twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Փարիզի կրկնակի հարվածը Մոսկվային 102-րդ բազան՝ նշանառության տակ

13 Մարտի 2024 11:17

Փետրվարի վերջին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հին աշխարհը ցնցեց՝ Ռուսաստանի հետ պատերազմի համար Ուկրաինա արևմտյան երկրների զորքեր ուղարկելու առաջարկով։ Եվ չնայած արևմտյան դաշնակիցների մեծամասնությունը, այդ թվում նաև Բեռլինը, բացառել են նման հնարավորությունը, այնուամենայնիվ, Փարիզը պնդում է իր առաջարկը՝ նշելով, որ «պետք է անել ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանը չհաղթի»:

«Drang nach Osten!» ֆրանսերենով

Մայրցամաքային առաջնորդության մասին երազող Մակրոնը, ում, ի դեպ, Ֆրանսիայում արդեն անվանում են «կաղ բադ», կարծես թե, այնքան էլ չի վրդովվել նրա համար, որ նրա գաղափարի նկատմամբ բավականին սառնասրտորեն են վերաբերվել Գերմանիայում և ԱՄՆ-ում, և կրկնապատկված էներգիայով ձեռնամուխ է եղել Ռուսաստանի հետ պատերազմի կոալիցիայի ձևավորմանը։ Բայց միայն առանձնակի ռազմական հզորության չտիրապետող Բալթյան երկրներից, այո և Ֆրանսիայի պես մայրցամաքային Եվրոպայում ռազմաքաղաքական առաջնորդության ձգտող Լեհաստանից բացի, ոչ ոք Մակրոնի հայտարարած «արշավին» առայժմ չի միացել։ Ինչ վերաբերում է մնացած եվրոպացիներին՝ ամառային օլիմպիական խաղերի ճիշտ և ճիշտ նախօրեին Փարիզում փողոց դուրս եկած ֆերմերների զանգվածային բողոքի ցույցերով և սոցիալական այլ ցնցումներով բզկտված բուն Ֆրանսիայում հանրության և պոլիտիկումի շրջանում ոչ հանրաճանաչ նախագահի նախաձեռնությանը սվիններով դիմավորեցին։

Սա հասկանալի է՝ երկրում մեծ քանակությամբ խնդիրներ կան, որոնք սրվել են Մակրոնի կառավարման տարիներին, և Ֆրանսիայում ոչ ոք ակնհայտորեն պատրաստ չէ մեռնել հեռավոր Ուկրաինայի համար։ Մեկ բան է՝ սպառազինություն ուղարկել Ուկրաինայի զինված ուժեիր համար և դրանով հանդերձ ոչինչ չվտանգել անձնական անվտանգության առումով, և արդեն բոլորովին այլ բան է՝ ուկրաինացիների հետ հայտնվել նույն խրամատում և դիմակայել հարձակվող ռուսական բանակին։ Այսպես, օրինակ, ֆրանսիական «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն «X» սոցիալական ցանցում քննադատել է՝ Ուկրաինա իրենց զինծառայողներին ուղարկելուն պատրաստ պետությունների կոալիցիա ստեղծելու Մակրոնի նախաձեռնությանը: Նա նշել է, որ Մակրոնը ուզում է իր վրա վերցնել երրորդ համաշխարհային պատերազմ սանձազերծելու նախաձեռնությունը։ Ֆիլիպոն կոչ է արել «դադարեցնել այդ կրկեսը»:

Մինչդեռ, հաշվի առնելով Ֆրանսիայի գաղութային անցյալը և այն, թե ինչպես է նա նույնիսկ այսօր մահացու եղանակով կառչում դրան՝ հարկ է ենթադրել, որ Ուկրաինայի դեպքում Փարիզը կգործի ուրիշի ձեռքով: Եվ այստեղ պետք է խոստովանել, որ հերթական «Drang nach Osten!»-ը իրականացնելուն մտադրված Նապոլեոնի, ներեցեք Մակրոնի ապագա բանակում մի քանի հազար «սվիններ» այնուամենայնիվ կգտնվեն։

Ֆրանսիայի նոր «սև զինվորներ»

Ոչ, այս անգամ խոսքը ալժիրցիների, սենեգալցիների կամ Աֆրիկայի այլ ներկայացուցիչների մասին չէ, որոնց Ֆրանսիան մայր երկրի իրավունքով ուղարկել է 1914–1918 և 1939–1945 թվականներին համաեվրոպական սպանդանոցներ։ Ֆրանսիայի նոր «սև զինվորները» կդառնան այդ նույն անօրինական հայկական ավազակախմբերի անդամները, որոնք 2023 թվականի սեպտեմբերին հակաահաբեկչական միջոցառումներից հետո դուրս բերվեցին Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանից։ Իսկ դա 10-ից 15 հազար զինյալ է։ Այո, անցյալ տարեվերջին Հայաստանում խոսակցություններ էին գնում այն մասին, որ նրանք կարող են համալրել հայկական բանակի շարքերը, սակայն միայն չնչին տոկոսն է դա արել, և նրանց մեծ մասն այսօր մնացել է գործից դուրս։ Եվ հենց այս «չտեղավորվածների» հետ են ֆրանսիացի զինվորական հրահանգիչները այժմ ակտիվորեն աշխատում՝ «Հայկական լեգեոն» ստեղծելու համար։

Այս աշխատանքը անփոշոտ է, եթե հաշվի առնել, որ հայ զինյալներն որոշակի մարտական փորձ ունեն, նրանք գիտեն թե ինչպես վարվել խորհրդային սպառազինության հետ, որոնք նաև կազմում են ուկրաինական սպառազինության հիմքը։ Ընդ որում, ինչպես հայտնել են Caliber.Az-ի դիվանագիտական շրջանակների աղբյուրները՝ այն ֆրանսիացի զինվորական հրահանգիչների աչալուրջ հսկողության ներքո արդեն մի քանի ամիս անցկացվում է ինչպես անմիջականորեն Հայաստանի տարածքում, այնպես էլ Ֆրանսիայում։ Այդպիսով, հայ վարձկանները Ուկրաինայում ֆրանսիական կոալիցիայի կազմում կկռվեն Ռուսաստանի դեմ, և դա, ենթադրաբար՝ ֆրանսիական զենքի ու Երևանին լայնածավալ քաղաքական աջակցության համար յուրահատուկ գին է լինելու։

Փարիզը Հայաստանին պատրաստում է Ադրբեջանի հետ պատերազմի

Բայց ոչ միայն ռուս-ուկրաինական պատերազմով է Մակրոնն այսօր զբաղված։ Զուգահեռաբար նա Հայաստանին նախապատրաստում է Ադրբեջանի հետ նոր պատերազմի, ինչի համար ակտիվորեն զինում է «քարերի երկրին»։ Ընդ որում, ինչպես ուղղակիորեն, այնպես էլ Հնդկաստանի ու Հունաստանի միջոցով։

Ստացվող օպերատիվ տեղեկատվության համաձայն, որով համապատասխան կառույցները կիսվել են մեր խմբագրության հետ՝ հայ-ֆրանսիական սցենարի համաձայն՝ X ժամին հայ-ադրբեջանական պայմանական սահմանին կծագի նոր ռազմական առճակատում, որի նախաձեռնող հանդես կգա հայկական բանակը, կամ դիվերսանտները հայկական բանակի շարքերում։ Մենք արդեն հայտնել ենք այն մասին, որ Հայաստանի իշխանությունները նախապատրաստում են բլից-կրիգ, որպեսզի գրավեն՝ 2021 և 2022 թվականներին տեղի ունեցած բախումների արդյունքում Ադրբեջանի վերահսկողությանը վերադարձած տարածքները։

Ադրբեջանական կողմից առավելագույն ինտենսիվությամբ մոնիտորինգի է ենթարկվում՝ նման վարժանքների իրականացման ուղղակի և անուղղակի վկայությունները։ Անշուշտ, Ադրբեջանը, ինչպես և նախազգուշացրել է, կայծակնային պատասխան հարված կհասցնի, որից ակնթարթորեն կօգտվեն Եվրոպայում հայ և հայամետ քարոզիչները։ Նրանք ամեն ինչ կներկայացնեն որպես «Ադրբեջանի ագրեսիա»։ Մանավանդ այս ուժերը արդեն մի քանի ամիս է, ինչ զբաղվում են անհրաժեշտ տեղեկատվական ֆոնի ստեղծմամբ։ Հիշենք նաև ԵՄ-ում հայերի հիմնական ձայնակիցներից մեկին՝ Բորելին, ով հայտարարել է, որ «Հայաստանի ինքնիշխանության ցանկացած խախտում կհանդիպի Բաքվի համար լուրջ հետևանքների»։ Այ արդեն չգիտես, թե այստեղ ինչ մտածես. կա՛մ առանց ինձ են ամուսնացել, կա՛մ էլ գող՝ սիրտը դող։ Բայց այն, որ Ֆրանսիան Հայաստանի միջոցով Հարավային Կովկասը նախապատրաստում է նոր հրդեհի՝ արդեն ոչ ոքի մոտ կասկած չի հարուցում։

Դրանով հանդերձ Ֆրանսիան հասկանում է, որ Ռուսաստանը հայ-ադրբեջանական նոր պատերազմին չի միջամտի, ինչը Փաշինյանին և նրա թիմին թույլ կտա Գյումրիի 102-րդ ռուսական բազայի մոտ լայնածավալ բողոքի ցույցեր հրահրել։

...Եվ հարված Ռուսաստանին

Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակում Երեւանն ու Փարիզը չեն սպասի մինչեւ 2044 թվականը, երբ ավարտվում է 102-րդ բազայի գործունեության մասին պայմանագիրը։ Նրա դուրս բերման արագացումը Հայաստանի իշխանություններն արդեն հիմա սկսել են հիբրիդային գործողությունների միջոցով։ Դրա մասին են վկայում՝ «Ազգային դեմոկրատական բևեռ» դաշինքի նման ագրեսիվ տարրերի և Հայաստանում ֆրանսիական այլ արմատական վստահված անձանց կողմից 102-րդ ռուսական ռազմաբազայի մոտ գործողությունները։ Այսպես, օրինակ՝ դեռ այս տարվա հունվարին նրանք բազայի դիմաց կազմակերպել էին ակցիա, որն անվանել էին «Շրջափակում հանուն շրջափակումից դուրս գալու»։ Ակնհայտ է, որ այնուհետև նման բնույթի միջոցառումներին կմիանան իշխանությունների կողմից մոբիլիզացված հանցագործ տարրերը։ Նախապատրաստվող սցենարի համաձայն՝ կրակ բացելու իրավունք չունեցող 5 հազար ռուս զինվորները կզինաթափվեն ու կկալանավորվեն տաքացրած հայ ամբոխի կողմից։ Հնարավոր են նաև ռուս զինվորականների կամ նրանց ընտանիքների անդամների սպանություններ։ Կարծում եք, հայերը չե՞ն համարձակվի։ Այդ դեպքում հիշեցնենք, թե ինչպես 1992 թվականի հուլիսի 10-ին Գյումրիում սպանվեցին ռուսական զորքերի հինգ դեսանտայիններ։ Հայկական կողմը՝ ի դեմս Հայաստանի պաշտպանության փոխնախարար Աբրահամյանի և Շիրակի մարզի զորամասերի հրամանատար Վարդանյանի, ողջ աշխարհին հայտարարեց ռուս զինվորականների հանցավոր գործողությունների մասին։ Նրանք իբր մեքենայով վրաերթի են ենթարկել երեխային, զենք են կիրառել։ Այդ պատճառով նրանց ուղղությամբ պատասխան կրակ են բացել։ Բայց դա զզվելի սուտ էր։ Սուտ ողջ աշխարհին։ Իրականում հայերին ուղղակի անհրաժեշտ էին ռուս զինվորականների զենքերը...

Միաժամանակ նախատեսվում է «Էրեբունի» օդանավակայանի արգելափակում և ռուսական ավիացիոն էսկադրիլիայի գրավում (մանավանդ հայերի համապատասխան փորձը պահապանվել է 90-ականների սկզբից)։ Այնուհետև ռազմական անձնակազմի և տեխնիկայի վերադարձը կդառնա սակարկության առարկա։ Ամեն ինչ կավարտվի ռուսական բազայի հարկադիր դուրսբերմամբ և նրա տարածքում ֆրանսիական բանակի ստորաբաժանումների տեղակայմամբ։ Այդ բազան կաշխատի Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի շահերի դեմ։ Այսպիսով, Փարիզը ծրագրում է կրկնակի հարված հասցնել Ռուսաստանին. մի դեպքում՝ Ուկրաինայում, Ղարաբաղի հայերին որպես վարձկաններ հավաքագրելով։ Մյուս դեպքում՝ անմիջապես Կովկասում, փաստորեն ռուսական բազայի ռեյդերային զավթում անցկացնելով։ Ակնհայտ է, որ դրանով Ռուսաստանի դարավոր ռազմաքաղաքական ներկայությունը մեր տարածաշրջանում կմոտենա իր ավարտին։

Տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը սրընթաց փոխվում է, և մեր զինված ուժերը պետք է պատրաստ լինեն նոր սպառնալիքները ետ մղելու։ Վստահ ենք, որ բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկվեն և կիրականացվեն ամենաբարձր մակարդակով։

Caliber.Az
Դիտումներ: 202

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Դիանա Բրաունը և նրա «առաքելությունը» Բաքվում. ժամանակն է, որպեսզի համադրողը հեռանա Մաս II

128
19 Դեկտեմբերի 2024 10:21
2

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

120
20 Դեկտեմբերի 2024 20:09
3

Զրույց ներկայի մասին Caliber.Az-ն վերլուծում է Իլհամ Ալիևի նոր հարցազրույցը

116
19 Դեկտեմբերի 2024 15:24
4

Ադրբեջանի ՊՆ. Ադրբեջանական բանակի զինծառայողը պայմանական սահմանին պայթեել է ականի վրա

101
20 Դեկտեմբերի 2024 18:25
5

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

80
20 Դեկտեմբերի 2024 14:17
6

Հայաստան. Ֆրանսիայի գործիք Հարավային Կովկասում Կիրպիչենկիի ակնարկը

78
20 Դեկտեմբերի 2024 16:29
7

«Բաքուն ստիպված է նորից խաղաղություն պարտադրել Երևանին» Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az-կայքում

76
19 Դեկտեմբերի 2024 20:52
8

Էրդողան. Շնորքհավորում եմ Ադրբեջանին՝ D-8-ի հետ կապված

70
19 Դեկտեմբերի 2024 16:40
9

Մեծ վերադարձ. Եվս 49 ընտանիք մեկնել է Շուշա

69
21 Դեկտեմբերի 2024 11:19
10

Սաֆիխանլը. Ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն տարր է

65
20 Դեկտեմբերի 2024 12:08
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading