«Մենք տագնապալի ու ցուրտ Բաքուն լքեցինք 1990 թվականի հունվարին, իսկ այժմ քաղաքը ջերմություն, լույս և բարություն է արձակում»
    Caliber.Az-ի հյուրն է Ալբերտ Իսակովը

    Հարցազրույց  03 0Հոկտեմբերի 2022 - 18:46

    Բահրամ Բատիև
    Caliber.Az

    Caliber.Az-ի հարցազրույցը՝ Կանադայում բնակվող բլոգեր Ալբերտ Իսակովի հետ:

    - Ալբերտ, անցյալ տարվա օգոստոսին կայացած մեր վերջին հարցազրույցում ասացիք, որ երազում եք այն օրվա մասին, երբ կկարողանաք նորից այցելել ձեր հայրենիք՝ Ադրբեջան, նորից տեսել ձեր հայրենի Բաքվի երկինքը։ Եվ այսպես, անցյալ ամիս դուք այցելեցիք Բաքու։ Ցավոք սրտի, ես այս մասին իմացա այն բանից հետո, երբ դուք արդեն վերադարձել էիք Կանադա։ Պատմեք, խնդրեմ, թե ինչպե՞ս են անցել հայրենիք մեկնելու նախապատրաստական աշխատանքները։

    -Իսկապես, ես միշտ երազել եմ այցելել իմ հայրենի քաղաքը։ Ես այդ մասին միշտ ասել եմ։ 2021 թվականին Youtube-ի իմ ալիքի ակտիվ այցելուներից մեկը՝ Ուկրաինայում ադրբեջանական սփյուռքի հայտնի ներկայացուցիչ, այդ երկրի էներգետիկայի նախկին փոխնախարար, Ադրբեջանի հայրենասեր, պարոն Բուրզու Ալիևը կապվեց ինձ հետ և պատմեց իր ցավի և ապրումների մասին: Նա՝ ծնունդով Ղարաբաղից է, Աղդամի շրջանի Գյուլաբլը գյուղից, հայ զավթիչների կողմից հիմնովին ավերված վայրից։ Իմ ալիքում կան Ղարաբաղից և Հայաստանից փախստականների մի շարք վկայություններ, ովքեր իրենց և իրենց մերձավորների վրա զգացել են հայկական ազգայնականության և այլատյացության բոլոր «հմայքը»: Այս թեման մեզանից շատերին է մոտեցնում, հարազատեցնում է, եթե կարելի է այդպես ասել։ Բուրզուն այդ ժամանակ խոստացավ աջակցել իմ Բաքու ժամանելուն: Հետո Ուկրաինայում սկսվեցին ռազմական գործողություններ։ Եվ այս պատճառով միայն մեկ տարի անց նրա օգնելու ցանկությունն ու իմ երազանքը իրականացան։

    - Հիշեցրեք, խնդրեմ, քանի՞ տարի չեք եղել Բաքվում։

    - Ես Բաքվում չեմ եղել 32 տարի։ 1990 թվականին մենք լքեցինք հարազատ քաղաքը։ Այդ ժամանակ ես տասնվեց տարեկան դեռահաս էի...

    - Եվ այսպես, Հեյդար Ալիևի օդանավակայան, Բաքու, դուրս եք գալիս տերմինալից, լեցուն կրծքով օդ եք ներշնչում և ... Ձեր առաջին միտքն ու զգացու՞մը:

    - Դուք կզարմանաք, հավանաբար, և դա դժվար է ռացիոնալ բացատրել։ Մտածում էի, որ հուզվելու եմ։ Բայց հենց որ հայտնվեցի Բաքվի օդանավակայանում ինձ ամբողջությամբ պատեց հանգստության, խաղաղության, ու անհասկանալի լռության մի անբացատրելի զգացմունք։ Հանգստության այդ աննկարագրելի զգացմունքը, հարազատ տան զգացմունքը ինձ ուղեկցել է Հայրենիքում գտնվելու ողջ ընթացքում։

    - Արդեն օդանավակայանից ճանապարհին տեսաք, հավանաբար, վիթխարի փոփոխությունները Բաքվում։ Ինչպիսի՞ն է տեսածներից Ձեր առաջին տպավորությունը:

    - Մենք Բաքվից հեռացանք 1990 թվականի հունվարի վերջին։ հունվարյան ողբերգությունից հետո։ Հիշում եմ, մութ էր, անհանգիստ և ցուրտ։ Հիմա ինձ զարմացրեց լույսի, հրավառության և ջերմության առատությունը՝ ուղիղ և փոխաբերական իմաստով: Քաղաքը արձակում էր այդ ջերմությունը, լույսը և բարությունը։ Այն բառերով չես բացատրի։ Սա այն է, ինչ ես եմ զգում:

    Բաքուն, իհարկե, փոխվել է մինչև անճանաչելիության։ Շատ նոր շենքեր։ Հիանալիորեն պահապանվել է քաղաքի ընդհանուր ճարտարապետական ոճը։ Քաղաքը լի է կյանքով։ Շատ երիտասարդներ և գեղեցիկ մարդիկ: Բայց բաքվեցիները մնացին նույնը։ Բարի, սիրալից, սրտացավ:

    - Այցելե՞լ եք այն փողոցը, որտեղ ապրում էիք։

    - Ամեն ինչի համար, ամեն ինչի մասին ես ունեի մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ։ Բայց ինձ հաջողվեց այցելել այն տունն ու փողոցը, որտեղ ծնվել ու մեծացել եմ։ Տունը տեղում է, բայց շրջապատում ամեն ինչ բացարձակապես փոխվել է։ Փողոցը, որը նախկինում համեմատաբար հանգիստ էր, այժմ շատ աղմկոտ է տրանսպորտի առատության պատճառով։ Շուրջը շատ նոր բնակելի շենքեր։

    - Մեր տարածաշրջանում սեպտեմբերը թեժ ստացվեց, նորից տեղի ունեցան բախումներ Հայաստանի հետ սահմանին։ Հաշվի առնելով այն փաստը, որ Դուք YouTube-ում թեմատիկ բլոգ եք վարում, կուզենայի իմանալ Ձեր կարծիքը. ինչո՞ւ է Հայաստանը հրաժարվում ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Ինչի՞ վրա է հույս դնում:

    - Իսկապես, շատ դժվար է Հայաստանի բազմաթիվ գործողությունների համար ինչ որ ողջամիտ, ռացիոնալ բացատրություն գտնել։ Չկա ռացիոնալություն, հավասարապես ինչպես նաև ինչ որ հետևաղականություն գործողություններում։ Փոխարենը, մենք տեսնում ենք ինքնաբուխ, անկապ շարժումներ, ցնցումներ, տատանումներ այս ու այն կողմ: Այս երկրին բնութագրում է՝ սեփական քաղաքական կուրսի, ընդհանրապես իր զարգացման ցանկացած ճանապարհի հեռանկարի տեսլականի, հարեւան երկրների հետ սեփական սերտ ու երկարաժամկետ հարաբերությունները կառուցելու ցանկության բացակայություն։ Հայաստանը երբեք, մեծ հաշվով, պատմական որոշակի պատճառներով չի եղել կարևոր որոշումներ կայացնելու և դրանց հետևելու ինքնուրույն սուբյեկտ։ Այն եղել է, կա և մնում է խոշոր դերակատաների որոշումներին և օգնությանը սպասող օբյեկտ, որոնց շահերը տարածաշրջանում հաճախ չեն համընկնում:

    Դուք շատ ճիշտ նկատեցիք, որ նրանք մշտապես հույսը դնում են ինչ-որ մեկի վրա. հույս են դնում եղանակի վրա, հույս են դնում ուժերի դասավորության փոփոխության վրա, քեռի Սեմի վրա, արտաքին օգնության վրա և ոչ ավելին: Պետք չէ նման օբյեկտից ակնկալել անկախ ու իրական որոշումներ, հետևողականություն, ողջամտություն։ Կարծում եմ, որ այսօր դա ավելի ակնհայտ է, քան երբևէ։ Մակաբուծական գիտակցություն։ Նրանք սովոր չեն և ուրիշ կերպ չեն կարող, ավաղ...

    - Եվ վերջին հարցը։ Ու՞մ է այնուամենայնիվ ավելի շատ ներկայացված Ձեր լսարանը՝ ադրբեջանցիների՞ն, թե՞ հայերի՞ն: Եվ երկու ժողովուրդների ներկայացուցիչները ինչպե՞ս են արձագանքում Ձեր հրապարակումներին։

    - Ես վաղուց եմ նկատել, որ իմ ալիքի այցելուների, բաժանորդների և երկխոսության ակտիվ մասնակիցների ճնշող մեծամասնությունը՝ ադրբեջանցիներ են։ Նրանք արտահայտվում են, առույգ արձագանքում են, անընդհատ խոսում են տարածաշրջանում խաղաղության և կայունության ցանկության մասին։ Տպավորություն է ստեղծվում, որ խաղաղությունը միայն նրանց է պետք։ Հայկական կողմը, իհարկե, նույնպես հետևում է իմ նյութերին։ Այնտեղից արտահայտվում են հիմնականում տարբեր ռադիկալ տարրեր, որոնք առանց քֆուրների ու հայհոյանքի չեն կարող մարդկային լեզվով երկու բառ կապել։ Ոմանք անընդհատ սպառնում են։ Այդ հասարակությունը ծայրահեղ մարգինալացված է։ Դա երևում է ատելության և այլատյացության ինտենսիվությունից, որը նրանք թափում են իրենց մեկնաբանություններում: Հայ հասարակության մեկ այլ մասը, հուսով եմ, որ այն նույնպես կա, այդ նյութերը նայում է լուռ ու անձայն։ Շատերն ուղղակի ամաչում են, որ նրանց հետ նման բան է պատահել։ Եվ այստեղ ի՞նչ կարելի է ասել։ Մարդիկ արձագանքում են, բայց իրենց արձագանքը ցույց չեն տալիս։ Շատերը բացահայտորեն չեն դրսևորում իրենց վերաբերմունքը քննարկվող թեմաների նկատմամբ՝ վախենալով մեծամասնության զայրույթից ու դատապարտումից։ Այս ամենը այդպես է աշխատում: Արևը լուսավորում է անկախ նրանից, թե մենք ի վիճակի ենք արդյոք տեսնելու նրա լույսը, ուզում ենք արդյոք վայելել այն, նրա շողերով, թե մեզ ավելի հաճելի է, ավելի մոտ է խավարը, որտեղ կարող ենք շարունակել ապրել հիմարության, տգիտության և ստերի մեջ՝ խաբելով ինքներս մեզ և մեր շուրջը գտնվող ուրիշներին և այս ամենից բավականություն վայելել։ Ընտրությունը մեզանից յուրաքանչյուրի մոտ է։

    - Շնորհակալություն, Ալբերտ, զրույցի համար: Հուսով ենք, որ հայրենիք Ձեր հաջորդ այցի ժամանակ Ձեզ հետ կհանդիպենք Բաքվում։

    Caliber.Az

    Դիտումներ: 337

    Բաժանորդագրվեք մեր թելեգրամյան ալիքին


Կարդացեք նաև

«Ռուս խաղաղապահները Ղարաբաղից հեռացան, որովհետև...» Փորձագիտական կարծիքներ՝ Caliber.Az-կայքում

19 Ապրիլի 2024 - 11:54

Ինչո՞ւ է Վուչիչը զանգահարել Ալիևին Պարզաբանում է Ստեվան Գայիչը

17 Ապրիլի 2024 - 16:17

«Հայաստանը՝ խաղազինվոր է Արևմուտքի խաղում» Մեժևիչը և Կորնիեչենկոն՝ Caliber.Az-կայքում

18 Ապրիլի 2024 - 10:06

«Խաղաղություն Ադրբեջանի հետ՝ Հայաստանի համար գոյատևման միակ բանաձևն է» փորձագետների կարծիքը՝ Caliber.Az-կայքում

13 Ապրիլի 2024 - 13:00

Արևմուտքը՝ կապված Հայաստանի հետ և կապի մեջ Իրանի հետ Իրադարձությունների ակնարկ Ֆարհադ Մամեդովի հետ

10 Ապրիլի 2024 - 10:42

Գրողը և հնագետը. քննարկումներ պատմության մասին Ազեր Զիյադլըն և Զաուր Հասանովը պատասխանում են Սամիթ Ալիևին

15 Ապրիլի 2024 - 17:32
ԳՈՎԱԶԴ
Տեսանյութ
Վերջին լուրեր

    Արդարադատության միջազգային դատարանում ավարտվել են Ադրբեջանի նախնական առարկությունների վերաբերյալ լսումները

    19 Ապրիլի 2024 - 18:38

    Կրեմլը՝ Ալիևի և Պուտինի հանդիպման մասին

    19 Ապրիլի 2024 - 18:37

    Ալիևը հասավ Հայաստանի կողմից գրավված Ղազախի գյուղերի վերադարձին

    Ադրբեջանի ինքնիշխանության ամրապնդման նոր փուլը

    19 Ապրիլի 2024 - 18:25

    Ադրբեջանի և Հայաստանի պայմանավորվածության կարևոր կետերը

    19 Ապրիլի 2024 - 18:07

    Ի՞նչ են կոչ արել G7-ի արտգործնախարարները Բաքվին և Երևանին

    19 Ապրիլի 2024 - 17:54

    Բաքվի ֆրանսիական լիցեյը դադարեցնում է իր գործունեությունը

    19 Ապրիլի 2024 - 17:27

    Հայ վերլուծաբանը հաստատում է Caliber.Az-ի տեղեկությունը

    Բրյուսելի գաղտնի բանակցությունները

    19 Ապրիլի 2024 - 17:02

    Այսպես են ռուս խաղաղապահները հեռանում Ադրբեջանից

    ՏԵՍԱՆՅՈՒԹ

    19 Ապրիլի 2024 - 16:45

    ANAMA. Խոջավենդում մեծ թվով պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    19 Ապրիլի 2024 - 16:18

    Արևմուտքը կանգնած է պատասխանի առաջ

    Caliber.Az-ի հետաքննության հետքերով

    19 Ապրիլի 2024 - 15:30

    Ադրբեջանցի պատգամավորները քննարկում են Հաշվիչ պալատի գործունեությունը

    19 Ապրիլի 2024 - 14:30

    Ադրբեջանն ու Թուրքիան ընդլայնում են համագործակցությունը գյուղատնտեսական հետազոտությունների ոլորտում

    19 Ապրիլի 2024 - 14:11

    Վաշինգտոնի կեղծավորությունը

    Եվ իրականությունը չընդունելը

    19 Ապրիլի 2024 - 13:45

    ASAN xidmət-ը և ՄԱԿ-ը համատեղ նախագիծ են սկսելու

    19 Ապրիլի 2024 - 13:40

    «Կասպյան երկինք 2024». Ադրբեջանի ՌԾՈՒ-ն և ՌՕՈՒ-ն զորավարժություններ են անցկացնում

    ՖՈՏՈ/ՏԵՍԱՆՅՈՒԹ

    19 Ապրիլի 2024 - 13:25

    «Հրապարակ». Փաշինյանը կգնա՞ Պուտինի երդմնակալությանը

    19 Ապրիլի 2024 - 12:53

    Միլիարդավոր եվրո հարյուրավոր նախագծերի համար. ՎԶԵԲ-ն՝ Ադրբեջանում ներդրումների մասին

    19 Ապրիլի 2024 - 12:35

    Ադրբեջանը նոր ճանապարհ է կառուցում Ղարաբաղում

    ՖՈՏՈ/ՏԵՍԱՆՅՈՒԹ

    19 Ապրիլի 2024 - 12:07

    «Ռուս խաղաղապահները Ղարաբաղից հեռացան, որովհետև...»

    Փորձագիտական կարծիքներ՝ Caliber.Az-կայքում

    19 Ապրիլի 2024 - 11:54

    AZAL-ն առաջին չվերթն է կատարել Բաքվից Կարաչի

    19 Ապրիլի 2024 - 11:45

    Փաշինյանն ու Ռոքֆեյը քննարկել են Ադրբեջանի հետ բանակցությունները

    19 Ապրիլի 2024 - 11:15

    Խանքենդիի մաքրում զենքերից՝ ինքնաձիգներից, նռնականետերից և արկերից

    ԹՎԵՐ՝ ՆԳՆ-ից

    19 Ապրիլի 2024 - 11:05

    COP29-ի նախագահը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի ղեկավարի հետ

    19 Ապրիլի 2024 - 10:40

    Թալեհ Քյազիմովը պատմել է COP29-ի կարևորության մասին՝ համաշխարհային ֆինանսիստների համար

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    19 Ապրիլի 2024 - 10:16

    Ջոն Քերին այցելել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատուն

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    19 Ապրիլի 2024 - 10:02

    Ադրբեջանը COP29-ի շրջանակներում CICA-ի հետ քննարկել է գործընկերության հնարավորությունները

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    19 Ապրիլի 2024 - 09:56

    Ադրբեջանն ու Ավստրիան քննարկել են համատեղ արդյունաբերական նախագծերի իրականացումը

    19 Ապրիլի 2024 - 09:40

    Սահիբա Գաֆարովա. Ֆրանսիան մտադիր է շարունակել գաղութատիրությունը Հարավային Կովկասում

    19 Ապրիլի 2024 - 09:15

    ԱՄՆ դեսպան. Մենք համերաշխ ենք Ադրբեջանի հետ՝ տարածքների ամբողջական ականազերծման նպատակին հասնելու համար

    19 Ապրիլի 2024 - 09:05

    Սամեդ Սեյիդով. Մենք հավատում ենք, որ Նոր Կալեդոնիան անկախություն ձեռք կբերի

    18 Ապրիլի 2024 - 18:44

    ԲՆԽ. Ադրբեջանը պայքարում է գաղութատիրության և նեոգաղութատիրության դեմ

    18 Ապրիլի 2024 - 18:05

    Միլլի Մեջլիսում համաժողով է անցկացվում Նոր Կալեդոնիայի Կոնգրեսի ներկայացուցիչների մասնակցությամբ

    18 Ապրիլի 2024 - 17:39

    Զախարովա. Մոսկվան արել է հնարավոր ամեն ինչ՝ Բաքվի և Երևանի հարաբերությունները կարգավորելու համար

    18 Ապրիլի 2024 - 17:14

    Բաքուն երկինք է բարձրացել գրոհային ինքնաթիռներ

    Ուսումնական թռիչքների ՏԵՍԱՆՅՈՒԹԸ

    18 Ապրիլի 2024 - 16:58

    Աղդամի թուրք-ռուսական մոնիտորինգի կենտրոնը կդադարեցնի իր աշխատանքը

    18 Ապրիլի 2024 - 16:57

    Պետական ծառայությունը՝ Խուդավենգի վանքում հայկական վանդալիզմի դրսևորումների մասին

    18 Ապրիլի 2024 - 16:30

    ԱՄՆ Պետդեպը դժգոհ է Caliber.Az-ի հետաքննությունից

    Փաստերը համառ բաներ են

    18 Ապրիլի 2024 - 15:48

    Հետահարված խփող փաստ

    ՌԽՔ. առաքելությունը ավարտված է

    18 Ապրիլի 2024 - 14:52

    Փաշինյան. Շատ լավ է, որ Ադրբեջանը 50 մետր հեռավորության վրա է

    18 Ապրիլի 2024 - 14:17

    Ադրբեջանը և ՎԶԵԲ-ը գնահատել են առաջիկա COP29-ի շրջանակներում իրականացվող նախագծերը

    18 Ապրիլի 2024 - 14:03

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ