twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Փաշինյանն ու իր կաբինետը հասկացան, որ Բաքվի հետ պետք չե կատակել» Բաբիչն ու Սալիխովը՝ Caliber.Az-կայքում

06 Փետրվարի 2024 15:22

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բաքվի հետ հարաբերությունները կարգավորելու մատադրության և փոխելով Հայաստանի Սահմանադրությունը Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարվելու մասին հայտարարությունները բախվում են նաև մեկ այլ ակներևությանը՝ Երևանը դրանով հանդերձ շարունակում է մեղադրանքներ թափել Ադրբեջանի դեմ։ Հայաստանը առաջվա պես այս կամ այն միջազգային կառույցներում շարունակում է՝ իբրև Ղարաբաղում տեղ գտած հայերի «էթնիկական զտման» և 2023 թվականի սեպտեմբերին «նրանց բռնի տեղահանման» մասին տհաճ ֆոն ստեղծել։ Եվ ահա «հարաբերությունները նորմալացնելու մտադրությունների» ևս մեկ օրինակ՝ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը միաձայն կողմ է քվեարկել հակաադրբեջանական բանաձևին։ Այս ամենը լուրջ կասկածներ է հարուցում Փաշինյանի ազնվության հարցում։

Այսպես ուրեմն ի՞նչ է ուզում Երևանը։ Խաղաղությու՞ն։ Թե՞ այս ամենը բանակցային գործընթացը ձգձգելու խաղեր են։ Այս հարցերով Caliber.Az-ի խմբագրությունը դիմել է օտարերկրյա փորձագետներին։

Ռուսաստանցի քաղաքագետ, «InoSMI» պորտալի տեսաբան Դմիտրի Բաբիչի կարծիքով, Փաշինյանը այնուամենայնիվ տրամադրված է Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագրին։

«Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագիրը՝ Փաշինյանի արևմտյան դաշնակիցների ցանկությունն է, նա այն կատարում է կամ գոնե ձգտում է ԱՄՆ-ի և ԵՄ-ի երկրների մոտ տպավորություն ստեղծել, որ ձգտում է այն կատարել։ Այսպիսին է նրա քաղաքականության հիմնական գիծը»,- նշել է ռուսաստանցի քաղաքագետը։

Բայց այս հաբին, նրա խոսքով, որով պետք է սնել Հայաստանի բնակչության ազգայնամոլ հատվածին, նա ձգտում է փակցնել՝ տարբեր առիթներով պաշտոնական Բաքվի դեմ բազմաթիվ հարձակումների. Ղարաբաղում «ցեղասպանության» մասին հայտարարություններով, ոչ ոքի անհրաժեշտ ԵԽԽՎ-ից Ադրբեջանին հեռացնելու օգտին քվեարկության «շաքարային թաղանթը»։

«Նման կծու խոսքեր շատ կլինեն, դրանք Փաշինյանին պետք են ազգայնականների առջև «հաշվետվության» համար։ Սրանք սադրանքներ են, որոնց Ադրբեջանը չպետք է ենթարկվի»,- ընդգծել է Դ. Բաբիչը։

Միևնույն ժամանակ, ղազախստանցի քաղաքագետ Ռուսլան Սալիխովի կարծիքով, Փաշինյանը երկերեսանություն է անում։ Նա առավելագույնս ձգձգում է պարտավորությունների ու պայմանավորվածությունների կատարմանը՝ ակնկալելով աջակցություն կամ օգնություն Արևմուտքից, բայց եթե այդ ռազմավարությունը չաշխատի, դիմում է Բաքվի հետ որոշ պայմանավորվածությունների, սակայն դա անում է աստիճանաբար և ծայրահեղ զգույշ։

«Փաշինյանը մոլի մարդ է, ով միշտ Հայաստանի ընդդիմությանը և ռեւանշիստական հանրությանը հասկացնել է տալիս, որ դիմել է ինչ-որ պայմանավորվածության միայն այն պատճառով, որ նա այլ ելք չի ունեցել, եթե Արևմուտքը նրան այդպես էլ չի օգնել։ Այս համատեքստում Փաշինյանը իսկապես որ մեծ ծրագրեր չի կազմում, նա վայրկենական հաջողության և պատահական իրադարձությունների քաղաքական գործիչ է։ Այս իմաստով կարելի է ասել, որ նա, որպես քաղաքական գործիչ, վաղուց արդեն դադարել է քաղաքական կամք դրսևորել, նա պարզապես գնում է հոսքի հետ և անընդհատ շեշտում, որ ինքը ոչ մի բանի համար պատասխանատու չէ։ «Ես այստեղ կապ չունեմ» նշանաբանով այս փաշինյանական կուրսը նրան թույլ է տալիս հաջողությամբ ազատվել կատարվածի համար պատասխանատվությունից և այդպիսով նույնիսկ որոշակի վստահություն ներշնչել բնակչության մի մասի մոտ։ Իբրև, Նիկոլը ձգտում է, բայց շրջապատի հանգամանքներն ու թշնամիները դեմ են Հայաստանին, նա անում է այն, ինչ կարողանում է։ Ուշադրություն դարձրեք. Փաշինյանը անմիջապես իր վրայից հանեց 44-օրյա պատերազմում կրած պարտության պատասխանատվությունը՝ դրանում մեղադրելով Հայաստանի նախկին ղեկավարներին։ Ի դեպ, հաշվի առնելով մինչ այժմ ռեւանշիստների չափազանց ցածր վարկանիշը, դա, ըստ երևույթին, գործել է։

Այնպես որ, երբ Փաշինյանը իբր հրապարակային ելույթներում խոսում է ժողովրդի հետ, հայտարարում է այն մասին, որ Հայաստանը ստիպված է այս կամ այն քայլը կատարել Ադրբեջանի պահանջներին համապատասխան՝ սա միջամտելու խնդրանքով քողարկված կոչ է արևմուտքին և դրսի հայամետ ուժերին։ Սակայն 2022-ի և 2023-ի սեպտեմբերին Ադրբեջանի գործողությունները նկատելիորեն վախեցրել են Փաշինյանին և նրա կաբինետին։ Բոլորը հասկացան, որ չարժե կատակել Բաքվի հետ կամ սիրախաղ անել։ Հետևաբար ենթադրում եմ, որ Փաշինյանը այնուամենայնիվ կդիմի Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագրի ստորագրմանը երկու պատճառով։ Առաջինը. որովհետև հասկացել է, որ Արևմուտքն այս համատեքստում ավելի շուտ «կողմ» է խաղաղ պայմանագրին, քան դեմ, և այստեղ օգնություն ակնկալելն իմաստ չունի։ Երկրորդը՝ նա գիտակցում է, որ Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի ձգձգումը կարող է հանգեցնել անդառնալի հետեւանքների, որոնք ինքը՝ Փաշինյանը, այլեւս չի կարողանա կանխել և օգտագործել»,- ասել է Ռ. Սալիխովը։

Caliber.Az
Դիտումներ: 284

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Թուրքերը հին և միջնադարյան աղբյուրներում. «Պատմություն։ Փաստաթղթեր։ Փաստեր» Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

129
10 Դեկտեմբերի 2025 11:16
2

Գազ, ՏՏ ոլորտ, համատեղ պաշտպանական նախագծեր և ոչ միայն Նախագահ Ալիևի Սլովակիա կատարած այցի արդյունքներով

124
10 Դեկտեմբերի 2025 16:39
3

Վուսալ Ալիևը ՀՀ քաղաքացիների դատավարության ժամանակ. հաստատվել են մեղքի բազմաթիվ ապացույցներ

117
12 Դեկտեմբերի 2025 11:40
4

Զոդի հանքավայրի ստուգում. Հայաստանը որևէ հանքարդյունաբերական կամ շահագործման աշխատանքներ չի իրականացնում

115
12 Դեկտեմբերի 2025 18:28
5

Շահբազով. Զանգեզուրի միջանցքը կձևավորի «Կենտրոնական Ասիա-Ադրբեջան-Թուրքիա» էներգետիկ կամուրջ

103
10 Դեկտեմբերի 2025 15:53
6

Էջմիածինը պատրաստ է զոհաբերել հայկական պետականությունը «Դժվար պատմություն»՝ Ռիզվան Հուսեյնովի հետ

99
12 Դեկտեմբերի 2025 17:24
7

Համբուրգյան հաշվարկով Փաշինյանի շրջագայության առօրեականությունը և խորհրդանշական բնույթը

93
12 Դեկտեմբերի 2025 17:29
8

ԵՄ-ն ճնշում է գործադրում Երևանի վրա Պետք է ընտրություն կատարվի

89
11 Դեկտեմբերի 2025 18:36
9

ԵՄ-ն Հարավային Կովկասում. մի կողմ դրեք հեռադիտակը Ռասիմ Մուսաբեկովը Caliber.Az-ի եթերում

86
11 Դեկտեմբերի 2025 10:20
10

Ադրբեջանում նշվում է համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի հիշատակի օրը

86
12 Դեկտեմբերի 2025 09:43
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading