«Ղարաբաղում անհրաժեշտ է նաև հայերի բարոյավարքային տեսանկյունով «զինաթափումը»
    Մուսաբեկովը, Գոլցմանը և Գերդինը՝ Caliber.Az կայքում

    Հարցազրույց  25 Սեպտեմբերի 2023 - 12:16

    Վադիմ Մանսուրով
    Caliber.Az

    Երկխոսության և ադրբեջանական հասարակության մեջ հայ բնակչության վերաինտեգրման գործընթացը մեկնարկել է, և դատելով տարածաշրջանից ստացվող հաղորդագրություններից՝ այն ընթանում է արագ տեմպերով։ Ինչպե՞ս են այդ գործընթացը տեսնում Ադրբեջանում և արտասահմանում։ Նման հարցով Caliber.Az-ը դիմել է հայրենական և օտարերկրյա փորձագետներին:

    Միլլի Մեջլիսի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովի կարծիքով, կան հարցեր, որոնք մեր կողմից լուծվել են անդառնալիորեն, և սա կարևոր է։

    «Ադրբեջանը ռեկորդային կարճ ժամանակում, գործնականորեն մեկ օրվաընթացքում, իրականացրել է հակաահաբեկչական միջոցառումներ՝ ջախջախելով Ղարաբաղում Հայաստանի ԶՈՒ-ի խմբավորումը, որը կապիտուլյացիայի ենթարկվեց և պարտավորվեց կատարել մեր պահանջները։ Այսինքն՝ դադարեցնել դիմադրությունը, վայր դնել զենքերը, և ցրվել տները։

    Երկրորդ կարևոր պահն է՝ այդ տարածքում իրավակարգի պահպանումը։ Կարևոր է Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների և ռուսական խաղաղապահ քանակակազմի (ՌԽՔ) հետ միասին ապահովել տեղերում իրավակարգը և հասարակական անվտանգությունը: Եվլախում հանդիպման ժամանակ ղարաբաղցի հայերի ներկայացուցիչները խնդրել էին վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի հրատապ մատակարարումներ, ինչը օպերատիվ կերպով կատարվել է։ Հաջորդը, կոմունալ ենթակառուցվածքը պետք է միացվի ադրբեջանական ցանցերին։ Ղարաբաղի հայերի ներկայացուցիչներին փոխանցվել է տարածքի և բնակչության՝ Ադրբեջանի իրավական, տնտեսական, ֆինանսական և հարկային տիրույթ վերաինտեգրման ադրբեջանական պլանը։ Առջևում այդ պլանի իրականացման քննարկումներ են, ղարաբաղցի հայերից այն անձանց որոշումը, ովքեր պատրաստ են՝ միասնական, բազմազգ Ղարաբաղում խաղաղության, անվտանգության և զարգացման վերականգնման գործում ադրբեջանական իշխանությունների հետ կառուցողական գործընկերությանը և համագործակցությանը»,- ասել է Ռ. Մուսաբեկովը:

    Ինչպես կարծում է իսրայելցի լրագրող և հրապարակախոս, Իսրայելի Ժուռնալիստների միության միջազգային կապերի հարցերով հանձնաժողովի ղեկավար Ռոստիսլավ Գոլցմանը, «հպատակագրման մի քանի փուլերով ընթացակարգը հայտնի է եղել դեռ բիբլիական ժամանակներից»։

    «Այստեղ կարևորը այն է, իհարկե, որպեսի դա ընթանա միանգամայն կամավոր։ Եվ Ղարաբաղի այն բնակիչները, ովքեր արդեն ձեռք են բերել Հայաստանի քաղաքացիություն, պետք է ունենան Հայաստան հանգիստ վերադառնալու հնարավորություն։ Ինչպես նաև, եթե նրանք Հայաստանի քաղաքացիություն չունեցող անձինք են, բայց ցանկանում են Հայաստան վերադառնալ կամ տեղափոխվել իրենց ունեցվածքով՝ թող վերադառնան։ Բայց այս առումով երևում է, որ խնդիրներ չկան, Ադրբեջանը նպատակադրված է հայ բնակչության հետ հնարավորինս թափանցիկ փոխգործակցության և նրանց ներկայացնում է ընտրության լիակատար ազատություն, առանց որևէ սահմանափակումների։

    Ինչ վերաբերում է՝ Ադրբեջանի քաղաքացիություն ընդունել և Ղարաբաղում մնալ ցանկացող հայազգի անձանց, իմ կարծիքով նրանց ինքնաբերաբար քաղաքացիություն ներկայացնելը՝ ոչ ամենալավ մոտեցում է։ Այստեղ մենք կրկին վերադառնում ենք մեր նախահայրերին, ովքեր վաղուց մշակել են փուլային հպատակագրման գործընթացը։ Օրինակ, Իսրայելում հպատակագրման գործընթացը տևում է տարիներ. սկզբում մարդը մնում է ժամանակավոր կացության վիզայով, հինգ տարի հետո ստանում է մշտական բնակության կարգավիճակ, ինչը նրան տալիս է բազմաթիվ իրավունքներ, օրինակ՝ պարտադիր բժշկական ապահովագրություն, բացառությամբ քաղաքական՝ ընտրելու և ընտրվելու իրավունքներ և, իհարկե, որևէ մշակութային-ազգային ինքնավարության պահանջով ոչ մի ազգային իրավունք, այդ մասին խոսք անգամ չի կարող լինել»,- նշել է փորձագետը։

    Եվ, ուրեմն, նատուրալիզացիայի այս փուլային գործընթացից հետո, նշում է Ռ.Գոլցմանը, մարդն արդեն ինքն է որոշում՝ ստանալ այդ երկրի քաղաքացիություն, թե ոչ, կամ իր երեխաներն իրենք են իրենց համար այդ որոշումը կայացնում։

    «Սակայն, կրկին, սա իսրայելական համակարգի մոտեցումն է, իսկ Ադրբեջանը Ղարաբաղի հայերի համար կարող է ունենալ այս ընթացակարգի իր տեսլականը։ Այստեղ գլխավորը, նորից եմ կրկնում, իմ կարծիքով, այս հարցի բացարձակապես կամավոր լուծումն է. բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հեռանալ՝ կարող են հեռանալ, իսկ, տեսեք, նրանք, ովքեր կորոշեն մնալ և ստանալ Ադրբեջանի քաղաքացիություն, ապրել այս երկրում, պետք է արդեն անվերապահորեն պահապանեն այս պետության բոլոր օրենքները, ընդունել իշխանությունը առանց ինչ-որ առարկությունների և ինչ-որ ազգային ինքնորոշման պահանջների՝ այդ մասին պետք է մոռանալ մեկընդմիշտ»,- ասել է Վ. Գոլցմանը։

    Ռուսաստանցի քաղաքագետ Վլադիսլավ Գերդինի կարծիքով, շատ կարևոր է՝ վերաինտեգրման գործընթացում ներգրավված բնակչության առանձնահատկությունների լիարժեք ըմբռնմամբ մոտեցումը։

    «Իմ կարծիքով, Ադրբեջան ընտրել է առավելագույնս ճիշտ մարտավարություն, որը մշակվել է Ղարաբաղում հայկական մտածելակերպի էության հասկացողության երկար տարիների փորձի վրա, որտեղ տարածաշրջանի խաղաղ բնակչության մեջ դեռ կան այնպիսիք, ովքեր չեն ցանկանում ընդունել ադրբեջանական իշխանությունը, զայրույթ են թափում նրա վրա, բայց կարող են ժամանակավորապես մնալ Ղարաբաղում այն հաշվարկով, որ ամեն ինչ կփոխվի, առնվազն մինչև այն ժամանակ, քանի դեռ չի առաջանա ադրբեջանական անձնագիր ստանալու կոնկրետ անհրաժեշտություն։ Գլխավորը, ինչպես ինձ է թվում, նման տարրերի զինաթափման անհրաժեշտ գործընթացի հետ մեկտեղ, ապահովել հայ բնակչության նման ներկայացուցիչների «զինաթափումը» բարոյավարքային առումով, որպեսզի, տեսնելով Ադրբեջանի իշխանությունների գործողությունները՝ նրանք թողնեն դիմադրության բոլոր մտքերը, տեսնեն, լավ իմաստով, այդ նույն «երկաթե բռունցքը»։ Խոսքը, իհարկե, ուժային միջոցների մասին չէ, որոնք, անշուշտ, անհրաժեշտ են իսկական հանցագործներին կալանավորելու համար, այլ այն մի շարք միջոցառումների մասին է, որոնք կսկսեն գործել և կիրառվել վերաինտեգրման ընթացքում։ Անջատողական ջոկատներից այն անձանց համար, ովքեր երկար տարիներ ապրել են Ղարաբաղում գործնական անիշխանության վիճակում, որտեղ իշխում էր ռազմական-հանցագործ խունտան՝ Ադրբեջանի իշխանությունների գործողությունները կարող են լինել նույնիսկ շատ հատկանշական և նշանային: Եվ երբ նման մարդիկ, օրինակ, կտեսնեն, որ Ադրբեջանի իշխանությունը Ղարաբաղի բնակիչների հետ իր վերաբերմունքում որքան խիստ է, այնքան էլ և՛ հետևողական է, և՛ մարդասեր, և հստակ լուծում է երկար տարիների ընթացքում կուտակված սոցիալական կարգի խնդիրները՝ մտածելով և մտահոգվելով Ղարաբաղի հայերի մասին՝ կարող է գալ ճշմարտության պահը՝ այդպիսի մարդիկ իսկապես կարող են անցյալում թողնել իրենց բոլոր վատ մտադրությունները և որոշել խաղաղ ապրել և աշխատել ղարաբաղյան հողում ադրբեջանցիների և այլ ազգերի ներկայացուցիչների հետ կողք կողքի: Այստեղ անհնարին ոչինչ չկա, պատմության մեջ նման օրինակներ շատ են եղել»,- եզրափակել է ռուսաստանցի քաղաքագետը։

    Caliber.Az

    Դիտումներ: 106

    Բաժանորդագրվեք մեր թելեգրամյան ալիքին


Կարդացեք նաև

Արևմուտքի երկերեսանիությունը, Եվրոպայի քրիստոնեական համերաշխությունը և Ադրբեջանի հատուկ ուղին Ռզաևը զրուցում է Մոլլազադեի և Միրզոևի հետ

08 Դեկտեմբերի 2023 - 14:35

«Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագիրը կապահովի Հայաստանի անվտանգությունը» Վլադիսլավ Գերդինը՝ Caliber.Az-կայքում

06 Դեկտեմբերի 2023 - 12:12

Կլինի՞ խաղաղություն Բաքվի և Երևանի միջև, Հայաստանի վերազինումը և ԱՄՆ-ի դերը Կովկասում Ռզաևը զրուցում է Աբբասովի և Դուբնովի հետ

04 Դեկտեմբերի 2023 - 18:34

«Ռուսաստանը պոտենցիալ պատրաստ է ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալուն» Ալեքսանդր Ժուկովսկին՝ Caliber.Az-կայքում

04 Դեկտեմբերի 2023 - 11:29

«Հայաստանը Զանգեզուրի միջանցքից ինքնամեկուսացվել է իր հավակնությունների պատճառով» Վլադիսլավ Կոնդրատևը՝ Caliber.Az-կայքում

04 Դեկտեմբերի 2023 - 13:20

ԱՄՆ գռեհկությունը Բաքվի նկատմամբ և ռուս-ամերիկյան դիմակայությունը Կովկասում Ռզաևը զրուցում է Հուսեյնովի և Վարոլիի հետ

02 Դեկտեմբերի 2023 - 09:39
ԳՈՎԱԶԴ
Տեսանյութ
Վերջին լուրեր

    ԵՄ դեսպան. Ադրբեջանական գազը կծառայի Սերբիայի տնտեսության զարգացմանը և նրա էներգետիկ անվտանգության ապահովմանը

    11 Դեկտեմբերի 2023 - 12:28

    Փաշինյանը հրապարակավ ընդունել է Ղարաբաղի խունտայի լուծարման անխուսափելիությունը

    11 Դեկտեմբերի 2023 - 12:03

    Իլհամ Ալիևը Սերբիայի նախագահին հրավիրել է այցելել Ադրբեջան

    11 Դեկտեմբերի 2023 - 11:36

    Նախագահներ Իլհամ Ալիևը և Ալեքսանդր Վուչիչը զննել են ռազմական տեխնիկան և սարքավորումները

    11 Դեկտեմբերի 2023 - 11:19

    Իլհամ Ալիև. Ադրբեջանը հուսալի գործընկեր է, որը միշտ հավատարիմ է բարեկամության ավանդույթներին

    11 Դեկտեմբերի 2023 - 11:14

    Ալեքսանդր Վուչիչ. Ադրբեջանը Սերբիայի իսկական բարեկամն է

    11 Դեկտեմբերի 2023 - 10:43

    Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը

    11 Դեկտեմբերի 2023 - 10:22

    Էլին Սուլեյմանովը՝ COP29 հյուրընկալելու մասին. Բաքուն մեծ փորձ ունի

    11 Դեկտեմբերի 2023 - 09:49

    Նախագահ. Արևելյան Եվրոպայի երկրների աջակցությունն Ադրբեջանի թեկնածությանը մեր բարեկամության օրինակ է

    11 Դեկտեմբերի 2023 - 09:32

    Բաքուն կհյուրընկալի ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի կողմ երկրների 29-րդ համաժողովը

    11 Դեկտեմբերի 2023 - 09:25

    Ալիև. Մենք ուզում ենք, որ Հայաստանը երբեք կասկածի տակ չդնի մեր տարածքային ամբողջականությունը

    09 Դեկտեմբերի 2023 - 13:41

    Նախագահ. Մենք միշտ ձգտել ենք պաշտպանել Ադրբեջանին աշխարհաքաղաքական ցանկացած պայքարից և կարողացել ենք հասնել դրան

    09 Դեկտեմբերի 2023 - 13:25

    Նախագահ. Մեր պետական ներդրումային ծրագիրը հիմնականում ուղղված է լինելու ազատագրված մարզերին

    Ղարաբաղ և Արևելյան Զանգեզուր

    09 Դեկտեմբերի 2023 - 12:36

    Ազատագրված տարածքներում կկազմակերպվեն ընտրատեղամասեր

    09 Դեկտեմբերի 2023 - 12:17

    Միացյալ Թագավորությունն աջակցում է կայուն խաղաղության հասնելու Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին. Լեո Դոքերթի

    09 Դեկտեմբերի 2023 - 11:21

    Իլհամ Ալիև. խաղաղության համաձայնագրի ստորագրման համար որևէ լուրջ խոչընդոտ չեմ տեսնում

    09 Դեկտեմբերի 2023 - 11:07

    ԵԱՀԿ ԽՎ նախագահը բարձր է գնահատել Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները

    09 Դեկտեմբերի 2023 - 10:50

    Ականների զոհ է դարձել Ադրբեջանի 340 քաղաքացի

    2020 թվականի նոյեմբերից ի վեր. Ինֆոգրաֆիկա

    09 Դեկտեմբերի 2023 - 10:17

    Ուկրաինան սատարում է Ադրբեջանի և Հայաստանի՝ կարգավորման ուղղությամբ քայլերը

    09 Դեկտեմբերի 2023 - 09:48

    ԹՊԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարությունը

    09 Դեկտեմբերի 2023 - 09:42

    Ադրբեջանական բանակի ևս 473 զինծառայողի մշտական բնակարան է տրամադրվել

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    09 Դեկտեմբերի 2023 - 09:27

    Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպում նախատեսված չէ

    09 Դեկտեմբերի 2023 - 09:05

    «Հայաստանին զինողները կարճ ժամանակում նրան մենակ կթողնեն». Էրդողան

    08 Դեկտեմբերի 2023 - 19:05

    Մոսկվայում ողջունում են Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունը

    08 Դեկտեմբերի 2023 - 19:03

    Սահիբա Գաֆարովա. Հայաստանի հետ բանակցությունները դրական արդյունք են տվել

    08 Դեկտեմբերի 2023 - 17:46

    «Շահդենիզ» հանքավայրից գազի արդյունահանումը կգերազանցի 26 միլիարդ խորանարդ մետրը

    08 Դեկտեմբերի 2023 - 17:04

    Փոխնախարար. նահատակների և պատերազմի վետերանների ավելի քան 14 հազար ընտանիքներ ապահովվել են բնակարաններով

    08 Դեկտեմբերի 2023 - 16:41

    Սումգայիթը հռչակվել է Ադրբեջանի 2025 թվականի «երիտասարդական մայրաքաղաք»

    08 Դեկտեմբերի 2023 - 16:38

    Երեկ հաստատվել է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու մտադրությունը. ՄՄ նախագահ

    08 Դեկտեմբերի 2023 - 15:53

    ՆԱՏՕ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարությունը

    08 Դեկտեմբերի 2023 - 15:25

    Փաշինյանն իր գործընկերների հետ քննարկել է քաղաքական հարցեր

    08 Դեկտեմբերի 2023 - 14:57

    Արևմուտքի երկերեսանիությունը, Եվրոպայի քրիստոնեական համերաշխությունը և Ադրբեջանի հատուկ ուղին

    Ռզաևը զրուցում է Մոլլազադեի և Միրզոևի հետ

    08 Դեկտեմբերի 2023 - 14:35

    Գերմանիայի դեսպան. Մենք ողջունում ենք՝ Ադրբեջանի և Հայաստանի կողմից ձեռնարկված այդ համարձակ քայլը

    08 Դեկտեմբերի 2023 - 14:11

    Ադրբեջանը մարդասիրական օգնության հերթական խմբաքանակ է ուղարկել Ուկրաինա

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    08 Դեկտեմբերի 2023 - 14:04

    Նոր իրականության ընտրություն

    Հաղթանակի ռեսուրսով` դեպի ապագա

    08 Դեկտեմբերի 2023 - 13:38

    AZAL-ը Բաքու-Դոհա չվերթ է բացում

    08 Դեկտեմբերի 2023 - 12:57

    ԵՄ հանձնակատար. Ողջունում եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանը նպաստող համաձայնագիրը

    08 Դեկտեմբերի 2023 - 12:23

    Ադրբեջանի և Իրաքի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    08 Դեկտեմբերի 2023 - 11:59

    Հրապարակվել է Ադրբեջանի կողմից ազատ արձակվող 32 հայերի ցուցակը

    08 Դեկտեմբերի 2023 - 11:38

    Ազատ արձակված հայ զինծառայողների թվում ղարաբաղյան խունտայի ղեկավարներ չկան

    08 Դեկտեմբերի 2023 - 11:14

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ