twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Անկարայում հասկանում են, որ հայկական կողմին ոչ միշտ կարելի է վստահել» Հասը և Սավինը՝ Caliber.Az-կայքում

07 Հունիսի 2024 18:31

Հայաստան-Թուրքիա հարաբերություններում կա շատ առողջ երկխոսություն, - այս մասին Ազգային ժողովում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Կան նաև պայմանավորվածություններ, որոնցից հիմնականները, ցավոք, դեռևս չեն իրականացվել երրորդ գործոնի պատճառով»,- ասել է նա։ Արտաքին գործերի նախարարի խոսքով, Հայաստանը ակնկալում է, որ Թուրքիան կկատարի պայմանավորվածությունները։ «Մենք պատրաստ ենք շարունակել այդ շատ առողջ երկխոսությունը»,- ասել է Միրզոյանը։

Ի՞նչ է մատնանշում Միրզոյանը։ Եվ այսօր ո՞ր փուլում է գտնվում հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը։ Այս հարցերին պատասխանելու համար Caliber.Az-ի թղթակիցը խնդրել է օտարերկրյա փորձագետներին։

Ինչպես համարում է թուրք քաղաքագետ Քերիմ Հասը, մեդալի մի կողմը կայանում է նրանում, որ Անկարան եզրակացություններ է անում, հետեւելով Բաքվի եւ Երեւանի միջեւ բանակցությունների արդյունավետությանը։ Իսկ մեդալի մյուս կողմն էլ կայանում է նրանում, որ Երևանի համար որոշ չափով ավելի հեշտ է երկխոսություն վարել Անկարայի, քան Բաքվի հետ։

«Առաջին հերթին այն պատճառով, որ այս պահին կողմերի միջև չկան էական հակասություններ. բացակայում են կոնկրետ տարածքային պահանջներ և տարաձայնություններ, մինչդեռ այս հարցը դեռ մինչև վերջ լուծված չէ Ադրբեջանի և Հայաստանի միջև և այն չի լինի վերջնականապես կարգավորված, քանի դեռ չի ավարտվել սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացը։ Դրանով հանդերձ կան պատմական կապեր և Թուրքիայում մեծաթիվ հայկական սփյուռք, որը միշտ փոխգործակցել է Հայաստանի հետ, նույնիսկ վերջինիս, մինչև 2020 թվականը լիակատար մեկուսացման ժամանակահատվածում։ Այս ամենը հանդիսանում է երկխոսության շարժիչ։ Հայաստանը հետաքրքրված է թուրքական շուկայով և պատրաստ է ակտիվորեն համագործակցել նրա հետ, հենց որ հնարավորություն ընձեռվի։ Ըստ էության, դրա համար հարկավոր է պարզապես երկրների միջև բացել սահմանային և մաքսային կետեր»,- նշել է թուրք փորձագետը։

Այս բոլոր գործոնները, Հասի կարծիքով, Երեւանին հնարավորություն են տալիս ենթադրել, որ այն կարող է ազդել Հայաստանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականության վրա։ Բայց այստեղ, իհարկե, ամեն ինչ այնքան էլ պարզ չէ՝ Անկարան ունի այս գործընթացն առաջ մղելու որոշումների կայացման իր ալգորիթմը:

«Մինչդեռ կա ակներևություն, որ Երևանը այժմ Անկարայի հետ լիարժեք հարաբերությունների վերականգնմանը շատ ավելի մեծ կարիք ունի, քան դա եղել է 44-օրյա պատերազմից առաջ։ Հայաստանի քաղաքական և տնտեսական կշիռը տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս զգալիորեն նվազել է։ Ազդեցություն են թողնում 44-օրյա պատերազմի արդյունքները և Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու և Արևմուտքի հետ մերձեցման միտումները։ Այս համատեքստում, Երևանը՝ անմիջապես տարածաշրջանում իր առևտրատնտեսական ուղիները դիվերսիֆիկացնելու մեծ կարիք ունի՝ Արևմուտքն այսպես թե այնպես հեռու է, և նա չի կարող, այո և իր վրա չի վերցնում բոլոր հրատապ խնդիրները լուծելու պարտավորությունը, նույնիսկ եթե Երևանը դիմի Մոսկվայի հետ հարաբերությունների ամբողջական խզմանը։ Որտե՞ղ փնտրել այլընտրանք՝ բացի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ինքնին հասկանալի հարաբերություններ հաստատելուց»,- հարցնում է քաղաքագետը։

Հետևաբար, Կ. Հասի կարծիքով, չնայած Հայաստանում որոշակի թուրքաֆոբիայի առկայությանը, պարադոքսը կայանում է նրանում, որ հատկապես Թուրքիան է Հայաստանի համար հանդիսանում դեպի Արևմուտք կամուրջ, եթե ոչ ինքին Արևմուտքի մարմնավորումը տարածաշրջանում։

«Թուրքիան՝ սահմանների բացվելու դեպքում Երևանի համար կդառնա ամենագլխավոր գործընկեր, եթե, օրինակ, Հայաստանը ստիպված լինի դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Եվ դա կարող է տեղի ունենալ, և միանգամայն հանկարծակի՝ Երևանում դա քաջ գիտակցում են։ Ռուսաստանը կարող է ինչ-որ պահ դիմել Հայաստանի հետ բազմաթիվ կապերի վճռականորեն խզման՝ իրադարձությունների նման տարբերակը չի կարելի բացառել։ Միևնույն ժամանակ, Թուրքիան աստիճանաբար լրացնում է Հարավային Կովկասում առկա քաղաքական և տնտեսական բացերը, քանի դեռ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայի պատերազմով։ Սուրբ տեղը, ինչպես հայտնի է, դատարկ չի մնում: Այնուամենայնիվ աշխարհաքաղաքական նոր իրականության շրջանակներում Թուրքիան նույնպես ներդրումների կարիք ունի։ Տնտեսական ճգնաժամը նկատելիորեն ազդում է Անկարայի քաղաքականության վրա, և խաղաղությունը Հայաստանի հետ նույնպես Թուրքիային անհրաժեշտ է որպես օտարերկրյա ներդրումներ ներգրավելու հնարավորություն։ Ինչը կդառնա կարևոր նշան Արևմուտքի երկրների, նրանց ներդրումների համար, կվերացնի Ֆրանսիայի և արևմտյան այլ երկրների նախապաշարմունքն ու ազդեցությունը Թուրքիայի հետ հարաբերությունների վրա։ Բայց, իհարկե, այստեղ ամեն ինչ կախված է Բաքվի և Երևանի հարաբերություններից։ Բաքվի հետ աշխարհաքաղաքական միությունը առաջնային է Անկարայի համար։ Սակայն, եթե Բաքվի ու Երևանի միջև ստորագրվի խաղաղ պայմանագիր՝ հայ-թուրքական տնտեսական հարաբերությունները կզարգանան»,- ենթադրում է Կ. Հասը։

Միևնույն ժամանակ, ռուս քաղաքագետ, Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Ռենատ Սավինի կարծիքով, Անկարան առաջվա պես Հայաստանի հետ բոլոր հարաբերությունները շաղկապում է Բաքվի և Երևանի միջև բանակցությունների համատեքստում։

«Այո, մենք նկատում ենք Անկարայի և Երևանի հարաբերությունների զարգացում։ Չնայած Թուրքիայի և Հայաստանի միջև մի տեսակ սառեցված պաշտոնական հարաբերություններին՝ կա ապրանքաշրջանառություն և միգրացիոն կամուրջներ։ Մասնակիորեն առևտրաշրջանառությունը տեղի է ունենում երրորդ երկրների միջոցով, բայց դա միանգամայն շոշափելի և ծայրահեղ կարևոր է Հայաստանի համար։ Ըստ էության, որքան էլ առաջին հայացքից մոլեգին լինի թուրքաֆոբիան Հայաստանում, հայերը գրեթե ամբողջությամբ հենվում են թուրքական շուկայի վրա, և դրա շրջանառությունը միայն աճում է: Ակնկալվում է, որ, հենց որ սահմանների բացվեն՝ ապրանքաշրջանառությունը անմիջապես կբարձրանա մինչև մի քանի միլիարդ դոլարի նշագիծը։ Փաստորեն, Անկարան և Երևանը շատ առումներով արդեն պատրաստ են իրադարձությունների նման զարգացմանը, սակայն սահմանները առայժմ այնուամենայնիվ կողպված են։ Եվ սա անմիջականերեն կապված է այն բանի հետ, թե Երեւանը ինչպես է պայմանավորվելու Բաքվի հետ։ Այստեղ Անկարան շատ հետևողական է, նա մանրակրկիթ հետևում է գործընթացին, և վերլուծությունների հիման վրա շփվում է Երևանի հետ։ Նման պրագմատիզմն, իհարկե, արդարացված է՝ Անկարայում հասկանում են, որ հայկական կողմին, ավաղ, ոչ միշտ կարելի է վստահել, հետևաբար այն հիմնական պայմանավորվածությունները, որոնց մասին խոսում է Միրզոյանը, դրանք հենց այն են, ինչը Անկարան խոստանում է իրականացնել, հենց որ Բաքուն ու Երևանի ստորագրեն խաղաղ պայմանագիրը։ Սա առաջին հերթին սահմանի ամբողջական բացումն է, երկու ուղղություններով բեռնափոխադրումների և ուղեւորափոխադրումների մեկնարկը»,- ամփոփել է Ռ. Սավինը։

Caliber.Az
Դիտումներ: 198

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

175
20 Դեկտեմբերի 2024 20:09
2

Ադրբեջանի ՊՆ. Ադրբեջանական բանակի զինծառայողը պայմանական սահմանին պայթեել է ականի վրա

139
20 Դեկտեմբերի 2024 18:25
3

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

115
20 Դեկտեմբերի 2024 14:17
4

Մեծ վերադարձ. Եվս 49 ընտանիք մեկնել է Շուշա

110
21 Դեկտեմբերի 2024 11:19
5

Հայաստան. Ֆրանսիայի գործիք Հարավային Կովկասում Կիրպիչենկիի ակնարկը

108
20 Դեկտեմբերի 2024 16:29
6

Սաֆիխանլը. Ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն տարր է

86
20 Դեկտեմբերի 2024 12:08
7

Վաճառվել է «Հին աշխարհի հիստերիկներ»

84
21 Դեկտեմբերի 2024 13:32
8

Ալիևը շնորհակալություն է հայտնել երկրներին D-8-ին միանալուն աջակցելու համար

83
20 Դեկտեմբերի 2024 10:09
9

«Ղարաբաղն» ընդդեմ ԲԿՍԱ-ի՝ տեսանյութ Խանքենդիում կայացած պատմական հանդիպման մասին

80
21 Դեկտեմբերի 2024 12:32
10

Ահա թե ինչպես է վերափոխվում Բաքվի բուլվարը Ամանորի համար ԼՈՒՍԱՆԿԱՐ

79
21 Դեկտեմբերի 2024 12:29
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading