twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Երևանի խարդախությունը Փաշինյանը իր դերում է

17 Հունվարի 2024 12:14

Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայրենական հեռուստաալիքներին տված ծրագրային հարցազրույցը մեծ արձագանք է առաջացրել հայ հասարակության շրջանում և քաղաքական շրջանակներում։ Լրատվամիջոցներն ու ընդդիմադիր կուսակցությունները, ինչպես և սպասվում էր, չխորանալով Ադրբեջանի ղեկավարի ասածի էության մեջ՝ սկսեցին Բաքվին մեղադրել Հայաստանի նկատմամբ ագրեսիվ ծրագրերի մեջ։ Եղել են նաեւ այնպիսիք, ովքեր շտապել են փորձել առավելագույնս լարել իրավիճակը՝ ըստ երևույթին, ատելի վարչապետի իշխանությունը սասանելու նպատակով։ Այսպես ուրեմն, հայտնի է դարձել, որ անջատողականների նախկին ռազմական պարագլուխներից մեկը՝ իր անունով կոչված «անանցանելի» պաշտպանական գծի հեղինակ Սեյրան Օհանյանը կոչ է արել պատրաստվել արևելյան հարևանի հետ նոր պատերազմի։

Ընդ որում, Ալիևի հարցազրույցի առնչությամբ և ընդհանրապես հայ-ադրբեջանական կարգավորման համատեքստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների հետ հանդիպմանը՝ իր մեկնաբանությունն է տվել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ընդհանուր առմամբ, վարչապետը կրկին ցուցադրել է հնարամիտության և երևակայական կառուցողականության հրաշքներ։ Ինչ արժե միայն, օրինակ այս հայտարարությունը. «Եկեք ստորագրենք սպառազինությունների վերահսկման համաձայնանագիր, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը ձեռք բերեն սպառազինությանը վերաբերվող կոնկրետ համաձայնություն, և միմյանց վերահսկելու հնարավորություն ունենան»:

Շատ տարօրինակ հայտարարություն, որն ակնհայտորեն կոչված է խառնել Իլհամ Ալիևի հետևյալ խոսքերը. «Հայաստանը պետք է իմանա, որ ինչքան էլ զենք գնի, որքան էլ աջակցվի, մեզ համար սպառնալիքի ցանկացած աղբյուր անմիջապես կոչնչացվի։ Ես դա չեմ թաքցնում, որպեսզի վաղը ոչ ոք չասի, որ ինչ-որ անսպասելի բան է տեղի ունեցել։ Թող բոլորը լսեն, որ եթե մենք հայտնաբերենք մեզ համար իրական վտանգ, այլ ոչ թե այս ֆրանսիական հնոտիքը, ոչ թե «Բաստիոն» անվան ներքո կոնսերվի տուփերը, ապա անմիջապես՝ դրանք ոչնչացնելու համար կանխարգելիչ միջոցներ կձեռնարկենք»։ Ալիևի այս խոսքերը հանդիսանում են ցանկացած հիմնավոր տրամաբանական նախազգուշացում այն ռեւանշիստական գաղափարներին, որոնք կարող են որդեգրվել Երևանի կողմից։ Ադրբեջանի նախագահը դրանով հանդերձ չի պահանջում Հայաստանի ապառազմականացման մասին պայմանագիր կնքել, լինելով իրատես, հիանալի հասկանալով, որ այդ պահանջը անիրագործելի է թեկուզ միայն այն պատճառով, որ դա թույլ չեն տա Հայաստանի արևմտյան հովանավորները։ Այո, Ալիևը, կանխատեսելով, որ Հայաստանը, ամենայն հավանականությամբ կզինվի, նախազգուշացում է անում այն մասին, որ նրա համար ավելի լավ է դա չանել։ Մեր սահմաններին ուղված ցանկացած լուրջ զենք կոչնչացվի։

Այս ֆոնին սպառազինությունների վերահսկման մասին Փաշինյանի առաջարկը նպատակ է հետապնդում գործը ներկայացնել այնպես, կարծես թե խոսքը ոչ թե պարտված ու հաղթած կողմի, այլ հավասարապես ուժեղ մրցակիցների մասին է, և ստեղծում է կողմերի որոշակի պարիտետ, և նշանակում է նաև Երևանի խաղաղասիրության տեսիլք։ Մի խոսքով, շատ էժանագին ճաշակի փիառ։

Այնուհետև, անդրադառնալով մայրցամաքային Ադրբեջանից դեպի Նախչըվան երթուղու գործարկման թեմային, Փաշինյանը հանդես է եկել թեզով այն մասին, որ Երևանը պատրաստ է տրամադրել այն ռեժիմով շահագործմամբ միջանցք, ինչպիսին Բաքվին տրամադրում է Թեհրանը։ Ինչպես YouTube-ի Caliber ալիքի եթերում նշել է քաղաքագետ Ֆարհադ Մամեդովը, «ամեն ինչ կարծես տրամաբանական է, բայց Իրանը չի պարտվել պատերազմում»։ Իրոք, Փաշինյանը «մոռանում է», որ այս հարցում իպետք չէ հայացք գցել Թեհրանի կողմը, քանի որ, ի տարբերություն Իրանի ղեկավարության, արդեն ավելի քան երեք տարի առաջ է իր ստորագրությունը դրել հետևյալ պարտավորության տակ. «Ապաարգելափակվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախչըվանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը կազմակերպելու նպատակով։ Տրանսպորտային հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողությունը իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ-ի սահմանային ծառայության մարմինները»։

Մենք մեջբերել ենք Եռակողմ հայտարարության 9-րդ կետը։ Սակայն Փաշինյանի մոտ, կարծես մեր առարկության պատասխանի պաշար կա. «Եռակողմ հայտարարության երեք կողմերից երկուսը դրա ստորագրման պահից մինչև 2023 թվականի սեպտեմբերը, ըստ էության, ցույց են տվել, որ այդ փաստաթուղթը իրենց համար գոյություն չունի։ Չի կարող այնպես լինել, որպեսզի երկու կողմի համար փաստաթուղթ գոյություն չունենա, իսկ երրորդի համար այն շարունակի գոյություն ունենալ»։

Սրան, իր հերթին, կարելի է առարկել, որ նախ, Բաքուն կատարում է Եռակողմ հայտարարությունը։ Մասնավորապես, չի պահանջում ռուսական խաղաղապահ քանաքակազմի դուրսբերում մինչև 2025 թվականը։ Իսկ երկրորդը, եթե օգտագործել Հայաստանի վարչապետի տերմինաբանությունը, ապա հատկապես երրորդ կողմի մեղքով էր, որ մյուս երկուսը ստիպված են եղել շտկել Հայտարարության իրենց պատկերացումները։ Չէ որ, հատկապես Հայաստանի կողմից Ղարաբաղի տարածքից զորքերի դուրսբերման մասին Հայտարարության հիմնարար կետերից մեկի չկատարումն էր, և առավել ևս, Լաչինի ճանապարհով սպառազինության և անձնակազմի փոխադրման շարունակումն էր, և վերջապես, Լաչինի ճանապարհի մուտքի մոտ զինված սադրանքներն են, որ դարձան «Լաչին» սահմանային անցակետի տեղադրման պատճառը։ Համապատասխանաբար, հայկական կողմը՝ հաստատ Եռակողմ հայտարարության կետերի կատարումից հրաժարվելու ոչ մի իրավական, կամ բարոյական իրավունքներ չունի։

Եվ տեսեք ևս մեկ հետաքրքիր հայտարարություն. «Ցավոք, մինչ այս պահը Հայաստանն ու Ադրբեջանը խոսում են տարբեր դիվանագիտական լեզուներով։ Ե՛վ Հայաստանում, և՛ Ադրբեջանում, ինչպես նաև մեր երկրների սահմաններից դուրս կան և կլինեն ուժեր, որոնք շահագրգռված չեն խաղաղության մեջ, բայց այստեղ շատ կարևոր է երկրների ղեկավարների դիրքորոշումը»։ Կարծես թե այն համապատասխանում է նրան, ինչ ասում է նաև Բաքուն։ Խնդիրը միայն նրանում է, որ մենք, մատնանշելով երրորդ ուժերին, նրանց հանդեպ պարտավորություններ չունենք (բացի արդեն իսկ նշված պարտավորությունից՝ իր մոտ տեղավորել ՌԽՔ-ն մինչև 2025 թվականը)։ Իսկ Երեւանն էլ, խոսելով երրորդ ուժերի ինտրինգների մասին, առաջին հերթին փորձում է անընդունելի հայտարարել Ռուսաստանի առջև՝ Եռակողմ հայտարարության 9-րդ կետով Զանգեզուրի միջանցքի նկատմամբ վերահսկողությունը տրամադրելու ստանձնած պարտավորությունը։ Իսկ բանն այնպես ներկայացնելը, կարծես թե ոչինչ չի եղել՝ առնվազն ապակառուցողական է։ Այս առումով Բաքուն և Երևանը ամենևին էլ «մի նավակի մեջ չեն»։

Չնայած Ալիևի թեզերը ամեն գնով բողոքարկելու ակնհայտ ցանկությանը, այնուամենայնիվ, լավատեսություն է ներշնչում այն փաստը, որ Փաշինյանը չի սկսել՝ բանակցությունների խափանման մասին ամպագոռգոռ հայտարարություններ անել։ Այո, կան տարաձայնություններ մի շարք հարցերի, մասնավորապես՝ Զանգեզուրի միջանցքի շահագործման ռեժիմի, սահմանների սահմանազատման և սահմանագծման շուրջ։ Այնուամենայնիվ, տպավորություն է ստեղծվում, որ Երեւանը փորձում է ավելի շուտ ուրվագծել՝ խաղաղության մասին շրջանակային համաձայնագրի ձեռքբերումից հետո քննարկման դաշտը, քան փորձում է խոչընդոտել դրան։

Caliber.Az
Դիտումներ: 129

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Հայաստանի ԶՈՒ-երը հարձակում են նախապատրաստում Ադրբեջանի վրա Փաշինյանը ծրագրում է «փոքր հաղթական պատերազմ»

1069
28 Նոյեմբերի 2024 17:48
2

«Հայաստանը համակված է ռևանշի ծարավով և տրամադրված է Ադրբեջանի հետ պատերազմի» Սպատկայն ու Ռյաբցովը՝ Caliber.Az-կայքում

82
29 Նոյեմբերի 2024 11:02
3

Փաշինյանը կայսերական գահի՞ վրա Մոսկվան և Երևանը տրամաչափում են իրավիճակը

81
28 Նոյեմբերի 2024 11:41
4

Ու՞մ հեռադիտակից է օգտվել Դուդան Հայաստանում. Լեհաստանի նախագահի սադրանքն ընդդեմ Ադրբեջանի

79
28 Նոյեմբերի 2024 16:31
5

Հայկական միտումնավերք Երեւանյան քարոզիչների անշնորհք աշխատանքը

78
29 Նոյեմբերի 2024 15:43
6

Կարճատեսությունը ժառանգական է և ձեռքբերովի Լեհաստանի նախագահը նայել է հեռադիտակով

67
29 Նոյեմբերի 2024 19:54
7

10 միլիոն մանաթ արժողությամբ ձուլակտորներ. գնդապետ Մամեդովի կալանավորման մանրամասները Գործը վարում է Ադրբեջանի ՊԱԾ-ը

64
29 Նոյեմբերի 2024 15:35
8

Ռազմական կցորդները ծանոթացել են «Ազերկոսմոս»-ի գործունեությանը

61
29 Նոյեմբերի 2024 10:56
9

YouTube-ը հեռացրել է ադրբեջանական «Yar Gyaldi Yar» երգի հայերեն գրագողությունը

58
28 Նոյեմբերի 2024 09:21
10

Յոթ հանգստյան օրեր. ինչպես կփոխվի Ադրբեջանում աշխատանքային գրաֆիկը Ամանորին

57
28 Նոյեմբերի 2024 17:28
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading