twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

Հայ-ռուսական հարաբերությունները խրվել-մնացել են «Վերին Լարսում» Կալաչևը, Ափխաիձեն և Միտրախովիչը՝ Caliber.Az-կայքում

29 Նոյեմբերի 2023 17:40

Վրաստանի և Ռուսաստանի սահմանին գտնվող «Վերին Լարս» մաքսակետում մեծ թվով հայկական բեռնատարների հետ կապված խնդիրները շատ արագ վերածվեցին գրեթե քաղաքական սկանդալի սյուժեի։ Երեւանում արդեն սկսել են յուրովի մեկնաբանել տեղի ունեցողը։

Այսպես, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի կարծիքով, «Վերին Լարս» անցակետում ստեղծված իրավիճակը կապված է հայ-ռուսական հարաբերություններում ներկայիս լարվածության հետ։

«Ես չեմ բացառում, որ Ռուսաստանի այս քայլը եղել է որոշակի մեսիջ։ Ռոսպոտրեբնադզորը և Ռոսսելխոզնադզորը ոչ միայն վերահսկում են շուկան, այլ նաև հանդիսանում է քաղաքական գործոն։ Ակնհայտ է, որ, որքան էլ Փաշինյանը խոսի, նկատի ունենալով Պուտինի հետ իր հարաբերությունները և նրա հայտարարությունները՝ հարաբերությունները շատ լարված են, և դա չի կարող չազդել հանրային տրամադրության վրա»,- հայտարարել է հայ պատգամավորը։

Մինչդեռ հայկական լրատվամիջոցները գրում են նաև իբր Ռուսաստանի կողմից առկա կոնկրետ արգելքների մասին։ Մասնավորապես, Հայաստանից վարդեր արտահանող «Ռոզ Ֆիլդ» ընկերության բեռնատար մեքենաները արդեն հինգերորդ օրն է, ինչ կանգնած են Լարսի անցակետում, քանի որ չեն կարողանում անցնել ռուսական բուսասանիտարական հսկողությունը։

Իսկ ի՞նչ է իրականում կատարվում: Հայկական բեռնատարները չեն կարողանում հասնել Ռուսաստան եղանակային բարդ պայմանների պատճառով, թե՞ այդպիսով ռուսական կողմը պատժում է դեպի Արևմուտք նայող Հայաստանին։ Caliber.Az-ի խմբագրությունը օտարերկրյա փորձագետներին խնդրել է պատասխանել այս հարցերին։

Ինչպես նշել է ռուս քաղտեխնոլոգ և վերլուծաբան Կոնստանտին Կալաչևը, հայ պատգամավոր Խաչատրյանի պաթոսը հասկանալի է, իբր, շուտով կզրկվենք Ռուսաստանի Դաշնության հետ տնտեսական հարաբերությունների օգուտներից և ամեն ինչում մեղավոր է Փաշինյանը։

«Իմ կարծիքով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը իր քաղաքական պայքարն է անցակացնում երկրի վարչապետի հետ։

Ինչ վերաբերում է «Վերին Լարս» անցակետում խցանման հետ կապված իրավիճակին, ապա խնդիրը այնուամենայնիվ եղանակային պայմանների մեջ է։ Բայց, հիշելով Ռուսաստանի Դաշնության հարաբերությունների անհատական առանձնահատկությունները իր դաշնակիցների և գործընկերների հետ, ամեն ինչի կարելի է սպասել: Այստեղ ոչ մի նոր բան չկա: Կարելի է հիշեցնել, թե ինչպես էին դարակներից անհետանում բելառուսական «կաթը» և այլն: Նման մեսիջներ եղել են, ինչո՞ւ դրանք չպետք է կրկնվեն, եթե Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը որոշի, որ Հայաստանը Արևմուտքի հետ հարաբերություններում անցնում է «կարմիր գծերը»»,- նշել է Կ. Կալաչևը։

Վրացի քաղաքագետ, Կովկասի իսլամական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, ՌԴ-ի կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի փորձագետ Շոթա Ափխաիձեի կարծիքով, «Վերին Լարս» անցակետը հաճախ գործում է էքստրեմալ ռեժիմով, ինչը պայմանավորված է նրանով, որ այն գտնվում է նեղ կիրճում և պարզապես չի կարողանում հաղթահարել բեռների ծավալը։

«Վերին Լարսի» թողունակության խնդիրը անհանգստացնում է ոչ միայն Հայաստանին, այլ նաև տարածաշրջանի բոլոր երկրներին, ինչպես նաև Թուրքիային, Իրանին, Ղազախստանին և այլն։

Ինչ վերաբերում է հայ պատգամավորի հայտարարությանը, ապա կարծում եմ, որ սա այնքան էլ ողջամիտ, նույնիսկ, գուցե, ոչ կոմպետենտ հայտարարություն է։ «Վերին Լարսում» եղանակային պայմանների հետ կապված լոգիստիկ խնդիրները՝ հայտնի երեւույթ են։ Երբեմն, եղանակային առանձնապես ծանր պայմանների դեպքում, «Վերին Լարսը» կարող է նույնիսկ մի քանի օրով փակվել»,- ընդգծել է քաղաքագետը։

Ուստի, նրա խոսքով, կա «Վերին Լարսը» ընդլայնելու պլաններ, քանի որ խնդիրը ծայրահեղ հրատապ է։ Բայց կարծիքը այն մասին, որ Ռուսաստանը ինչ-որ արհեստական խոչընդոտներ է ստեղծում ապրանքների անցման համար, նրա կարծիքով, չի դիմանում քննադատությանը։

«Ինչո՞ւ Ռուսաստանը պետք է նման խոչընդոտներ ստեղծի, կանգնեցնի հայկական բեռնատարները, երբ նրանց հետ միասին սահմանին խրվում մնում են ռուսական, իրանական, չինական և շատ ուրիշ բեռներ։ Եվ պատահական չէ, որ հենց չինական ընկերություններն են ստանձել «Վերին Լարսի» թողունակությունը բարելավելու գործը, նրանք դրանում շատ են շահագռգված։ Այնպես որ, դա ավելի շատ քաղաքական դրդապատճառներով հայտարարություն է, քան իրականություն»,- նշեց Շ. Ափխաիձեն:

Նրա խոսքով, դրանում ոչ մի կերպ չի կարող մասնակից լինել նաև Վրաստանը, թեեւ երբեմն նման մեղադրանքներ են հնչում նաև նրա հասցեին։

«Ոչ ոք չի նեղացնում Հայաստանին, ընդհակառակը, Հայաստանի այսօրվա ողջ շրջանառությունը, նրա տնտեսության վերելքը գոյատևում է Ռուսաստանի հաշվին։ Պարադոքսը հենց նրանում է, որ այն ժամանակ, երբ Հայաստանը դիմում է Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական կապերի խզմանը՝ նրա ողջ տնտեսությունը կախված է Մոսկվայից»,- վստահ է Շոթա Ափխաիձեն։

Ռուս քաղաքագետ, Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի փորձագետ, ՌԴ-ի կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի գիտաշխատող Ստանիսլավ Միտրախովիչի խոսքով, նա չունի մանրամասն տեղեկություններ հայկական կոնկրետ բեռնատարների մասին, որոնք ոչ մի կերպ չեն կարող մտնել Ռուսաստան, բայց դրանով հանդերձ նշել է, որ Ռուսաստանից Հայաստանի հեռանալը չի կարող չազդել երկու երկրների միջև առևտրական հարաբերությունների վրա։

«Երբ Երեւանում հնչում են հայտարարություններ այն մասին, որ Հայաստանը կարող է հեռանալ հետխորհրդային տարածքում Ռուսաստանի նախաձեռնությամբ, Ռուսաստանի ղեկավարությամբ ստեղծված ինտեգրացիոն մեխանիզմներից՝ անձամբ ինձ համար դժվար է ենթադրել, որ դրանով հանդերձ առևտուրը չի տուժի։ Հավանաբար, նման հարցերը պետք է լուծվեն ոչ միայն տեխնիկական պայմանավորվածությամբ, քննարկել բուսասանիտարական վերահսկողությունը, այլ ընդհանրապես հարցը գլոբալ լուծել՝ Հայաստանը պատրաստվում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ ոչ։ Պատրաստվում է արդյո՞ք խզել նաև համատեղ ինտեգրման ոլորտում բազմաթիվ այլ պայմանավորվածությունները, թե՞ ոչ։ Ահա կախված այս հարցերի պատասխանից՝ տեսանելի կլինեն նաև միտումները առևտրի ոլորտում»,- ամփոփել է Ս. Միտրախովիչը։

Caliber.Az
Դիտումներ: 261

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

«Ժողովը կօգնի մեզ» Համահայկական գործկոմի նոր նպատակը

100
05 Սեպտեմբերի 2024 16:24
2

Շոշափել Եվրոպային Հայաստանում ուզում են հանրաքվե անցկացնել

59
06 Սեպտեմբերի 2024 14:51
3

Էներգետիկա, ռեկրեացիա, գյուղոլորտ. Քելբեջարը «Մեծ վերադարձի» մեկնարկին

59
05 Սեպտեմբերի 2024 09:55
4

Լկտիությունը, իհարկե, երկրորդ երջանկությունն է Բայց այն շատ խաբուսիկ է

57
06 Սեպտեմբերի 2024 18:36
5

Նախագահ Ի.Ալիևը նշել է ԵԽԽՎ-ից «էմբարգոն» հանելու պայմանը

52
06 Սեպտեմբերի 2024 17:47
6

Գյուլթեքին Քերիմովա. Ես վերադառնում եմ Շուշա՝ 35 տարի անց

51
05 Սեպտեմբերի 2024 11:47
7

Ադրբեջանի ՊՆ. հայերը գնդակոծել են Քելբեջարը

48
05 Սեպտեմբերի 2024 12:02
8

«Տեքստի 80 տոկոսն արդեն համաձայնեցված է» Ալիևը՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի մասին

47
06 Սեպտեմբերի 2024 13:50
9

Նախագահ. Ադրբեջանը պատրաստ է մասնակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորմանը

44
06 Սեպտեմբերի 2024 17:40
10

Նավթ գտա՞ք։ Արա, կորցրեցինք! «Հին աշխարհի հիստերիկները»

44
06 Սեպտեմբերի 2024 15:18
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading