twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Փաշինյանն ակնարկել է Ռուսաստանի հետ Հայաստանի հրաժեշտ տալու մասին «Վեստնիկ Կավկազա»-ի վերլուծություն

23 Օգոստոսի 2022 17:49

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսօր ելույթ ունենալով Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 32-րդ տարեդարձի առթիվ, հանգամանորեն անդրադարձել է նրան, թե ինչ է նշանակում անկախությունը իր պետության համար։ Թեև Հայաստանի ղեկավարը ձգտում էր խոսել ավելի շատ ընդհանուր խոսքերով, նա գրեթե ուղղակիորեն հայտարարեց, որ Երևանը պետք է հեռանա Մոսկվայի հետ իր չափազանց սերտ հարաբերություններից:

Հայաստանի անկախության սահմանումների ցուցակում (որտեղ կան այնպիսի ձևակերպումներ, ինչպիսիք են «անկախությունը պետական մտածելակերպ է, որի բացակայությունը վատնում է ինքնիշխանությունն ու անվտանգությունը» և «անկախությունը օրենքի և իրավունքի գերակայությունն է») եղել է նաև ուղղակի հարձակում Ռուսաստանի հասցեին. «Մեզ համար անկախությունը ամուր դաշնակցային հարաբերություններ են, բայց դաշնակիցները միշտ չէ, որ դաշնակիցներ են միայն մեզ համար, այլ նաև նրանց, ովքեր դաշնակցում են մեր դեմ»։

Այստեղ Նիկոլ Փաշինյանը խոսում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանի հետ դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի կնքման մասին, որը տեղի է ունեցել փետրվարի 22-ին՝ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի Մոսկվա կատարած այցի ժամանակ։ Հայաստանի վարչապետն առաջին անգամ է ուրվագծել Երևանի վերաբերմունքը այս իրադարձությանը, և հասկանալի է, թե ինչու դա տեղի չունեցավ ավելի վաղ. նախորդ ամիսներին Հայաստանի իշխանությունները էական պատճառ չունեին նույնիսկ խոսք բացեին Ռուսաստանի և Ադրբեջանի մերձեցման վերաբերյալ դժգոհության մասին, և միայն օգոստոսին ի հայտ եկավ այս առիթը։ Ուստի հիմա Նիկոլ Փաշինյանը համարում է, որ կարող է իրեն թույլ տալ Մոսկվային մեղադրել նրանում, որ նա Բաքվի հետ «դաշնակցում է Հայաստանի դեմ»։

Խոսքը Հայաստանի սահմաններից մինչև Ադրբեջանում ժամանակավոր տեղակայված խաղաղապահների գոտում գտնվող Խանքենդի քաղաք Լաչինի միջանցքի երթուղու փոփոխման ընթացակարգի մասին է։ Թեև երթուղու նորացումը, որի շնորհիվ ադրբեջանական Լաչին, Զաբուխ և Սուս բնակավայրերը անցնում են Բաքվի լիակատար վերահսկողության տակ, արդեն ասված էր Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի Եռակողմ հայտարարության մեջ, Երևանը շուրջ երկու տարի Լաչինի միջանցքում օրինական և անօրինական մնացած մարդկանց համոզել է, որ այլևս փոփոխություններ չեն լինի, և նրանք կարողեն առանց ադրբեջանական անձնագրի, ռուս խաղաղապահների թիկունքում անսահման երկար ապրել Ադրբեջանի տարածքում։

Սակայն Ռուսաստանը ու Ադրբեջանը, հակառակ Հայաստանի իշխանությունների այս խոսքերի, համատեղ իրականացրեցին Լաչինի միջանցքի այլընտրանքային երթուղու վերաբերյալ Եռակողմ հայտարարության 6-րդ կետը։ Ադրբեջանը նոր ճանապարհ կառուցեց և «Հատուցում» հատուկ գործողություն իրականացրեց հին ճանապարհին հաստատված զինյալների դեմ, Ռուսաստանը Հայաստանից պահանջեց կատարել պարտավորությունների իր մասը և պատրաստվեց նոր երթուղու վրա խաղաղապահների վերաբաշխմանը։ Մոսկվայի և Բաքվի դաշնակցային գործողություններն այս հարցում ակնհայտ են։ Ադրբեջանական իշխանությունների օրինական գործողությւնների դեմ Կրեմլից և ՌԴ ԱԳՆ-ից այս ընթացքում չի ստացվել ոչ թե ոչ մի առարկություն, այլ նույնիսկ անորոշ ակնարկ։

Իսկ դա, իհարկե, չի կարող չնյարդայնացնել Երեւանին։ Տարեցտարի Հայաստանի արտաքին քաղաքականությունը ցույց է տալիս հանրապետության դաշնակիցներին Ադրբեջանի դեմ գործելու ստիպելու փորձերի անկարողությունը։ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, սակայն ՀԱՊԿ մյուս անդամները Բաքվի հետ շատ ավելի սերտ տնտեսական, քաղաքական և հումանիտար կապեր ունեն, քան Երևանի հետ, և ամեն անգամ, երբ Հայաստանի իշխանությունները ռազմական սադրանք են անում և աջակցություն պահանջում ՀԱՊԿ-ից, կազմակերպությունը հրաժարվում է բռնել նրանց կողմը։ Երևանը, լիովին անհասկանալի պատճառներով, գրեթե հույս ուներ հայկական կողմից ռուսական բանակի մասնակցության վրա, սակայն Վլադիմիր Պուտինը գրավեց հավասարակշռված դիրքորոշում և ռազմական օգնություն չցուցաբերեց Նիկոլ Փաշինյանին, ընդհակառակը, նրան համոզեց ստորագրել Հայաստանի կապիտուլյացիայի մասին փաստաթուղթը։

Պետք է այնպես լինի, որ հիմա, երբ Երևանը ստիպված եղավ Լաչինից, Զաբուխից և Սուսից տանել բոլոր անօրինական միգրանտներին և ադրբեջանական անձնագիր ստանալու իրավունք ունեցող մարդկանց ստիպել հեռանալ այնտեղից՝ Նիկոլ Փաշինյանը դեմ առ դեմ հայտնվեց այն հասկացողության հետ, որ այն ինչ տեղի է ունենում, նա ոչ մի կերպ չի կարող ներկայացնել, որպես Հայաստանի հաջողություն։ Իսկ դա նշանակում է, որ նրան հարկավոր է մեղադրել որևէ մեկին: Այսօրվա ելույթում մեղադրանքների իր բաժինը Ադրբեջանը նույնպես ստացավ, «Անկախությունը հարևանների հետ հարաբերությունների կարգավորումն է, թեև որոշ հարևանների հետ մենք փայլուն հարաբերություններ ունենք, բայց մյուսների հետ էական առաջընթաց չկա, քանի որ նրանք մեզանից շատ բարձր գին են ուզում կամ համարում են, որ մենք ենք շատ բան ուզում»։ Բաքուն «չափազանց բարձր գին» չի ուզում, նա հետևում է միջազգային փաստաթղթերին և իր պարտավորություններին, և նրանում, որ Երևանը «չափից շատ է ուզում», նույնպես Ադրբեջանի մեղք չունի։

Բայց քանի որ Փաշինյանը չի ցանկանում ընդունել իր սեփական չարամտությունը, նրա ձայնը միանում է այն հայ քաղաքական գործիչների երգչախմբին, ովքեր վաղուց պահանջում են խզել ռուս-հայկական հարաբերությունները և շրջել Երևանի արտաքին քաղաքականությունը դեպի Արևմուտք։ Առայժմ Հայաստանի վարչապետը դա անում է ընդհանուր խոսքերով ու ակնարկներով։ Բայց եթե նա արդեն սկսել է բարձրաձայն հավակնություններ հնչեցնել Ռուսաստանի դեմ, ապա չպետք է արդյո՞ք ակնկալել, որ տեսանելի ապագայում Նիկոլ Փաշինյանը կանցնի ավելի կոնկրետ հայտարարությունների և առավել եւս՝ հայկական պետության վերակողմնորոշման ծրագրերի։

Անդրեյ Պետրով

Caliber.Az
Դիտումներ: 567

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Գազ, խաղաղություն Հայաստանի հետ և Բաքվի դիվանագիտական հավասարակշռությունը Ամբողջական հարցազրույց Հիքմեթ Հաջիևի հետ

303
08 Հունիսի 2025 14:43
2

Մարդասիրական օգնություն, բայց ոչ զենք. Հաջիևը՝ ռուս-ուկրաինական պատերազմին Ադրբեջանի մոտեցման մասին

126
08 Հունիսի 2025 10:04
3

Ադրբեջանը պահպանում է կարմիր գծերը Թոֆիկ Զուլֆուգարովը՝ Caliber.Az-ի եթերում

119
09 Հունիսի 2025 08:56
4

Ալիևն ու Փաշինյանը վաղը կհանդիպեն Աբու Դաբիում

112
09 Հունիսի 2025 12:48
5

Աբու Դաբիում կայացել է Ալիևի և Փաշինյանի հանդիպեումը ՏԵՍԱՆՅՈՒԹ

104
10 Հունիսի 2025 14:32
6

Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԻՆ-ները պայմանավորվել են գործընկերությունը զարգացնելու մասին

96
08 Հունիսի 2025 13:42
7

Պարզություն և արդարություն Caliber.Az-ը մեկնաբանում է Հիքմեթ Հաջիևի հարցազրույցը

93
09 Հունիսի 2025 17:01
8

Ամեն ինչ լավ է, արա. «Հին աշխարհի հիստերիկերը»

91
08 Հունիսի 2025 09:22
9

Ադրբեջանցի դիվանագետներին պատմել են՝ հայկական օկուպացիայի հետ կապված նախաձեռնված դատական գործընթացների մասին

91
08 Հունիսի 2025 09:23
10

«Ինսայդերական» շահարկում Ադրբեջանին շանտաժի ենթարկելու նոր փորձ

91
08 Հունիսի 2025 16:37
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading