twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Հայ-ադրբեջանական սահմանը՝ առավել կարևոր պահ է, քան Հայաստանի պարերը Մակրոնի հետ» Դմիտրի Վերխոտուրովը՝ Caliber.Az-ի հետ կապի մեջ

20 0Հոկտեմբերի 2022 15:30

Caliber.Az-ի հարցազրույցը՝ հետխորհրդային տարածքի հարցերով ռուսաստանցի փորձագետ, հրապարակախոս և հասարակական գործիչ Դմիտրի Վերխոտուրովի հետ։

-Ինչպե՞ս կմեկնաբանեք իրանական բանակի զորավարժությունները Ադրբեջանի հետ սահմանին։

- Ես արդեն բազմիցս ասել եմ այդ մասին. Հայաստանը Իրանի համար հանդիսանում է օդանցք առևտուր իրականացնելու համար, իսկ քանի որ Թեհրանը գտնվում է պատժամիջոցների տակ, և նրա հետ քչերն են առևտուր անում, ապա այդ խնդիրը այնտեղ լուծում են օգտագործելով հենց հայկական տարածքը։ Ըստ ամենայնի, Իրանը Հայաստանի տարածքով է տեղափոխում և՛ ապրանքները, և՛ փողերը։ Կարծում եմ, այդ նույն պատճառով էլ Հայաստանի հետ սահմանը ռազմավարական նշանակություն ունի Իրանի համար, և Թեհրանը չէր ցանկանա փակել այդ առևտրային միջանցքը։

-Իսկ Դուք ինչպե՞ս եք կարծում ի դեմս Բրյուսելի՝ եվրոպացի միջնորդների մասնակցությամբ հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացման ներկա գործընթացը։

- Անկեղծ ասած, ես բանակցային գործընթացում ոչ մի առաջընթաց չեմ տեսնում։ Ակնհայտ է, որ ընթանում է տարօրինակ քաղաքական խաղ, որը անցկացնում է Փաշինյանը՝ ոչ այնքան հասկանալի նպատակներով, և նույն անհասկանալի արդյունքներով, ինչը տարակուսանք ու դատապարտում է առաջացնում նույնիսկ բուն Հայաստանում։ Հետևաբար եվրոպական միջնորդների մասնակցությամբ որևէ պայմանավորվածություն հազիվ թե կարելի է առաջընթաց անվանել բանակցային գործընթացում։ Ըստ էության, պետք է ստեղծվեր սահմանները սահմանազատելու եւ քարտեզների վրա սահմաններ գծելու եւ վիճելի հարցերը խաղաղ լուծելու հարցերով հանձնաժողով։ Այս դեպքում կարելի էր խոսել որոշակի առաջընթացի մասին։ Իսկ այսօրվա դրությամբ, իմ կարծիքով, դրական միտումներ չեն նկատվում։

-Վերջերս Ֆրանսիայի նախագահը չափազանց տհաճ արձագանք է արել Հարավային Կովկասում Ռուսաստանի Դաշնության քաղաքականության, և մասնավորապես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում Ռուսաստանի Դաշնության միջնորդական դերի մասին։ Դուք ինչպե՞ս կմեկնաբանեիք Փարիզի այս թշնամական ելույթը:

- Որքանով ես կարող եմ դատել Մակրոնի ոճից, այս առաջնորդը մշտապես փորձում է հակամարտություն հրահրել Հարավային Կովկասում, իսկ այս դեպքում, խնդիրներ ստեղծել Ռուսաստանի համար այն հաշվարկով, որպեսզի նրան շեղի ուկրաինական խնդրից։ Հասկանալի է, որ այս հաշվարկը իրեն չի արդարացնում, այնուամենայնիվ, նման փորձ տեղի է ունենում։

Այլ բան է, որ Ռուսաստանի համար կարևոր է պահպանել կայունությունը Հարավային Կովկասում, և դրա համար նա անում է ամեն հնարավորը, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով։ Ռուսաստանի շահագրգռվածությունը նրանում, որպեսզի հարեւան պետությունները խաղաղ գոյակցեն միասնական աշխարհագրական տարածքում։

Այս նույն համատեքստում ես կնշեի նաև Թուրքիայի գործոնը։ Ներկա իրավիճակը Թուրքիային ներկայացրել է շատ ազդեցիկ երկիր դառնալու պատմական հնարավորություն, որը միջնորդ է դարձել շատ հակամարտություններում։ Եվ ես կենթադրեմ, որ նույնիսկ այն, որ Պրահայում եղել է Էրդողանի և Փաշինյանի միջև շփման հնարավորություն՝ տեսանելի է Թուրքիայի դերը։ Ակնհայտ է, որ Անկարան, ինչպես Ռուսաստանը, փորձում է կարգավորել այս հակամարտությունը, և նրա միջնորդական ջանքերը կարող են օգտակար լինել Բաքվի և Երևանի բանակցություններում։

-Վերջին ժամանակներում Ֆրանսիայի քաղաքական իսթեբլիշմենթը նկատելիորեն ակտիվացրել է հակաադրբեջանական արշավը։ Ի՞նչ է կանգնած այս գործընթացների հետևում։

-Եվրոպացի քաղաքական գործիչների ներկայիս տրամաբանությունը դժվար է հասկանալ, քանի որ նրանք հաճախ գործում են ի վնաս սեփական շահերի։ Տվյալ դեպքում Ֆրանսիան չպետք է հակաադրբեջանական բանաձեւերով իրենից հրեր Ադրբեջանը։ Ենթադրում եմ, որ Փարիզում այս կերպ փորձում են ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի նա ավելի զիջող լինի Հայաստանի նկատմամբ։

-Ի՞նչ նպատակով է Հայաստանը նախաձեռնել ԵՄ առաքելության տեղակայումը Ադրբեջանի հետ սահմանին։

-Կարծում եմ, որ առաջ քաշելով Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ առաքելություն տեղակայելու գաղափարը, որն, ի դեպ, արդեն ձախողվել է, Նիկոլ Փաշինյանը ցանկանում էր ծառայել Եվրամիությանը և հաշվարկում էր, որ դրանից ինչ-որ բան կստանա անձամբ իր համար։ Չեմ կարծում, որ եվրոպացի դիտորդները ինչ-որ կերպ կփոխեն կոնֆլիկտային իրավիճակը, նախ, որովհետև, որ նրանց նկատմամբ վստահություն չկա, երկրորը, նրանք այդ խնդիրը լուծելու լիազորություն չունեն։

Մյուս կողմից, հայ-ադրբեջանական սահմանին վերաբերող հարցերը հանդիսանում են Բաքվի և Երևանի ներքին գործ։ Այո, նրանք կարող են Ռուսաստանին և Թուրքիային որպես միջնորդ հրավիրել՝ միասին կամ առանձին, բայց ադրբեջանա-հայկական սահմանին եվրոպացի դիտորդների առկայությունը, իմ կարծիքով, ոչ մի առաջընթաց չի բերի բանակցային գործընթացում։

-Դատելով ձեր պատասխաններից՝ տեսանելի ապագայում խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականությունը չափազանց փոքր է։

-Չեմ կարծում, որ մոտ ապագայում պետք է ակնկալել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրում, քանի որ հակամարտությունը ձգձգվում է, դրանում ներգրավված են բազմաթիվ մասնակիցներ, իսկ դա նշանակում է բազմաթիվ շահեր։ Համապատասխանաբար, խաղաղ կարգավորման գործընթացը նույնպես երկար կլինի։ Այս փուլում կարեւոր է սահմանազատել հայ-ադրբեջանական սահմանը, որպեսզի լուծել բոլոր վիճահարույց հարցերը։ Սա ավելի կարևոր պահ է, քան Հայաստանի պարը Մակրոնի և ԵՄ-ի հետ։

Caliber.Az
Դիտումներ: 182

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Պարտվողների կլանից ևս մեկը ՀՀ պաշտպանության նախկին նախարարը ընդդեմ Փաշինյանի

235
07 Մայիսի 2025 18:22
2

Հայաստանի ռազմականացումը «ազգ-բանակ» սցենարով Ազատազէնի-ի գործունեության վերլուծություն

203
06 Մայիսի 2025 22:36
3

Ադրբեջանը դատապարտել է Հնդկաստանի հարձակումները Պակիստանի վրա Ադրբեջանի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը

195
07 Մայիսի 2025 13:06
4

Դատարանում ուսումնասիրվել է Խոջավենդի շրջանի օկուպացիայի ևս մեկ տեսագրություն ԼՈՒՍԱՆԿԱՐ

150
06 Մայիսի 2025 09:43
5

Էմանուելի անսահման ստորությունը Մակրոնը վրեժ է լուծում Ֆրանսիայի ազատության համար զոհված ադրբեջանցիներից

144
08 Մայիսի 2025 17:49
6

Երբ հյուսիսային հարևանը մոռանում է հարգանքի մասին Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

134
06 Մայիսի 2025 09:22
7

Ալիևը չի մեկնի Մոսկվա Երբ դիրքորոշումն ավելի կարևոր է, քան արարողությունը

133
08 Մայիսի 2025 08:59
8

Դաշինքն ընդդեմ՝ Հարավային Կովկասում խաղաղության Ո՞վ և ինչու՞ է զինում Հայաստանին։

113
08 Մայիսի 2025 18:42
9

Տուժած Հասանովը պատմել է Աղդամում արկի պայթյունից ստացած վնասվածքի մասին

63
06 Մայիսի 2025 22:30
10

Փափուկ փռել՝ կոշտ քնել. Կոպիրկինը Հայաստանին սպառնում է Ուկրաինայի ճակատագրով Երևանին պատին են դեմ տվել

61
06 Մայիսի 2025 17:38
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading