twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Փարիզն ու Երևանը. հանցավոր զուգահեռներ Տասնամյակների օկուպացիա և ականների ժառանգություն

17 0Հոկտեմբերի 2023 16:31

Այն ժամանակից սկսած, երբ 1876 թվականին գերմանացի ինժեներ Հերցը հորինել է այնպիսի հզոր և միևնույն ժամանակ նենգ զենք, ինչպիսին են ականները՝ աշխարհում ոչ մի պատերազմ առանց դրանց չի անցնում: Եվ ոչ միայն ռազմական գործողությունների ընթացքում, այլ նաև դրանց վերջանալուց հետո. զավթած տարածքները լքել ստիպված կողմը անխնա ականապատել է հողը, ջրերը, և շինությունները։ Արդյունքում զոհվել և ծանր վիրավորվածություններ են ստացել հարյուրավոր մարդիկ, հիմնականում անմեղ և անպաշտպան քաղաքացիներ, ծագել են դժվար հաղթահարվող բարդություններ ազատագրված տարածքների տնտեսական զարգացման և վերականգնման համար, դժվարանում է փախստականների և հարկադիր վերաբնակների վերադարձը։

Ժամանակին հենց այսպիսի հանցավոր գործելակերպ է Ֆրանսիան կիրառել Ալժիրի նկատմամբ, 1962 թվականին գաղութատիրական լծից ազատագրվելուց հետո, նրան թողնելով 100 հազար քառակուսի կիլոմետր ականապատ դաշտերի տեսքով սարսափելի ժառանգություն։ Նույնիսկ մինչ օրս հարուստ ու լայնատարած գաղութի կորուստի պատճառով չարացած «քաղաքակիրթ» ֆրանսիացիների ականները սպանում են կանանց ու երեխաներին, այսինքն այդ հյուսիսաֆրիկյան երկրի ոչ մի բանում չմեղանչած մարդկանց։ Համեմատության համար. Ալժիրում ականապատ դաշտերի մասշտաբը այդ ժամանակ իր տարածքով գերազանցել է այնպիսի ամենևին էլ ոչ ամենափոքր եվրոպական երկրի տարծքը, ինչպիսին է Հունգարիան: Իհարկե, այդ խնդիրը ինքնուրույն լուծել, ալժիրցիների ուժերից վեր էր, և այդ ժամանակ օգնության հասան խորհրդային սակրավորները։ Արդյունքում ականազերծվել է 1350 քառ. կմ տարածք և ոչնչացվել է մոտ 2 մլն հակահետևակային ական։ Դրանց հիմնական մասը կազմել են ֆրանսիական AR1D տիպի ականներ՝ բեկորային պայթուցիկ սարքեր։ Այսինքն, բացի նրանից, որ ավելի քան 130 տարվա ֆրանսիական օկուպացիայի ընթացքում դրա զոհ են դարձել մեկուկես միլիոն ալժիրցի՝ Փարիզը չէր շտապում վերջ տալ մահաբեր ականային ահաբեկչությանը՝ միաժամանակ շարունակելով Ալժիրի ժողովրդի դեմ հանցագործությունների շղթան։ Ընդ որում ականապատված վայրերի իսկական քարտեզները ֆրանսիացիների կողմից Ալժիրին են հանձնվել բոլորովին վերջերս՝ արդեն 2000-ական թվականների սկզբին, ավելի քան 40 տարվա լռությունից հետո։ Ինչպես նշվում է Ֆրանսիայի ականային ահաբեկչության թեմային նվիրված Օլեգ Պոկրովսկու՝ «Մահվան շերտերի լիկվիդատորներ» հոդվածում. «Առաջին 10 սպաներից բաղկացած խումբը Ալժիր է ժամանել 1962 թվականի հոկտեմբերի 11-ին, կար անհրաժեշտ սարքավորումների, տրակտորների, բուլդոզերների, հողամամլիչների պակաս։ Առաջին խնդիրը դարձավ 20 թելերով փշալարերի երեք շարք մետաղյա նիզակներով բաղկացած ցանկապատը։ Ցանկապատի ներսում գետինը բառացիորեն լցված էր ականներով, ավելի ուշ հաշվեցին, որ 3-5 կիլոմետր լայնությամբ գոտու 1 կիլոմետրի վրա եղել է 10-ից 20 հազար մահացու «անակնկալ»։ Բացի ֆրանսիական AR1D-ից և ARMV-ից եղել են նաև ամերիկյան M2A1 բեկորային ականներ, ընդ որում դրանց մի մասը եղել են բետոնապատված, ինչը բացառում էր պայթուցիչը հեռացնելու բուն հնարավորությունը»։ Հոդվածի հեղինակը նշում է, որ ստիպված եղան տեխնիկան բերել ԽՍՀՄ-ից՝ օգտագործելով նաև Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած հին տանկերը, որոնք առավելագույնս ամրացրել էին հատակի և շասիի մասում։ Ականազերծված գոտու երկայնքով տանկերը առաջ էին շարժվում պայթունների գրեթե չդադարող դղրդոցի մեջ:

Հանրահայտ է, որ միայն անկախության համար պատերազմի ժամանակ 1954 թվականից մինչև 1962 թվականը սպանվել է ավելի քան 300 հազար ալժիրցի, որոնց ընդհանուր թիվը ֆրանսիական օկուպացիայի ողջ ընթացքում, ինչպես արդեն նշվել է, կազմել է մեկուկես միլիոն մարդ։ Բայց իրենց ազատության համար սարսափելի գին վճարած ալժիրցիների վրա ֆրանսիացիների զայրույթը, ըստ երևույթին, այնքան մեծ էր, որ նրանք շարունակել են իրենց երկրում մահացու զենքեր օգտագործել այդ արաբ ժողովրդի դեմ: Այն բանից հետո, երբ Փարիզի իշխանությունները 1961 թվականի հոկտեմբերի 17-ին Փարիզում պարետային ժամ հայտարարեցին, ի պաշտպանություն իրենց երկրում հակագաղութային քաղաքականության ալժիրցիների խաղաղ բողոքի ցույցի ընթացքում ֆրանսիական ոստիկանությունը ձերբակալեց մոտ 14 հազար և սպանեց ավելի քան հարյուր մարդ։ Որպես վայրագության գագաթնակետ՝ սպանվածների մարմինները նետվեցին Սենա գետը: Այդ օրը ափի մոտ հայտնվեցին. «Այստեղ մենք խեղդում ենք ալժիրցիներին» գրությունով գրաֆիտներ, իսկ հանցագործությունը այդպես էլ պատշաճ բնույթով չհետաքննվեց ֆրանսիական իշխանությունների կողմից։ Անկասկած, Ալժիրի նկատմամբ Փարիզի քաղաքականությունը լիովին տեղավորվում է ցեղասպանության հասկացողության մեջ, այնուամենայնիվ մակրոնական Ֆրանսիան ոչ միայն չի զղջում իր պատմության սև բծերի համար, այլև ամեն կերպ աջակցում է այլ ագրեսոր երկրների կողմից օգտագործվող նմանատիպ հանցավոր գործելաոճը։

Այսպես ուրեմն, Փարիզը, մոռանալով սեփական խնդիրների մասին, իրեն բառացիորեն նվիրվել է «տառապյալ» Հայաստանի պաշտպանությանն ու աջակցությանը։ Եվ սկսել է հայերի հորինված «ցեղասպանությունից»։ Արդեն մի երկու տասնամյակ Ֆրանսիան օգտագործում է ցանկացած հնարավորություն, որպեսզի աշխարհին պարտադրի այդ նույն «ցեղասպանությունը» և դրանով հանդերձ դիմահար չի տեսնում զավթողական քաղաքականությունը և օկուպացված ադրբեջանական տարածքներում հայ զինվորականների վայրագությունները։ «Չի տեսնում» նաև մինչ օրս... Իսկ ինչու տեսնել և դատապարտել, եթե նրանք իրենք են կատարել ոչ պակաս բարբարոսություն՝ ագրեսորին խրախուսելով միաժամանակ կարելի է արդարացնել նաև ձեր սեփական հանցագործությունները։ Զարմանալի է, բայց չնայած աշխարհագրական հեռավորությանը, մարդաբանական կապի բացակայությանը և բոլորովին ոչ նման պատմությանը՝ Հայաստանի քաղաքականությունը շատ առումներով պարզապես կրկնօրինակված է ֆրանսիականից: Համենայն դեպս նրանով, ինչ վերաբերում է օտար հողերի նկատմամբ հավակնություններին, դրանցից բաժանվելու հուսահատ դժկամությանը և տեղական ծագումի բնակչության նկատմամբ գազանային դաժանությանը։ Հայաստանը ճիշտ այնպես ինչպես և Ֆրանսիան, ցեղասպանություն է իրականացրել Ղարաբաղում ադրբեջանցի խաղաղ բնակիչների նկատմամբ։ Նկատելի են նաև պատերազմի անցկացման նույն սկզբունքները՝ սկսած օտար տարածքների զավթումից մինչև դրանց ականապատումը՝ չբացառելով նաև այլ ռազմական հանցագործությունները։ Միայն այն տարբերությամբ, որ Ադրբեջանը երբեք չի եղել Հայաստանի գաղութ։

Այնինչ, արդեն ֆրանկո-ալժիրյան հաղթանակից հետո, 1996 թվականի մայիսի 3-ին ՄԱԿ-ը ընդունեց ականների, ական-թակարդների և այլ սարքերի օգտագործման արգելքների կամ սահմանափակումների մասին արձանագրությունը, որը կցված է՝ չափազանց վնասվածք հասցնող, կամ անկանխատեսելի ազդեցություն ունեցող սովորական զենքի կոնկրետ տեսակների կիրառումը արգելելու, կամ սահմանափակելու մասին Կոնվենցիային: Այսինքն՝ Հայաստանը ականային տեռոր է իրականացրել՝ հակառակ միջազգային կոնվենցիաների։ Չնայած 2020 թվականի նոյեմբերին ունեցած ջախջախիչ պարտությանը՝ հայկական կազմավորումները շարունակել են ականապատել Ղարաբաղը։ Որպես հետևանք՝ Ֆրանսիայի կողմից Ալժիրում, իսկ հիմա Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքներում ականային աղտոտվածության մասշտաբները լիովին համեմատելի են։ 2020 թվականի նոյեմբերի 10-ին ռազմական գործողությունների դադարեցման մասին Եռակողմ հռչակագրի ստորագրումից հետո, մինչ օրս Հայաստանի զինված ուժերի կողմից տեղադրված ականների պայթյունի հետևանքով տուժվել է ավելի քան 300 մարդ, ներառյալ զինվորականներ և քաղաքացիական անձինք, որոնցից ավելի քան 50 մարդ զոհվել է, իսկ մնացածները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Հայաստանի ականային ահաբեկչությունը առ այսօր շարունակվում է։ Անցած շաբաթ (հոկտեմբերի 13-ին) օկուպացիայից ազատագրված Խոջավենդի շրջանում ականի վրա պայթել են երկու բեռնատար, հակատանկային ականի պայթյունի հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս երկուսը ծանր վիրավորվել։ Զգալի մասշտսաբով ականային խնդրի մասին, որի հետ բախվել է Ադրբեջանը՝ աշխարհին պարբերաբար հիշեցնում է նախագահ Իլհամ Ալիևը՝ հատուկ ընդգծելով, որ պետական բյուջեում հսկայական ֆինանսական միջոցներ են հատկացվում Ղարաբաղի ազատագրված տարածքներում ականազերծման գործողությունների համար։ Միայն 2021 թվականին այդ նպատակների համար նախատեսվել է ավելի քան 100 մլն մանաթ, որից ծախսվել է մոտ 98 մլն մանաթը։ Հաշվի առնելով, որ տարածքների ականազերծումը՝ շատ բարդ և աշխատատար գործընթաց է, հատկապես առանց ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզների, դեռ 2022 թվականի հոկտեմբերին ելույթ ունենալով Ասիայում վստահության միջոցների հարցերով խորհրդակցության վեցերորդ գագաթնաժողովում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանը աշխարհի ականներով ամենաաղտոտված երկրների շարքում է։ «Վիճակագրության համաձայն՝ օկուպացիայի ժամանակ Հայաստանը Ադրբեջանի տարածքում տեղադրել է ավելի քան մեկ միլիոն ական, իսկ միջազգային փորձագետների հաշվարկով, տարածքները ամբողջությամբ ականազերծելու համար մեր երկրին անհրաժեշտ է մոտ 30 տարի և 25 միլիարդ դոլար»,- նշել է Ալիևը։

Եվս մեկ զուգահեռ Ֆրանսիայի և Հայաստանի քաղաքականության մեջ։ Ինչպես հայտնի է, պաշտոնական Փարիզը, որքան ակտիվ, այնքան էլ անօրինական՝ Ալժիրը բնակեցրել է ֆրանսիացիներով և այլ, ոչ բնիկ ժողովուրդների ներկայացուցիչներով։ ХХ դարի կեսերին 9-միլիոնանոց Ալժիր էր վերաբնակեցվել մինչև մեկ միլիոն եվրոպացիներ: Հետագայում, 1962 թվականին, գաղութային պատերազմում պարտությունից հետո, Ֆրանսիան շտապ նրանց դուրս է բերել: Ճիշտ նույն կերպ էլ Հայաստանը, ըստ երևույթին հետևելով իր «ֆրանսիական քրոջ» օրինակին, բնակեցրեց օկուպացված Ղարաբաղը, ընդ որում բացահայտորեն այնտեղ հրավիրելով լիբիացիներին և սիրիացի հայերին։

Եվ վերջում։ Ֆրանսիայի գաղութատիրական քաղաքականության դաժան հանցագործությունների ցանկը ներառում է նաև նրա կողմից Ալժիրում Ժնևի կոնվենցիայով արգելված քիմիական զենքի կիրառման փաստը, ինչի մասին 2022 թվականի ապրիլին հայտարարել են ֆրանսիացի պատմաբաններն ու լրագրողները։ Խոսքը Օրես լեռնաշղթայի և Ալժիրի հյուսիս-արևելքում Ատլասի լեռնաշղթայի հսկա ստորգետնյա ցանցերում մոլեգնած «քարանձավային պատերազմի» մասին է, որտեղ 1956–1962 թթ. Ֆրանսիացիները թունավոր գազեր են օգտագործել Ալժիրի անկախության կողմնակիցների, զինվորականների և քաղաքացիական անձանց դեմ, որպեսզի նրանց դուրս քշել քարանձավներից և գերի վերցնել հետախուզական տվյալներ հավաքելու համար։ Նշվում էր, որ Ալժիրում քիմիական զենքի կիրառման մասին հայտնի է դարձել ֆրանսիացի վետերանների ցուցմունքների շնորհիվ։ Նրանցից մեկը, ով իբր այնտեղ 28 ամիս զբաղվել է քիմիական հարձակումներով, հայտարարել է. «Մենք խուզարկեցինք քարանձավները, դրանք լցրեցինք գազով և հնարավորության դեպքում պայթեցրինք դրանց մուտքը, որպեսզի դրանք ոչ պիտանի դարձնել հետագա օգտագործման համար»։

Մենք մեջբերեցինք Ֆրանսիայի գաղութային քաղաքականությանը մերկացնող ընդամենը մի քանի փաստեր, որը դրանով հանդերձ, կրախի է մատնված ամբողջ Աֆրիկյան մայրցամաքում, այնուամենայնիվ շարունակում է մնալ առաջնորդող աստղ Հայաստանի համար, որն արդեն քաղում է իր քաղաքականության ծանր պտուղները Հարավային Կովկասում, բայց այնպես էլ չանելով պատշաճ եզրակացություններ….

Caliber.Az
Դիտումներ: 413

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Հայաստան. Ադրբեջանի հետ նոր պատերազմի վերջին նախապատրաստումներ Caliber.Az-ի բացառիկ տվյալներ

635
11 Մարտի 2025 18:09
2

Արկադի Ղուկասյան. «մեծ Հայաստանի մասին» գաղափարը հեքիաթ է

259
10 Մարտի 2025 15:32
3

Պետական հանձնաժողով. Ղարաբաղում 23 զանգվածային գերեզման է հայտնաբերվել

228
10 Մարտի 2025 12:03
4

Բայրամովը՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտների մասին

165
11 Մարտի 2025 13:54
5

Էրդողանը բացահայտում է Ալիևի հետ զրույցի թեմաները

155
11 Մարտի 2025 10:10
6

Արկադի Ղուկասյան. նրան, ով սպանում է կնոջը, երեխային կամ տարեց մարդուն, չի կարելի մարդ անվանել ԼՈՒՍԱՆԿԱՐ

145
11 Մարտի 2025 10:47
7

Խանքենդիում քանդում են «անջատողականների բույնը» ՏԵՍԱՆՅՈՒԹ

141
12 Մարտի 2025 17:47
8

«Ադրբեջանը կարող է կիսվել Իսրայելի հետ հարաբերությունների զարգացման իր փորձով» Ռաբբի Զամիր Իսաևը՝ JPost-ին տված հարցազրույցում

133
12 Մարտի 2025 13:22
9

Հաջիզադե. Մենք Ֆրանսիայից պահանջում ենք դադարեցնել Ադրբեջանին նվաստացնելու իր արշավը

118
11 Մարտի 2025 09:30
10

Զվարճալի, բայց անօգուտ Հրեշներ, որոնք գրեթե անհետացել են

113
12 Մարտի 2025 18:38
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading