությամբ, որը, ինչպես պարզվեց մի քանի օր անց, դարձավ հետագա ռազմական բախումների նախագուշակը։ Այսինքն՝ սա հստակ հաստատում է, որ Հայաստանը պատրաստվում է ռեւանշի և դրա համար ստեղծում է քաղաքական, ռազմական և տեղեկատվական բազա։

Այս մասին պերճախոս վկայում են նաև հետևյալ փաստերը։ Նախ, հետպատերազմյան ժամանակահատվածում Հայաստանը, միջազգային ասպարեզում արշավ անցկացնելով Ադրբեջանի դեմ, սաբոտաժի է ենթարկել՝ խաղաղ բանակցությունների ապահովման, տարածաշրջանում անվտանգության և հաղորդակցությունների բացման համար ձեռնարկվող բոլոր նախաձեռնություններն ու ջանքերը։ Նա գործնականում խուսափել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված Եռակողմ հայտարարության դրույթների կատարումից։

Երկրորդը՝ բառացիորեն հետկոնֆլիկտային ժամանակահատվածի սկզբից Երևանը իրեն հասանելի բոլոր մեթոդներով թեժացնում է մթնոլորտը տարածաշրջանում։ Օրինակ, Հայաստանի Հանրապետությունից Ղարաբաղ մաքսանենգությամբ փոխադրվում էին զենք ու հրոսակային խմբավորումների անձնակազմ։ Եվ դա շարունակվել է այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը դա չի դադարեցրել Լաչինի ճանապարհին սահմանային անցակետի տեղադրմամբ։

Երրորդը, ամենևին էլ պատահական չէ, որ «քարերի երկրի» ղեկավարությունը լրջորեն զբաղվում տարբեր երկրներից զենքի գնմամբ։ Զուգահեռաբար Երևանը ձգտում է նոր ռազմական օբյեկտներ կառուցել Ադրբեջանի հետ սահմանին, ձևավորել մարտահենադաշտ Քելբեջարի և Լաչինի ուղղությամբ ապագա հարձակման համար։

Իր հերթին, Ադրբեջանը բազմիցս տարբեր միջազգային մակարդակներում մերկացրել է Հայաստանի ռեւանշիստական քաղաքականությունը՝ բերելով կոնկրետ փաստեր և Հայաստանի իշխանություններին զգուշացնելով իրենց համար հնարավոր ծանր հետևանքների մասին։ Նրանց տեղին հիշեցրել են նաև 2020 թվականի հուլիսին Թովուզի շրջանի ուղղությամբ նրանց սադրանքին ավելի քան կոշտ պատասխանը։ Ի դեպ, կցանականյի հիշեցնել, թե ինչպես 2020 թվականի հուլիսի 14-ին Բաքվում անցկացվեց բազմահազարանոց երթ՝ ի պաշտպանություն Զինված ուժերի և Գերագույն գլխավոր հրամանատարի։ Նախագահ Իլհամ Ալիևի կոչին արձագանքած տասնյակ հազարավոր երիտասարդները դիմեցին զորահավաքի և զորակոչի պետական ծառայության բաժիններ՝ ցանկություն հայտնելով ինքնակամ մեկնել մարտական գործողությունների շրջան։ Թովուզի հնգօրյա մարտերը դարձան ադրբեջանական զինուժի հետագա ռազմական հաջողությունների ավետաբերը, որի պսակը դարձավ ադրբեջանական հողերի ազատագրումը հայ զավթիչների լծից։

Այսպիսով, Հայաստանի յուրաքանչյուր նոր արկածախնդրությունը նրա համար վերածվում է ձախողման։ Եվ ինչը կարող է լինել Նրա ավելի մեծ ապացույցը, քան ադրբեջանական բանակի հաղթական երթը պատերազմի բոլոր 44 օրերի ընթացքում։

Հաղթանակը մեզ հեշտությամբ չտրվեց՝ հազարավոր զոհված զինվորականներ և խաղաղ բնակիչներ, բազմաթիվ ավերածություններ քաղաքներում և գյուղերում, բայց մեր հարազատ հողը մենք ազատագրեցինք։ Մեր զինվորների ու սպաների արյունը իզուր չթափվեց։ Եվ մենք այլևս ոչ մեկին թույլ չենք տա ագրեսիվ նպատակներով ներխուժել մեր տարածքներ։ Ցանկացած սադրանք կկանխվի։

Caliber.Az
Դիտումներ: 480

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Հետաքննության նախնական արդյունքները. AZAL-ի ինքնաթիռը խոցվել է ռուսական ՀՕՊ-ի կողմից Բացառիկ տվյալներ Caliber.Az-ից

494
26 Դեկտեմբերի 2024 17:32
2

AZAL-ի ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ակտաուում ՏԵՍԱՆՅՈՒԹ / ԹԱՐՄԱՑՎԱԾ

189
26 Դեկտեմբերի 2024 17:34
3

AZAL-ի չվերթը. կյանքի ու մահվան միջև «Embraer 190»-ի կործանման պատճառները հետաքննվում են

99
26 Դեկտեմբերի 2024 16:58
4

Հերոսներ՝ մեր մեջ Նրանք չէին մտածում իրենց մասին՝ հոգ տանելով ուղեւորների կյանքի մասին

92
26 Դեկտեմբերի 2024 18:45
5

Մեծ վերադարձ. ևս 49 ընտանիք ուղևորվել է Ջաբրայիլ

59
25 Դեկտեմբերի 2024 10:31
6

Խորամանկը, երկու պարտվող և մեկ ստվեր Փաշինյանը խաղադրույք է կատարում արագացման վրա

54
26 Դեկտեմբերի 2024 09:22
7

Ղազախստան են գործուղվել Ադրբեջանի պետականկառույցների ներկայացուցիչներ Նախագահի կարգադրությամբ

54
25 Դեկտեմբերի 2024 14:09
8

Ուրալօղլու. Թուրքիան շարունակում է բանակցությունները Ադրբեջանի հետ Զանգեզուրի միջանցքի շուրջ

53
25 Դեկտեմբերի 2024 10:47
9

Ալիևը Ռուսաստանից Բաքու է վերադարձել Ակտաուում տեղի ունեցած ավիավթարի պատճառով

53
25 Դեկտեմբերի 2024 15:22
10

Ալիև. Ավիավթարի հարցը պետք է ամբողջությամբ հետաքննվի

52
25 Դեկտեմբերի 2024 17:46
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading