twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Օտտավայի վտանգավոր խաղերը Բումերանգի էֆեկտը ոչ ոք չի չեղարկել

06 Օգոստոսի 2024 14:57

Իր հայամետ դիրքորոշմաբ հայտնի Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին՝ հերթական անգամ աչքի է ընկել Ադրբեջանի հասցեին սադրիչ հայտարարություններով։ Երևանյան լրատվամիջոցները, վկայակոչելով Կանադայի Հայ դատի հանձնախումբը (ANCC), ոգևորված հայտնում են այն մասին, որ Կանադայի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը հաստատել է, որ «Օտտավան կշարունակի ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի նա բարեխղճորեն համագործակցի Հայաստանի հետ, հակամարտությունը լուծի բանակցությունների ճանապարհով և խաղաղ քաղաքական լուծումով, ազատ արձակի կամայականորեն կալանավորված հայ բանտարկյալներին, հարգի Հայաստանի տարածքային ամբողջականությունը և զերծ մնա ուժի կիրառումից և սպառնալից հռետորաբանությունից»։

Կանադայի արտաքին գործերի նախարարը առաջին անգամ չէ, որ բացահայտ ցուցաբերում է միակողմանի դիրքորոշում։ Պաշտոնական Օտտավան ոչ մի անգամ չի դատապարտել Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների 30-ամյա օկուպացիան և հարյուր հազարավոր ադրբեջանցիների իրավունքների ոտնահարումը, լռել է Երևանի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ ադրբեջանական տարածքները ազատելու կոչ անող չորս բանաձևերի անտեսման մասին։ Փոխարենը հիմա միջազգային իրավունքի «պահապանը»՝ ի դեմս հայապաշտ Ջոլիի, Ադրբեջանին կոչ է անում «հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը» և ազատ արձակել ղարաբաղյան խունտայի պարագլուխներին։ Ավելի վաղ՝ անցյալ տարվա հոկտեմբերին, Երևան կատարած այցի ժամանակ Ջոլին նույնպես իրեն թույլ էր տվել սադրիչ հայտարարություններ Ադրբեջանի հասցեին՝ դրանով հանդերձ սպառնալով պատժամիջոցներ կիրառել։ «Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցն արդեն սեղանին է»,- հայ լրագրողներին հայտրարարել է նա։

Իհարկե, Բաքուն աչք չի փակել թխկու տերեւի երկրի ներկայացուցչի հարձակումների վրա։ Այսպես, Ադրբեջանի ԱԳՆ-ն կտրուկ սառեցրել է Ջոլիի եռանդը՝ նշելով Կանադայի կողմնակալությունը և խորհուրդ տալով Ադրբեջանի հետ չխոսել սպառնալիքների լեզվով։

Այս տարվա հուլիսի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է մեր երկրում Կանադայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քևին Համիլթոնի հավատարմագրերը։ Դեսպանի հետ զրույցի ընթացքում նախագահ Ի.Ալիևն ընդգծել է, որ մեր հողերի օկուպացիայի ժամանակահատվածում այնտեղ իրականացվել են էթնիկ զտումներ և ցեղասպանություն, մեր տարածքները ենթարկվել են զանգվածային ավերածությունների։ Պետության ղեկավարը ասել է, որ խաղաղ պայմանագրի կարևորագույն պայման է հանդիսանում Հայաստանի սահմանադրության փոփոխությունը, քանի որ այն պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, և քանի դեռ դա տեղի չի ունեցել, խաղաղ պայմանագիրը չի ստորագրվի։ Ի պատասխան վերադարձի իրավունքի մասին դեսպանի մեկնաբանությանը՝ Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ այդ իրավունքը պետք է ապահովվի փոխադարձաբար, այդ թվում նաև պետք է վերաբերվի Արևմտյան Ադրբեջանի համայնքի ներկայացուցիչներին։ Այս համատեքստում պետության ղեկավարն ընդգծել է, որ անցած դարում բնիկ ադրբեջանական բնակչությունը տարբեր փուլերում, վերջինը՝ 1988 թվականին էր, ենթարկվել է էթնիկ զտումների Հայաստանի տարածքում, իսկ նրա նյութամշակութային ժառանգությունն ամբողջությամբ ոչնչացվել է։ Ալիեւի հստակ ուղերձն ուղղված էր ոչ միայն Հայաստանին, այլ նաեւ նրա հովանավորներին։

Հիշեցնենք, որ Կանադան դարձավ ԵՄ-ի անդամ չհանդիսացող առաջին երկիրը, որի ներկայացուցիչը միացել է Հայաստանում ԵՄ-ի լրտեսական առաքելությանը։ Չնայած նրան, որ Կանադան պաշտոնապես աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և նրա սահմանների անձեռնմխելիությանը, այդ երկրի իշխանությունները հավատարիմ են Բաքվի և Անկարայի նկատմամբ կողմնակալ քաղաքականությանը։ Այսպիսով, 2006 թվականին Կանադան պաշտոնապես ճանաչել է «Հայոց ցեղասպանությունը»։ 2018 թվականի հոկտեմբերին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն այցելեց Հայաստան՝ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար։ Նույն համատեքստում տեղին է հիշել, որ Կանադան արգելել է թուրքական անօդաչու թռչող սարքերի բաղադրիչների մատակարարումը 2020 թվականի հոկտեմբերին, ինչն այն ժամանակվա արտգործնախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը բացատրել է նրանով, որ «Կանադան դիմել է նման միջոցների, որպեսզի կանխի բռնությունը և պաշտպանի խաղաղ բնակիչներին», ավելի ճիշտ՝ հայերին։ Սակայն հայկական գնդակոծությունների ենթարկված ադրբեջանցիների ճակատագիրը, նրանց կողմից ամենևին էլ հաշվի չի առնվում, իսկ սա ոչ այլ ինչ է, քան պաշտոնական Օտտավայի երկակի ստանդարտների քաղաքականության ցուցանիշ։ Սատարելով ռեւանշիստական տրամադրություններին Հայաստանում՝ Կանադան սպառնալիքի տակ է դնում Հարավային Կովկասի տարածաշրջանում փխրուն կայունության անվտանգությանը։

Մյուս կողմից, հաշվի առնելով Օտտավայի «մտահոգությունը» հետաքննության տակ գտնվող ղարաբաղյան խունտայի պարագլուխների նկատմամբ՝ հետաքրքիր կլիներ հետևել Կանադայի դաշնային կառավարության արձագանքին, եթե ֆրանսախոս Քվեբեկը փորձեր դուրս գալ երկրի կազմից: Հաշվի առնելով, որ այդ ֆրանսախոս նահանգում նման տրամադրությունները դեռևս պահպանվում են՝ նման սցենարը չի բացառվում: Առավել ևս, որ ХХ դարի երկրորդ կեսին Քվեբեկում, թեև անհաջող, բայց կանադական պետությունից անջատվելու փորձեր այնուամենայնիվ ձեռնարկվել են։ Ուրեմն ինչո՞ւ է Կանադան, որը դեմ է իր տարածքում անջատողականությանը, այն բացահայտորեն աջակցում է հայերի պարագայում։ Պատասխանը պարզ է՝ սա նույնպես երկակի ստանդարտների դրսեւորում է։ Բայց Ջոլին և Կանադայի կառավարության մյուս հայասերները միայն թող չմոռանան, որ բումերանգի էֆեկտը ոչ ոք չի չեղարկել։

Caliber.Az
Դիտումներ: 268

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Խանքենդիում անցկացվում է Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը

202
04 Հունիսի 2025 12:16
2

Այնտեղ, որտեղ հողը այրվել է՝ կամուրջներ են կառուցվում Խանքենդիում Ալիևի ելույթի վերջաբանը

160
05 Հունիսի 2025 13:30
3

«Շուշայի 17 մզկիթներից 16-ը լիովին ոչնչացվել են, իսկ մեկը՝ մասամբ ավերվել է» Ալիևը - Փեզեշքիանին՝ հայկական օկուպացիայի հետևանքների մասին/Տեսանյութ

114
05 Հունիսի 2025 09:17
4

ՏՀԿ-ի գագաթնաժողովը Խանքենդիում. իրադարձություն, որը կմտնի պատմության մեջ Թեյմուր Աթաևի ակնարկը

93
05 Հունիսի 2025 13:32
5

Ալիևը՝ Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի վերականգնման մասին

87
04 Հունիսի 2025 18:29
6

Կարմիր խաչ — մոխրագույն սխեմաներ. հակաադրբեջանական խաղի երեք տասնամյակ Լրտեսությունից մինչև մաքսանենգություն / ՏԵՍԱՆՅՈՒԹ

87
04 Հունիսի 2025 16:51
7

Խանքենդին արդիականացման ճանապարհին Խազար Ախունդովի ակնարկը

82
04 Հունիսի 2025 17:39
8

Ռահմոնը ժամանել է Ֆիզուլիի շրջան

64
04 Հունիսի 2025 10:53
9

Փոխգնդապետ Էլչին Ռաֆիև. Ադրբեջանական բանակի զինանոցը պատերազմից հետո զգալիորեն ընդլայնվել է

63
05 Հունիսի 2025 12:37
10

Ի.Ալիևը կիսվել է ՏՀԿ գագաթնաժողովի մասնակիցների Աղդամ այցի մասին հրապարակմամբ ԼՈՒՍԱՆԿԱՐ

62
04 Հունիսի 2025 11:48
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading