twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Փաշինյանը սեղմում է պտուտակները, թե՞ Երևանը նոր պատերազմ է ուզում Իսկ Բաքուն պահպանում է զգոնությունը

13 Հունիսի 2022 17:04

Հայաստանում բուռն քննարկվում է «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու Ազգային ժողովի որոշումը։ Տեղի ընդդիմադիր փորձագետները կարծում են, որ սա Փաշինյանի խորամանկ խաղն է, ով մտադիր է իրեն հարմարեցնել բանակը, այսինքն՝ իր իշխանության ուղղահայացը, իսկ կառավարությունը նպաստում է դրան՝ հայտարարելով անհույս հնացած կառույցում բարեփոխումների անհրաժեշտության մասին։ Սակայն, չի բացառվում, որ պաշտպանական գերատեսչությունում «բարեփոխումների» հետևում, իրականում, թաքնված է Հայաստանի նախապատրաստումը Ադրբեջանի հետ նոր պատերազմի։

Անցած դարում Գերմանիան երկու անգամ պատժվեց իր ռազմական ագրեսիայի համար՝ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների արդյունքներով: Նրան արգելվեց ունենալ սեփական բանակ մինչ այն ժամանակ, երբ ԳԴՀ-ն անդամակցեց ՆԱՏՕ-ին և այլ ռազմական ռեսուրսներին, և 1945թ. նրան իրենց վերահսկողության տակ վերցրին հաղթած երկրները։ Հայաստանը թղթի վրա նման պարտավորություններ չի վերցրել, բայց եթե Երևանը սպառի իր նկատմամբ Բաքվի վստահության լիմիտը և շարունակի զինվել ու ռազմական գործողություններ հրահրել, ապա կապիտուլյանտ երկրին կարող են ստիպել այս որոշմանը։ Իսկ առայժմ Բաքուն հետևում և վերլուծում է։

Այսպիսով, Հայաստանի խորհրդարանը երկրորդ՝ վերջնական ընթերցմամբ ընդունեց «Պաշտպանության մասին» օրենքում և ներկայացված նորմատիվ ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։ Պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունները նորովի են շարադրվում, առանձին սահմանվում են զորահավաքային պատրաստության և զորահավաքի ոլորտում իրավասությունները, անվտանգության խորհրդի կողմից ընդունվող մի շարք պլաններ և ծրագրեր ներառվում են ՀՀ պաշտպանության պլանում, խմբագրվում և հստակեցվում են պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի և պաշտպանության նախարարի ու գլխավոր շտաբի պետի լիազորությունների շրջանակը: ԶՈւ ապահովումների գործընթացում պաշտպանության նախարարությանն են վերապահվում բոլոր տեսակի նյութատեխնիկական միջոցների, պահեստային տնտեսությունների կառավարման և կենտրոնացված բեռնափոխադրումների կազմակերպման գործառույթները, ԶՈւ կարիքների համար գնումների գործընթացների իրականացման ամբողջ համալիրը: Կա որոշում նաև միավորել Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանները՝ ստեղծելով ռազմական ակադեմիա:

«Փաթեթը միտված է ՊՆ-ում, ԶՈւ-ում կառավարումն ավելի արդյունավետ դարձնելուն, շատ էական է այստեղ ուղղաձիգ կառավարման գոյությունը, որը բերելու է նրան, որ մենք կարողանալու ենք առաջին ձեռքից ավելի մանրամասն քաջատեղյակ լինել մեր կողմից իրականացվող քաղաքացիական վերահսկողությանը»,- հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Հետաքրքիր է ներկայացված փոփոխությունների հիմնական նպատակը. Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ է հանդիսանալու ի պաշտոնե: Բայց նա չի լինելու նախարարին փոխարինող առաջին տեղակալ, ենթադրաբար, նրա բացակայության ժամանակ։

Եվ այստեղ արժե խորհել, հարց տալ՝ ի՞նչ է նշանակում այս ամենը։

Մի կողմից ակնհայտ է, որ Հայաստանում իշխանական ճգնաժամ է առաջացել ռազմական ոլորտում։ 44-օրյա պատերազմի ընթացքում բանակի հրամանատարությունը ցույց տվեց իր լիակատար անգործունակությունը։ Մեկ այլ կարևոր պատճառ, որն ըստ երևույթին, մոտիվացնում է Փաշինյանին՝ հեղաշրջման սպառնալիքն է ռազմական էլիտայի կողմից։ Դա քիչ էր մնում տեղի ունենար 2021 թվականի փետրվարին, երբ Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբը պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Դրանից հետո Փաշինյանը Օնիկ Գասպարյանին ազատեց Գլխավոր շտաբի պետի պաշտոնից: Գասպարյանը Փաշինյանի հրաժարականը պահանջում էր 40 այլ բարձրաստիճան սպաների հետ միասին: Իսկ հետո սկսվեց դժգոհների ռեպրեսիան:

Ուստի, մի շարք հայ փորձագետների կարծիքով, ներկայիս բարեփոխումները Փաշինյանի կողմից ընդամենը ԳՇ ապարատը և մյուս կառույցներն իրեն վերստին ենթարկելու փորձ է՝ վտանգազերծելով իր իշխանությունը։ Իսկ մնացած բոլոր լուծումներն ընդամենը ֆոն են հիմնական առաջադրանքի կատարման համար։

Ամեն դեպքում, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, անվտանգության հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Իշխանությունը օրենսդրական նախաձեռնությունների մի փաթեթ էր բերել, որի միակ նպատակը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ դարձնելն էր։ Թեման տարբեր դիտանկյուններից բազմիցս վերլուծել եմ, ևս մեկ անգամ չեմ անդրադառնա։ Դա ենթադրում էր միանգամից մի քանի օրենքներում տեխնիկական փոփոխություններ։ Սրա մասին 4-5 ամիս է խոսում ենք, մի 4 ամիս առաջ նույնիսկ ՊՆ-ին, ԳՇ-ին գրավոր առաջարկ-դիտարկումներ ենք ներկայացրել, բայց իշխանության համար սա քաղաքական որոշում է և վերջ ու դրա համար նույնիսկ չեն էլ արձագանքել», - վրդովվում է պատգամավորը։

Իսկ ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն ընդհանրապես հայտարարեց, որ բարեփոխման մեջ իմաստ չի տեսնում։

Մինչդեռ պարզ է, որ չնայած այս գնահատականներին՝ Բաքուն պետք է զգոն լինի։ Երևանը դեռ շարունակում է զինված անջատողականների հորդա պահել Ղարաբաղում և պարբերաբար սադրանքներ է հրահրում սահմանին։ Եվ չմոռանանք, որ Փաշինյանը փորձեց պայմանավորվել Մոսկվայի հետ զենքի նոր խմբաքանակի մատակարարման շուրջ։ Ճիշտ է, նրա առաքելությունը չարաչար ձախողվեց, և Մոսկվան նույնիսկ Երևանին հասկացնել եվեց, որ դժվար թե մոտ ապագայում Հայաստանին զենք տրամադրի` անվճար կամ շահեկան պայմաններով: Ակնհայտ է, իհարկե, որ հայկական զորքերի զանգվածային սպառազինում հաստատ չի սպասվում: Բայց պարզ է նաև մեկ այլ բան. նա չի հրաժարվի փորձերից իր բանակը հասցնել այնպիսի վիճակի, երբ հնարավոր կլինի նոր պատերազմ սանձազերծել Ադրբեջանի դեմ։ Բայց Բաքուն զգոն է և ոչ մի րոպե չի կորցնում աչալրջությունը, ինչի մասին, մասնավորապես, վկայում է ռազմական բյուջեի մեծացումը։

Caliber.Az
Դիտումներ: 1742

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Խանքենդիում անցկացվում է Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը

187
04 Հունիսի 2025 12:16
2

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Ռուսաստանին զերծ մնալ իրավիճակը սրող հայտարարություններից

149
03 Հունիսի 2025 09:19
3

Այնտեղ, որտեղ հողը այրվել է՝ կամուրջներ են կառուցվում Խանքենդիում Ալիևի ելույթի վերջաբանը

134
05 Հունիսի 2025 13:30
4

Ալիև. Ադրբեջանն ու Ուզբեկստանը արդեն մոտ մեկ տարի պաշտոնական դաշնակիցներ են

124
03 Հունիսի 2025 09:22
5

Երևանը հովանավորության տակ է, Թբիլիսին՝ ցասումի. Եվրամիության երկակի չափանիշները Հարավային Կովկասում Վլադիմիր Ցխվեդիանիի հոդվածը

101
03 Հունիսի 2025 16:23
6

«Շուշայի 17 մզկիթներից 16-ը լիովին ոչնչացվել են, իսկ մեկը՝ մասամբ ավերվել է» Ալիևը - Փեզեշքիանին՝ հայկական օկուպացիայի հետևանքների մասին/Տեսանյութ

97
05 Հունիսի 2025 09:17
7

Ադրբեջան-Ուզբեկստան. եղբայրական հարաբերությունների հեռանկարները բազմակողմանի են Թեյմուր Աթաևի ակնարկը

88
03 Հունիսի 2025 17:58
8

ՏՀԿ-ի գագաթնաժողովը Խանքենդիում. իրադարձություն, որը կմտնի պատմության մեջ Թեյմուր Աթաևի ակնարկը

73
05 Հունիսի 2025 13:32
9

Ալիևը՝ Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի վերականգնման մասին

70
04 Հունիսի 2025 18:29
10

Կարմիր խաչ — մոխրագույն սխեմաներ. հակաադրբեջանական խաղի երեք տասնամյակ Լրտեսությունից մինչև մաքսանենգություն / ՏԵՍԱՆՅՈՒԹ

70
04 Հունիսի 2025 16:51
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading