twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Ադրբեջանը համարվում է Կովկասյան Ալբանիայի պատմամշակութային ժառանգության իրավահաջորդը» Ռիզվան Հուսեյնովը հերքում է հայկական հավակնությունները։

15 Փետրվարի 2022 17:39

Caliber.Az-ի հարցազրույցը՝ ադրբեջանցի պատմաբան, Կովկասի պատմության կենտրոնի տնօրեն, ԱԱԳԱ-ի Իրավունքի և մարդու իրավունքների ինստիտուտի ավագ գիտաշխատող Ռիզվան Հուսեյնովի հետ։

—Հայաստանը հայկականացրել է Ղարաբաղում հին ալբանական եկեղեցիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանում այդ հարցի կապակցությամբ կա գիտական մեծ բազա, այնուամենայնիվ կցանկանայի իմանալ Ձեր կարծիքը այն մասին, թե ինչպե՞ս են տարածաշրջանում հայտնվել ալբանական եկեղեցիները և ադրբեջանցիները համարվում են արդյո՞ք Կովկասյան Ալբանիայի իրավահաջորդներ։

—Կովկասյան Ալբանիայի իսկական անունը՝ Արան է։ Ադրբեջանական, վրացական, իրանական, թուրքական, սիրիական և մյուս միջնադարյան աղբյուրներում անունները նշված են, որպես Արան և արանական եկեղեցի։ Ալբանիա տերմինը եկել է անտիկ և հռոմեական աղբյուրներից, իսկ այնուհետև ժամանակակից եվրոպական գիտության մեջ ի հայտ են եկել Կովկասյան Ալբանիա և ալբանական եկեղեցի հասկացողությունները։ Եվ այսօր եվրոպական լեզուներով այդես է ասվում, որպեսզի այն չշփոթել Եվրոպայում Ալբանիայի հետ։ Արանի պետությունը, կամ Կովկասյան Ալբանիան հանդիսանում է Հարավային Կովկասի տարածաշրջանում հին, քրիստոնեությունը, որպես պետական կրոն ընդունած առաջին պետություններից մեկը։ IV դարում Կովկասյան Ալբանիայի Արշակիդների տոհմից Ուրնայր թագավորը իր վերնախավի, ազնվականության և ժողովրդի հետ միասին ընդունել են քրիստոնեությունը։ Այն Կովկասյան Ալբանիայում սկսվել էր տարածվել դեռևս առաջին դարից, այն քարոզել են Հիսուսի առաքյալները, բայց քրիստոնեությունը պետական կրոն է դարձել IV դարում։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի ժառանգականության հարցին, ապա Կովկասյան Ալբանիայի ժողովուրդները հանդիսանում են ժամանակակից ադրբեջանական ժողովրդի և տարածաշրջանի մյուս ժողովուրդների նախնիներ։ Հետևաբար Ադրբեջանն է համարվում Կովկասյան Ալբանիայի պատմամշակութային ժառանգության ժառանգորդը։

Բանը նրանում է, որ նախքան Իսլամի ընդունելը՝ մեր տարածաշրջանի զգալի մասը դավանել է քրիստոնեությունը, ավիլի ճիշտ Դիոֆիզիտական, ալբանական քրիստոնեությունը։ Եվ շատ մշակութային տարրերը, պատմական ժառանգությունը մեր ժողովրդին փոխանցվել ու պահապանվել է սերնդեսերունդ։ Այդ ժառանգության մի մասը պատկանում է անմիջապես Կովկասյան Ալբանիային։ Այնուամենայնիվ նրա անմիջական ժառանգորդներն են հանդիսանում ուդիները, որոնք մասնակիոեն պահպանել են իրենց հավատքը, մշակույթը և ինչը ամենագլխավորն է՝ լեզուն։ Ադրբեջանցիները և մյուս ժողովուրդները նույնպես հանդիսանում են իրավահաջորդներ, բայց անմիջական ժառանգորդներ են համարվում ուդիները, որպես Կովկասյան Ալբանիայի ծիսակատարությունների զգալի մասը, մշակութային և առաջին հերթին՝ հոգևոր ժառանգությունը և նրա եկեղեցին պահպանած ժողովուրդ։

—Հայերը առաջին անգամ ե՞րբ են սկսել հավակնել ալբանական եկեղեցիներին։

—Հայկական եկեղեցին, որի մասին մենք այսօր գիտենք, միջին դարերում եղել է բոլորվին ուրիշ ձևաչափով։ Մոնոֆիզիտ, կամ հայ լուսավորչական եկեղեցին կազմված էր տարբեր էթնիկական համոզմունքներով բազմաթիվ համայնքներից։ Այլ կերպ ասած, այդ ժողովուրդները, համայնքները պատկանում էին տարբեր էթնոսներին և չեն եղել նրանք, ովքեր այսօր կոչվում են հայ, կամ գրիգորյանական ժողովուրդ։ Այդ տարբեր համայնքները ենթարկվում էին տարբեր կրոնական կենտրոններին։ Կովկասում նման կենտրոններից մեկն է համարվել Արարատյան եկեղեցին, կամ ինչպես հետագայում անվանել են՝ Էջմիածնի եկեղեցի։ Եվ գործնականորեն արդեն միջին դարերում սկսվել է հայ և ալբանական եկեղեցիների միջև պայքարը։ Այդ պայքարում, ցավոք, ալբանական եկեղեցին և իր ժողովուրդը դարից դար պարտվել են հայկական եկեղեցու կողմից, որը ալբանական եկեղեցու ժառանգությունը, այսինքն Կովկասյան Ալբանիայի ժողովուրդների տաճարները և պատմամշակութային ժառանգությունը իրեն հպատակեցնելու և յուրացնելու նպատակով հենվում էր տարբեր կայսրությունների, տիրակալների վրա։

Այդ գործընթացը որոշակի շրջանակներ է ընդունել VIII դարում, տարածաշրջանը արաբների կողմից զավթվելուց հետո։ Սակայն ալբանական եկեղեցին ու պետությունը կարողացել են մասնակիորեն դիմադրել և պահպանել իրենց յուրահատկությունը։ Ալբանական եկեղեցու և պետության համար երկրորդ շնչառությունը այն էր, որ օղուզ թուրքերի աջակցությամբ, սելջուկների նվաճումների և մեր տարածաշրջանում կըպչակների զանգվածային վերաբնակեցման ժամանակ, ալբանական եկեղեցին աջակցություն գտավ նրանց մեջ և մեծապես գոյատևեց դրա շնորհիվ։ .

Ալբանական մշակույթի, եկեղեցու և պետականության զարթոնքը վերաբերում է մոտավորապես XII-XIII դարերին, երբ ալբանական տիրակալներից մեկը՝ Հասան Ջալալ Դոլան ստեղծեց ալբանական պետություն՝ Խաչենական Աթաբեկությունը, որը անմիջապես մատնանշում է այդ պետության թուրքական արմատները և նրա ենթարկվելը Ադրբեջանի Աթաբեկներին։ Շատ անուններ, այդ թվում նաև հենց Հասան Ջալալի, նրա տիկնոջ, մերձավոր ազգականների անունները ցուցադրում են, որ նրանք ունեցել են թուրքական ծագում։ Սակայն, բազմաթիվ պատերազմները աստիճանաբար հանգեցրին Հասան Ջալալների Ալբանական պետության թուլացմանը, և ինչ որ մի տեղ մինչև XV-XVI դարերին այն սկսել է ընկնել Էջմիածնի եկեղեցու ազդեցության տակ։

Հայտնի է, որ XV դարի կեսերին ադրբեջանական Գարա-Գոյունլու Ջահան տիրակալի օրոք հայկական եկեղեցուն թույլատրվել է Կիլիկիայից տեղափոխվել Կովկասի տարածք։ Իսկ Ուչքիլսե նախկին ալբանական տաճարների տեղում հայտնվել է հայկական պատրիարքիան, որը սկսեց աստիճանաբար իր ներքո հավաքել ալբանական ժառանգությունը։ Այդ գործընթացը լայն թափ ստացավ XVII-XVIII դարերում, իսկ տարածաշրջանում ցարական Ռուսաստանի ազդեցության հետ միասին՝ էլ ավելի ուժեղացավ։

Անկասկած, ալբանական եկեղեցու պատմության ամենաողբերգալի էջը սկսվեց XIX դարի սկզբին՝ ցարական Ռուսաստանի Կովկաս գալուց հետո։ Դա բերեց ալբանական եկեղեցու աստիճանաբար չեղարկմանը և նրա տաճարները ու եկեղեցիական համայնքները Էճմիածնի եկեղեցուն ենթարկվելուն։ Ցարական Ռուսաստանը տարածաշրջանում ամրացրեց հայկական եկեղեցու դերը և փաստորեն XIX դարի ընթացքում և XX դարի սկզբին ալբանական եկեղեցու գրեթե ողջ ժառանգությունը անցավ հայկական եկեղեցու ձեռքը՝ եկեղեցիական համայնքները և ժողովուրդը ստիպված եղան ընդունել հայկական գրիգորիանականությունը, ենթարկվել հայկական եկեղեցուն և, որպես հետևանք՝ հայկականացվել։ Մինջդեռ, ալբանական եկեղեցիական համայնքների զգալի մասը, այդ թվում նաև ուդիների և մյուս ժողովուրդների մի մասը ընդունեցին իսլամը և հանուն իրենց մշակութային ժառանգության փրկման՝ ձուլվեցին ադրբեջանական ժողովրդի հետ։ Ուդիների մի փոքր մասը հրաժարվեց ընդունել հայ լուսավորչությունը և չնայած հալածանքներին՝ ձգտեցին պահպանել իրենց նախկին հավատքը։ Հատկապես դրա շնորհիվ ուդիներին հաջողվեց փրկել սեփական մշակույթը, մասամբ հոգևոր ժառանգությունը և այժմ նրանք վերակենդանացնում են իրենց եկեղեցին։

— Ձեր կարծիքով ի՞նչ նպատակ է հետապնդում հայկական կողմը՝ ալբանական եկեղեցիները անվանելով հայկական:

—Յուրացնելով ալբանական ժառանգությունը՝ հայկական եկեղեցին հետապնդում է մեր տարածաշրջանում հայ ժողովրդի ներկայությունը հինավուրց դարձնելու նպատակը։ XIX դարից սկսվեց ալբանական եկեղեցու համընդհանուր յուրացումը։ Այդ տաճարների վրա սկսեցին հայկական եկեղեցու լեզվով նոր գրություններ փորագրել, ամենուր տեղադրեցին խաչքարեր և այդ ժամանակաշրջանում Իրանից, Թուրքիայից և Մերձավոր Արևելքից վերաբնակեցված հայկական համայնքները յուրցրին ալբանների ժառանգությունը։

Քանզի հայերը կրոնադավանությամբ մոտիկ էին ալբանական եկեղեցու հետ՝ կլանման այդ գործընթացը հեշտությամբ հաջողվեց Էճմիածնին։ Կեղծելով ալբանական տաճարների արտաքին տեսքը, ոչնչացնելով, կամ կեղծելով ալբանական ձեռագրերը և ժառանգությունը՝ արդյունքում հայ ազգայնամոլները սկսեցին հավակնել ողջ տարածաշրջանին՝ բողոքարկելով նրանով, որ հայերը Կովկասի հնագույն ժողովուրդներից մեկն են, որ տարածաշրջանում ամենահնագույնը հայկական եկեղեցին է, ինչպես նաև այն, որ ալբանական ժառանգությունը և մշակույթը, եթե նույնիսկ և ավելի վաղ է գոյություն ունեցել՝ վաղուց արդեն հանդիսանում է հայկական ժառանգության ու եկեղեցու մի մասը։

—Ալբանները ո՞ր լեզվով էին խոսում։

—Այդ մասին մինչև այժմ վիճաբանություններ են գնում։ Հայտնի է, որ այն եղել է տարբեր ժողովուրդների կոնգլոմերացիա։ Անտիկ աղբյուրների համաձայն՝ Արանը, կամ Կովկասյան Ալբանիան իրենից ներկայացրել է 26 ժողովուրդներից բաղկացած միություն, որոնք խոսել են տարբեր լեզուներով։ Ուստի միասնական ալբանական լեզվի մասին խոսելը ավելորդ է։ Սուրբ Ելենայի մենաստանում, որը գտնվում է Եգիպտոսի Սինայի թերակղզում, պահպանվել են V դարի, և նույնիսկ ավելի վաղ ժամանակների կրկնագիր մագաղաթներ և լեքսիոնարին։ Դրանցից որոշ մասը հաջողվել է վերծանել։ Կրկնագիր մագաղաթների մակերեսները մաշված են եղել և դրանց վրա արդեն ուրիշ փորագրություններ էին արվել։ Սակայն ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ հաջողվել է վերականգնել փորագրությունների նախկին շերտը։ Այսպիսով հայտնվեցին բնօրինակ գրություններ և հաջողվեց վերականգնել ողջ ալբանաքրիստոնեական լեքսիոնարին։
Ալբանական լեզուն մասամբ բաղկացած է ուդիական և կովկասյան մյուս ժողովուրդների խոսքերից։ Նրանում կա նաև թուրքական խոսքերի շատ լուրջ շերտ, որոնք այդ թվում նաև պահպանվել են ադրբեջաներեն լեզվում։ Բավական է V դարի լեքսիոնարից կարդալ ալբանական եկեղեցու լեզվով գրված բոլոր քրիստոնեաների ամենագլխավոր աղոթքը՝ «Հայր մեր»-ի, ինչպես նաև կարելի է հանդիպել մեզ ծանոթ շատ խոսքերի, օրինակ Թանրի-Աստված, կամ ալգըշ, և այլ բառեր։ Սա խոսում է այն մասին, որ ամենավաղ ժամանակներում ալբանական եկեղեցին և ժողովուրդը իրենց մեջ ընկալել են թուրքական մշակույթը, իսկ սա նշանակում է, որ թուրքական ժողովուրդները շատ կարևոր դեր են խաղացել ալբանական եկեղեցու և ժողովրդի էթնոգենեզի, մշակույթի ձևավորման և հոգևոր նույնականության մեջ։

—Ինչպե՞ս եք գնահատում հայերի կողմից ալբանական տաճարների վրա կեղծ փորագրությունների վերացման կապակցությամբ Ադրբեջանի նախաձեռնությունը։

—Բնական է, դա լավ և ճիշտ գործ է, տրամաբանական է նաև, որ կեղծարար Հայաստանը մտահոգված է դրանով։ Այդ ողջ ժամանակ հայկական կողմը իր գաղափարախոսությունը և կեղծահնությունը հիմնավորել է կեղծված տաճարներով, այդ թվում նաև Ղարաբաղում։ Այն, որ Ադրբեջանը հասել է նրան, որպեսզի ներառյալ ադրբեջանական, մահմեդական միջնադարյան ժառանգության ուսումնասիրման համար ՅՈՒՆԵՍԿՕ-ի առանձին առաքելություն ուղարկվի նաև Հայաստան՝ դա շատ կարևոր իրադարձություն է։ Ժամանակակից Հայաստանի տարածքում մզկիթները, քարավանատները, ամրոցները և ադրբեջանական այլ ժառանգությունը հիմնականում ոչնչացվել է։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առանձին առաքելությունը Ղարաբաղում նույնպես կուսումնասիրի հայերի կողմից ոչնչացված ադրբեջանական, մահմեդական, ինչես նաև քրիստոնեական, այդ թվում նաև ոչնչացված և յուրացված ալբանական տաճարները։

Իմ կողմից կցանկանայի ասել, որ արդեն որոշ ժամանակ Կովկասի պատմության կենտրոնը, որի շուրջ միավորվել են օտարերկրյա գիտնականների և փորձագետների խումբը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները՝ հետազոտություններ են անցկացնում Ադրբեջանի տարածքներում։ Իսկ ապագայում մեր փորձագետները և համախոհները միայն ուրախ կլինեն այդ գործունեությունը Ադրբեջանի ազատագրված տարածքներում շարունակելուն։

Caliber.Az
Դիտումներ: 1097

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Հայկական անորոշության երթուղին Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az-կայքում

219
30 Մայիսի 2025 13:25
2

Հնդկաստանի ձախողված հաշվարկը Հարավային Կովկասում Սերգեյ Ստրոկանը՝ Caliber.Az կայքում

173
30 Մայիսի 2025 11:59
3

Քելբաջարում ականի վրա տրակտոր է պայթել, կա տուժած

125
01 Հունիսի 2025 22:15
4

Հիքմեթ Հաջիևը՝ Հայաստանի ականային ահաբեկչության մասին

120
01 Հունիսի 2025 22:19
5

Հայկական կեղծիք առավելագույն չափով Երևանը խոսում է խաղաղության մասին, բայց պատերազմ է պատրաստում

90
31 Մայիսի 2025 22:51
6

Ադրբեջանի Պաշտպանության նախարարություն. Երևանը շարունակում է ստել

72
30 Մայիսի 2025 13:07
7

Փոխվել է Միլլի Մեջլիսում Նախարարների կաբինետի հաշվետվության ամսաթիվը

72
30 Մայիսի 2025 16:59
8

Ադրբեջանցիները կարող են Չինաստան մեկնել առանց վիզայի

70
30 Մայիսի 2025 16:30
9

Թրամփի էջը. 100 օր + Ֆարիդ Շաֆիևը Caliber.Az-ի եթերում

69
30 Մայիսի 2025 17:45
10

Բաքվի դատարանում պատմել են հայերի կողմից Բարդայի հրթիռակոծության մասին

68
30 Մայիսի 2025 15:52
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading