twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Հայաստանի դեպի Արևմուտք շրջադարձը սպառնալիք է նրա ինքնիշխանությանը» Պավել Դանիլինը՝ Caliber.Az-կայքում

03 Հունիսի 2024 23:10

Caliber.Az-ի բլից հարցազրույցը՝ Քաղաքական վերլուծությունների և սոցիալական հետազոտությունների կենտրոնի գլխավոր տնօրեն, ռուսաստանցի քաղաքագետ և հրապարակախոս Պավել Դանիլինի հետ։

— Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ներկայիս բողոքի ակցիաների ներուժը: Դրանք կարող են արդյո՞ք հանգեցնել երկրում իշխանափոխության։

— Ներկայիս բողոքի ակցիաների ֆոնին Հայաստանում իշխանափոխության հավանականությունը բավականին ցածր է։ Եվրոպային ուժեղ հավատող և Նիկոլ Փաշինյանին որպես իրենց շահերի անցկացնող եվրոպամետ հայերը չափազանց մեծ ներուժ ունեն։ Հետևաբար, ամենայն հավանականությամբ, Հայաստանի վարչապետին կհաջողվի պահպանել իշխանությունը՝ չնայած երկրում տիրող անկայուն ներքաղաքական իրավիճակին։

— Հայաստանի ղեկավարությունը հայտարարում է՝ Ադրբեջանի հետ մինչև այս տարվա վերջ խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին։ Ձեր կարծիքով, դա որքանո՞վ է հնարավոր։

— Սա բարդ հարց է։ Բանը նրանում է, որ խաղաղ պայմանագրի ստորագրումը պայթյունավտանգ բնույթ կունենա ինքնին Հայաստանի համար, և կարող է էլ ավելի ուժեղացնել բողոքի ցույցերը երկրում։ Բայց այդ բողոքի ցույցերը ճակատագրական չեն լինի, քանի որ հայերը, ինչպես ասում են, «բարեկամաբար» ցանկանում են փակել այս հարցը։

— Հայաստանը ունի արդյո՞ք Եվրպական Միությունը անդամակցելու հնարավորություն։

— Հայաստանը ԵՄ-ի անդամ դառնալու ոչ մի շանս չունի, ինչպես նաև Ուկրաինան։ Եթե հանկարծ նրանք այնտեղ մտնեն, ապա ԵՄ-ն այլեւս չի լինի։

— Հայաստանի համար ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ վերջնական շրջադարձը դեպի Արևմուտք։

— Ինչպես արդեն մեկ անգամ չէ, որ ասել եմ այս մասին, Հայաստանը այս դեպքում վտանգում է կորցնել իր ինքնիշխանությունը։

— Նոր նախագահի ընտրությունից հետո կփոխվի արդյո՞ք Իրանի քաղաքականությունը Հարավային Կովկասի երկրների, Թուրքիայի և Ռուսաստանի նկատմամբ։

— Չեմ կարծում, որ նոր նախագահի գալու հետ Թեհրանի քաղաքականությունը կարող է փոխվել տարածաշրջանային պետությունների նկատմամբ։ Ավելի հավանական է, որ Թեհրանը կպահպանի իր նախկին արտաքին քաղաքական ուղենիշները Հարավային Կովկասում։

Caliber.Az
Դիտումներ: 321

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading