twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ֆրանսիացիները Ղարաբաղում Էմին Գալալիի մտորումները

19 Դեկտեմբերի 2022 13:18

Ստացված տեղեկությունների համաձայն՝ հաջորդ տարվա սկզբին Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ քանակակազմի (ՌԽՔ) ժամանակավոր հսկողության տակ գտնվող Ադրբեջանի ազատագրված տարածքներ ֆրանսիացի խաղաղապահներին ներգրավվելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Ֆրանսիական բանակի հատուկ ստորաբաժանումները 10 տարով կժամանեն ռուսների դուրսբերմանը զուգահեռ, երկարաձգման հնարավորությամբ։

Երևանն ու Բաքուն վստահ են, որ ֆրանսիացիները կնպաստեն տարածաշրջանում կայունությանն ու խաղաղությանը։ Փարիզի չեզոք դիրքորոշումը բարձր է գնահատվում ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմերի կողմից։ Ֆրանսիական ստորաբաժանումների ժամանմանը աջակցություն են հայտնել նաև «Ստեփանակերտի իշխանությունները», որոնց կարծիքը հաշվի է առնվում խաղաղ կարգավորման մասնակիցների, այդ թվում նաև պաշտոնական Բաքվի կողմից։

Նախատեսված է մշակութային ծրագիր։ Շերը և Շառլ Ազնավուրը 2023 թվականի փետրվարի 30-ին համերգ են պատրաստում «Ստեփանակերտում»։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության արդյունքներով՝ մահմեդական բարբարոսների կողմից «Արցախի» մշակութային ժառանգության ոչնչացման մասին զեկույցը կներկայացնի կազմակերպության ղեկավար Օդրի Ազուլեն։ Քննարկվում է նախագահ Մակրոնի այցը, ով վարչապետ Փաշինյանի հետ կբացի բարեգործական պարահանդեսը։

Մեկ րոպե սպասիր… Շերը այո, կարող է, և ուրախ է գալ, բայց Ազնավուրը կարծես թե մեռա՞ծ է: Ինչպե՞ս է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը զեկույցով հանդես գալու, եթե գնահատման առաքելություն չի եղել։ Փետրվարին 30-ը չկա։ Մակրոնը չի կարող մտնել Խանքենդի։ Այդ երբվանի՞ց է Բաքուն լսում Խանքենդիում կրծոնների պահանջները։ Այդ ո՞ր, սատանան տանի, ֆրանսիացի խաղաղապահներ: Գալալը, դու ինչ ես ծխում!!!???

Ես չծխող եմ։ Նույնիսկ նարգիլե, էլ չեմ ասում ծխախոտի մասին։ Գրեթե չեմ խմում: Ֆրանսիացի խաղաղապահների՝ Ադրբեջան ժամանելու շանսերը հավասար են նրանց ժամանման կապակցությամբ Ազնավուրի ելույթ ունենալու շանսերին։ Մակրոնը Խանքենդի կարող է այցելել միայն Բաքվից, ադրբեջանական կողմի համաձայնությամբ։ Այն, որ Ֆրանսիայի այս ղեկավարին կարող են նման համաձայնություն տալ՝ ես խիստ կասկածում եմ։ Միայն եթե Ազուլեն պատրաստ է զեկուցով հանդես գալ նախքան գործերի իրական վիճակը գնահատելը: Նրա համար ամեն ինչ պարզ է՝ հայերը երբեք ոչինչ չեն ոչնչացրել, այդ ամենը ադրբեջանցիների արածն է։ Եվ նրա հետ նույնպես ամեն ինչ պարզ է։ Ո՞ւմ է հետաքրքրում այդ տիկնոջ և նրա ձգտումների շնորհիվ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ելուստի վերացված ՅՈՒՆԵՍԿՕ-ի կարծիքը։

Անհեթեթ սցենար գրելու գաղափարը դրդել է՝ հայկական որոշ շրջանակներում, ազատագրված տարածքներ ֆրանսիացի խաղաղապահներին բերելու անհրաժեշտության մասին շրջանառվող մտքերը։ Ես, իհարկե հասկանում եմ, որ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում և Մալիում Մակրոնի քաղաքականության վիթխարի ֆիասկոն ինչ-որ կերպ պետք է ռետուշել, ինչպես նաև Սահելի շուրջ փլուզված կոալիցիան: Ինչպես նաև Ֆրանսիայի ձախողված խաղաղապահությունը, թե՞ խաղաղարարութունը Ուկրաինայում։ Մալիական մեկ իննամյա սագան ֆրանսիական գանձարանին արժեցել է միլիարդավոր դոլարներ և տասնյակ ֆրանսիացիների կյանքեր, էլ չասած հազարավոր մահացած մալիացիների մասին: Ինչպի՜սի անհարմար դրություն։ Բայց միայն մեր հողերը, որպես Աֆրիկայից դեպի տուն ուղարկած ֆրանսիական կտրիճ մարտիկների համար հանգստի բազա մենք չենք պատրաստվում տրամադրել։

Կարճ ասած, զանգվածաբար հոգեբուժական օգնության կարիք ունեցող հայ ստրատեգներ. ձեզ բլիթի անցք, այլ ոչ թե ֆրանսիացի խաղաղապահներ Ադրբեջանի հողում: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ քանակակազմի նկատմամբ մեր բոլոր դժգոհություններով հանդերձ՝ նրանք ոչ մի կերպ պարոն Միկրոնի...ներեցեք, Մակրոնի բացահայտ հայանպաստ զառանցանքի երկրի տղաների հետ չեն համեմատվում։

Ոչինչ չե՞մ մոռացել։ Ախ հա, ի՞սկ պարահանդեսը։ Հարցրեք Փաշինյանին։ Նա մի անգամ արդեն պարել է Ադրբեջանում։ Ջըդըր դյուզում։

Ասում են, նրան այդ պարից հետո, մինչև հիմա ոտքերը չեն պահում։

Caliber.Az
Դիտումներ: 737

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Կոպիտ խառնվածքով դեսպան Սոբհանին լքում է Հայաստանը

246
17 Սեպտեմբերի 2025 14:03
2

Վաշինգտոնյան ազդակ Երևանը վերանայում է իր անվտանգության ճարտարապետությունը

232
16 Սեպտեմբերի 2025 16:21
3

Հիքմեթ Հաջիևը հրապարակել է Շուշայում ղարաբաղյան նժույգների շքերթի կադրերը ՏԵՍԱՆՅՈՒԹ

230
16 Սեպտեմբերի 2025 16:12
4

Անգրագիտության վերացում Օհանյանի համար Նախաստորագրումը որպես ռևանշիստների պատրանքների դատավճիռ

228
17 Սեպտեմբերի 2025 09:25
5

Ռուսաստանի և Ուկրաինայի համալսարանների շրջանավարտների մեծ մասը ձախողել են քննությունը Ադրբեջանում

208
16 Սեպտեմբերի 2025 15:28
6

Անսահման սահմանափակումներ Էմին Գալալիի մտորումները

202
16 Սեպտեմբերի 2025 15:18
7

Խաղաղությունը որպես ռեսուրս Փաշինյանի պարզ և բարդ թեզերը

195
16 Սեպտեմբերի 2025 11:38
8

Ադրբեջանի և ԱՄԷ նախագահները լուսանկարվել են Շուշայի ամրոցի ֆոնին ԼՈՒՍԱՆԿԱՐ

195
16 Սեպտեմբերի 2025 18:28
9

Բաքվի երկաթուղային կայարանը՝ 125 տարվա տարբերությամբ Պատմության ակնթարթում սառեցված ԵՐԿՈՒ ԼՈՒՍԱՆԿԱՐ

191
18 Սեպտեմբերի 2025 14:14
10

«Ղարաբաղը» խլեց հաղթանակը «Բենֆիկայից»

185
17 Սեպտեմբերի 2025 10:21
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading