twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Կյանքի ծաղիկները ռևանշիզմի զոհասեղանին Հայաստանի կառավարությունը ատելություն է սերմանում երիտասարդների շրջանում

08 Օգոստոսի 2024 18:38

Բաքուն արդեն մի անգամ չէ, որ հայտարարել է Հայաստանի հետ խաղաղ պայմանագիր կնքելու անհնարինության մասին, քանի դեռ դրականորեն չի լուծվել Հայաստանի սահմանադրության փոփոխության հարցը, որը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։ Այսինքն, բաց տեքստով ասվում է, որ պաշտոնական Բաքուն պետք է վստահ լինի, որ խաղաղ պայմանագիրը անհնարին կդարձնի հայաստանյան կողմից ռեւանշիզմի ցանկացած ապագա վերադարձը։ Սակայն, այս հարցը նույնիսկ շատ ավելի լայն է, քան թվում է առաջին հայացքից:

Բանը նրանում է, որ արդեն տասնամյակներ շարունակ Հայաստանի տղաներն ու աղջիկները դաստիարակվում են հակաադրբեջանական ոգով։ ԸՆդ որում բացահայտ, այլատյացության ոգին ինչ-որ կերպ թաքցնելու նույնիսկ փորձերից դուրս։ Որպես ասվածի հաստատում կարող ենք բերել «Երկրապահի երեք սերունդ» («Ժողովրդական աշխարհազոր») ռազմամարզական ճամբարի գործունեությունը, որը հաճախ կոչվում է կամավորական միություն, իսկ ըստ էության հանդիսանում է ահաբեկչական կազմակերպություն։ Ամեն տարի ամառային ժամանակահատվածում Հայաստանի պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի կողմից իր ժամանակին նախաձեռնված այս ճամբարն իր դռները բացում է հայ երիտասարդների առջև։ Դե, քանի որ այս ահաբեկչական կառույցի ստեղծմանն ու գոյությանը աջակցել է Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը, հետևաբար, ողջ ուսումնական ծրագիրը կառուցված է ռազմական ճանապարհով։

Ուրեմն պետք է արդյո՞ք բացահայտել, թե ինչ է հանդիսացել (և շարունակում է հանդիսանալ) գաղափարախոսների նպատակը և ում դեմ է ուղղված ամենամյա օրակարգը վերը նշված համատեքստում։ Հատկապես այն ֆոնին, որ Վազգեն Սարգսյանն անմիջապես եղել է ավազակ, ահաբեկիչ, թուրքաատող Անդրանիկի մոխիրը Հայաստան տեղափոխելու գաղափարական ոգեշնչողը, թեև չտեսավ այդ գործողությունը, քանի որ, ճակատագրի հեգնանքով, անզեն ադրբեջանցիների մարդասպանի վերահուղարկավորման ակցիայից քիչ առաջ զոհվեց հենց հայ ահաբեկիչների ձեռքով։

Իհարկե, հենց Անդրանիկի, Նժդեհի և նրանց նմանների կերպարներով է հայ երիտասարդությունը ստանում «հայրենասիրական» դաստիարակության հիմունքները։ Այո բացի այդ էլ, ինչպես արդեն վերը ընդգծվեց, Հայաստանի զինված ուժերի գծով։ Այսպես, այս տարվա ապրիլին բոլոր հայկական ռեսուրսները հայտնում են, որ «Երկրապահի» գործունեության հետ կապված 2024 թվականի ծախսերն ամբողջությամբ իր վրա է վերցնելու Հայաստանի պաշտպանության նախարարությունը, որի վերաբերյալ որոշումն ընդունվել է կառավարության նիստում։ Ահա և, երեխաներին ու դեռահասներին նախ գիրացնում են գաղափարական տեղեկատվությամբ, իսկ հետո նրանց հետ անցկացնում են ռազմական պատրաստության դասընթացներ։ Խոսքի համար, 2021-ից 2023 թթ. Փաշինյանի կառավարությունը «Երկրապահին» տարեկան հաշվարկով հատկացրել է 600 հազար դոլարից քիչ պակաս գումար։

Հավանաբար, նույնիսկ այս բաց տեղեկությունը բավական է հասկանալու համար, թե ինչ ոգով է դաստիարակվում հայերի նոր սերունդը ադրբեջանցիների և թուրքերի նկատմամբ։ Իսկ այստեղից էլ ծագում է հարց՝ իսկ փաստորեն Հայաստանի հասարակությանը պետք է արդյո՞ք խաղաղ պայմանագիր Ադրբեջանի հետ։ Եվ նա պատրաստ է արդյո՞ք անկեղծորեն հրաժարվել ռեւանշիստական նկրտումներից։

Հնարավոր է, որ Հայաստանում մարդկանց որոշ առանձին խմբեր իրոք կցանկանային ապահովել երեխաների այլ, ոչ մարտական դաստիարակությունը։ Սակայն ինքնին երկրում և շրջակայքում ստեղծված իրավիճակը նպաստում է այս ուղղությամբ ռազմականացված ձևաչափի քայլեր ձեռնարկելուն։ Հնչած վեկտորի վերջին իրադարձությունների թվում է այն տեղեկությունը, որը հայտնի է դարձել Caliber.Az-ի շնորհիվ, որը հայտնում է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության գծով Երևանի «Զվարթնոց» օդանավակայան ռազմական բեռների մատակարարման մասին, այդ թվում նաև հատուկ նշանակության, որի կառավարումը պահանջում է հատուկ ռազմական պատրաստություն.

Այլ կերպ ասած, Հայաստանը այսօր կառավարվում է դրսից սնվող ռազմականացմամբ։ Այստեղից էլ՝ ռեւանշիստական ալիքների նոր շրջապտույտ հայ հասարակության տարբեր շերտերում, որի վրա մեծանում են Հայաստանի երիտասարդներն ու աղջիկները։ Հայտնի օրակարգով «Երկրապահի երեք սերունդ» ռազմամարզական ճամբարի գործունեության պայմաններում Հայաստանի բնակիչների, ներառյալ երիտարասդ սերնդի կողմից Ադրբեջաի, կամ Թուրքիայի նկատմամբ հարաբերությունների լուրջ վերաձևաչափումը, ցավոք, հնարավոր չէ կանխատեսել։ Այո և դժվար թե այլ կերպ կարող է լինել, քանի դեռ Ադրբեջանի մշտական խաղաղության կոչերի ֆոնին՝ Հայաստանի իշխանությունն ինքն է սնուցում երիտասարդների ագրեսիվ նկրտումները՝ փաստորեն թույլ չտալով նրանց մեջ խաղաղասիրական գաղափարների ձևավորմանը։

Թեյմուր Աթաև, հատուկ Caliber.Az-ի համար

Caliber.Az
Հյուր սյունակագիրների կողմից, իրենց հեղինակային հոդվածներում արտահայտված տեսակետներն ու կարծիքները կարող են տարբերվել խմբագրության դիրքորոշումից և միշտ չէ, որ արտացոլում են նրա տեսակետները:
Դիտումներ: 375

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Գաբալայում տեղի է ունեցել Մուստաֆաևի և Գրիգորյանի միջև բանակցությունների հերթական փուլը ԼՈՒՍԱՆԿԱՐ

105
29 Նոյեմբերի 2025 09:35
2

Ադրբեջանը Եվրոպային առաջարկում է խաղաղության նոր քարտեզ. գազ, միջանցքներ, թվայնացում Հիքմեթ Հաջիևը՝ «EU Today»-ի համար

77
01 Դեկտեմբերի 2025 14:49
3

Հինգ տարի է անցել Լաչինի շրջանի հայկական օկուպացիայից ազատագրումից

71
01 Դեկտեմբերի 2025 10:01
4

Եգիպտոսը կարող է աջակցել Ադրբեջանին ազատագրված տարածքների ականազերծման գործում

68
29 Նոյեմբերի 2025 11:43
5

Քելբաջարի շրջանում ոստիկանությունը պայքարում է հրդեհի դեմ

67
29 Նոյեմբերի 2025 11:18
6

Ղարաբաղում 44 ճարտարապետական հուշարձաններ վերցվել են պետական պաշտպանության տակ

63
29 Նոյեմբերի 2025 15:02
7

Բաքուն և Անկարան քննարկել են համագործակցության զարգացումը սփյուռքի քաղաքականության ոլորտում

60
29 Նոյեմբերի 2025 12:44
8

Ադրբեջանն ու Չինաստանը Նախչըվանի Ինքնավար Հանրապետությունում դպրոցների թվայնացման նախագիծ են իրականացնում

59
29 Նոյեմբերի 2025 10:38
9

Ադրբեջանում առցանց բանկինգի շրջանառությունը գերազանցել է 250 միլիարդ մանաթը

59
29 Նոյեմբերի 2025 14:55
10

Ադրբեջանն ու Ռուսաստանը խորացնում են համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում

58
29 Նոյեմբերի 2025 10:15
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading