twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Քոքսի կեղծիքի սարդոստյանում Իմաստությունը միշտ չէ, որ գալիս է տարիքի հետ

19 Ապրիլի 2023 18:51

Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, իր մոլի հայամետ դիրքորոշմամբ հայտնի բարոնուհի Քերոլայն Քոքսը հերթական անգամ աչքի է ընկել՝ Ադրբեջանի դեմ կանխակալ հռետորաբանությամբ։ Դա տեղի է ունեցել բրիտանական խորհրդարանում՝ Խոջալուի ցեղասպանության հետ կապված բրիտանական կառավարությանը լորդ Ֆլայթի բանավոր խնդրանքի վերաբերյալ բանավեճի ժամանակ։

Քոքսը, ելույթ ունենալով այս բանավեճում, փորձել է բոլորին համոզել, որ հայկական կողմը, իբր, քաղաքապետարանին տեղեկացրել է հարձակման մասին և առաջարկել հնարավորինս շուտ տարհանել բնակչությանը։

«Ես 1990-ականների պատերազմի ժամանակ բազմիցս այցելել եմ Լեռնային Ղարաբաղ և կարող եմ վկայել Խոջալուի դեպքերի մասին։ Սա այն քաղաքն է, որից ադրբեջանցիներն այնքան հրթիռներ են արձակել Ստեփանակերտի (Խանքենդի-Խմբ.) ուղղությամբ, որ այն կկործանվեր, եթե հայերը իրենց հսկողության տակ չվերցնեին Խոջալուն։ Նրանք նախօրոք տեղեկացրել են հարձակման մասին և խնդրել են, որպեսզի ադրբեջանցիները խաղաղ բնակիչներին թույլ տան տարհանվել, ինչը ադրբեջանցիները չեն արել»,- ինչպես հայտնում են հայկական լրատվամիջոցները՝ բացատրել է Քոքսը: Այսինքն՝ նա պարզապես փորձել է նման անապացույց պատրվակով արդարացնել մի ամբողջ քաղաքի բնակիչների ոչնչացումը։

Քոքսը, անկասկած, հասկանում է, որ Խոջալուի խաղաղ ադրբեջանական բնակչության դեմ ցեղասպանությունը իրականացրել են հայերը, և որքան էլ նա ագրեսոր երկրին չպաշտպանի հերյուրանքներով, թե ադրբեջանցիները, իբր զգուշացվել են, Երևանը վաղ թե ուշ ստիպված կլինի պատասխան տալ։ Համաշխարհային հանրությունը դեռ լիովին տեղյակ չէ, թե ինչ և ինչպես է տեղի ունեցել Ղարաբաղում հայ զինվորականների կողմից տարածաշրջանի 30 տարվա օկուպացիայի ընթացքում, սակայն խորաթափանցությունը հեռու չէ։ Իսկ Քոքսի ներկայիս կեղծ փաստարկները բացարձակ անհեթեթություն են՝ նախատեսված նրանց ուշադրության համար, ովքեր դեռ այնքան էլ չեն հետաքրքրվել ղարաբաղյան հակամարտության էությամբ և պատմությամբ, կամ գուցե ընդհանրապես չեն հետաքրքրվել միջազգային իրավիճակով։

Բայց մյուս կողմից, նույնիսկ Քոքսի խոսքերից հետևում է, որ նա չի հերքում այն փաստը, որ Հայաստանը ծրագրել էր հարձակվել Խոջալուի վրա, և դա միջազգային իրավունքում արդեն որակվում է որպես բռնության ակտ։

Սակայն այս տիկնոջ անհեթեթ հարձակումն Ադրբեջանի վրա նրա համար սովորական, կարելի է ասել՝ գրեթե ամենօրյա գործ է։ Եվ նա այդ կեղտոտ գործով զբաղվում է ոչ թե հայերի հանդեպ սիրուց դրդված, այլ հանուն սեփական եսասիրական շահերի՝ օգուտ քաղելով հայկական լոբբիի ֆինանսական «օգնությունից»։ Հայտնի է նաև, որ բարոնուհին նախկինում «վաստակել է» նաև հակաիսլամական կազմակերպությունների սուբսիդիաներով և, հավանաբար, առանձնահատուկ եռանդով է կատարել այդ առաքելությունը։

Հիշեցնենք, որ դեռ այս տարվա փետրվարին, հակաիսլամական կառույցների հետ իր ֆինանսական կապերի մասին տեղեկատվության արտահոսքից հետո, Քոքսը ստիպված է եղել խոստովանել, որ թաքցրել է «Equal and Free Limited» ոչ առևտրային կազմակերպության դրամական միջոցները։ Համաձայն բրիտանական « Sky News» հարատարակության տրամադրության տակ ընկած փաստաթղթերի՝ «Equal and Free Limited»-ը ամերիկյան կազմակերպությունից միջոցներ է ստացել Լոս Անջելեսի շտաբ-բանակարանից, որը ղեկավարվում է ավետարանական «բարերարներ» Հովարդ և Ռոբերտո Ահմանսոնների կողմից: Մամուլում հայտնված տեղեկությունների թվում կան այն պարբերական հանդիպումների արձանագրությունները, որոնք բարոնուհի Քոքսը գումարում էր խորհրդարանական շենքում, որտեղ ներկա են եղել իսլամի հայտնի և հաճախ հակասական քննադատները:

Իսկ ինչ վերաբերում է այս տիկնոջ բացահայտ հակաադրբեջանական գործունեության մասշտաբներին, ապա դրանք միանգամայն տպավորիչ են դեռևս ուշ Խորհրդային Միության ժամանակներից և մինչ օրս չեն իջեցրել իրենց խարդախ ինտենսիվությունը, այսինքն՝ արդեն հետկոնֆլիկտային շրջանում։ Եվ իր, գրեթե 86 տարեկանում Քոքսը, առանց խղճի խայթի, դեռ շարունակում է հրեշավոր ստեր շրջանառել Ղարաբաղում հայ-ադրբեջանական հակամարտության պատճառների մասին։

Որպես օրինակ կարելի է հիշել նրա սեփական անհեթեթ հայտարարություններն այն մասին, որ իբր «պատմական հայկական հողերի ութսուն տոկոսը ներկա ժամանակ օկուպացված է Ադրբեջանի կողմից»։ Անցյալ տարվա հունվարին, կրկին Լորդերի պալատում ելույթ ունենալով «Փախստականներ. Զանգվածային արտահոսք» թեմայով, բարոնուհին, առանց աչքերը թարթելու, ստել է, որ իբր 2020 թվականին ավելի քան 91 հազար մարդ Ղարաբաղից փախել է Հայաստան, ևս 40 000 մարդ զրկվել է իրենց տներից Շուշայի և Հադրութի շրջաններում, որոնք, մինչև հիմա, ինչպես նա է համարում «օկուպացված են Ադրբեջանի զինված ուժերի կողմից»։

Դրանով հանդերձ նա հանդես է գալիս Ղարաբաղի մասին իր «լիովին իրազեկությամբ», քանի որ այնտեղ եղել է ավելի քան 85 անգամ։ Այսինքն, փաստորեն Քոքսը խոստովանում է, որ 85 անգամ խախտել է Ադրբեջանի օրենքները և նույնքան անգամ անտեսել միջազգային իրավունքի նորմերն և կանոնները։

Ճիշտ նույն ձևով էլ, այս տիկինը ժամանակին անտեսել է հայկական օկուպացիայի գրեթե երեսուն տարիների ընթացքում ադրբեջանական տարածքների ավերման և կողոպուտի բազմաթիվ փաստերը, ինչպես նաև ճակատի գծից հեռու գտնվող՝ Գյանջայի, Թերթերի, Մինգեչևիրի և Ադրբեջանի այլ քաղաքների հրթիռային ռմբակոծումները։ Նրա կողմից անգամ դատապարտման մի խոսք չի լսվել Պաշտոնական Երեւանի հասցեին այն կապակցությամբ, որ եղանակային վատ պայմանների պատճառով մոլորված և հայկական գերության մեջ գտնվող ադրբեջանցի զինծառայողները ենթարկվել են խոշտանգումների և տանջանքների։ Սակայն, ինչպես դեռ անցյալ տարվա նոյեմբերին հայտնել էր հայկական մամուլը, բարոնուհին առանձնահատուկ խանդավառությամբ մասնակցել է բրիտանական խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած՝ «ի համերաշխություն նրանց հետ, ովքեր բողոքում են հայ ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեմ և ի հիշատակ Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոշտանգումների զոհերի» ցույցին, ինչի մասին նա գրել է Թվիթերի իր միկրոբլոգում։ Առավել ևս, այս տիկինը քննադատել է գերիների վերադարձի հարցում Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը Ադրբեջանի նկատմամբ։ 2021 թվականի ապրիլին Հայաստանի խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի հետ այս երկրի Ազգային ժողովում հանդիպմանը նա հայտարարել է, որ վրդովված է բրիտանական կառավարության դիրքորոշումից և որ ինքն անձամբ «անում է ամեն հնարավորը, որպեսզի Ադրբեջանը պատասխանատվության ենթարկվի այն հանցագործությունների, ռազմագերիներին պահելու համար»։

«Ես կցանկանայի ավելի ուժեղ ճնշում գործադրել միջազգային հանրության վրա, որպեսզի Ադրբեջանը կանգնի դատարանի առջև»,- երազել է անգլիացի տիտղոսավորված քաղաքական գործիչը։

Մինչդեռ, Քոքսի և նրա հայ հովանավորների մեծ դժբախտությանը՝ Ադրբեջանի առնչությամբ նրանց ընդհանուր հույսերը չեն համընկնում բրիտանական պետության ընդհանուր քաղաքականության հետ: Նախ այն պատճառով, որ Միացյալ Թագավորությունը լիովին և ամբողջությամբ պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և նրա սահմանների անձեռնմխելիության սկզբունքը։ Երկրորդը, Բաքվի և Լոնդոնի միջև հարաբերությունները կրում են ռազմավարական գործընկերության բնույթ, իսկ Հարավային Կովկասում հատկապես Ադրբեջանն է հանդես գալիս որպես Եվրոպայի էներգետիկ անվտանգության երաշխավոր։ Երրորդը, ինչ վերաբերվում է բուն Խոջալուի ողբերգությանը, ապա դեռ 2016 թվականի մարտին Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Ադրբեջանի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Բոբ Բլեքմանի և Շոտլանդիայի Ազգային կուսակցության խորհրդարանում պատգամավոր Պետրիկ Գրեյդիի կողմից առաջ են քաշվել Խոջալուի ցեղասպանության կապակցությամբ օրենսդրական նախաձեռնություններ։ Եվ որ կարևոր է, այդ փաստաթղթերում նշվել են Հայաստանի կողմից ՄԱԿ-ի ԱԽ-ի պահանջների չկատարումը, առավել ևս, բրիտանական խորհրդարանում ուղղակիորեն հայտարարել են, որ Խոջալուի ողբերգության մեղավորները պետք է կանգնեն դատարանի առջև։ Ուստի հայկական շահերի պաշտպանների ոտնձգությունները, որոնք ուղղված են առաջին հերթին Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի հարաբերությունների վատթարացմանը՝ ապարդյուն են։ Ճիշտ այնպես, ինչպես մադամ Քոքսի և նրա նման տհաճ անհատների օգնությամբ Խոջալույի ողբերգությունը արդարացնելու հայերի հույսերը։

Caliber.Az
Դիտումներ: 150

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Մեկ քայլ մինչ նոր պատերազմը Հայաստանին ինտենսիվորեն ապահովում են զենքով

1218
18 Սեպտեմբերի 2024 17:39
2

Երևանը, օգնելով Մոսկվային խուսափել պատժամիջոցներից, խորացնում է Ուկրաինայում հումանիտար ճգնաժամը Ադրբեջանական ոչ կառավարական կազմակերպությունները դիմել են ԵՄ-ին

1020
17 Սեպտեմբերի 2024 12:57
3

Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է «Վրեժ» գործողության կադրերը ՏԵՍԱՆՅՈՒԹ

938
19 Սեպտեմբերի 2024 08:20
4

Տգեղ դիվանագիտություն Սեժուրնեն ժամանել է Երևան

97
17 Սեպտեմբերի 2024 18:33
5

Հոլանդական «վերածննդի» հայկական արմատները Ամստերդամը անձնատուր է եղել ամեն տեսակ մուլորությունների

93
18 Սեպտեմբերի 2024 15:30
6

«Երևանը պետք է կատարի իր ստանձնած պարտավորությունները» Այխան Հաջիզադեն՝ Զանգեզուրի միջանցքի մասին

92
17 Սեպտեմբերի 2024 15:44
7

Աշխարհաքաղաքական փոթորիկ, թե՞ փոթորիկ թեյի բաժակում Ռասիմ Մուսաբեկովը՝ Caliber.Az-ի եթերում

70
18 Սեպտեմբերի 2024 17:27
8

Ամոթ ջունգլիներին, կամ մենակությունը վատ է Էմին Գալալալիի մտորումները

64
17 Սեպտեմբերի 2024 17:53
9

ԱՄՆ պետքարտուղարը զանգահարել է Ադրբեջանի նախագահին

62
17 Սեպտեմբերի 2024 09:06
10

Հիքմեթ Հաջիև. Հայաստանը և նրա կողմնակիցները շարունակում են անհեթեթ մեղադրանքներ հնչեցնել Ադրբեջանի հասցեին

52
18 Սեպտեմբերի 2024 10:26
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading