twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Քելբեջար- 2024. մեկնարկում է «Մեծ վերադարձը» Caliber.Az-ի վերլուծությունը

09 Սեպտեմբերի 2023 10:30

2021-2023 թվականներին Ադրբեջանի կառավարության ներդրումային ռազմավարության առանցքային ուղղությունը մնացել է՝ հայկական օկուպացիայից ազատագրված երկրի տարածքների վերածնունդը։ Այսօրվա դրությամբ արդեն իրականացվել են առաջնային ճանապարհային, էներգետիկ և կոմունալ ենթակառուցվածքների ստեղծման բազմաթիվ ծրագրեր, և մեկնարկում են՝ բնակավայրերի վերականգնում նախատեսող «Ազատագրված տարածքներ մեծ վերադարձ» Առաջին պետական ծրագրին համապատասխան նոր ծրագրեր։ Համապատասխան աշխատանքները արագացվում են նաև Քելբեջարի շրջանում, որտեղ նախօրեին կայացել է Քաղաքաշինության հարցերով աշխատանքային խմբի նիստը: Հանդիպման մասնակիցները քննարկել են արդեն կատարվածը՝ նախանշելով բնակարանաշինության շինարարության ժամկետները և նախկին հարկադիր վերաբնակների 2024 թվականին իրենց հարազատ օջախներ վերադարձը։

Արդեն երրորդ տարին է Ադրբեջանը իրականացնում է տրանսպորտային, էներգետիկ և կոմունալ ենթակառուցվածքների լայնածավալ վերականգնում, ինչպես նաև օկուպացիայից ազատագրված տարածքների վերածնման ծրագրի շրջանակներում ստեղծում է արդյունաբերական կլաստերներ։ Առաջնային ենթակառուցվածքների վերականգնման ծրագրերի հետ մեկտեղ «Մեծ վերադարձ» Առաջին պետական ծրագրի առաջնահերթ նպատակն է նախանշվել՝ կոմունալ և սոցիալական ենթակառուցվածքների արագացված ձևավորումը, բնակարանաշինությունը, արտադրության զարգացումը և նոր աշխատատեղերի ստեղծումը, ինչը թույլ կտա արդեն մոտ ապագայում վերականգնել կենսագործունեությունը երկրի Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջաններում։ Մասնավորապես, մինչև 2027 թվականը նախատեսվում է ազատագրված տարածքներում կառուցել մոտ երեքուկես տասնյակ հազարավոր բնակարան և անհատական բնակելի տներ, որտեղ աստիճանաբար կվերաբնակեցվեն նախկին հարկադիր վերաբնակների 34,5 հազար ընտանիքներ։ Քաղաքացիների վերաբնակեցման ակտիվ նախապատրաստում է ընթանում Շուշայում, Զանգիլանի, Ֆիզուլիի, Աղդամի շրջաններում, որտեղ սկսվել է բնակարանաշինության լայնածավալ շինարարությունը։

Նմանատիպ աշխատանքեր են ծավալվել օկուպացիայից ազատագրված տարածքների այլ հատվածներում, այդ թվում նաև Քելբեջարի շրջանում, որտեղ անցկացվել է՝ Քաղաքաշինության և ճարտարապետության հարցերով պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Նամիգ ՀումՄաթովի, Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանում ընդգրկված Լաչինի շրջանում Ադրբեջանի Հանրապետության նախագահի հատուկ ներկայացուցիչ Մասիմ Մամեդովի, Միջգերատեսչական կենտրոնի քարտուղարության ղեկավար Նուսրաթ Սուլեյմանովի, ինչպես նաև շինարարական և ռեստավրացիոն կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ Քաղաքաշինության հարցերով աշխատանքային խմբի ընդլայնված նիստը։

Նիստի ընթացքում շոշափված ամենակարևոր հարցերից մեկը վերաբերվել է շինարարների, ապագա վերաբնակների, տարբեր ծառայությունների աշխատողների անվտանգության ապահովմանը, ինչի կապակցությամբ Քելբեջարի շրջանում անցկացվում են ականներից և չպայթած զինամթերքից տարածքները մաքրելու ուղղությամբ լայնածավալ աշխատանքներ։ «2023 թվականին նախատեսվում է ականներից մաքրել Քելբեջարի շրջանի բնակավայրերի 1105,19 հա տարածքը, մասնավորապես, ընթացիկ տարվա ութ ամսում արդեն ականազերծվել է շրջանի 653,46 հեկտար տարածքը», - ասել է Քաղաքաշինության եւ ճարտարապետության հարցերով պետական կոմիտեի նախագահի տեղակալ Նամիգ Հումմաթովը։ Մասշտաբներին համադրելի աշխատանք է կատարվել նաև անցյալ տարի՝ պայթունավտանգ առարկաներից մաքրվել է 983,71 հա տարածքը։

Այս բարձրլեռնային շրջանի տարածքների ականազերծման ձեռքբերումները նպաստել են հաղորդակցությունների անցկացմանը, օբյեկտների կառուցմանը և այլ աշխատանքների ճակատի ընդլայնմանը։ Այսպիսով, այս տարի Քելբեջարի շրջանում կնախագծվեն յոթ բնակավայրեր՝ Իստիսու, Գամըշլը, Չայքենդ, Նադիրխանլը, Գըլինջլը, Օթաղլը և Չըրագ գյուղերը, իսկ հաջորդ տարի կմշակվեն ևս չորս գյուղերի՝ Չապլիի, Քեշդակի, Դալգըլընջլիի և Իմանբինասիի նախագծերը: Ընդհանուր առմամբ, մինչև 2026 թվականը այդ շրջանում նախատեսվում է վերականգնել ընդհանուր առմամբ 15 բնակավայր, այդ թվում նաև վարչական կենտրոնը, մեկ ավան և 13 գյուղ։

Ինչպես հայտնել է Պետական կոմիտեի փոխնախագահ Նամիգ Հումմատովը՝ 2024 թվականին օկուպացիայից ազատագրված Քելբեջարի շրջան կվերադառնա մոտ 13 հազար մարդ. որոնցից ավելի քան 5 հազարը կապրեն վարչական կենտրոնի նոր տներում, ևս մոտ 8 հազարը՝ գյուղական վայրերում։ Հարազատ օջախներ վերադարձած քաղաքացիներին բնակարանով ապահովելու համար նախատեսվում է մինչև 2026 թվականը շահագործման հանձնել 3500 բնակարան, այդ թվում նաև 2000 առանձնատուն և 1500 բնակարան բազմահարկ շենքերում։

Հիշեցնենք, որ օգոստոսի վերջին պետության ղեկավարի մասնակցությամբ կայացել է Քելբեջարի շրջանում ստեղծվող առաջին բնակավայրերից մեկի՝ Զառ գյուղի հիմնարկեքը։ Այս գյուղը հաշվարկված է 855 ընտանիքի բնակեցման համար, ընդ որում 20 տարվա զարգացման հեռանկարի հաշվառմամբ՝ կառուցապատման համար հատկացվել է 243 հա-ից ավելի հողատարածք։ Առաջին փուլում նախատեսվում է շահագործման հանձնել մեկ հարկանի առանձնատներ 547 տեղահանված ընտանիքների համար։ Այստեղ կկառուցվի նաև 528 աշակերտի համար նախատեսված դպրոց, 100 տեղանոց մանկապարտեզ, կստեղծվեն սոցիալական և կոմունալ այլ ենթակառուցվածքներ, ինչպես նաև տների և էլեկտրամատակարարման և փողոցների լուսավորման համար կօգտագործվեն «կանաչ» էներգիայի արտադրության ռեսուրսները։

«Մեծ վերադարձ» Պետական ծրագրում զգալի ուշադրություն է հատկացվել ագրոարդյունաբերական, առևտրային, սպասարկման և այլ համալիրների ձևավորման հարցերին, կոմունալ, սոցիալական և այլ հիմնարկների կառուցմանը, որոնց գործունեությունը աշխատատեղեր կապահովի տուն վերադարձող քաղաքացիների համար։ Այստեղ անհրաժեշտ է նշել, որ, վերջին տարիների հետազոտություններին համաձայն, Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի մեջ մտնող Քելբեջարը ունի ոչ պակաս բնական պաշարների վրա հիմնված զգալի տնտեսական ներուժ։ Լեռնային Քելբեջարի, ինչպես նաև հարակից Լաչինի շրջանում իրենց սկիզբն են առնում Ղարաբաղի տարածաշրջանի 10 հիմնական գետերի ակունքները, այդ թվում նաև այնպիսի ջրառատներ, ինչպիսիք են Փոքր Կովկասի տարածաշրջանում հիմնական ջրահոսքը ձևավորող Հաքարի, Թերթերչայ, Բազարչայ, Խաչընչայ գետերը։ Բարձր լեռնային բերրի արոտավայրերը, անտառները և բերքառատ հողերը ստեղծում են առանձնահատուկ հնարավորություններ անասնաբուծության, մեղվաբուծության, բուսաբուծության մի շարք ճյուղերի, արժեքավոր դեղաբույսերի մշակման, ընկույզի այգիների հիմնման և ապագայում այս հիմքի հիման վրա վերամշակման և սննդի արդյունաբերության զարգացման համար։ Այստեղ կան նաև բուժիչ հանքային աղբյուրներ՝ Յուխարը Իսթիսուն, Աշաղը Իսթիսուն, Քեշդաղը, ինչպես նաև Թութխուն, Գարասու, Մոզչայ և Գոթուրլու ջերմային ջրերը, որոնց հիման վրա ներկա ժամանակ ստեղծվում է ամսական 8 միլիոն շիշ հզորությամբ «Իսթիսու» հանքային ջրի շշալցման ձեռնարկություն, կառուցվում է նաև 145 սենյակով և 10 քոթեջներով բժշկա-առողջարարական համալիր։ Բուժիչ ջրերը, ինչպես նաև բարենպաստ կլիմայական և բալնեոլոգիական ներուժը, լեռնային գեղատեսիլ լանդշաֆտները, անտառներն ու գետերը ժամանկի ընթացքում Քելբեջարին կօգնեն վերածվել միջազգային մակարդակի հանգստավայրային և զբոսաշրջային գոտու։
Վերջապես, այս լեռնային շրջանը հարուստ է օգտակար հանածոների պաշարներով, մասնավորապես՝ ոսկու, արծաթի, պղնձի, սնդիկի, քրոմիտի, շինանյութերի արտադրության համար տարբեր հումքներով և այլն։ «AzerGold» ՓԲԸ-ը արդեն իրականացնում է Քելբեջարում մինչև 2025 թվականը հաշվարկված՝ թանկարժեք մետաղների հանքավայրերի երկրաբանական հետախուզական ծրագիրը, իսկ վերջերս ՓԲԸ-ի մասնագետներն ավարտել են համապատասխան աշխատանքների առաջին փուլը՝ Թութխուն գետի ավազանի 85,56 քմ տարածքում։

Շատ ակտիվ են ընթանում նաև Քելբեջարի շրջանի էներգետիկ ենթակառուցվածքի զարգացման աշխատանքները։ Մասնավորապես, «Ազերէներժի» ԲԲԸ-ի ջանքերով երկու տարի առաջ շահագործման է հանձնվել 110/35/10 կիլովոլտ հզորությամբ «Քելբեջար» ենթակայանը, և գործնականորեն ավրտվել է 27 ՄՎտ ընդհանուր հզորությամբ հինգ փոքր (դերիվացիոն) հիդրոէլեկտրակայանների կառուցման ուղղությամբ աշխատանքը։ Իսկ մինչև 2024 թվականի առաջին եռամսյակը այս բարձրլեռնային շրջանի գետերի և ջրամբարների վրա կկառուցվեն 75,5 ՄՎտ ընդհանուր հզորությամբ՝ 10 փոքր հիդրոէլեկտրակայաններ, որոնք կարող են տարեկան արտադրել մոտ 230 միլիոն կվտ/ժամ էլեկտրաէներգիա։

Քելբեջարի շրջանի նման տարողունակ հումքային, արդյունաբերական, գյուղատնտեսական և էներգետիկ ներուժի յուրացումը կձևավորի հզոր արտադրական բազա, որը առաջիկա տասնամյակների ընթացքում աշխատանքով կապահովի Ադրբեջանի հազարավոր քաղաքացիների, որոնց վերադարձը իրենց հարազատ օջախներ արդեն կսկսվի հաջորդ տարի։

 

Caliber.Az
Դիտումներ: 537

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Մեծ վերադարձ. Եվս 49 ընտանիք մեկնել է Շուշա

125
21 Դեկտեմբերի 2024 11:19
2

Ահա թե ինչպես է վերափոխվում Բաքվի բուլվարը Ամանորի համար ԼՈՒՍԱՆԿԱՐ

124
21 Դեկտեմբերի 2024 12:29
3

Վաճառվել է «Հին աշխարհի հիստերիկներ»

124
21 Դեկտեմբերի 2024 13:32
4

Նպատակը` իշխանությունը պահպանելն է Նիկոլ Փաշինյանի «խոստովանությունների» գինը

116
23 Դեկտեմբերի 2024 17:26
5

Հայաստանի ռազմական դաշինքներ՝ Ֆրանսիա, Հնդկաստան և հունական հետք Բաքվի արձագանքը իրեն երկար սպասել չի տա

115
23 Դեկտեմբերի 2024 15:59
6

«Ղարաբաղն» ընդդեմ ԲԿՍԱ-ի՝ տեսանյութ Խանքենդիում կայացած պատմական հանդիպման մասին

100
21 Դեկտեմբերի 2024 12:32
7

Շուշա ժամանած նախկին հարկադիր վերաբնակներին բնակարանների բանալիներ են հանձնվել

76
23 Դեկտեմբերի 2024 17:03
8

Ալիև. Ադրբեջանում կրոնական հողի վրա խտրականության և կոնֆլիկտների դեպքեր երբեք չեն եղել ԹԱՐՄԱՑՎԱԾ

63
23 Դեկտեմբերի 2024 12:45
9

Բայրամովը՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար խոչընդոտների մասին

57
23 Դեկտեմբերի 2024 18:31
10

Փաշազադե. Ղարաբաղում կրոնական գործիչների թիվն աճում է

53
23 Դեկտեմբերի 2024 14:58
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading