twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

Դատական հայցերի նկատմամբ կիրքը՝ Հայաստանի պարտվողական ախտանիշն է Մաիսայան և Սայմոնսը՝ Caliber.Az-կայքում

21 Նոյեմբերի 2023 14:52

Բաքուն գոհ է մնացել ՄԱԿ-ի Միջազգային դատարանի դատավճռից՝ Հայաստանի հայցի կապակցությամբ, որն էլ իր հերթին ակնհայտորեն հիասթափված է, եթե հաշվի առնել, թե վերջերս նրան ինչպիսի բարոյական աջակցություն են ցուցաբերում Արևմուտքում։

Բաքուն ողջունում է Միջազգային դատարանի՝ «Հայաստանը ընդդեմ Ադրբեջանի» գործով 2023 թվականի նոյեմբերի 17-ի Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի (CERD) կիրառման ժամանակավոր միջոցների վերաբերյալ որոշումը։ Այդ մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։ Հաղորդագրությունում ընդգծվում է, որ դատարանի որոշումը հաստատում է՝ Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և նրա ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ։ «Դատարանը մերժել է՝ Ադրբեջանի բոլոր ռազմական և իրավապահ մարմիններին Ղարաբաղի տարածքից դուրս բերելու մասին չհիմնավորված և անհեթեթ պահանջը», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Դատարանի կողմից մատնանշած միջոցները ընդունում են՝ Ադրբեջանի կառավարության արդեն իսկ հայտարարված քաղաքականությունը Ղարաբաղի հայ բնակիչների նկատմամբ։ Սա իր մեջ ներառում է տարածաշրջանի բոլոր բնակիչների՝ անկախ նրանց ազգային պատկանելիությունից՝ անվտանգությունը և պաշտպանությունը ապահովելուն Բաքվի հավատարմությունը։ Ադրբեջանը երբեք չի վտարել Ղարաբաղի հայ բնակիչներին, և չնայած տարածաշրջանը չլքելու Բաքվի կոչերին, նրանք իրենք են որոշել տեղափոխվել Հայաստան, նշում է ԱԳՆ-ն։

Դատարանը չի պահանջել որևէ միջոց ձեռնարկել՝ ՄԱԿ-ի և ԿԽՄԿ-ի առաքելությունների Ղարաբաղ այցելելու համար, ինչը հանդիսանում է այս ոլորտում Ադրբեջանի միջազգային համագործակցության ճանաչումը։ Ադրբեջանը ազգային օրենսդրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան պաշտպանում է՝ մասնավոր սեփականությունը, մշակութային հուշարձանները, արտեֆակտները, ինչպես նաև գրանցման փաստաթղթերը: Նմանապես, այն, որ դատարանը չի նշել այդ թեմաները, նույնպես հանդիսանում է Ադրբեջանի կողմից ձեռնարկված միջոցների հաստատումը, ասվում է հաղորդագրությունում։

Դատարանը չի բավարարել նաև՝ անջատողական վարչակարգի ներկայացուցիչների նկատմամբ քննչական գործողությունների վերաբերյալ Հայաստանի միջնորդությունը։ Նրանք ձերբակալվել են երկրի Քրեական օրենսգրքի համաձայն՝ անջատողականությանը և ահաբեկչությանը աջակցելու համար։

Հետաքրքիր է, ինչու՞մն է Ադրբեջանի դեմ ընդհանրապես նման հայցերի իմաստը, որոնք Հայաստանը ներկայացնում է միջազգային ատյաններին։ Չէ որ արձագանքը կանխատեսելի է՝ եթե նույնիսկ լինեն Բաքվի որևէ գործողությունների ինչ որ դատապարտումներ՝ դա Ադրբեջանի համար գործնական իմաստով որևէ հատուկ հետևանք չի առաջացնի։ Երկիրը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը՝ դա նրա իրավունքն է։ Իսկ այն, որ հայերը լքել են Ղարաբաղը՝ դա էլ նրանց իրավունքն է։ Ոչ ոք նրանց այնտեղից չի արտաքսել, և տուն վերադառնալ նրանց ոչ ոք չի խանգարում՝ սրա դեմ Երևանը որևէ փաստարկներ չունի, և միջազգային դատական կառույցներում սա նույնպես հիանալի գիտեն։

Հայտնի օտարերկրյա դիտորդները Caliber.Az-ի խնդրանքով որոշել են մեկնաբանել այս իրավիճակը:

Ռազմական և քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վախթանգ Մաիսայան (Թբիլիսի) նշում է, որ Միջազգային դատարանի որոշումից երևում է, որ միջազգային իրավունքի համաձայն՝ տարածքային ամբողջականությունն ու պետական ինքնիշխանությունը մնում են այս ատյանի համար գլխավոր առաջնահերթություն։

«Ես կասեի, որ Հայաստանի նման փորձերը կարելի է որակել որպես պարտվողական ախտանիշի վկայություն։ Նա ուզում է գոնե ինչ-որ կերպ փոխհատուցել այն ձախողումը, որը կրել է ռազմական իմաստով և Ղարաբաղի անջատողականներին աջակցելու մեջ»,- հայտարարել է փորձագետը։

Պրոֆեսորը կարծում է, որ այսուհետ անջատողականության նկատմամբ մոտեցումը փոխվում է։

«Անջատողականները այլևս չեն հանդիսանում ազատամարտիկներ, դա հաստատել է Միջազգային դատարանը, երբ մերժել է՝ բավարարել Երևանի պահանջը, որպեսզի ազատ արձակել այն անջատողական առաջնորդներին, ովքեր ձերբակալվել են Ղարաբաղում ադրբեջանական բանակի սեպտեմբերյան հակաահաբեկչական գործողության ընթացքում։ Իմ կարծիքով, ագրեսիվ անջատողականությունը միջազգային հանրության կողմից արդեն ճանաչվել է որպես ասիմետիկ սպառնալիքների տեսակներից մեկը։ Եվ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի ներկայիս որոշումը հանդիսանում է այդ թվում նաև դրա հաստատումը։ Սա, ի դեպ, լավ ազդանշան է այլ երկրների համար, որոնք մինչև այժմ ունեն տարածքային ամբողջականության հետ կապված խնդիրներ։ Առաջին հերթին նկատի ունեմ իմ սեփական երկիրը՝ Վրաստանը։

Եվ ես կավելացնեյի, որ Միջազգային դատարանի այս դատավճիռը կարելի է համարել՝ Ղարաբաղը ադրբեջանական պետության գիրկը վերադարձնելու վերջնական ակտ»,- եզրափակել է Մաիսայան։

«Ես տեսնում եմ, որ, օգտագործելով միջազգային իրավական գործիքները, Հայաստանը փորձում է դրանք օգտագործել՝ Ղարաբաղում իր քաղաքական նպատակներին հասնելու համար», - իր հերթին հայտարարել է փիլիսոփայության դոկտոր Գրեգ Սայմոնսը (Շվեդիա):

Նրա խոսքով, ակնհայտ է, որ Հայաստանի զինված ուժերին չի բավականեցնում՝ Երևանի կամքի և քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ հնարավուրությունները։

«Հաշվի առնելով Միջազգային քրեական դատարանի վերջին ժամանակների ակնհայտ քաղաքականացումը և նախագահ Պուտինի շատ կասկածելի իրավական հիմքերով կալանավորելու օրդերը, Հայաստանը, հնարավոր է, հույս է ունեցել, որ նման քաղաքական դրդապատճառներով իրավական որոշումը կարող է կայացվել նաև իր օգտին, հաշվի առնելով Փաշինյանի օրոք երկրի ակնհայտ վերակողմնորոշումը դեպի Արևմուտք: Սակայն այս անգամ խորհրդանշական «հաղթանակը» դուրս է պրծել նրանց ձեռքից»,- արձանագրել է շվեդ փորձագետը։

Caliber.Az
Դիտումներ: 338

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Պարտվողների կլանից ևս մեկը ՀՀ պաշտպանության նախկին նախարարը ընդդեմ Փաշինյանի

236
07 Մայիսի 2025 18:22
2

Հայաստանի ռազմականացումը «ազգ-բանակ» սցենարով Ազատազէնի-ի գործունեության վերլուծություն

206
06 Մայիսի 2025 22:36
3

Ադրբեջանը դատապարտել է Հնդկաստանի հարձակումները Պակիստանի վրա Ադրբեջանի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը

197
07 Մայիսի 2025 13:06
4

Էմանուելի անսահման ստորությունը Մակրոնը վրեժ է լուծում Ֆրանսիայի ազատության համար զոհված ադրբեջանցիներից

159
08 Մայիսի 2025 17:49
5

Դատարանում ուսումնասիրվել է Խոջավենդի շրջանի օկուպացիայի ևս մեկ տեսագրություն ԼՈՒՍԱՆԿԱՐ

151
06 Մայիսի 2025 09:43
6

Երբ հյուսիսային հարևանը մոռանում է հարգանքի մասին Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

136
06 Մայիսի 2025 09:22
7

Ալիևը չի մեկնի Մոսկվա Երբ դիրքորոշումն ավելի կարևոր է, քան արարողությունը

134
08 Մայիսի 2025 08:59
8

Դաշինքն ընդդեմ՝ Հարավային Կովկասում խաղաղության Ո՞վ և ինչու՞ է զինում Հայաստանին։

129
08 Մայիսի 2025 18:42
9

Փափուկ փռել՝ կոշտ քնել. Կոպիրկինը Հայաստանին սպառնում է Ուկրաինայի ճակատագրով Երևանին պատին են դեմ տվել

65
06 Մայիսի 2025 17:38
10

Տուժած Հասանովը պատմել է Աղդամում արկի պայթյունից ստացած վնասվածքի մասին

65
06 Մայիսի 2025 22:30
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading