twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Հայ ռեւանշիստներն իրենց ժողովրդին առաջարկում են քաոս և պատերազմ» Ռուբաևը և Ռազուվաևը՝ Caliber.Az-կայքում

13 Մայիսի 2024 17:26

Ալմաթիում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների միջև կառուցողական բանակցությունների ֆոնին արդեն մի քանի օր է, ինչ Երևանում անցկացվում են հակափաշինյանական ցույցեր։ Դրանց կազմակերպիչների նպատակը պարզ ու հասկանալի է՝ խաթարել բանակցային գործընթացը, սահմանների սահմանազատումն ու Գազախի շրջանի չորս գյուղերի վերադարձը Ադրբեջանին, և, հնարավորության դեպքում, իշխանության վերադարձնել ղարաբաղյան կլանին՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։

Փաշինյանին կհաջողվի արդյո՞ք զսպել մոլեգնած ընդդիմության ու փարաջայում ռեւանշիստների բողոքները։ Այս հարցին պատասխանելու համար Caliber.Az-ի թղթակիցը խնդրել է արտասահմանյան փորձագետներին։

ԱՊՀ երկրների հարցերով ռուս փորձագետ, Եվրասիական խնդիրների մոնիտորինգի կենտրոնի տնօրեն Ասլան Ռուբաևի կարծիքով՝ Փաշինյանի կառավարությունը հայտնվել է բարդ իրավիճակում: Երևանում ընթանում են զանգվածային բողոքներ, որոնք հրահրում են հայ քաղաքական հանրության պահպանողական շրջանակները։ Մի կողմից՝ դա եկեղեցին է, մյուս կողմից՝ մի շարք քաղաքական գործիչներ, ինչպես նաև ռազմական շրջանակներ, որոնք պարտված պատերազմի արդյունքներով ինչ-որ ռևանշ են տենչում։ Իսկ ղարաբաղյան կլանի ղեկավար, Հայաստանի նախկին նախագահ և ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Ռոբերտ Քոչարյանը դիտարկվում որպես «Հայաստանի փրկչի» դերի առավել հավանական թեկնածու։ Միաժամանակ, նրա խոսքով, հակառակ որոշ կարծիքների, Ռուսաստանը ամենևին չի տենչում Փաշինյանի տապալումը և չի մասնակցում այդ գործընթացներին։ Սա Ռուսաստանի ձեռագիրը չէ։

«Ռուսաստանը խորը հարգանքով է վերաբերվում Հայաստանի ժողովրդի ընտրությանը և Երևանը դիտարկում է որպես կարևոր գործընկեր Հարավային Կովկասում։ Երկրի օրինական վարչապետ Փաշինյանը օրերս եղել է Մոսկվայում, Վլադիմիր Պուտինի հետ անցկացրել է կարևոր բանակցություններ, Մոսկվան և Երևանը գնտվում են կառուցողական երկխոսության փուլում»,- ընդգծել է քաղաքագետը։

Նրա խոսքով, Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագրի ստորագրումը, սահմանի սահմանազատման գործընթացը հիմա հանդիսանում է Փաշինյանի դրության մեջ թույլ կետը, որից փորձում են կառչել ռեւանշիստները։

«Նրանց գործողություններում, ովքեր բողոքում են Երևանի հրապարակներում, սադրանքի ու պատերազմի հոտ է գալիս, այստեղ կառուցողական ոչինչ չկա։ Պարադոքսն կայանում է նրանում, որ, չնայած արևմտամետ խաղին, Փաշինյանը իր առաջադրանքը ամբողջությամբ կատարել է՝ հանդարտեցնելով հայության հրեշավոր նկրտումները, և հիմա, այսպես թե այնպես, լավ թե վատ, բայց իրականացնում է Ադրբեջանի հետ պայմանավորվածությունների խաղաղ ծրագիրը։ Եվ դրան ուրիշ այլընտրանք դեռ չի ներկայացվում։ Իսկ ի՞նչ կարող են ներկայացնել նրա հրաժարականը պահանջող ռեւանշիստները։ Քաոս և պատերազմ։ Դե, ուրեմն պետք է լիակատար խելագար լինես, որպեսզի հետևես նման վախեցնող հեռանկարներին»,- ասել է Ա. Ռուբաևը։

Մինչդեռ, Եվրասիայի հարցերով ռուս փորձագետ Ալեքսանդր Ռազուվաևի կարծիքով, Հայաստանը պետք է տասը-տասնհինգ տարի առաջ զբաղվեր իր աշխարհաքաղաքական հարցերով։ Իսկ հիմա՝ կա՛մ խաղաղ պայմանագիր Ադրբեջանի հետ, կա՛մ նոր պատերազմ, որի ընթացքում կլինեն էլ ավելի շատ կորուստներ՝ ընդհուպ մինչև հայկական պետականության կորուստը։

«Ավելի վաղ պետք էր պայմանավորվել Ադրբեջանի հետ։ Քանի դեռ սակարկելու բան կար։ Հիմա թող հայերը շնորհակալ լինեն, որ Բաքուն պահանջում է միայն վերադարձ ԽՍՀՄ-ի սահմաններին։ Որովհետև դա կարող էր շատ ավելի վատ ավարտ ունենալ Երևանի համար։ Այն ժամանակ, երբ Ադրբեջանը հաղթել է պատերազմում, և դա փաստ է։ Բարձրաձայն միտինգ անելը ու գոռալը՝ խելք չեն պահանջում, իսկ հզոր բանակ և տնտեսություն կառուցելը՝ պահանջում է քրտնաջան աշխատելու և լավ ուղեղ ունենալու կարողություն: Աստվածը մեկ է՝ մարգարեները տարբեր են: Սովորաբար Աստվածը նրանց կողմն է, ովքեր լավ են կրակում։ Ինչպես տեսանք, ադրբեջանական բանակը շատ լավ է կրակում, հայկականը՝ շատ ավելի վատ։

Կարծում եմ, որ Փաշինյանը այնուամենայնիվ կմնա իշխանությանը, և դա չարիքի փոքրագույնն է Հարավային Կովկասում խաղաղության համար։ Փաշինյանը Ռուսաստանի համար կրիտիկական ֆիգուր չէ, ռազմավարական կարևոր չէ, իսկ ահա Ադրբեջանը՝ գլխավոր դաշնակից է Հարավային Կովկասում, Հյուսիս-Հարավ միջանցքի մոդերատորը։ Մայիսի 14-ին Կազանում մեկնարկելու է Իսլամական ֆինանսական ֆորումը, ինչպես միշտ, Բաքվից հյուրեր կլինեն՝ և դա մեր համագործակցության հստակ ցուցանիշն է»,- ամփոփել է Ա. Ռազուվաևը։

Caliber.Az
Դիտումներ: 425

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Ադրբեջանը Դավոսի հարթակում. երկխոսության ոգին Թեյմուր Աթաևի ակնարկը

156
20 Հունվարի 2026 22:57
2

Իլհամ Ալիևը հարգանքի տուրք է մատուցել Հունվարի 20-ի զոհերի հիշատակին ԼՈՒՍԱՆԿԱՐ

138
18 Հունվարի 2026 19:04
3

Փորձագետ. Ադրբեջանը զգալիորեն մեծացրել է դեպի Եվրոպա էներգամատակարարումները

126
19 Հունվարի 2026 13:01
4

Վրաստանն ավարտում է Ադրբեջանի և Հայաստանի համար ռազմավարական մայրուղիների կառուցումը

108
19 Հունվարի 2026 14:21
5

Ադրբեջանցի ըմբիշները 2025 թվականին նվաճել են 65 ոսկե մեդալ

98
19 Հունվարի 2026 12:48
6

Սև հունվար. ամեն ինչ հիշում ենք, ոչինչ չենք մոռանա Սամիթ Ալիևի «Անհարմար ճշմարտությունը»

95
20 Հունվարի 2026 14:04
7

Մեհրիբան Ալիևան գրառում է արել Հունվարի 20-ի ողբերգության կապակցությամբ ԼՈՒՍԱՆԿԱՐ

93
20 Հունվարի 2026 11:09
8

Դուգինի եվրասիականությունը առանց դիմակների Փիլիսոփայի կայսերական սինդրոմը

86
19 Հունվարի 2026 19:19
9

Հունվարի 20-ի նահատակների հերոսությունը չի մոռացվի. Մեհմեթ Գիյաս Ազերթուրք

84
19 Հունվարի 2026 11:19
10

Զանգեզուրի միջանցք. առճակատումից մինչև փոխզիջում Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

83
20 Հունվարի 2026 09:42
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading