twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..

Նախագահ Իլհամ Ալիևը Նյու Յորքում. ՈՒՂԻՂ

Հարցազրույց
A+
A-

«Քեոսայանի նման քարոզիչները անձնական կարծիք չունեն։ Նրանք պատվերներ են կատարում» Արման Շուրաևը՝ Caliber.Az-ի հյուրը

28 Ապրիլի 2022 18:43

Caliber.Az-ի հարցազրույցը՝ ղազախստանցի լրագրող և հասարակական գործիչ Արման Շուրաևի հետ։

—Օրերս ռուս-հայկական քարոզչուհի Մարգարիտա Սիմոնյանի ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը YouTube-ի իր ալիքում իրեն թույլ է տվել վիրավորական արտահայտություններ անել Ղազախստանի հասցեին։ Ինչպե՞ս եք կարծում, հաշվի առնելով նրա տիկնոջ կարգավիճակը, դա եղել է նրա անձնական կարծիքը, թե՞ նա որոշակի քաղաքական պատվեր է կատարել։

—Իհարկե, դա քաղաքական պատվեր է, որովհետև Քեոսաայանի նման քարոզիչները անձնական կարծիք չունեն։ Նա և նրա նման քարոզիչները մշակում են քաղաքական պատվեր։ Հասկանալի է, որ Կրեմլում հասունանում է այն դժգոհությունը, որ Ղազախստանի ղեկավարությունը, նախ հրաժարվել են ՀԱՊԿ-ի շրջանակներում Ուկրաինայի հետ պատերազմին մասնակցելուց, ինչը շատ էր ցանկանում Մոսկվան։ Ինչպես նաև Ղազախստանի ղեկավարությունը հրաժարվել է այդ պատերազմը անվանել «հատուկ գործողություն»։

Երկրորդը, ղազախստանցիների բացարձակ մեծամասնությունը այդ հակամարտությունում գրավում է Ուկրաինայի կողմը։ Այդ մասին են վկայում ի աջակցություն Ուկրաինայի բազմաթիվ հանրահավաքները և ակցիաները, որոնք Ղազախստանում անցկացվել են պատերազմի առաջին օրերին։ Միայն Ալմաթիիում հավաքվել էր 5 հազար մարդ։ Այնուհետև Ղազախստանում քաղաքացիական ակցիայի շրջանակներում հավաքվել է Ուկրաինայի համար մարդասիրական օգնություն։ Շատ կարճ ժամանակահատվածում հաջողվել է հավաքել մոտ 3 միլիոն դոլար, այդ գումարի կեսը եղել է փողով, մնացածը՝ դեղամիջոցներ, պարենային և առաջին անհրաժեշտության ապրանքներ, մանկական իրեր և այլն։ Եվ առայսօր Ղազախստանի յուրաքանչյուր քաղաքում բացվել են Ուկրաինայի աջակցման կետեր։

Անշուշտ, այս ամենը սկսեց նյարդացնել Ռուսաստանի իշխանությանը, որը համարում է, որ Ղազախստանը ապրիորի պետք է գտնվի ռուսական ազդեցության գոտում, պարզ ասած, ռուսական վարչակարգի կողմը։ Ուստի այն, ինչ ասում են Տիգրան Քեոսայանը և նրա տիկին Մարգարիտա Սիմոնյանը, որը նույնպես դրանից առաջ ցեխ է շպրտել Ղազախստանի վրա՝ դրանք մի շղթայի օղակներ են։

—Ձեր կարծիքով, Ղազախստանի իշխանությունները, կամ իրավապահ մարմինները ինչպիսի՞ միջոցներ պետք է ձեռնարկեն Քեոսայանի այդ գռեհիկ հարձակման նկատմամբ։

—Ղազախստանը արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղարի շուրթերով արդեն հայտարարել է, որ «Չի բացառում ռուսաստանցի հեռուստահաղորդավար և ռեժիսիոր Տիգրան Քեոսայանի հանրապետություն մուտքի վրա արգելքի սահմանումը»։ Սակայն, ցավոք, մեր իրավապահ մարմինները, ի տարբերություն Ադրբեջանի Գլխավոր դատախազության, մինչև հիմա վախենում են սեփական ստվերից։ Նրանք առնվազն պետք է քրեական գոր հարուցեին և Ղազախստանի ժողովրդին անպատված Քեոսայանի նման քարոզիչների նկատմամբ միջազգային հետախուզություն հայտարարեին։ Բայց, ցավոք, առայժմ նման ոչ մի դեպք չի եղել։

—Այդ առնչությամբ ի՞նչ են մտածում իրենք, երկրի բնակիչները։

—Պատասխանելով այս հարցին, կարելի է վստահորեն ասել, որ Ռուսաստանն իր քարոզիչների ձեռքով կտրում է այն ճյուղը, որի վրա նստած է։ Որովհետեւ Ղազախստանը եղել է այն քիչ երկրներից մեկը, որի հետ Ռուսաստանը ուներ համեմատաբար նորմալ հարաբերություններ։ Բայց յուրաքանչյուր նման ելույթը մեծացնում է անջրպետը Ղազախստանի և Ռուսաստանի ժողովուրդների միջև։ Նույնիսկ այն ղազախստանցիները, ովքեր քիչ թե շատ հավատարիմ էին Ռուսաստանին և նույնիսկ պաշտպանում էին Մոսկվայի դիրքորոշումը ուկրաինական պատերազմի հենց սկզբին, այժմ երես են թեքել նրանից։ Նրանք նույնպես հասկացան, որ նացիստական Գերմանիայի ֆաշիստների և ներկայիս ռուս օկուպանտների միջև կարելի է հանգիստ հավասարության նշան դնել։ Այսպիսով, Ռուսաստանը կորցնում է նույնիսկ այն ոչ մեծ քանակությամբ մարդկանց, ովքեր աջակցում էին նրա քաղաքականությանը և համակրում էին նրան։ Ղազախստանում նման մարդկանց թիվն օրեցօր պակասում է, ինչպես շագրենի կաշի։

—Բայց չէ որ Ռուսաստանը և Ղազախստանը նաև ՀԱՊԿ-ի շրջանակներում դաշնակիցներ, և ԵԱՏՄ-ում գործընկերներ են...

—Ռուս-ղազախական հարաբերություններն այսօր դժվար է անվանել գործընկերային։ Մի կողմից, հակառուսական պատժամիջոցների ֆոնին, Ռուսաստանի հետ հետագա համագործակցությունը արևմտյան հանրության կողմից կարող է մեկնաբանվել, որպես իր նկատմամբ ոչ բարեկամական քայլ։ Ուստի դժվար թե Ղազախստանը օգնի ՌԴ-ին, նույնիսկ ոչ պաշտոնական մակարդակով։

Մյուս կողմից, Ղազախստանի կառավարության գրեթե կեսը բաղկացած է ռուսական բուհերի շրջանավարտներից։ Ցավոք, Ղազախստանում, ի տարբերություն Ադրբեջանի, իշխանությունում շատ են այն ղազախները, որոնք ոչ միայն չգիտեն, այլև արհամարհանքով են վերաբերվում իրենց մայրենի լեզվին։ Եվ մինչև այժմ նրանք դեռ ձգվում են դեպի Ռուսաստան։ Բարձր պաշտոններում բազմաթիվ նշանակումներ դեռ համաձայնեցվում են Կրեմլի հետ։ Ուստի ես կառանձնացնեի ռեժիմների հարաբերությունները և սովորական մարդկանց հարաբերությունները։ Օրինակ, 2022 թվականի հունվարին, երբ Ղազախստանի նախագահը կոչ արեց ՀԱՊԿ ուժերին, որոնց թվում էր ռուսական բանակը, նրանք եկան ռեժիմը փրկելու, ոչ թե ժողովրդին։

Իսկ ինչ վերաբերում է հասարակ ժողովրդին, ապա, ինչպես քիչ առաջ ասացի, նրանց միջև անջրպետը օրեցօր մեծանում է։

—Մտավախություն չունե՞ք, որ Ղազախստանում կարող է կրկնվել ուկրաինական սցենարը։

—Սցենարը, ինչպես ուկրաինականը, կարող է կրկնվել ցանկացած վայրում, որովհետև Ռուսաստանին ուժեղ հարևաններ պետք չեն, նրան պետք է, որպեսզի իր հարևանների մոտ երկու անգամ ավելի վատ լինի, քան նրանց մոտ։

Այս ընթացքում Ռուսաստանը պատժամիջոցների և ռազմական գործողությունների պատճառով կորցրել է ավելի քան 2 տրիլիոն դոլար, բայց չէ որ այս գումարը կարող էր օգտագործվել նրա համար, որպեսզի Ռուսաստանը դարձնել աշխարհի առաջատար տնտեսություններից մեկը: Բայց Ռուսաստանի ղեկավարությունն այլ ճանապարհ է ընտրել։ Ուստի այսօր ուկրաինացիները իրենց վրա վերցրել են այն հարվածը, որը լիովին կարող էր իր վրա վերցնել Ղազախստանը։ Իսկ այժմ Ուկրաինան պայքարում է այդ թվում նաև բոլոր հետխորհրդային երկրների ապագայի համար, որոնց ՌԴ-ն փորձում է պահել իր ուղեծրում։ Կարծում եմ, որ այս սցենարը հավանական կլինի, եթե Ռուսաստանին հաջողվի հաղթանակով ավարտել պատերազմը։ Բայց ի ուրախություն մեր ընդհանուր երջանկության, Ուկրաինան ցուցադրում է քաջության և ճկունության ամենաբարձր չափանիշներ: Կարծում եմ, որ Ուկրաինան դեռ կարողացել է աղալ Ռուսաստանի Դաշնության ռազմական հզորության կեսը, և հիմա Մոսկվան դեռ երկար պետք է լիզի իր վերքերը։ Եթե պատերազմը շարունակվի ևս մեկ տարի, ապա կարծում եմ, որ Ռուսաստանի Դաշնության փլուզումը շատ իրական սցենար կլինի։ Որովհետև մեր եղբայրները՝ բաշկիրները, թաթարները, յակուտները և Ռուսաստանի Դաշնության մյուս ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք, որը Կրեմլն օգտագործում է որպես քող, երբ բոլոր տեսակի հանրաքվեներ է անցկացնում օկուպացված Օսիայում, Աբխազիայում և Ուկրաինայի տարածքում։

Հարավային Կովկասը նույնպես գտնվում է ռիսկի գոտում, քանի որ Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի դաշնակիցը։ Կարծում եմ, որ Ռուսաստանը պետք է լավ վիճակում պահի Հարավային Կովկասի երկրները, ուստի կշարունակի վարել իր արյունոտ քաղաքականությունը։ Սակայն Ուկրաինայի և Ադրբեջանի օրինակները, որը կարողացան 44 օրում վերադարձնել իրենց հինավուրց հողերը, ցույց տվեցին, որ ՌԴ-ն իրականում արդեն վաղուց չի հանդիսանում աշխարհում երկրորդ բանակը։ Որ և՛ նախագահը, և Ռուսաստանի ժողովուրդը դարձել են սեփական քարոզչամեքենայի զոհեր, մասնավորապես նրա այնպիսի ներկայացուցիչների, ինչպիսին է Քեոսայանը։

Caliber.Az
Դիտումներ: 1306

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Քաոսի կողմնակիցները ընդեմ Փաշինյանի Եվ խաղաղությանը Ադրբեջանի հետ

213
23 Սեպտեմբերի 2025 18:52
2

Տեսանյութ Նյու Յորքից. Ալիևը և Թրամփը պատերազմի և խաղաղության մասին ՏԵՍԱՆՅՈՒԹ

198
24 Սեպտեմբերի 2025 19:45
3

Մականուններ և ինիցիալներ Փաշինյանը լղոզել է իր նախորդներին

194
24 Սեպտեմբերի 2025 19:49
4

ՄԱԿ-ը՝ Ուկրաինայից մինչև Պաղեստին Ռասիմ Մուսաբեկովը՝ Caliber.Az կայքում

171
24 Սեպտեմբերի 2025 14:07
5

Հիքմեթ Հաջիև. Գլխավոր նպատակը Հարավային Կովկասը համագործակցության տարածքի վերածելն է

159
24 Սեպտեմբերի 2025 10:31
6

Բաքուն և Թեհրանը քննարկել են Արազի միջանցքի նախագիծը

155
23 Սեպտեմբերի 2025 15:08
7

Ի.Ալիև. Ադրբեջանը մոբիլիզացրել է բոլոր ջանքերը՝ TRIPP երթուղու արագ իրականացումն ապահովելու համար

154
24 Սեպտեմբերի 2025 09:37
8

Ալիևի նախազգուշացումների հնգամյա արձագանքը ՄԱԿ-ը՝ որպես չիրականացված հույսերի խորհրդանիշ

148
25 Սեպտեմբերի 2025 13:41
9

ԵՄ-ն Ադրբեջանի կրթության ոլորտում իրականացրել է 29 նախագիծ

148
23 Սեպտեմբերի 2025 18:47
10

Նախագահ Իլհամ Ալիևը Նյու Յորքում. ՈՒՂԻՂ ԼՈՒՍԱՆԿԱՐ

144
25 Սեպտեմբերի 2025 10:19
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading