twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Փաշինյանին կստիպեն ստորագրել խաղաղության պայմանագիր Բաքվի հետ» Ալեքսանդր Խրամչիխինը պատասխանել է Caliber.Az-ին

15 Նոյեմբերի 2022 15:59

Caliber.Az-ի հարցազրույցը՝ ռուսաստանցի ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինի հետ։

- Ալեքսանդր Անատոլևիչ, Դուք ինչպե՞ս կբացատրեիք ռուսական զորքերի նահանջելը Խերսոնից, և դա ինչպե՞ս կազդի պատերազմի ելքի վրա:

- Կարծում եմ, որ այս փաստը շատ ուժեղ կձգձգի պատերազմը։ Դա բացատրվում է նրանով, որ Ռուսաստանը չունի բավարար ուժ, չի բավարարում առաջին հերթին անձնակազմը։

- Ռուսաստանը պատերազմը արդեն տանու՞լ է տվել։

- Բացարձակապես տանուլ չի տվել:

- Բայց չէ որ ակնհայտ է, որ նա ռազմավարական սխալ է թու՞յլ տվել։

- Դա շատ դժվար է ու ոչ միանշանակ։ Հասկանում եք, այսպես թե այնպես, Ուկրաինայի դեմ պատերազմը անխուսափելի էր։ Սխալը կարող էր լինել միայն պահի ընտրությունն ու հատկացված ուժերը։

- Իսկ հետո ի՞նչ է լինելու:

- Կարծում եմ, որ Ուկրաինան այժմ կփորձի հարձակվել այլ ուղղություններով։ Բայց թե որքանով դա հաջող կլինի նրա համար, ինչպես ասում են՝ կսպասենք կտեսնենք։

- Ուկրաինայում պատերազմի ամենաթեժ պահին ռուս փորձագետների մեծ մասը չի բացառել հակամարտության աշխարհագրության ընդլայնումը առավելապես Մոլդովայի տարածքում։ Ուժերի ներկայիս դասավորվածության պայմաններում կարելի է արդյո՞ք ասել, որ Մերձդնեստրում պատերազմի վտանգը նկատելիորեն մարել է։

- Կարծում եմ, որ այստեղ հարցը նրանում է, թե Մոլդովան որքանով կցանկանա իրեն հարմարեցնել դրա ներքո։ Որովհետեւ հիմա Ռուսաստանի համար դժվար է հասնել Մերձդնեստր, բայց, մյուս կողմից, կարող է այնպես պատահել, որ վերջիվերջո նա հասնի այնտեղ։ Եվ այդ ժամանակ Մոլդովայի համար խնդիրներ կծագեն, թեև նա, ի տարբերություն Ուկրաինայի, միանշանակ ի վիճակի չէ դիմակայել Ռուսաստանին։

-Ձեր կանխատեսու՞մը ուկրաինական պատերազմի ժամկետների վերաբերյալ։

-Մեկ տարի, երկու, երեք, դժվար է ասել: Այն երկար կձգձգվի։ Դժվար է կանխատեսել։

- Ընդ որում, որ Ռուսաստանը զիջում է դիրքերը, բանակցությունները դեռ արդիական չե՞ն։

- Ես դժվարությամբ եմ պատկերացնում բանակցությունները՝ հաշվի առնելով, որ կողմերն ունեն փոխադարձ բացառող դիրքորոշումներ։ Ճիշտ այնպես, ինչպես Ղարաբաղի դեպքում։ Ինչպես դուք, այնպես էլ հայերը, երկար տարիներ ինձ անընդհատ հարցնում էին, թե ինչ կլինի, ինչ սպասել: Ինչին ես միշտ պատասխանել եմ, որ պատերազմ կլինի, քանի որ կողմերի դիրքորոշումները միմյանց բացառող են։ Պատերազմն ի վերջո տեղի ունեցավ։ Նույնը վերաբերում է Ռուսաստանին ու Ուկրաինային, այն տարբերությամբ, որ պատերազմն արդեն ընթանում է։

- Հայաստանը Երկրորդ ղարաբաղյան պատերազմում կրած պարտությունից հետո փորձում է ակտիվ զինվել։ Ի՞նչ եք կարծում, ինչի՞ համար։

- Ճիշտն ասած, ես չեմ նկատել, որ նա ակտիվ զինվում է։

- Ինչպես թե՝ Հայաստանը գնել է հնդկական սպառազինություն, չնայած և ստացել է՝ ժամանակակից զինատեսակների մատակարարման Իսրայելի մերժումը։

- Կարծում եմ, որ տարօրինակ կլիներ, եթե Հայաստանն իրեն այլ կերպ պահեր։ Առաջին ղարաբաղյան պատերազմից հետո հայկական կողմը արհամարհել էր սպառազինության գնումը և արդյունքում աղետալիորեն հետ է մնացել Ադրբեջանից։ Հետևաբար, նա պետք է գոնե մի փոքր փոխհատուցի այս բացը: Հատկապես Ղարաբաղում երկրորդ պատերազմում նրա պարտությունից հետո, որովհետև հայկական կողմի կորուստները շատ ավելի մեծ էին, քան ադրբեջանական կողմի։

- Ռուսաստանը կարո՞ղ է վերսկսել ռազմական մատակարարումները Երեւան։

- Ամեն ինչ կախված է Հայաստանի կոնկրետ խնդրանքից եւ գործարքի կոնկրետ պայմաններից։ Այսինքն, չեմ կարող պատասխանել այո կամ ոչ:

- Կա արդյո՞ք Ղարաբաղում նոր պատերազմի հավանականություն։ Ենթադրենք, երեք տարի անց, դրանից հետո, երբ վերջանա տարածաշրջանում ռուս խաղաղապահների գտնվելու ժամկետը։

- Կարծում եմ, որ երեք տարի հետո, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը կսկսի պատերազմը, որպեսզի վերադարձնի մնացած տարածքները։ Հայաստանը ինչպես կարող է սկսել պատերազմ՝ ես դժվարությամբ եմ պատկերացնում, քանի որ նրան անհրաժեշտ է տասնապատիկ ավելի շատ զենք գնել, քան հիմա։ Ես նույնիսկ նրա համար նման հնարավորություն չեմ տեսնում:

- Փաշինյանը Երևանում հերթական անգամ հայտարարել է այն մասին, որ որքան էլ Հայաստանը չի ցանկացել ճանաչել, բայց Ղարաբաղը՝ Ադրբեջան է, քանի որ այդ փաստը ճանաչում է նաև միջազգային հանրությունը։ Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի վարչապետի այս խոսքերը։

- Հայերի մեծ մասը կարծում է, որ Փաշինյանին Հայաստանում իշխանության են բերել, որպեսզի հանձնի Ղարաբաղը։ Ըստ երևույթին, այս առաջադրանքն էլ նա կատարում է։

- Այսինքն, նա այս առաջադրանքը կկատարի մինչեւ վերջ, թե՞ կշարունակի դես ու դեն ընկնել:

-Ակնհայտ է, այո։ Տարօրինակ կլիներ, եթե նա չկատարեր։ Հայկական տեսանկյունից, իմ կարծիքով, նա դավաճան է։ Բայց դա, դարձյալ իրենց խնդիրն է։

- Իսկ ո՞վ է պատվիրատուն: Ու՞մ է պետք Փաշինյանի կողմից «Ղարաբաղի հանձնումը»։

- Ըստ երեւույթին, Արեւմուտքին։

- Իսկ այստեղ ինչու՞մն է կայանում Արեւմուտքի անմիջական շահագրգռվածությունը։

- Արևմուտքը շահագրգռված է, որպեսզի Հայաստանը դուրս գա Ռուսաստանի ազդեցության ոլորտից, ուստի նրանք, ըստ երևույթին, կարծում են, որ առանց Ղարաբաղի հանձնման այդ խնդիրը չի լուծվում։

- Այսինքն, Փաշինյանը Ադրբեջանի հետ հաշտության պայմանագիր կկնքի հենց Արևմուտքի ճնշման ներքո՞։

- Ամենայն հավանականությամբ՝ այո։

- Կարո՞ղ է արդյո՞ք դա տեղի ունենալ մինչև այս տարվա վերջը:

- Կարծում եմ, ամեն ինչ կարող է պատահել:

Caliber.Az
Դիտումներ: 186

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Անվտանգության խորհրդի փակուղի Փոփոխությունները աշխարհն է պահանջում

151
02 Հունվարի 2026 11:09
2

Այսօր աշխարհում մեծ հարգանքով են վերաբերվում Ադրբեջանին. Իլհամ Ալիև

136
01 Հունվարի 2026 11:26
3

Հինգ տարի առաջ Հայրենական պատերազմում տարած պատմական հաղթանակը հավերժ կմնա մեզ հետ. նախագահ

124
01 Հունվարի 2026 14:42
4

Ադրբեջանցիները նշում են Համերաշխության օրը

77
31 Դեկտեմբերի 2025 10:06
5

«Կրակի երկրի հպարտությունը». Յուսուֆ Մամեդալիև Նոր թողարկում Caliber.Az-ում

71
31 Դեկտեմբերի 2025 09:03
6

Այսօր Ադրբեջանում նշվում է Նոր տարին

66
01 Հունվարի 2026 11:29
7

Մեհրիբան Ալիևան շնորհավորել է ադրբեջանական ժողովրդին՝ Համերաշխության օրվա և Նոր տարվա կապակցությամբ

65
31 Դեկտեմբերի 2025 11:08
8

Վարդանյանի քրեական գործով դատական ​​նիստը անորոշ ժամանակով հետաձգվել է

63
31 Դեկտեմբերի 2025 10:03
9

Ի.Ալիևը կիսվել է՝ Աշխարհի Ադրբեջանցիների Համերաշխության օրվա և Նոր տարվա կապակցությամբ հրապարակմամբ

62
31 Դեկտեմբերի 2025 10:04
10

Միլլի Մեջլիսն ընդունել է սպաների զինվորական ծառայության ժամկետը կրճատելու մասին փոփոխություն ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

61
31 Դեկտեմբերի 2025 09:58
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading