twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Մի մտրակիր քեզ, հայ այրի՜ Էմին Գալալիի մտորումները

08 Օգոստոսի 2024 15:43

Համացանցը մեծ ուժ է։ Այսօր ես նրա վրա կանգ կառնեմ որպես զվարճանքի և դրական հույզերի միջոցի։

Վերնագիրը գրգռե՞ց ձեր հետաքրքրությունը, ընթերցող։ Ես չեմ փորձում զարմացնել (կամ, առավել եւս, զարգացնել, այդ ժամանակները չեն): Բայց նշանավոր գոգոլական ենթասպայի այրու հետ նմանությունը մտքովս անցավ՝ Փարիզի դեպքերի մասին հայ հարևանների բազմաթիվ մեկնաբանություններ կարդալու ժամանակ։ Կարդում ես և տրամադրությունդ բարձրանում է, հոգիդ ուրախանում: Կուզենայի հարցնել՝ խորը կայֆի տակ պացաններ, ինչի՞ տակ եք ընդհանրապես: Այդ որտեղի՞ց եք ճարում: Հասցեն տվեք, նույնիսկ նախանձելի է:

Այսպես. մեր հավաքականի նվաճած մեդալները, պարզվում է որ՝ մերը չեն։ Որովհետև դրանք շահել են ոչ միայն ադրբեջանցիները, այլ նաև Ադրբեջանի անունից հանդես եկող այլ ազգերի ներկայացուցիչներ։ Ինչպե՞ս է ձեզ դուր գալիս թեման: Մեր հարեւանները առաջին անգամը չէ, որ անհեթեթություն են դուրս տալիս։ Տարբեր պատճառներով իրենց քաղաքացիությունը փոխած և նոր հայրենիք ներկայացնող հպատակված մարզիկները հանդես են գալիս հարյուրավոր թիմերի անունից, ինչպես ազգային, այնպես էլ ակումբային։ Սրա մեջ ոչ մի տարօրինակ, առավել եւս ամոթալի բան չկա։ Բայց խեղճ հայ «փորձագետները» չեն հասկանում, որ նման մեկնաբանություններով բացահայտում են իրենց խորապես միազգային հոգեբանությունը։ Հասկանալի է, որ Հայաստանոմ ուրիշ ազգություններ գրեթե չկան, և ինքնին այդ գաղափարը նրանց վայրի է թվում: Բայց, եթե հետևել իրենց իսկ տրամաբանությանը, ապա բրոնզե մեդալը, որը նվաճել է ասորական ծագումով հայ մարզիկը՝ վրդովմունքի ու դատապարտման առարկա՞ է։ Եվ ոչ հայկական է, Այո՞։ Կամ քենիացի վազորդի կողմից Բահրեյնի ոսկին նույնպես սկանդալային ենթադատողակա՞ն է: Աֆրոամերիկացի եվրոպացիներ, հյուսիսամերիկյան ասիացիներ (խոսքս այն երկրներում ծնվածների մասին չէ, որոնց անունից նրանք մրցում են, այլ քաղաքացիությունը փոխածների մասին է) - այս ամենը նոխկանք են պատճառու՞մ Օլիմպիադայի ոգուն:

Թու՞հ, պարոնա՜յք: Ամոթ է։ Մենք, ինչպես ուրիշ ոչ ոք, լավ գիտենք, որ հայերի մեջ բոլորովին էլ ոչ քիչ մարդիկ իրենց տկարամտության և կատաղի ազգայնականության պատճառով ոչ մի ազգի, բացի «ամենա-ամենա»-ից չեն ճանաչում։ Բայց ինչո՞ւ այդքան բացահայտ «վառվել»։ Պետք չէ բոլորին իր արշինով չափել: Թեև, միգուցե դուք պարզապես նախանձու՞մ եք։ Հայաստանը իր դրոշի տակ այլ երկրների խոստումնալից մարզիկների ներգրավելու համար միջոցներ, բնականաբար՝ չունի։ Նախանձելը լավ չէ, բայց եթե այլ ճանապարհ չկա, նախանձեք լուռ։ Հայ համացանցային ռազմիկները դժվարությամբ են մարսել թուրք հրաձիգի խելահեղ ժողովրդականությունը, որի արծաթը խամրել է հաղթողի ոսկուն։ Մերթ նրա լուսանկարը դստեր հետ փորձում են ներկայացնել որպես ամուսնական զույգ, մերթ ձեռնամուխ են եղել գտնել հունական կամ ցանկացած ոչ թուրքական արմատներ։ «Փնտրեք և ճարեք», ինչպես ասում էին հին Ռուսաստանում: Փորձեք և կարկառեք (ոչ ոք այդպես չի ասել, բայց ոմանց համար օրենքը գրված չէ): Նա թքած ունի ձեզ բոլորիդ վրա, և նրա հետ միասին թքած ունեն ամբողջ աշխարհի բոլոր ադեկվատ մարդիկ։

Կուզենայի հիշեցնել հայ տրոլներին և տրոլյալատներին (փոքր խզբզողներին կարելի է դասել այս կատեգորիային), որ վատ չի լինի կողքից ինքներդ ձեզ նայեք։ «Բևեռային արջ» մականունով ձեր քարոզված ըմբիշը պարտվելով վերջին խաղում ի վիճակի չեղավ պահպանել նույնիսկ նվազագույն պարկեշտությունը և իր վզից արծաթե մեդալը պոկեց անմիջապես մրցանակաբաշխության արարողության ժամանակ: Միշտ դրական մեկնաբանը սկզբում չկարողացավ զսպել վրդովված հառաչանքը, իսկ հետո առավելագույնս մեղմ ասաց. «Որոշ բաներ պարզապես չի կարելի անել»: Ուղիղ հեռարձակման և քաղաքական կոռեկտության լեզվից թարգմանված՝ սա նշանակում է. «Տղա, դու ինչ է, շփոթել՞ ես»

Իսկ Փարիզը շարունակում է աճել սկանդալներով, սկանդալիկներով ու մեծ սկանդալներով։ Կամ ինչ-որ մեկից փողի պայուսակը կգողանան, կամ հաղթողների դրոշները սխալ կկախեն (ինչը, սակայն, մանրուք է բացման ժամանակ շրջված դրոշից հետո), կամ ուտելիքի մեջ որդեր են հայտնաբերում, կամ մարզիկները Սենայում թարմացնող պրոցեդուրաներից հետո հիվանդանոց են ընկնում: Դե, սրա մեջ զարմանալի ոչինչ չկա։ Եթե Փարիզը հետագայում սպորտային լողի մրցումների իրավունք ստանա, թող լողան ոչ թե Սենայում, այլ ծղոտի մեջ։ Դա ավելի անվտանգ կլինի։

«Հայ այրիները» իրենք են իրենց մտրակում։ Խնայեք։ Եթե ոչ ձեզ, գոնե ճիպոտը խնայեիք։

Caliber.Az
Դիտումներ: 412

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Տրագիկոմիկ Տոնոյան Հոխորտանքից մինչև խայտառակություն

134
13 Նոյեմբերի 2025 19:09
2

«Մեծ վերադարձ». Խոջալուն և Աղդերեն դիմավորում են նոր բնակիչներին

134
13 Նոյեմբերի 2025 13:32
3

ԵՄ լրտեսական առաքելությունը շարունակում է «գործողությունները» հայ-ադրբեջանական սահմանին

118
13 Նոյեմբերի 2025 17:38
4

Ադրբեջանի չինական HQ-9BE-երը և պակիստանյան JF-17C Block III-երն՝ ընդդեմ Հայաստանի հին S-300-ի Forbes-ը Կովկասում նոր իրականության մասին

116
14 Նոյեմբերի 2025 14:43
5

Ադրբեջանական բանակում տեղի է ունեցել բժշկական պատրաստության դասընթացի բացման արարողությունը

100
13 Նոյեմբերի 2025 10:33
6

Ի՞նչ են արձանագրել ցարական-ռուսական աղբյուրները Իրևանում «Դժվար պատմություն»՝ Ռիզվան Հուսեյնովի հետ

99
15 Նոյեմբերի 2025 14:33
7

Բաքվում ընթացող դատավարության ժամանակ դատախազը ՀՀ քաղաքացիների համար պահանջել է ազատազրկում ԼՈՒՍԱՆԿԱՐ

96
14 Նոյեմբերի 2025 09:54
8

Ադրբեջանի ՆԳՆ մամուլի խոսնակը՝ զինվորների քաջության մասին. «Մեզ 300 կամավոր էր պետք, բայց մեկ քայլ առաջ արեցին 600-ը...

95
13 Նոյեմբերի 2025 17:44
9

Ռևանշիզմ ընդդեմ պրագմատիզմի. ո՞ւմ կողմն են այսօր հայ ընտրողները Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az կայքում

94
14 Նոյեմբերի 2025 18:27
10

Իներցիայի ստվերները Փաշինյանը պաշտպանվում է նախկին նախագահներից

94
13 Նոյեմբերի 2025 15:47
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading