twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..

AZAL-ի ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ակտաուում

Վերլուծություն
A+
A-

Տոկություն և՛ մարտի դաշտում, և՛ Լաչինի ճանապարհին Երիտասարդություն, որը դաստիրակված է հայրենասիրության ոգով

13 Հունվարի 2023 17:45

Լաչինի ճանապարհին ադրբեջանցի բնապահպան-ակտիվիստների բողոքի ակցիայի մեկնարկից արդեն անցել է մեկ ամսից ավել, որն ամբողջությամբ ցույց տվեց Ադրբեջանի քաղաքացիական հասարակության անսասան տոկունությունն ու անխորտակելի միասնությունը։ Չնայած ցրտին և հակառակ մեր երկրի բոլոր չարագործների չարությանը, ակցիան ոչ մի օրով, ոչ մի ժամով չի դադարում։ Բողոքելով ղարաբաղյան հողի բնական պաշարների թալանի դեմ, մեր ակտիվիստները, նույնիսկ հունվարի սառնամանիքին, վճռական են և նպատակադրված են հասնել իրենց բոլոր պահանջների կատարմանը։ Այս «ճշմարտության դեսանտի» ողնաշարը Ադրբեջանի տարբեր վայրերից Ղարաբաղ եկած երիտասարդությունն է։

Բնապահպան ակտիվիստները և ՈԿԿ-ների ներկայացուցիչները պնդում են, որպեսզի մոնիտորինգի ենթարկվեն Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական շրջանում գտնվող «Գըզըլբուլաղ» և «Դեմիրլիի» ոսկու և պղնձամոլիբդենային հանքավայրերը, սակայն հայկական քարոզչությունը չի զլանում այս խաղաղ գործողությունը վերածել տարածաշրջանում բնակվող հայերի դեմ Խանքենդիում «մարդասիրական» ճգնաժամ կազմակերպելու նպատակով «գործողության»։ Բայց հայկական այս կեղծիքը չգործեց, չգտավ միջազգային հարության լայն աջակցությունը և համակրանքը, թեև Երևանի լոբբին և արտասահմանում սփյուռքը շատ էր ձգտում դրան։ Միևնույն ժամանակ, աշխարհի առաջատար երկրների կառավարությունները և միջազգային կազմակերպությունները, այդ թվում նաև գլխավոր արբիտր՝ ՄԱԿ-ը, համբերատար լսելով հայերին, չեն շտապում հայտարարել Մոսկվայի ֆինանսական գործեր կատարող Վարդանյանի և նրա թիմի կողմից ադրբեջանական օգտակար հանածոների թալանի անօրինականության մասին։ Սակայն ամեն ինչ դեռ առջեւում է՝ կգա ժամանակը, եւ ադրբեջանական հողը թալանողները կստանան ըստ արժանավույն։

Հունվարի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում մանրամասն նկարագրել է Լաչինի ճանապարհին տիրող իրավիճակը, անդրադառնալով նաև այս թեմայով հայկական ֆեյքերին։ Պետության ղեկավարը ընդգծել է, որ անխղճություն է Լաչին-Խանքենդի ճանապարհին տեղի ունեցող իրադարձությունները անվանել «շրջափակում», քանի որ ակցիայի ընթացքում այդ ճանապարհով անցել են խաղաղապահների գրեթե չորս հարյուր բեռնատարներ։

«Իհարկե, այնտեղից անցնող բոլոր տրանսպորտային միջոցները նույնիսկ մինչ ներկայիս ակցիան, գտնվում էին հսկողության տակ։ Մենք ինչպե՞ս ենք իմացել, որ իրանական բեռնատարներն այնտեղ վառելիք են տեղափոխում։ Մենք այնտեղ տեսել ենք։ Թեեւ իրանական կողմը նախկինում փորձել է հերքել դա։ Նրանք նույնիսկ կեղծ հայկական համարանիշներ էին տեղադրել իրանական մեքենաների վրա՝ փորձելով նման պարզունակ մակարդակով խաբել մեզ»,- նշել է նախագահ Ալիևը։

Նախագահը հստակ ուրվագծել է նաև էկոակտիվիստների առաջնահերթությունները՝ մատնանշելով, որ նրանց նպատակը, ինչպես և ողջ Ադրբեջանի նպատակը, ամենևին էլ շրջափակումը չէ, և բոլոր առաջադրված պայմանները միանգամայն արդարացի են։ «Պահանջվում է մոնիտորինգ, տեսչական ստուգում, ապօրինի շահագործման դադարեցում, և մենք կհասնենք դրան»,- ասել է նա՝ դրանով իսկ մերկացնելով Ղարաբաղի հարստությունն ազատորեն թալանելու Վարդանյան հրոսակախմբի փորձերը։

Բողոքի ցույցերին մասնակցող երիտասարդ ադրբեջանցիների տոկունությունը ապշեցուցիչ է։ Կան նաև առաջին արդյունքները. հայտնի է, որ ակցիայից վախեցած Վարդանյանը և իր խառնախումբը դադարեցրել են հանքերում աշխատանքը։ Գողությունը չափազանց ակնհայտ դարձավ։

Նախագահ Իլհամ Ալիևը իր հարցազրույցում երիտասարդների վճռական տրամադրվածությունը, նրանց քաղաքացիական խիզախությունը նշել է առանձնահատուկ ձևով։ Նրա խոսքով, Լաչին-Խանքենդի ճանապարհին հավաքված երիտասարդությունը «հանդիսանում է մեր հպարտությունը»։

«Գիշեր-ցերեկ, ցրտին ու սառնամանիքին նրանք այնտեղ են գտնվում, արդարություն են պահանջում ու ևս մեկ անգամ ողջ աշխարհին ցույց են տալիս, թե ինչպիսի բարձր հատկանիշներով են օժտված ադրբեջանցի երիտասարդության ներկայացուցիչները։ Անջատողականները, ինչպես ասում են՝ իրենցից մեկ քայլ են հեռու, զբաղվում են աշխարհում բացարձակապես կեղծ տեղեկատվության տարածմամբ»,- ասել է նախագահ Ալիևը։

Երիտասարդ էկոակտիվիստների համառությունն ու ոգու ուժը իրոք հանդիսանում է մարտահրավեր մեր բոլոր կատաղի չարախոսների համար՝ դա առանձնապես հասկանում ես, նայելով, թե ինչպես է հայկական կողմը փորձում նմանակերպել նման մարտավարությունը։ Շատերն են հավանաբար հիշում, թե ինչպես է Վարդանյանի քարոզչական բրիգադը, Խանքենդիից խաղաղ բնակիչների քողի տակ, հայտարարել Լաչինի ճանապարհին «շրջափակումը» վերացնելու պահանջով պատասխան հանրահավաք անցկացնելու ցանկության մասին։ Ռուս խաղաղապահները թույլ չտվեցին հայերին մոտենալ ադրբեջանցի բնապահպան ակտիվիստներին, բայց դա, ըստ երևույթին, լավ դաս դարձավ նրանց համար, որպեսզի մոռանան իրենց հայտարարությունների մասին։ Բայց, չէ որ, կարծես թե ինչ տարբերություն, թե որտեղ անցկացնել բողոքի ակցիաները՝ ռուս խաղաղապահների անցակետից մի քիչ մոտ, թե մի քիչ հեռու։ Խանքենդիի հայերի մի փոքր խմբին նույնիսկ հաջողվեց հանդիպել ՌԽՔ-ի ներկայացուցիչների հետ, բայց, սառչելով, նորից դեպի տուն գնացին՝ դրանով ավարտվեց հայկական ողջ հերոսությունը։ Հայերի խանդավառությանը, ըստ երևույթին, ջարդուփշուր եղան ղարաբաղյան սառնամանիքներից։ Ջերմության ու ապահովության մեջ, կուշտ ու գոհ, շատ ավելի հեշտ է բղավել ու հայտարարել մտացածին «շրջափակման» մասին։

Անշուշտ, մեր մատաղ սերնդի զարմանալի խիզախությունը, իր ուժերում ինքնավստահությունը, իր հայրենիքի հանդեպ սերը և անձնազոհության պատրաստակամությունը շատ ավելին են, քան Լաչինի ճանապարհի գործողությունները։ Ինչ արժե միայն 44-օրյա պատերազմի ընթացքում երիտասարդ ադրբեջանցի զինվորների սխրանքը՝ չէ որ հատկապես հաղթանակի նրանց անսասան հավատը, անձնուրաց քաջությունն ու արիությունը դարձան վճռորոշ հայ օկուպանտների հետ մարտադաշտերում։ Որոնք շատ արագ դողացին ու փախան։ Վախը մեծ աչքեր ունի. կռիվների օրերին հայ զինվորների համար ողորմելի պատրվակը «երկաթե ասկերների» մասին պատմություններն էին, ովքեր գնում են կռվի՝ ուշադրություն չդարձնելով ոչ փամփուշտներին, ոչ մահաբեր ականանետներին և նույնիսկ վիրավոր շարունակում էին կռվել։ Նման պատմություններից հետո հայկական գումարտակները շատ արագ փախան մարտի դաշտից՝ հորիզոնում հազիվ տեսնելով մեր զինվորներին։

Ադրբեջանցի զինվորների սխրագործությունների և թշնամուն դիմակայելու ունակ նոր երիտասարդ սերնդի դաստիարակման կարևորության մասին նախագահ Ալիևը ասել է 2021 թվականի նոյեմբերի 8-ին Շուշայում՝ Հաղթանակի տարեդարձին նվիրված զինվորականների առջեւ ունեցած իր ելույթում։ Նրա խոսքով, հաղթանակի գործոնը կապված էր մատաղ սերնդի դաստիարակության հետ։

«Մենք հիանալի հասկանում էինք, որ զենքը, զինամթերքը, հզոր տնտեսությունը, հաջողությունը միջազգային ասպարեզում, մնացած բոլոր գործոնները ոչ մի նշանակություն չեն ունենա, եթե մեր քաղաքացիները չցուցադրեն իրենց ուժը հողի, հայրենիքի համար պայքարում։ Մեծ ուշադրություն հատկացնելով դաստիարակչական աշխատանքին` մենք երիտասարդներին դաստիարակել ենք հայրենասիրական ոգով»,- այդ ժամանակ ընդգծել է նախագահը։

«Հայրենասիրության ոգով դաստիարակված երիտասարդները, զոհաբերելով կյանքը, իրենց արյան գնով կարողացան թշնամուց խլել մեր սուրբ հողերը»,- ասել է նա։

Խորհելով նախագահի խոսքերի մասին, հետևելով Լաչինի ճանապարհին սառնամանիքին բողոքող մեր երիտասարդության անձնուրաց քաղաքացիական դիրքորոշմանըը, հասկանում ես. միայն այդպիսի ակտիվ, վերակազմավորմանը և փոփոխություններին տրամադրված երիտասարդ հասարակության հետ կարող ենք վստահորեն առաջ շարժվել, որակապես բարելավելով մեր իրականությունը։

Caliber.Az
Դիտումներ: 231

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Հայաստանի ռազմական դաշինքներ՝ Ֆրանսիա, Հնդկաստան և հունական հետք Բաքվի արձագանքը իրեն երկար սպասել չի տա

180
23 Դեկտեմբերի 2024 15:59
2

Նպատակը` իշխանությունը պահպանելն է Նիկոլ Փաշինյանի «խոստովանությունների» գինը

167
23 Դեկտեմբերի 2024 17:26
3

AZAL-ի ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ակտաուում ՏԵՍԱՆՅՈՒԹ / ԹԱՐՄԱՑՎԱԾ

111
25 Դեկտեմբերի 2024 19:02
4

Իլհամ Ալիևի ուղին. ժառանգորդություն և պատմական հաղթանակ Ադրբեջանի նախագահի ծննդյան օրվա առթիվ

108
24 Դեկտեմբերի 2024 18:35
5

Շուշա ժամանած նախկին հարկադիր վերաբնակներին բնակարանների բանալիներ են հանձնվել

89
23 Դեկտեմբերի 2024 17:03
6

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ դեսպանատանը

88
24 Դեկտեմբերի 2024 11:09
7

Պուտինը զանգահարել է Ալիևին

78
24 Դեկտեմբերի 2024 13:48
8

Ալիև. Ադրբեջանում կրոնական հողի վրա խտրականության և կոնֆլիկտների դեպքեր երբեք չեն եղել ԹԱՐՄԱՑՎԱԾ

75
23 Դեկտեմբերի 2024 12:45
9

Իլհամ Ալիևը դարձավ 63 տարեկան

75
24 Դեկտեմբերի 2024 09:21
10

Փաշազադե. Ղարաբաղում կրոնական գործիչների թիվն աճում է

62
23 Դեկտեմբերի 2024 14:58
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading