twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Խաղաղության արահետ, թե՞ ռեւանշիստական փակուղի Ընտրությունը Հայաստանինն է

06 Փետրվարի 2023 15:50

Փետրվարի 3-ին Երևանում «Ադրբեջանի կողմից Լաչինի ճանապարհի արգելափակում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ է ունեցել՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից պատգամավոր Գուրգեն Արսենյանը։

Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման և տնտեսական ինտեգրացիոն նախագծերին Հայաստանի մասնակցելու օգտին հանդես եկող գործարար շրջանակների ներկայացուցիչ Արսենյանը հանդիսանում է՝ Փաշինյանի թիմի «դավադիր» գաղափարների յուրահատուկ փոխհաղորդող։ Հավանաբար նրա օգնությամբ վարչապետը զննում է հայ հասարակության տրամադրությունները, Բաքվի և Անկարայի հետ մերձեցման նրա պատրաստակամությունը։ Հիշեցնենք, որ բառացիորեն մի երկու շաբաթ առաջ նա հանդես էր եկել այն հայտարարությամբ, որ Թուրքիան երբեք չի սպառնացել Հայաստանին, և Գյումրիում ռուսական բազայի նպատակը «ոչ թե Հայաստանին պաշտպանելն է, այլ Ռուսաստանի կողմից Թուրքիային սպառնալը»։

Իսկ երեկ պատգամավորը, մասնավորապես, հայտարարել է, որ ընդդիմությունը անընդհատ խոսում է Ղարաբաղում ապրող «120 հազար հայերի» (իրականում 30 հազարից ոչ ավել-Խմբ.) ճակատագրի մասին, սակայն բացառապես չի մտածում և չի հոգում Հայաստանի երեք միլիոն բնակչի մասին։ Իսկ իշխանությունների համար, նրա խոսքով, առաջնահերթությունը նրանց ճակատագիրն է։ Նա նաև նշել է, որ Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի պետական շահերից։ Հայաստանի համար սպառնալիք է ներկայացնում այլատյացությունը, որը տարածում են ընդդիմադիր պատգամավորները։

Հայ խորհրդարանականի տագնապը միանգամայն օրինաչափ է։ Միևնույն ժամանակ, երբ հայ հասարակությունը շարունակում է երազել Ղարաբաղի մասին և «անհանգստանալ» ղարաբաղցի հայերի համար, ինքնին Հայաստանի Հանրապետությունը ապրում է բնակչության անընդհատ արտագաղթ։ Եթե շարունակել Արսենյանի տրամաբանությունը, ապա, եթե երևանցիներն առաջին հերթին չզբաղվեն իրենց երկրով, ապա շուտով բուն Հայաստանի համար անհանգստացողներ չեն լինի։ Ղարաբաղի հայ ազգաբնակչությունը կունենա ադրբեջանական քաղաքացիություն, համագոյակցություն՝ թունավոր մոնոէթնիկ տենդից զերծ բազմամշակութային հասարակությունում, կբարձրանա նրանց բարեկեցությունը, անասունները կգիրանան, և հեռու չէ այն օրը, երբ նրանք կսկսեն վերևից նայել հայաստանցիներին։ Բացառված չէ, որ նույնիսկ տհաճ մականուններ հայտնվեն ...

Ընդհանրապես, «միացում» նախագիծը բացահայտեց հայ մտավորականների մոտ ռազմավարական մտածելակերպի բացակայությունը։ Նրանք ունեին ծրագիր՝ ինչպես թռցնել տարածքները, բայց չկար դրանք բարեկարգելու և պահապանելու ծրագիր։ Այո, և նման մտադրություն լինել չէր կարող։ Ամեն ինչ արվել է հոր բացակայության ժամանակ նրա իրերը իր վրա փորձող փոքրիկ տղայի տրամաբանությամբ։

Ռազմավարական տեսլականին տիրապետող և այն արտաբերել (խոսքը 1990-ականների վերջին Ադրբեջանի հետ շոշափելի փոխզիջման դիմելու անհրաժեշտության մասին է) համարձակված միակ հայ քաղաքական գործիչը՝ Լևոն Տեր-Պետրոսյանն էր, թեև հենց նրա օրոք էր օկուպացվել Ադրբեջանի տարածքների 20%-ը։ Այս մտքերի համար նա վճարեց նախագահական աթոռով։ Հայաստանի առաջին նախագահը չկարողացավ առաջ տանել իր օրակարգը, քանի որ շովինիզմով ներծծված հասարակությանը դժվար է ապացուցել հողերը վերադարձնելու անհրաժեշտությունը, երբ դուք նոր եք դրանք զավթել: Բայց չէ որ Տեր-Պետրոսյանը պնդում էր, որ ժամանակը աշխատում է Հայաստանի դեմ, որ, տնտեսապես ուժեղանալով, Ադրբեջանը, միջազգային իրավունքի և հանրության աջակցությամբ կվերադարձնի Ղարաբաղը։ Եվ տես հիմա, ավելի քան 30 տարի անց, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշ անդամներ ցուցաբերում են դեպի առողջ մտածողությանը որոշակի միտում, բարձրաձայնելով Ադրբեջանի և Թուրքիայի հետ ամուր խաղաղություն կնքելու անհրաժեշտության մասին։

Հայաստանի հասարակական գիտակցության էվոլուցիայի հետ մեծ հուսեր չարժե կապել։ Հետաքրքիր է համեմատել Գելափի համալսարանի կողմից Հայաստանում անցկացված երկու սոցհարցումների արդյունքները։ Եթե 2022թ. մայիսին հարցվածների 83,3%-ը միանշանակ (տանք ստույգ ձևակերպումը) «դեմ են եղել «արցախի» բնակչությանը Ադրբեջանի կազմում ազգային փոքրամասնության կարգավիճակ տալուն», ապա նույն տարվա նոյեմբերին այդ նույն տարբերակին դեմ են արտահայտվել հարցվածների 80%-ը։ Ուշագրավ է երկրորդ հարցման վերնագիրը. «Ջուրը սրում է քարը»։ Ջուրը կարող է և սրել քարը, բայց չափազանց դանդաղ: Իրադարձությունները երբեմն ստիպված ես առաջ մղել, ինչպես դա եղավ 2020 թվականին…

Տեր-Պետրոսյանի օրոք հայերին մղում էր պյուրոսյան հաղթանակից էյֆորիան, հիմա՝ վրեժխնդրության ծարավը։ Բայց այս զգացմունքների հիմքում մեկ բան է՝ հրեշավոր հպարտությունը: Իր երկիրը քրիստոնեության բնօրրանը համարող ժողովուրդը համընդհանուր պատված է՝ քրիստոնեական հավատքով, որպես ծանր մեղք դատապարտվող անսահման գոռոզությամբ։ Նման բան արդյո՞ք հնարավոր է։ «Քարերի երկրի» դեպքում ամեն ինչ հնարավոր է...

Caliber.Az
Դիտումներ: 314

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Խանքենդիում անցկացվում է Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը

183
04 Հունիսի 2025 12:16
2

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Ռուսաստանին զերծ մնալ իրավիճակը սրող հայտարարություններից

145
03 Հունիսի 2025 09:19
3

Ալիև. Ադրբեջանն ու Ուզբեկստանը արդեն մոտ մեկ տարի պաշտոնական դաշնակիցներ են

117
03 Հունիսի 2025 09:22
4

Այնտեղ, որտեղ հողը այրվել է՝ կամուրջներ են կառուցվում Խանքենդիում Ալիևի ելույթի վերջաբանը

111
05 Հունիսի 2025 13:30
5

Երևանը հովանավորության տակ է, Թբիլիսին՝ ցասումի. Եվրամիության երկակի չափանիշները Հարավային Կովկասում Վլադիմիր Ցխվեդիանիի հոդվածը

97
03 Հունիսի 2025 16:23
6

«Շուշայի 17 մզկիթներից 16-ը լիովին ոչնչացվել են, իսկ մեկը՝ մասամբ ավերվել է» Ալիևը - Փեզեշքիանին՝ հայկական օկուպացիայի հետևանքների մասին/Տեսանյութ

93
05 Հունիսի 2025 09:17
7

Ադրբեջան-Ուզբեկստան. եղբայրական հարաբերությունների հեռանկարները բազմակողմանի են Թեյմուր Աթաևի ակնարկը

83
03 Հունիսի 2025 17:58
8

Ալիևը՝ Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի վերականգնման մասին

66
04 Հունիսի 2025 18:29
9

Կարմիր խաչ — մոխրագույն սխեմաներ. հակաադրբեջանական խաղի երեք տասնամյակ Լրտեսությունից մինչև մաքսանենգություն / ՏԵՍԱՆՅՈՒԹ

66
04 Հունիսի 2025 16:51
10

ՏՀԿ-ի գագաթնաժողովը Խանքենդիում. իրադարձություն, որը կմտնի պատմության մեջ Թեյմուր Աթաևի ակնարկը

62
05 Հունիսի 2025 13:32
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading