twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Հայաստանին չեն օգնի Մաքսիմ Պետրովի հոդվածում պատճառների մասին

19 Սեպտեմբերի 2022 20:17

Այնուամենայնիվ ինչի՞ հետ է կապված Հայաստանին չաջակցելու ՀԱՊԿ-ի ցանկությունը։ Ինչպես համարում է ռուսաստանցի քաղաքագետ և ԱՊՀ երկրների հարցերով փորձագետ, մասնագետ Արկադի Դուբնովը՝ բանը ոչ միայն և ոչ այնքան նրանում է, որ «ՀԱՊԿ երկրների մեծ մասին Ադրբեջանի հետ մերձեցնում է կրոնականությունը և/կամ էթնիկական ծագումը»։ Այլ ավելի շուտ նրանում է, որ Ուկրաինայում իրադարձություններից հետո այդ դաշինքում ընդգրկված երկրները գնալով ավելի ու ավելի են իրենց քաղաքականությունը կողմնորոշում ոչ թե Ռուսաստանի, այլ Ադրբեջանին դաշնակից Թուրքիայի ուղղությամբ, այդ թվում նաև Թյուրքական պետությունների միավորման շրջանակներում։

Իսկ պատճառները, թերեւս, բացատրության կարիք չունեն։ Սա չի նշանակում, որ ՀԱՊԿ-ն վաղը կազմալուծվելու է, ալ ինչ որ կա, այդ է։ Ուրեմն ինչո՞ւ և հանուն ինչի՞ պետք է վիճեն Ադրբեջանի հետ։ Ոչ մի առիթ չկա, թե ինչու նրանք պետք է դիմեն նման բանի։

Ի դեպ, ինչո՞ւ Ռուսաստանը Հայաստանին ավելի չի օգնում նրանից ավել, ինչ հիմա անում է նրա համար։ Որովհետև Ռուսաստանը խորասուզված է ուկրաինական պատմության մեջ։ Ինչո՞վ նա օգնի և ինչպե՞ս: Պատերազմ կսկսի՞ Թուրքիայի և Ադրբեջանի հետ. Ո՞ր ուժերով։ Բացի այդ, Ռուսաստանը ցանկանում է համագործակցել Թուրքիայի հետ, չէ որ պատժամիջոցներին չմիացած այս երկիրը Մոսկվայում դիտարկում են որպես ռուսական արտահանման և ներմուծման, կապիտալ ներդրումների համար հնարավոր պատուհան և ռուս-թուրքական ապրանքաշրջանառության ծավալները արագորեն աճում են։ Մյուս կողմից, ՌԴ-ն հիանալի հարաբերություններ ունի նաև Ադրբեջանի հետ։

Ինչո՞ւ Արևմուտքը (ոչ թե խոսքով, այլ գործով) չի՞ օգնում, կամ այդ օգնությունը չնչին է։ Իսկ ինչո՞ւ հանկարծ Արեւմուտքը սկսի օգնել մի երկրին, որը հանդիսանում է իրեն թշնամաբար տրամադրված երկու երկրների՝ Ռուսաստանի և Իրանի ռազմաքաղաքական դաշնակիցը: Հայկական լոբբին, իհարկե, որոշակի ազդեցություն ունի Արևմուտքի քաղաքականության վրա, բայց նա չի կարող ստիպել նրան գործել իր շահերին հակառակ։

Ելնելով այս ամենից՝ Փաշինյանը, ըստ երեևույթի, հասկանում է, թե ինչպիսի ծանր վիճակում է հայտնվել։ Նա ադրբեջանական բանակին դիմակայելու ոչինչ չունի.

Հայաստանի ընդդիմությունն իր հերթին չի կարող մոբիլիզացնել հասարակությանը Փաշինյանին տապալելու համար՝ իր ոչ այնքան թեժ ժողովրդականության պատճառով։ Թեեւ, եթե ինքնաբուխ բռնկվի ժողովրդական վրդովմունքը, ապա ամեն ինչ հնարավոր է։ Հայտնի չէ, թե ինչով կարող է ավարտվել Երեւանի խորհրդարանի վրա հերթական հարձակումը։ Բայց, ենթադրենք ժողովրդական մասսաները պաշտոնազրկում են Փաշինյանին։ Հետո ի՞նչ է լինելու: Նույն ամբոխով կգնա՞ն ադրբեջանական բանակի դեմ կռվելու։ «Սոլնցեպեկ»-ներով «Բայրաքթար»-ների և իսրայելական գերճշգրիտ հրթիռային հրետանու հետ կռվելու՞։ Սա խելագարություն է։

Մյուս կողմից, Երևան կատարած այցի ժամանակ Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին քննադատել է Հայաստանի դեմ Ադրբեջանի գործողությունները և նշել, որ «ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել Հայաստանի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»։

Որքանո՞վ են այս հայտարարությունները արտացոլում տարածաշրջանում ամերիկյան իրական քաղաքականությունը։ Իմ կարծիքով, սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական գործչի կարծիք։ Դա որոշակի նշանակություն ունի, բայց մեծ հավանականությամբ որոշիչ ազդեցություն չի ունենա Հարավային Կովկասի իրադարձությունների վրա։ ԱՄՆ-ը Հայաստանին աջակցելու համար այսօր ոչ մի գործնական միջոցներ չի ձեռնարկում։ Այդ դեպքում ինչի՞ հետ է կապված Փելոսիի հայտարարությունը։

Նախ և առաջ բուն Ամերիկայում ընտրական մարտերի հետ։ Այնտեղ մոտենում են միջանկյալ ընտրությունները՝ դրանք պետք է կայանան նոյեմբերի 8-ին։ Ընտրողները պետք է ընտրեն Սենատի 35 և Ներկայացուցիչների պալատի 435 անդամներին։ Այսօրվա որոշ կանխատեսումների համաձայն՝ հանրապետականները ունեն Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն ստանալու 74% շանս։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կորցրել է հանրաճանաչությունը, և դա մեծ խնդիր է դարձել նրա՝Դեմոկրատների կուսակցության համար։ Նենսի Փելոսիի այցերը Թայվան և Հայաստան կարող են լինել դեմոկրատների կողմից իրենց բուռն արտաքին քաղաքական գործունեությունը ցուցադրելու փորձ՝ անկախ ոչ հանրաճանաչ նախագահից: Փելոսին փորձում է՝ առանց Բայդենի վրա հայացք նետելու՝ իրեն և իր կուսակցությանը ներկայացնել որպես գլոբալ ուժ, որը պայքարում է ամբողջ աշխարհում մարդու իրավունքների և խորհրդարանական ժողովրդավարության համար: Բայց դա պարտադիր չէ, որ այս պահին ազդեցություն կունենա ԱՄՆ իրական քաղաքականության վրա:

Caliber.Az
Դիտումներ: 238

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

175
20 Դեկտեմբերի 2024 20:09
2

Ադրբեջանի ՊՆ. Ադրբեջանական բանակի զինծառայողը պայմանական սահմանին պայթեել է ականի վրա

139
20 Դեկտեմբերի 2024 18:25
3

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

115
20 Դեկտեմբերի 2024 14:17
4

Մեծ վերադարձ. Եվս 49 ընտանիք մեկնել է Շուշա

110
21 Դեկտեմբերի 2024 11:19
5

Հայաստան. Ֆրանսիայի գործիք Հարավային Կովկասում Կիրպիչենկիի ակնարկը

108
20 Դեկտեմբերի 2024 16:29
6

Սաֆիխանլը. Ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն տարր է

86
20 Դեկտեմբերի 2024 12:08
7

Վաճառվել է «Հին աշխարհի հիստերիկներ»

84
21 Դեկտեմբերի 2024 13:32
8

Ալիևը շնորհակալություն է հայտնել երկրներին D-8-ին միանալուն աջակցելու համար

83
20 Դեկտեմբերի 2024 10:09
9

«Ղարաբաղն» ընդդեմ ԲԿՍԱ-ի՝ տեսանյութ Խանքենդիում կայացած պատմական հանդիպման մասին

80
21 Դեկտեմբերի 2024 12:32
10

Ահա թե ինչպես է վերափոխվում Բաքվի բուլվարը Ամանորի համար ԼՈՒՍԱՆԿԱՐ

79
21 Դեկտեմբերի 2024 12:29
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading