Իրանը Ռայիսից հետո։ Հետո ի՞նչ է լինելու
    Մեկնաբանում է Վլադիմիր Սաժինը

    Հարցազրույց  22 Մայիսի 2024 - 17:40

    Մաթանաթ Նասիբովա
    Caliber.Az

    Իրանի կառավարությունը որոշում է կայացրել երկրում 14-րդ նախագահական ընտրություններն անցկացնել հունիսի 28-ին։ Համաձայն «IRNA» լրատվական գործակալության հաղորդագրությանը՝ այդ մասին տեղեկությունը տարածել է Իրանի Սահմանադրական խորհուրդը եւ ներքին գործերի նախարարությունը։ Հայտնի է նաև, որ նախագահի թեկնածուները կարող են գրանցվել մայիսի 30-ից մինչև հունիսի 3-ը, իսկ նախընտրական քարոզարշավը կշարունակվի հունիսի 12-ից մինչեւ հունիսի 27-ի առավոտը։ Իրանի Սահմանադրության համապատասխան՝ 50 օրվա ընթացքում հանրապետությունում պետք է անցկացվեն նոր նախագահի ընտրությունները։ Մինչ այդ ժամանակ նրա պարտականությունները կկատարի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը։

    Հիշեցնենք, որ մայիսի 19-ին, ուղղաթիռը, որում եղել են՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, կործանվել է։ Իրանական պատվիրակությունը վերադառնում էր Իրան-Ադրբեջան սահմանային գոտուց և ուղեւորվում էր Թավրիզ քաղաք։

    Այն մասին, թե հարևան երկրում ինչպես կշարունակեն զարգանալ իրադարձությունները՝ Caliber.Az-ը զրուցել է՝ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վլադիմիր Սաժինի հետ։ Մեր զրուցակիցն անմիջապես բացառել է ցանկացած դավադրության տեսությունները։

    «Ես նախ կնշեի ինչ-որ ահաբեկչության հետ կապված դավադրության տեսությունների հիմնազրկությունը: Ամեն ինչ մատնանշում է նրան, որ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը եղանակային վատ պայմաններն ու տեղանքի առանձնահատկություններն են։ Սա առաջինն է։

    Երկրորդը, ամերիկյան պատժամիջոցների պատճառով Իրանի ողջ ավիացիոն շարժակազմը՝ և՛ ինքնաթիռները, և՛ ուղղաթիռները՝ օրիգինալ պահեստամասերի սուր պակաս ունեն։ Եթե հաշվի առնել, որ իրանցիներն իրենք են դրանք պատրաստում, ապա լիովին հավանական է, որ կարող էին տեղի ունենալ տարբեր շեղումներ։ Կարծում եմ, որ այդպիսի ուղղաթիռը նման եղանակային պայմաններում դժվար թե կարողանար գլուխ հանել VIP-անձանց տեղափոխման հետ։

    Երրորդը, ինչպես ինձ է թվում, Իրանի արտաքին քաղաքական հակառակորդների համար իմաստ չկար Ռաիսիին վերացնելու այդպիսի բարդ գործողություն անցկացնել, թեկուզ այն պատճառով, որ դա ոչ մի կերպ չի ազդի երկրի քաղաքական կուրսի վրա»,- պարզաբանել է Վլադիմիր Սաժինը։

    Պատասխանելով հարցին այն մասին, թե ով կարող է զբաղեցնել Իրանում նախագահի պաշտոնը՝ ռուս փորձագետը ենթադրել է, որ Իրանում իշխանության համար պայքարը կարող է ծավալվել այս պաշտոնի բոլոր իրական թեկնածուների միջև։

    Ինչ վերաբերում է Իրանում իրավիճակի ապակայունացման հավանականությանը, ապա, փորձագետի խոսքով, Իրանի նախագահի մահը դժվար թե հանգեցնի լուրջ քաղաքական փոփոխությունների, երկրում անկարգություններ չի հրահրի։

    «Բանը նրանում է, որ Իրանում իշխանությունը ամբողջությամբ պատկանում է հոգևոր առաջնորդ՝ այաթոլլա Ալի Խամենեիին, և փաստորեն Ռաիսին Իսլամական Հանրապետության երկրորդ մարդն էր: Սակայն վերջին տարիների ընթացքում Իրանում իշխանության բոլոր ճյուղերը՝ գործադիր, դատական և օրենսդիր՝ վերահսկում է իրանական քաղաքական իսթեբլիշմենտի արմատական պահպանողական թևը, որին պատկանում էր նաև ինքը՝ Ռաիսին: Այս խումբը որոշ չափով տարասեռ է և բաղկացած է ազդեցության լծակների համար պայքարող խմբակցություններից: Ավելի շուտ, Իրանի նախագահի մահը կարող է փոքր-ինչ ապակայունացնել իրավիճակը իշխանության վերին էշելոններում, և ես կբացառեի ցանկացած հեղափոխական վերափոխում իշխանության համակարգում։

    Ինչ վերաբերում է Իրանում ներքաղաքական իրավիճակին, ապա ես հնարավոր չեմ համարում առճակատում պահպանողականների և լիբերալների միջև, քանի որ վերջիններս հեռացվել են քաղաքական դաշտից և նույնիսկ կասեի, նոկաուտի են ենթարկվել։ Այնպես որ Ռաիսիի մահը Իրանում լայնածավալ բողոքի ցույցեր չի հրահրի նաև այն պատճառով, որ փողոցային անկարգություններին, որպես կանոն, նպաստում են բարոյականության ոստիկանության ապակառուցողական գործողությունները։ Դա ցույց տվեցին նաև վերջին խոշոր բողոքի ցույցերը՝ կապված Մահսա Ամինիի մահվան հետ՝ «հիջաբը ոչ պատշաճ կրելու համար» ձերբակալությունից հետո։ Այլ բան է, որ զանգվածային անկարգությունները կարող է հրահրել տնտեսական բարդ գործոնը, որն, ի դեպ, տեղ են գտել նաև Ռաիսիի նախագահության տարիներին։ Հիշեցնեմ, որ դոլարի նկատմամբ ռեալի փոխարժեքը նվազել է գրեթե երեք անգամ, իսկ գնաճը մոտեցել է 50 տոկոսին»,- նշել է Վլադիմիր Սաժինը։

    Ռուս վերլուծաբանի գնահատմամբ՝ Իրանի նախագահի մահը չի ազդի այդ թվում նաև Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) հետագա արտաքին քաղաքականության վրա։

    «Կարծում եմ, որ ԻԻՀ-ի քաղաքականությունը Թուրքիայի և Հարավային Կովկասի երկրների, մասնավորապես՝ Ադրբեջանի նկատմամբ, կմնա անփոփոխ»,- ամփոփել է Վ. Սաժինը։

    Caliber.Az

    Դիտումներ: 89

    Բաժանորդագրվեք մեր թելեգրամյան ալիքին


Կարդացեք նաև

«Բաքվի և Երևանի միջև խաղաղությունն անհնար է առանց Հայաստանի սահմանադրության փոփոխության» Դմիտրի Մալիշևը՝ Caliber.Az-կայքում

26 Հունիսի 2024 - 09:30

ԵՄ-ն և Հայաստանը. չարժե գայթակղվել Նաչկեբիան և Գրադովը՝ Caliber.Az-կայքում

25 Հունիսի 2024 - 12:47

«Հայաստանը խաղալիք է Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական խաղում» Փորձագիտական կարծիքներ՝ Caliber.Az-կայքում

24 Հունիսի 2024 - 12:40

Մինսկի խմբի դիակը և պատերազմի ու խաղաղության շրջանակները Թոֆիկ Զուլֆուգարովը Caliber.Az-ի եթերում

15 Հունիսի 2024 - 09:42

«Երևանը չպետք է նման տոնով խոսի Մինսկի հետ» Բելառուս փորձագետները՝ Caliber.Az- կայքում

14 Հունիսի 2024 - 14:49

Բելֆաստի համաձայնագիրը, Ադրբեջանը և Հայաստանի սահմանադրությունը Պարզաբանում է Ֆարիդ Շաֆիևը

14 Հունիսի 2024 - 09:40
ԳՈՎԱԶԴ
Տեսանյութ
Վերջին լուրեր

    Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳՆ միջև կայացել են 11-րդ հյուպատոսական խորհրդակցությունները

    26 Հունիսի 2024 - 10:39

    «Բաքվի և Երևանի միջև խաղաղությունն անհնար է առանց Հայաստանի սահմանադրության փոփոխության»

    Դմիտրի Մալիշևը՝ Caliber.Az-կայքում

    26 Հունիսի 2024 - 09:30

    Իլհամ Ալիևը կիսվել է Ազգային հերոս Նաթիգ Գասըմովին նվիրված հրապարակմամբ

    26 Հունիսի 2024 - 09:19

    Ադրբեջանի նախագահը Զինված Ուժերի օրվա կապակցությամբ կիսվել է հրապարակմամբ

    26 Հունիսի 2024 - 09:16

    Զաքիր Հասանով. Հակաահաբեկչական գործողության ընթացքում հակառակորդը կարճ ժամանակում ջախջախվել է

    26 Հունիսի 2024 - 09:12

    Պարզվել է Ղարաբաղյան Աաաջին պատերազմում անհետ կորած ևս 20 անձի ինքնությունը

    26 Հունիսի 2024 - 08:53

    Ադրբեջանի ԱԳՆ-ն շնորհավորել է Սլովենիային

    26 Հունիսի 2024 - 08:40

    Նաթիգ Գասըմովը արժանացել է «Ադրբեջանի ազգային հերոսի» կոչման

    26 Հունիսի 2024 - 08:37

    Բայրամովը Խովաևին պատմել է Հայաստանի հետ խաղաղության համար խոչընդոտների մասին

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    26 Հունիսի 2024 - 08:30

    Ադրբեջանում նշվում է Զինված Ուժերի օրը

    26 Հունիսի 2024 - 07:56

    Azercosmos-ը և չեխական ընկերությունը ստորագրել են համագործակցության հուշագիր

    25 Հունիսի 2024 - 21:52

    Միջնադարյան Ադրբեջանը Մատենադարանի արխիվում

    «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

    25 Հունիսի 2024 - 20:26

    ՈԿԿ-ների ներկայացուցիչներն այցելել են Զանգիլանի մզկիթ

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    25 Հունիսի 2024 - 17:58

    ՌԴ փոխվարչապետը՝ ՀՀ իշխանություններին. մենք նվերներ չենք բաժանում

    25 Հունիսի 2024 - 17:32

    ՈԿԿ-ների համագործակցության ֆորումի մասնակիցները կոչ են հղել Իլհամ Ալիևին

    25 Հունիսի 2024 - 16:58

    ISESCO-ի գլխավոր քարտուղար. Շուշայի երիտասարդական ֆորումը քայլ է դեպի ժողովուրդների միջև խաղաղություն

    25 Հունիսի 2024 - 15:37

    Ռազմատուգանքներ, փոխհատուցում և վնասի հատուցում

    Սամիթ Ալիևի «Անհարմար ճշմարտությունը»

    25 Հունիսի 2024 - 15:07

    Խորհրդարանը հաստատել է Սոցիալական պաշտպանության պետական ​​հիմնադրամի բյուջեի փոփոխությունները

    25 Հունիսի 2024 - 14:55

    Շուշայում մեկնարկել է երիտասարդությանը նվիրված միջազգային ֆորումը

    25 Հունիսի 2024 - 14:48

    Ադրբեջանական ՈԿԿ-ները քննարկել են Հայաստանում գիշատիչ հանքարդյունաբերությունը

    25 Հունիսի 2024 - 13:58

    Սահիբա Գաֆարովա. Ադրբեջանական բանակը աշխարհի ուժեղագույն բանակների շարքում է

    25 Հունիսի 2024 - 13:35

    Իլհամ Ալիևը շնորհավորել է իր սլովենացի գործընկերոջը

    25 Հունիսի 2024 - 13:12

    ԵՄ-ն և Հայաստանը. չարժե գայթակղվել

    Նաչկեբիան և Գրադովը՝ Caliber.Az-կայքում

    25 Հունիսի 2024 - 12:47

    ԱԵ-ի ղեկավարը Թուրքմենստանում քննարկել է Միջին միջանցքի դիվերսիֆիկացումը

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    25 Հունիսի 2024 - 12:25

    ԿԽՄԿ-ի աշխատակիցներն այցելել են կալանավորված ղարաբաղցի անջատականներին

    25 Հունիսի 2024 - 12:04

    Վաշինգտոնը շարունակում է աջակցել Բաքվի և Երևանի միջև շփումներին

    25 Հունիսի 2024 - 11:46

    ՀԱՊԿ. Դաղստանում ահաբեկչական ակտերը կարող են ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում

    25 Հունիսի 2024 - 11:07

    Կանակ իրավապաշտպան. Ադրբեջանը աջակցել է մեր արդար պայքարին

    25 Հունիսի 2024 - 10:47

    Ադրբեջանի դեսպանն առաջարկել է Բաքու-Կահիրե չվերթեր բացել

    25 Հունիսի 2024 - 10:19

    Հեռանալ չի կարելի, մնալ

    Երևանը դես ու դեն է ընկնում հանգրվանի փնտրումների մեջ

    25 Հունիսի 2024 - 09:43

    Հաջորդ տարի նախատեսվում է վերսկսել ուսումնական գործընթացը Շուշայում, Խանքենդիում և Խոջալիում

    25 Հունիսի 2024 - 09:39

    Ահա թե ինչպես է Ադրբեջանը մեծ թունելներ կառուցում Ղարաբաղում

    ՏԵՍԱՆՅՈՒԹ

    25 Հունիսի 2024 - 09:28

    Ուորլիկ. Ֆրանսիայի կողմից Հայաստանին զենք վաճառելը նոր սադրիչ տարր է

    25 Հունիսի 2024 - 08:36

    Խաղաղություն առանց «դանակների» գրպանում

    Caliber.Az YouTube ալիքի tեսանյութ

    24 Հունիսի 2024 - 22:10

    Խանքենդիում ստորագրվել է ECOLEAD նախագծի վերաբերյալ հուշագիր

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    24 Հունիսի 2024 - 18:15

    ANAMA-ն՝ Ղարաբաղում ականազերծման մասին

    24 Հունիսի 2024 - 17:56

    Ադրբեջանում տեղի կունենա խորհրդարանական նիստ COP29-ի շրջանակներում

    24 Հունիսի 2024 - 17:51

    Կլաարը՝ հայ-ադրբեջանական երկկողմ հանդիպումների առաջընթացի մասին

    24 Հունիսի 2024 - 17:22

    Քաղաքագետ Խաչիկյան. Ադրբեջանը պրագմատիկ քաղաքականություն է վարում, և նրա մոտ ամեն ինչ ստացվում է

    24 Հունիսի 2024 - 17:14

    Ալիևը կարգադրել է պարգևատրել պետծառայողներին

    24 Հունիսի 2024 - 17:01

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ