Ցանկացած դիմադրության հաղթահարում. Բաքվի բացառիկ մեթոդները Բրյուսելում Լայն ժպիտով և խիստ հայացքով
Ադրբեջանը, դատելով ամեն ինչից, նոր երանգ է հաղորդել երկխոսությանը և կոնսենսուսին։ Օգտվելով Բրյուսելի աջակցությունից՝ Բաքուն, անկասկած, մի քանի քայլով մոտեցել է Երևանի հետ հաշտության պայմանագրի կնքմանը և մեկնարկել է նախկինում ընդունված պարտավորությունների ու համաձայնագրերի մշակման նոր դինամիկա։ Ինչ արած, իրականությունն է այնպիսին, որ Ադրբեջանը հաճախ է ստիպված լինում զգալի ջանքերով հասնել նրան, ինչի վրա երկիրը կարող էր հույս դնել հաղթողի իրավունքով։ Արդյո՞ք չորրորդ հանդիպման գեներատորը կբավարարի խաղաղության և կայունության վերականգնման ճանապարհով հետագա շարժման համար, թե՞ որոշ ժամանակ անց մենք նորից ստիպված կլինենք Երևանին առաջ հրել մտրակի և քաղցրաբլիթի մեթոդով։
Համոզիչ նախապատմություն
Բրյուսելում Ալիևի և Փաշինյան չորրորդ հանդիպումը՝ անշուշտ, նոր փուլ է բանակցային գործընթացում։ Այս եզրակացությունը սրամտության համար չէ։ Նախապատրաստվելով բրյուսելյան նոր բանակցություններին արդեն պարզ էր, որ Ադրբեջանը հատուկ էջ է բացում այս գործընթացում, ձեռք բերելով օգտակար ակտիվ և զինվելով Երևանի թունավոր քաղաքականությունը ճնշելու գործիքներով։ Հատուկ և նոր՝ քանի որ Ադրբեջանը երկխոսությունը վերագործարկել է զգալիորեն այլ դիրքերով, օգոստոսին «Հատուցում» գործողության ժամանակ, ռազմավարական բարձունքներ գրավելու ժամանակ «բայրաքթարների» հմուտ կիրառմամբ և լեռնային կոմանդոսների օպերատիվ վիրտուոզությամբ ահաբեկելով հայկական անջատողականությունը և թափահարաելով Երևանի էշի համառությունը: Սա կարելի է անվանել «մկանների խաղ» և նույնիսկ հարց տալ՝ արդյոք դա անհրաժեշտ էր: Այո, մկանների նման խաղ եղել է, իհարկե և անհրաժեշտ էր, նախ, որպես պատասխան ադրբեջանցի զինվորի սպանության, իսկ երկրորդը, որպես բանակցային գործընթացի ակնհայտ խթան, պարզապես այն պատճառով, որ երբեմն հայկական կողմը ազդեցության այլ մեթոդները չի հասկանում։
Այդ իսկ պատճառով Բրյուսելի նոր փուլում սպասվում էր լինել, ավելի շուտ քաղցրաբլիթ, քանի որ մտրակը վերջերս արդեն գործել էր և իր ազդեցությունը թողել։ Չնայած, ինքստինքյան ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ։ Աղբյուրներից հայտնի է դարձել, որ հանդիպման կուլուարներում Իլհամ Ալիևի դիվանագիտական վիրտուոզ արվեստին ևս մեկ անգամ ստիպված է եղել բախվել՝ հայկական կողմից արդեն իսկ ուրվագծված հարցերի շրջանակի արգելափակմանը և բարդ թեմաներից խուսափելու փորձին։ Սակայն, նախագահ Ալիևը վստահորեն ճզմել է Երևանի հիստերիկ մանևրները։
Գործողությունների աշխարհագրություն
Բրյուսելը Ադրբեջանի համար ավելի շուդ դարձել է հանգիստ հաղթանակի նման մի բան, երբ հիմնական խնդիրն է եղել՝ Երևանի իներտության արձակման և սխալների վրա գործունյա աշխատանքին նրա ստիպելու նոր մեխանիզմի գործարկումը։ Եվ, չէ որ ամեն ինչ սկսեց պտտվել դեռ հանդիպման նախօրեին. Բրյուսելում հանդիպման նախօրեին Մոսկվայում տեղի ունեցավ Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետներ Շահին Մուստաֆաևի և Մհեր Գրիգորյանի մասնակցությամբ սահմանների սահմանազատման և անվտանգության հարցերով երկու ազգային հանձնաժողովների համատեղ նիստը։ Ինչպես և սպասվում էր, փոխվարչապետները հետագա աշխատանքի համար կտեղափոխվեն Բրյուսել։ Եվ չի կարելի չնշել, որ, կարծես թե, ի հայտ է եկել մեկ այլ դրական ասպեկտ՝ պայմանավորվածությունների տարբեր ուղղություններով աշխատանքը դադարում է լինել քաոսային, այն դառնում է ավելի համակարգված։ Ընդ որում, ինչպես Բրյուսելում, այնպես էլ Մոսկվայում դերակատարները հանգիստ ու հեշտությամբ մի հարթակից տեղափոխվում են մյուսը։
Երեւանը ստիպված էր քրտնել
Եվս մեկ կարևոր պահը նրանում է, որ բանակցություններում շոշափվել է հարցերի գրեթե ողջ փաթեթը։ Հանդիպման արդյունքներով Շառլ Միշելի հայտարարությունը ունի քննարկված թեմաների ձևաչափի և երկխոսության արդյունքի առումով հստակ ենթավերնագրեր։ Այստեղ կան, ինչպես սահմանային և հումանիտար հարցեր, այնպես էլ հաղորդակցությունների ապաշրջափակման խնդրի ավելի հստակ մշակում։ Այսինքն Իլհամ Ալիևը բարձրացրել և անդրադարձել է բոլոր այն արդիական, խնդրահարույց ու երկար ժամանակ կախված թեմաներին, որոնք առաջին հերթին պետք է քննարկել։ Պետք է ասել, որ այժմ Բաքուն բոլոր թեմաները կապում է կոնկրետ ժամանակահատվածների և որոշակի վերջնաժամկետի հետ, որպեսզի Երևանում արդեն ոչ ոք դես ու դեն չընկնեն և ջուր չծեծեն։ Պատահական չէ, որ, մեկնաբանելով բրյուսելյան բանակցությունների արդյունքները, Փաշինյանը, ծանր շունչ քաշելով, աշխատանքը անվանեց «ծավալուն»։ Կամ, ինչպես Շառլ Միշելը նշեց իր ելույթում, «մենք քննարկեցինք հարցերի ողջ հավաքածուն»։ Սա խոսում է այն մասին, որ Երևանին ստիպել են քրտնել և եռանդով շարժվել արագ պարի ռիթմով։
Խաղաղություն առանց բարի վեճի
Խաղաղության պայմանագրի իրականացումը՝ ակնհայտ բեկում է Բրյուսել-4-ի համար։ Ուշագրավ է առնվազն այն, որ խաղաղության պայմանագրի թեման դադարել է սավառնել ինչ-որ տեղ օդում, այլ դարձել է կոնկրետ երկխոսության ու քննարկման առարկա։ Երեւանին ստիպել են առարկայական վերադառնալ դրան, առավել ևս, հավատարիմ մնալ հստակ պայմաններին՝ մեկ ամսվա ընթացքում երկու երկրների արտգործնախարարությունների գծով կստեղծվեն խաղաղ պայմանագրի տեքստի վրա աշխատանքը սկսելու համար խմբեր։ Իսկ Իլհամ Ալիևի բարեհամբույր ժպիտը՝ դա այդ բարդ խնդիրների լուծման մեջ օլիմպիական տոկունության, անկոտրում կամքի նշան է։ Եվ նախագահի դիվանագիտական փորձը բերել է շոշափելի արդյունքներ։
Գլխավորը՝ արդեն պարզ է, այն է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև ապագա խաղաղության պայմանագիրը հիմնված է լինելու Բաքվի կողմից առաջ քաշված և Երևանի կողմից ընդունված հայտնի հինգ սկզբունքների վրա։ Հիշեցնենք, որ Ադրբեջանն առաջարկում է հարաբերությունների նորմալացման հետևյալ սկզբունքները.
- ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգային սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում;
- պետությունների միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության փոխադարձ հաստատում;
- ձեռնպահ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնալուց, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքներ և ուժ կիրառելուց, ինչպես նաև ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակների հետ անհամատեղելի այլ հանգամանքներից;
- պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում;
- տրանսպորտի և հաղորդակցությունների բացում, այլ համապատասխան հաղորդակցությունների հաստատում և փոխադարձ շահագռգռվածություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցություն;
Անհեթեթությունը անջատելու փորձեր
Չի կարելի չնկատել, որ Բրյուսելը առավելապես սահմանափակել է հայերի սպասումները նրանց համար բոլոր «սրբազան» պահերին։ Հազիվ թե մենք դրանց մասին լսենք: Շառլ Միշելի հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա կարգավիճակի, «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի» և ԵԱՀԿ-ի կեղծ խաղաղապահ Մինսկի խմբի մասին։ Բրյուսելն անջատել է բոլոր անօգուտ տարբերակները, իսկ գործողությունների արդյունավետության, առաջադրանքների թափանցիկության հարցերում համագործակցում է միայն Ադրբեջանի օրակարգի հետ։ Երեւանի բողոքները լսվում են, սակայն հայտարարությունների տեքստում չեն ներառում։
Օբյեկտիվ դատավճիռ
Միլլի Մեջլիսի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովի կարծիքով, որը նա հայտնել է Caliber.Az-ի հետ զրույցի ժամանակ՝ երկու երկրների ղեկավարների հանդիպումը եղել է բավականին ինտենսիվ, երկարատև և, եթե կողմնորոշվել Շառլ Միշելի հայտարարությունների վրա՝ չափազանց արդյունավետ: Դրա հետ միաժամանակ, ինչպես համարում է քաղաքագետը, դեռ վաղ է բեկման մասին խոսելը, սակայն զգացվում է, որ Փաշինյանը հիասթափված է նրանում, որ Մոսկվան մտադիր չէ սպասարկել հայկական «ցանկությունները», և նա կամ ցուցադրաբար, կամ նշելով դեպի Արևմուտք աստիճանական կողմնորոշմանի իր պատրաստակամությունը, որպես բանակցային հարթակի իր առաջնահերթությունը տվել է Բրյուսելին։ Ինչը, Մուսաբեկովի խոսքով, Մոսկվայում առաջացրել է բացասական արձագանք, «որը ձևակերպել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Մարիա Զախարովան, հայտարարելով, որ Բրյուսելը ցանկանում է, որ ամեն ինչ պատրաստ լինի, և որ իր աշխարհաքաղաքական հավակնությունների պատճառով ձգտում է ընդհատել Ռուսաստանի միջնորդական առաքելությունը»:
«Սա կատարյալ անհեթեթություն է։ Եվրամիությունն անում է այն, ինչ պետք է անի, և մեկը մյուսին չի խանգարում։ Եթե և՛ Մոսկվան, և՛ Բրյուսելը ձգտում են տարածաշրջանում կայունություն, խաղաղություն և անվտանգություն ապահովել, ապա ինչո՞ւ պետք է այդքան նախանձախնդիր լինել այս կամ այն կողմի ջանքերի նկատմամբ»,- հարցնում է քաղաքագետը։
Բրյուսելը, իր գնահատմամբ, ի տարբերություն Մոսկվայի, ոչ մի բացասական պահ չի արտահայտում Ռուսաստանի միջնորդության վերաբերյալ, բացառությամբ, որ առաջին և երկրորդ հանդիպումների համեմատ Շառլ Միշելը հարկ չի համարել խոսել 2020 թվականի նոյեմբերի 10-ի Եռակողմ հայտարարության մասին։
«Միևնույն ժամանակ Միշելը փորձում է առաջ տանել բոլոր այն բաները, որոնք մատնանշված էին Եռակողմ հայտարարության մեջ, բայց տեղապտույտ են տալիս. սահմանների սահմանազատում, տրանսպորտային միջանցքների գործարկում և խաղաղության պայմանագրի կնքում»,- նշել է քաղաքագետը։ .
Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, ապա ԱԳՆ ղեկավարները պետք է պատրաստեն տեքստը և սկսեն աշխատել դրա վրա։ «Տեսնենք, թե դա ինչպես կիրականացվի»,- հավելել է քաղաքագետը։
Իսկ ազդարարված նոյեմբերին առաջնորդների նոր հանդիպումը, նրա խոսքով, նշանակում է, որ մինչ այդ երկու կողմերը պետք է կատարեն իրենց տնային աշխատանքը։
«Դրան գալ դատարկ ձեռքով և նորից իզուր ժամանակ վատնել, ինչպես սովորաբար անում է հայկական կողմը, բավականին դժվար կլինի»,- նշել է Ռ. Մուսաբեկովը։
Ինչպես համարում է քաղաքագետը՝ միանգամայն ակնհայտ է, որ Բրյուսելը դառնում է առաջատար միջնորդական հարթակ Բաքվի և Երևանի միջև բանակցություններում, դա հատկապես նկատելի է այն բանից, թե ինչպես են քննարկման կարևորագույն վեկտորները տեղափոխվում ԵՄ մայրաքաղաքի կողմը։ Եվրամիությունը, ինչը կարևոր է, մատնանշել է տարածաշրջանի երկրներին իր ֆինանսական աջակցության կախվածությունը այն բանից, թե ինչպես կշարունակվի առաջ ընթանալ խաղաղ կարգավորման գործընթացը:
«Չէ որ Եվրամիությունը խոստացել էր Հայաստանին հատկացնել 2 միլիարդ ֆինանսական օգնություն, բայց այն դեռ չի ստացվել։ Կարծում եմ, որ սա շատ էական խթան է, որպեսզի Հայաստանը սկսի շարժվել հարկավոր ուղղությամբ»,- եզրափակել է քաղաքագետը։