twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Ռուսաստանը պոտենցիալ պատրաստ է ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալուն» Ալեքսանդր Ժուկովսկին՝ Caliber.Az-կայքում

04 Դեկտեմբերի 2023 11:29

Caliber.Az-ի բլից հարցազրույցը՝ ռուս սոցիոլոգ, քաղաքագետ և հասարակական գործիչ Ալեքսանդր Ժուկովսկու հետ։

- Ալեքսանդր Իվանովիչ, ի՞նչ եք կարծում, Հայաստանում վերջերս հաճախականացված հակառուսական դեմարշները Մոսկվայի և Երևանի հարաբերությունները կհասցնե՞ն անվերադարձ կետի։

- Հայաստանում հակառուսական դեմարշները նկատվում են վերջին տարիների ընթացքում, և փաստորեն ընդունել են գրեթե ավանդական բնույթ։ Բայց նաև հենց Ռուսաստանից էլ ամեն կողմից կան բազմաթիվ դեմարշներ։ Եվ այն, որ հայ-ռուսական հարաբերությունները կվատթարանան, կասկածից վեր է։ Ենթադրում եմ, որ վերջին հաշվով Մոսկվայի և Երևանի հարաբերություններում ստեղծված լարվածությունը կարող է հասնել կրիտիկական կետի և հանգեցնել անվերադարձ կետի։

- Դա տեղի կունենա նրանից հետո, երբ Հայաստանը դու՞րս գա ՀԱՊԿ-ից։

- Փաստ չէ։ Պոտենցիալ կերպով ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալուն պատրաստ են այս ռազմական բլոկի անդամ բոլոր երկրները, այդ թվում նաև Ռուսաստանը։

- Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է Հայաստանի ղեկավարությունը խոչընդոտում Ղարաբաղի հայերի ադրբեջանական հասարակությանը վերաինտեգրմանը:

- Կարծում եմ, որ կգործի անցյալի տարրական իներցիան։ Հասարակական արձագանքներն ավելի պահպանողական և տեւական են, քան քաղաքական միտումները: Հայաստանի ղեկավարությունը կախված է ներքին հասարակական տրամադրություններից, հայկական սփյուռքի ճնշումից:

- Ինչպիսի՞ն եք եք տեսնում Հայաստանի ապագան Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման դեպքում։

- Ռուսաստանը գտնվում է ինքն իր հետ հակասության մեջ։ Հին կարծրատիպերը փլուզվում են, նորերը դեռ չեն ձևավորվել։ Եկել է համարձակ մարդկանց և որոշումների ժամանակը:

Ինչ վերաբերում է Հայաստանի ճակատագրին՝ դեպի Արևմուտք նրա ամբողջական հեռանալու դեպքում, ապա հազիվ թե դա ուրախալի հեռանկարներ է խոստանում նրան։

- Ռուսական փորձագիտական հանրությունում չեն բացառում, որ Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո Ռուսաստանը ամբողջությամբ կզբաղվի Հայաստանով։ Իրադարձությունների նման զարգացման դեպքում Մոսկվան ինչպիսի՞ ազդեցության գործիքներ կարող է կիրառել Երևանի նկատմամբ։

- Ընթացիկ խնդիրները լուծելուց հետո արտաքին ագրեսիաների ժամանակ չի մնա։ Դեմարշներ կարող են լինել, բայց ոչ Ռուսաստանի կողմից կայուն քաղաքական կամ տնտեսական ճնշում Հայաստանի վրա։

Իսկ առայժմ ակնհայտ է, որ Ռուսաստանը և Ուկրաինան պատերազմ են մղում մինչև ուժասպառման, և, ամենայն հավանականությամբ, պատերազմը դեռ անորոշ ժամանակով կձգձգվի։

- Տեսանելի ապագայում ինչպիսի՞ գործընթացներ են սպասվում Հարավային Կովկասում։

- Ցավոք, լարված։ Չափազանց շատ արտաքին գործընթացներ և ներքին հակասություններ են կուտակվում այս տարածաշրջանում, ինչը լրացուցիչ ռիսկեր և սպառնալիքներ է ստեղծում Կովկասում։

Caliber.Az
Դիտումներ: 693

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading