twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Փարաջայով սադրիչը. Ու՞ր է տանում հայ ժողովրդին Գարեգինը Պատգամների ու քարոզների մասին

08 Հունվարի 2024 16:14

Նախքան քարոզներ կարդալը, պետք է հարգել պատգամները: Առաջին հայացքից տարրական և ակնհայտ ճշմարտություն, որին ոչ մի կերպ չեն կարող, կամ չեն ուզում ընդունել Հայ առաքելական եկեղեցում (ՀԱԵ)։ Այնտեղ միշտ գերադասել են կենտրոնանալ բացառապես քարոզներ կարդալու վրա։ Մինչդեռ, դրանց բովանդակությունը եղել է, կա և կլինի կանխատեսելի անհեթեթությունների, ստի ու կոչերի տիրաժավորման առումով, որոնց հետևելը Հայաստանին արդեն բերել և կարող է դժբախտություններ բերել։

Պարզ է, որ սադրիչների այս ջոկատի գլխին միշտ կարելի է տեսնել ամենայն հայոց կաթողիկոսին։ Կարևոր չէ որին։ Մասնավորապես, նախկին ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը, թեկուզ ոչ պաշտոնապես, բայց գրեթե անմիջապես դարձավ Ղարաբաղում հայերի անջատողական շարժման առաջնորդներից մեկը։ Օրինակ, 1988 թվականի փետրվարի 25-ին Վազգեն Առաջինը բաց նամակ է հղել ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովին՝ այն ժամանակվա ԼՂԻՄ-ը Հայաստանին միացնելու պահանջով։

Հավասարապես նույն բանով, այսինքն՝ հրահրումով, հարևան պետության նատմամբ տարածքային պահանջների արդարացմամբ, ակնհայտ ու պարզունակ կեղծիքների տարածմամբ է զբաղվել ու շարունակում է զբաղվել Գարեգին Բ-ն։ Ով հանդես է եկել Սուրբ Ծննդյան քարոզով, որում, ըստ երեւույթին, ինչպես ասում են՝թեթևացրել է հոգին։ Չէ որ բառացիորեն օրերս նա ստիպված եղավ ճաշակել Հայաստանի ներսում հասարակական նվաստացման դառնությունը։ Բանն նրանում է, որ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ «քարերի երկրի» իշխանությունները հրաժարվեցին Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակել Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա ուղերձը։ Ապտակը հնչեղ էր, բայց Գարեգին Բ-ն դեմ է տվել մյուս այտը և նրա ամանորյա ուղերձի տեքստը, այնուամենայնիվ հրապարակվել է։ Պարզ բան է, որ նա հնչեցրել է մի զանգված սովորական անհեթեթություններ ու սադրանքներ։ Օրինակ, «արցախի օկուպացիայի» մասին։ Այդ նույնի, որը երբեք պաշտոնապես չի ճանաչվել աշխարհի ոչ մի պետության, այդ թվում նաև Հայաստանի կողմից։ Նա նաև ինչ-որ բան է թոթովել հույսի մասին, որը չպետք է մարի և «հարազատ արցախ» վերադառնալու երազանքի մասին։ Բայց այն, ինչպես հիմա է պարզվում, եղել է գլխավոր ռեպետիցիա Սուրբ Ծննդյան քարոզի քողի տակ մեծ քանակությամբ սադրիչ ելույթներ հնչեցնելուց առաջ։ Ի՞նչ, օրինակ, արժե միայն կաթողիկոսի՝ «համատեղ ջանքերով Ադրբեջանի զավթամոլական նկրտումները դադարեցնելու» կոչը։

Անմիջապես նշեմ, որ կարևորը համատեքստն է։ Եվ այստեղ հիշենք այն մասին, թե օրերս ինչ հայտարարություններ է արել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը գերմանական «Berliner Zeitung» օրաթերթին տված հարցազրույցում։ Նա մատնանշել է, որ Ադրբեջանը տարածաշրջանում երկար սպասված խաղաղության հասնելու համար տարբեր հարթակներում բարեխղճորեն բանակցություններ է անցկացնում Հայաստանի հետ։ «Մենք իսկապես հավատում ենք, որ կա խաղաղ պայմանագիր կնքելու պատմական շանս, և մենք չպետք է բաց թողնենք այդ հնարավորությունը»,- ընդգծել է Խ. Հաջիևը։

Եվ ահա Ադրբեջանի և Հայաստանի միջև թշնամանքի էջը շրջելու իրոք պատմական հնարավորության ֆոնին, երբ կա Բաքվի և Երևանի միջև խաղաղ պայմանագրի կնքման մեծ հավանականություն՝ լպիրշ ադրբեջանաֆոբ քարոզով դուրս է սողում Գարեգին Երկրորդը։ Նա ինչ-որ բան է թոթովում «Ադրբեջանի զավթամոլական նկրտումների մասին», որոնք չեն եղել և չկան: Սա միտումնավոր սուտ է, որն ունի կոնկրետ նպատակ՝ հայ հասարակությանը թույլ չտալ ձերբազատվել իրեն պարտադրված միֆերից։

Փաստորեն, հենց Գարեգին Բ-ն էլ հաստատել է դա։ «Մեզ համար «արցախը» երբեք անցյալ չի դառնա։ Մենք շարունակելու ենք փայփայել նրան մեր սրտերում և հոգիներում, բոլոր ջանքերը գործադրելով «արցախցիների» իրավունքները պաշտպանելու համար։ Այլ կերպ ասած, նա հոտին կոչ է արել շարունակել հավատալ մի բանի, որը իրականում երբեք չի եղե՜լ։ Աշխարհի ոչ մի պետություն այդպես էլ պաշտոնապես չճանաչեց առասպելական «արցախը»։ Առավել ևս, պաշտոնական Երեւանը արդեն բազմիցս հայտարարել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Ղարաբաղի տարածաշրջանը ճանաչելու մասին։

Ըստ էության, Գարեգին Բ-ն իրեն նույնացրել է տխրահռչակ «Պարգև քահանայի» հետ, ով իրեն ներկայանում էր որպես Հայ առաքելական եկեղեցու ինքնահռչակ «արցախի» թեմի առաջնորդ՝ 44-օրյա պատերազմի սկսվելուց անմիջապես հետո փախչելով Ղարաբաղից։ Փախավ, բնական է, ոչ դատարկաձեռն՝ Ղարաբաղը թալանելու տարիները նրա հաշիվները լրացրել են հնչեղ դրամներով։ Եվ, ի դեպ, «սուրբ հայրը» հայտնվել է ոչ թե ինչ որ մի տեղ, այլ ԱՄՆ-ում։ Այո, նա իր համար ապահովեց հարմարավետ կյանք՝ ի տարբերություն նրանց, ում տարիներ շարունակ տրամադրել էր ադրբեջանցիների դեմ։

Այո, այդպիսին է փարաջաներով շատ հայ սադրիչների ճակատագիրը։ Նրանք միշտ հայ ժողովրդին մղել են դեպի պատերազմներ, խրախուսել են անջատողականությունը, տարածքային պահանջները հարևան երկրների նկատմամբ։ Նրանք հայկական եկեղեցիներն օգտագործում են որպես զենքի պահեստ։ Նրանք հիմա էլ քարոզում են հիմարություն, սադրանքներ՝ իրենց հոտը դատապարտելով մահվան ու զրկանքների։

Գարեգին Բ-ն չի պատրաստվում զղջալ այն բանի համար, որ նախկինում նման բովանդակության քարոզներն արդեն իսկ հանգեցրել են Եռաբլուրի աճին։ Նա չի հարգում պատգամները։ Օրինակ այն, որը ասում է. «Մի՛ սպանիր»։ Ընդհակառակը, նա հնչեցնելով կեղծ պոստուլատներ՝ արյան նոր հոսքեր է տենչում։ Հավասարապես նույն կերպ են գործում նաև ՀԱԵ-ի մյուս քահանաները։ Որովհետև հայ առաքելական եկեղեցու համար հայ ժողովրդի մասնակցությամբ պատերազմներն ու ողբերգությունները միշտ եղել են, կան և կլինեն՝ հարստացման և զանգվածների վերահսկողության աղբյուր: Եվ հիմա հայերն իրենք են որոշելու, թե արժե արդյոք նորից գնալ փարաջայով այս սադրիչների հետևից։

Աքպեր Հասանով

Caliber.Az
Դիտումներ: 190

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

«Հայոց եկեղեցին կենտրոնացած է ազգայնականության և ագրեսիայի վրա» Փորձագիտական ​​կարծիքները՝ Caliber.Az-կայքում

162
13 Հունիսի 2025 10:36
2

Գահրամանովը` Ղարաբաղում հայերի էկոլոգիական ահաբեկչության մասին

145
13 Հունիսի 2025 16:51
3

Հաջիև. Ադրբեջանը Միջին միջանցքը դիտարկում է որպես միջմշակութային երկխոսության ձև ՏԵՍԱՆՅՈՒԹ

134
14 Հունիսի 2025 13:30
4

Ղարաբաղում կստեղծվի 100 հազար հեկտար տարածքով ազգային պարկ

133
13 Հունիսի 2025 15:51
5

Սարգսյանի ռետրո շոուն Հայկական կրկեսը կորցրել է հիանալի ծաղրածուին

115
12 Հունիսի 2025 11:56
6

Մկրտիչ Խրիմյան՝ հայ ժողովրդի հայր, թե՞ թշնամի։ «Սև ճանապարհ» նախագիծ

114
13 Հունիսի 2025 11:44
7

Գուբայում՝ «Արևմտյան Ադրբեջան - մեր պատմական հողերը» խորագրով համաժողով է տեղի է ունեցել

74
12 Հունիսի 2025 11:23
8

Ադրբեջանն ու Հորդանանը համակարգում են գործողությունները միջազգային հարթակներում Հիքմեթ Հաջիևի հարցազրույցը Jordan News Agency-ին

54
12 Հունիսի 2025 17:50
9

Գաֆարովան մասնակցում է ԹուրքԽՎ-ի 14-րդ լիագումար նիստին

52
12 Հունիսի 2025 09:12
10

Ադրբեջանի ԱԳՆ-ն շնորհավորում է Ռուսաստանին և Ֆիլիպիններին

51
12 Հունիսի 2025 16:45
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading