twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Բաքվի և Անկարայի գործողությունները պետք է լինեն արևելյան իմաստության օրինակ, որի Թբիլիսին չունի» Caliber.Az-ի հյուրն է Վրաստանի նախկին նախարարը

21 Հունվարի 2022 17:00

Caliber.Az-ի հարցազրույցը՝ վրացի կոնֆիկտոլոգ, Վրաստանի տարածաշրջանային, արտաքին և ներքին քաղաքականության հարցերի փորձագետ, հաշտության և քաղաքացիական իրավահավասարության հարցերի նախկին պետնախարար (2012-2016 թթ) Պաատա Զաքարեիշվիլիի հետ։

—Կհամաձայնվի արդյո՞ք Վրաստանի ղեկավարությունը և հասարակությունը անդամագրվել ՆԱՏՕ-ին՝ առանց Աբխազիայի և Ցխինվալիի տարածաշրջանի։

—ՆԱՏՕ-ն ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, և նշանակում է, որ երկիրը պետք է ՆԱՏՕ –ին անդամագրվի այն ողջ տարածքի հաշվառմամբ, որը ճանաչվել է միջազգային իրավունքով։ Այն, որ հակամարտությունը լուծված է, թե ոչ, դա այլ հարց է։ Որպես օրինակ կարելի է բերել Կիպրոսը, որը ԵՄ-ին է անդամագրվել՝ չլուծելով իր հակամարտությունը, չվերականգնելով իր տարածքային ամբողջականությունը, բայց նրան ամբողջապես ընդունել են, որպես Եվրամիության լիիրավ անդամ։

ՆԱՏՕ-ի կողմից ինչ որ նման բան կիրագործվի նաև Վրաստանի նկատմամբ։ Գլխավորն այն է, որպեսզի հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով, ոչ մի դեպքում ռազմական։ Վրաստանը պետք է բացառի ռազմական որոշումը։ Եթե նման մոտեցում կիրառվի՝ ՆԱՏՕ-ն երբեք չի դնի Վրաստանի անդամագրման մասին հարցը։

—Վրաստանի կողմից ինչպի՞սի գործողություններ են ձեռնարկվում հակամարտության կարգավորման համար։

—Ցավոք, երկրի ղեկավարությունը շատ քիչ ջանքեր է ներդնում դրա լուծման համար։ Ռուսաստանը մեզ հետ չի քննարկում տվյալ հարցը, և Թբիլիսին սահմանափակվում է ընդամենը հայտարարություններով։ Ես Վրաստանից ավելի շատ ակտիվություն եմ ակնկալում այդ հակամարտության լուծման համար։

—Ձեր կարծիքով, Վրաստանը ինչպիսի՞ ռիսկերի և հետևանքների հետ կընդհարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու դեպքում։

—Ցավոք, ՆԱՏՕ-ն դեռ շատ հեռու է Վրաստանից և չի շտապում մեզ ընդունել՝ հակառակ Ռուսաստանի քարոզչությանը, որ իբր Վրաստանին քաշում են դաշինքի մեջ։ Իրականում դա այդպես չէ։ Դաշինքը շատ քննադատորեն է վերաբերվում Վրաստանի, նրա ժողովրդավարական և դատական բարեփոխումների նկատմամբ։

Ինչ վերաբերում է ռիսկերին, ապա կարծում եմ, որ դրանք կլինեն նվազագույն, և կարող են կապված լինել ոչ միայն Ռուսաստանի հետ, բայց ես ուզում հիշեցնել այն մասին, որ Մոսկվան մերձբալթյան երկրների ՆԱՏՕ-ին անդամակցելուն նույնպես դեմ էր։ Սակայն, երբ այդ երկրները անդակցվեցին դաշինքին՝ Ռուսաստանը հանգստացավ և դա ընդունեց։ Ռուսաստանի համար շատ կարևոր է Կովկասի հետ համագործակցությունը։ Թուրքիան, օրինակ, Ռուսաստանի գործընկերն է Կովկասում։ Սակայն Թուրքիան հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ, և Ռուսաստանը հաշվի է նստում այդ հանգամանքի հետ։ Թբիլիսին ժողովրդավարական բարեփոխումների միջոցով պետք է ամեն ինչ անի, որպեսզի Կրեմլին ցույց տա, որ ՆԱՏՕ-ին անդամակցելը ուղղված չէ Ռուսաստանի դեմ, այլ արվում է Վրաստանի և տարածաշրջանի անվտանգության համար։

Հենց որ Վրաստանը անդամակցի ՆԱՏՕ-ին, Կրեմլը կհադարտվի և կհասկանա, որ նա ունի միայն մեկ ընտրություն՝ կամ Վրաստանի, որպես ՆԱՏՕ-ի անդամի հետ բարեկամություն անի, կամ Վրաստանին, որպես ՆԱՏՕ-ի անդամ ունենա որպես հակառակորդ։

—Ինչպես հայտնի է, Վրաստանը և Ռուսաստանը չունեն դիվանագիտական հարաբերություններ, սակայն երկրների միջև ապրանքաշրջանառությունը աճում է։ Ռուսաստանը հանդիսանում է Վրաստանի երկրորդ առևտրական գործընկերը։ Դա ինչպե՞ս է հնարավոր։

—Եթե կա, ուրեմն հնարավոր է, դա սովորական երևույթ է։ Մերձբալթյան երկրների միջև, ներառյալ Լեհաստանի և Ռուսաստանի, նույնպես հարաբերությունները լարված են, սակայն առևտրական հարաբերությունները բավականին ինտենսիվորեն զարգանում են։ Մեկը մյուսին չի խանգարում, առևտուրը մնում է առևտուր՝ քաղաքականությունը քաղաքականություն։

Աբաշիձե-Կարասին ձևաչափը (Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեի և Ռուսաստանի դիվանագետ ու սենատոր Գրիգորի Կարասինի ազգանուններով) միակ երկկողմանի խողովակ է, որը նշանակված է, առաջին հերթին Թբիլիսիի և Մոսկվայի միջև տնտեսական և հումանիտար հարցերի քննարկման համար։

Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբրեություններ չկան, երկրների միջև երկխոսությունը պահպանվում է Ժնևի բանավեճի և 2012 թվականից Պրահայում անցկացված Աբաշիձե-Կարասին բանակցությունների միջոցով։ Վրաստանը և Ռուսաստանը որոշել են տնտեսական հարաբերությունները չդարձնել իրենց քաղաքական հարաբերությունների պատանդ։

—Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հակամարտության լուծման նկատմամբ։

—Ես համարում եմ, որ Ադրբեջանի հաղթանակի համար նախադրյալը ավելի շուտ եղել է ոչ թե ռազմական, այլ քաղաքական գործոնը։ Չէ որ, ինչպես հայտնի է, բանակը՝ քաղաքականության և պետության մի մասն է, և Ադրբեջանի հաղթանակի համար ևս մեկ նախադրյալ է դարձել Թուրքիայի աջակցությունը, ով հանդիսանում է, ինչպես Բաքվի, այնպես էլ Թբիլիսիի դաշնակից։

Ադրբեջանը հոգնել էր Մադրիդյան համաձայնագրի վրա հույս դնելուց։ Ռուսաստանը 30 տարվա ընթացքում բացահայտ ձգձգում էր ժամանակը, և վերջիվերջո Անկարան որոշեց աջակցել իր դաշնակցին, և Բաքուն միացնելով իր զարգացած քաղաքականությունը, տնտեսությունը, բանակը և դիվանագիտությունը՝ դիմեց իր օկուպացված տարածքները վերադարձնելու խիզախ քայլին։

Ես ինքս հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու կողմնակից չեմ, բայց, ավելի շուտ, Հայաստանում ի դեմս Փաշինյանի նոր իշխանության գալուց հետո, Բաքուն հասկացավ, որ Երևանը մտադիր չէ վերանայել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ոսկրացած մոտեցումը։ Ցավոք, Փաշինյանը ոչ մի հուսադրող ազդանշան չտվեց, նույնիսկ Ղարաբաղին հարակից յոթ շրջանների առնչությամբ։ Երեք գործոնները՝ Հայաստանում նախաձեռնության բացակայությունը, Թուրքիայի աջակցությունը և Ռուսաստանի անվճռականությունը բերեցին նրան, որ Բաքուն դիմեց դրամատիկ և հանդուգն քայլի, որն ի վերջո ավարտվեց Ադրբեջանի հաղթանակով։

—Դուք ինչպե՞ս եք գնահատում Կովկասի տարածաշրջանում ներկա իրավիճակը։

—Տվյալ պահին հեռանկարները ուրախալի չեն։ Մեր երեք պատությունները կարող էին ավելի սերտ համագործակցել։ Այսօր Կովկասում խաղաղությունը և հանդարտությունը կախված է նրանից, թե ինչպես իրեն կպահի Հայաստանը. Միանալու է արդյոք համակովկասյան համատեքստին, թե նորից կախված կլինի Ռուսաստանից։ Հետևաբար այսօրվա դրությումբ Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը պետք է միասին նպաստեն նրան, որպեսզի Հայաստանը իրեն զգա Կովկասի ընդհանուր թիմի մեջ։ Ես շատ եմ սիրում Ադրբեջանը և նրան համարում եմ, որպես Վրաստանի ամենամերձավոր դաշնակից, բայց, եթե Բաքուն մեղմացնի Երևանի նկատմամբ իր խիստ հռետորաբանությունը, ապա Հայաստանի մոտ կհայտնվի իրեն, առանց Ռուսաստանի՝ համակովկասյան ակումբի անդամ տեսնելու շանսը։ Այդ դպքում Երևանի առջև արդեն կդրվի ընտրություն. վստահել միայն Կրեմլին, թե իր տարածաշրջանային գործընկերներին։ Տվյալ դեպքում շատ բան կախված է, որպես հաղթած կողմ՝ Ադրբեջանից, թե Բաքուն որքան ըմբռնողություն կդրսևորի Հայաստանի Էքզիստենցիոնալ մարտահրավերների՝ ներկայիս, այլ ոչ թե նախկին, չիրագործված շահերի նկատմամբ։ Կովկասյան բոլոր պետությունները պետք է առավելագույն ջանքեր ներդնեն, որպեսզի Հայաստանին օգնեն՝ Հարավային Կովկասում տեսնելու իր նոր հեռանկարները, և ժամանակի ընթացքում համոզվի նրանում, որ ավելի լավ է մեզ հետ բարեկամություն անի, քան Մոսկվայի:

Մենք տեսնում ենք, որ Երևանի և Անկարայի միջև արդեն սկսվել են բանակցությունները, ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը կաշխատի հայ-թուրքական փոխհարաբերությունների կարգավորման վրա։ Եվ կախված նրանից, թե որքան արագ կհաստատվեն հարաբերությունները Բաքվի և Երևանի միջև, Կովկասում խաղաղություն կհաստատվի։

—Դուք ինչպե՞ս եք կարծում, երբևիցե խաղաղության կհասնեն Բաքուն և Երևանը։

—Ես վստահ եմ, որ դա հնարավոր է, որովհետև Հայաստանը այլ ընտրություն չունի, չէ որ Կովկասը նրա հայրենիքն է, որտեղ նա կազմավորվել է։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո բոլոր հակասությունները վերանում են, վերականգնվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության միջազգային իրավական ճանաչումը, ուստի ժամանակն է Հայաստանին համոզել, որ նրա ինքնիշխանությանը ոչինչ չի սպառնում։

Բաքուն ռացիոնալ է մոտենում ցանկացած իրավիճակին, Ադրբեջանի միշտ ունեցել է հզոր տնտեսություն, ամուր աջակցություն, ինչպես մահմեդական աշխարհում, այնպես էլ միջազգային համատեքստում։ Այսօր Բաքուն լիովին կարող է Կովկասում սկսել նոր քաղաքականություն, որպեսզի վերադարձնի խաղաղությունը տարածաշրջանում։ Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը ունեն Կովկասում ԵՄ-ի նման մի բան ստեղծելու առանձնահատուկ շանս, մեր աշխարհագրությունը ևս լիովին նպաստում է դրան։ Ժամանակն է վերանայել մեր դեզինտեգրաման քաղաքականությունը և միասին նպատակաուղղվել ինտեգրման ուղղությամբ, չէ որ հարմար պահը արդեն եկել է։ Վրաստանը պահանջներ ունի միայն Ռուսաստանի նկատմամբ, Թբիլիսին միշտ ձգտում է խաղաղություն հաստատել Բաքվի ու Երևանի միջև։ Այսօր Կովկասի գնդակը Բաքվի դաշտում է, և իրավիճակի կայունացումը կախված է Ադրբեջանից։

—Դուք ինչպե՞ս եք գնահատում Կովկասում և Ասիայում Թուրքիայի և Ռուսաստանի վերջին գործողությունները։

—Ռուսաստանը նպատակադրված է միայն սեփական շահերը իրագործելու վրա, նա շահագրգռված չէ Կովկասում խաղաղություն հաստատելու մեջ։ Սակայն հզոր Ռուսաստանը աստիճանաբար հեռանում է։ Ղարաբաղյան հակամարտության լուծումից հետո մենք տեսանք, որ նա ոչ մի տեղ չի հեռացել, սակայն եկավ Թուրքիան։ Անկարան Հարավային Կովկաս վերադարձավ ռուսական զորքերի կողմից Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի օկուպացիայից հետո ուղիղ հարյուր տարի անց, երբ 1920-1921 թվականներին Կովկասում տիրապետում էր ռուսական աշխարհը։ Եվ այնքան ուժեղ, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Անկարան վախենում էր Թուրքիայի վրա Ստալինի հարձակումից։

Թուրքիան այստեղ վերադարձավ շնորհիվ երկու գործոնների. քաղաքակրթական՝ Ադրբեջանի միջոցով (մշակույթ, լեզու, կրոն, մտածելակերպ, նույնականություն) և ինստիտուցիոնալ՝ Վրաստանի միջոցով (Նատոյական համատեքստ, Թուրքիան ՆԱՏՕ-ի ազդեցիկ պետություն է Սև ծովում, և Անկարան Վրաստանի հետ Սև ծուվում ունի նույնական շահեր)։ Չէ որ ժամանակին Ռուսաստանի Կովկաս էր մտել Վրաստանի միջոցով, այսինքն քաղաքակրթական արժեք՝ ուղղափառություն միջոցով, սակայն, ցավոք Մոսկվան այս ամենը մոռացավ, օկուպացրեց Վրաստանի միջազգային իրավունքուվ ճանաչված տարածքները, և հետևաբար, Կրեմլը Կովկասի նկատմամբ ոչ մի քաղաքակրթական բծախնդրություններ չունի։ Մնում է չքողարկված աշխարհաքաղաքականությունը՝ Հայաստանում ռազմաբազայի միջոցով, որը միակ խոշոր լեգիտիմ բազան է Հարավային Կովկասում։ Մնացած երկու ռազմաբազաները՝ Աբխազիայում և Հարավային Օսիայում անօրինական են, իսկ Ղարաբաղում խաղաղապահներին ռուսական ռազմաբազա չես անվանի, այն բավականին թույլ ենթակառուցվածքային համակարգ է, որի ներկայությունը Ադրբեջանը պետք է վերանայի չորս տարուց պակաս ժամկետից հետո։ Ռուսաստանը աստիճանաբար հեռանում է, բայց նա ընդմիշտ կլինի մեր հարևանը։

Եվ այդ դեպքում մեզ՝ կովկասյան պետություններիս համար ինչ է ձեռնատու. Կովկասում ունենալ միա՞յն Ռուսաստանը, թե և՛ Ռուսաստանը, և՛ Թուրքիան։ Ես կարծում եմ, որ երկրորդ տարբերակը շատ ավելի լավ է, և Վրաստանը Ադրբեջանի հետ միասին պետք է նպաստեն դրան։ Հայաստանը վերջապես պետք է հասկանա, որ սկսվել է նոր իրականություն, Ռուսաստանը տարածքային առումով գտնվում է Կովկասյան լեռնաշխթայի հյուսիսում։ Եթե Հայաստանը անընդհատ հրավիրի Ռուսաստանին, ապա նա այստեղ միշտ ներկա կլինի, մենք պետք է Երևանին օգնենք ազատվել Մոսկվայի խնամակալությունից։

—Վերջին տարիներին ռուսական հասարակությունում և քաղաքական վերնախավի մի մասում ակտիվորեն քննարկվում է ԽՍՀՄ-ի նման ինչ որ բանի վերածննդի թեման։ Ի՞նչ եք կարծում, դա հնարավո՞ր է։

—Դա լիովին բացառվում եմ, որովհետև նույն գետը երկու անգամ չես մտնի։ Ապագային նայելու փոխարեն, Մոսկվան նայում է անցյալին։ Թող ապրեն անցյալում, մեզ դա չպետք է անհանգստացնի, մեզ համար գլխավորը մեր կովկասյան տանը խաղաղությունն ու կայունությունն է։

Ղազախստանում Մոսկվան իրեն պահեց ինչպես փիղը սպասքի խանութում, նա մտցրեց զորքերը, իսկ երեք օր հետո նրանց դուրս բերեց, որովհետև հասկացավ, որ նրան ձեռնատու չէ ևս մեկ թշնամի ունենալ։ Չէ որ Ղազախստանը հարուստ երկիր է, և Մոսկվան չցանացավ ի դեմս Ղազախստանի՝ ունենալ Վրաստանի և Ուկրաինայի նման թշնամի։

Վրաստանը պետք է հանգիստ իրագործի իր նպատակները և չնյարդացնի Ռուսաստանին, ճիշտ այնպես, ինչպես դա արել է Ադրբեջանը Թուրքիայի հետ։ Թբիլիսի համար Բաքվի և Անկարայի գործողությունները պետք է օրինակ լինեն, չէ որ դա արևելյան հոյակապ իմաստություն է, որը Վրաստանը չունի։

—Ինչո՞վ է նշանավորվել անցյալ տարին Վրաստանի համար։

—Ցավոք, 2021 թվականը բերեց միայն հիասթափություն։ Վրաստանը գնաց ժողովրդավարությունից հրաժարվելու ուղղությամբ։ Մենք ունեցանք ընդիմության և իշխանության միջև ներքաղաքական ճգնաժամ, նույնիսկ ԵՄ-ն միջամտեց, մեզ մոտ երկու անգան եկավ Շարլ Միշելը և համաձայնություն առաջարկեց, իսկ մենք հրաժարվեցինք, ինչը շատ տհաճ էր։ Անցյալ տարի նաև երկիր վերադարձավ Սաակաշվիլին, բայց նա չհասկացավ, որ նրա ժամանակը անցել է։ Նա չպետք է բանտում նստի, ես կտրականապես դեմ եմ դրան, որ նախագահներին նստեցնեն բանտում, բայց նա ունի օրինախախտումներ, որոնց համար նա պետք է պատասխան տա արդար և անկանխակալ դատարանի առջև, որը մեզ մոտ չկա, և համապատասխանաբար չկա այն մեկը, ով իրավասու է չափել և գնահատել նրա օրինախախտումները։

Caliber.Az
Դիտումներ: 1015

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Ադրբեջանի ՊՍԾ հեծելազորային ջոկատը Վինձորի ձիերով շոուում ԼՈՒՍԱՆԿԱՐ

228
19 Մայիսի 2025 13:46
2

Ալիևի հիմնական ուղերձները Եվրոպայի կենտրոնից Նորությունները թարմացվում են

126
21 Մայիսի 2025 15:30
3

Վարդանյանը կրկին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել ԼՈՒՍԱՆԿԱՐ

106
21 Մայիսի 2025 09:12
4

Երկխոսություն, վստահություն, համագործակցություն Հաջիևի Իրան այցի արդյունքներով

98
19 Մայիսի 2025 18:40
5

Արծրուն Հովհաննիսյանը, Նժդեհը և Երրորդ Ռեյխի ստվերը Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

98
21 Մայիսի 2025 10:25
6

Պատժամիջոցային ապրանքները և հայկական հետքը Ծխի վարագույրը «Վրաստանի միջոցով վերաարտահանման» հետ սկանդալում

96
20 Մայիսի 2025 16:38
7

Մարտին Ռայանը ռազմական տեղեկություններ է փոխանցել ֆրանսիական հետախուզությանը Բաքվում շարունակվում է լրտեսության գործով դատավարությունը

86
20 Մայիսի 2025 09:23
8

Փաշինյանի բնապահպանական դեմագոգիան Անտառահատումից մինչև գետերի աղտոտում

86
20 Մայիսի 2025 18:00
9

Anatolian Phoenix-2025. ադրբեջանցի դեսանտայինները Կոնյայի երկնքում ՏԵՍԱՆՅՈՒԹ

76
22 Մայիսի 2025 10:47
10

Իլհամ Ալիևի թոռնուհին դարձել է կունգ-ֆուի աշխարհի չեմպիոն

74
19 Մայիսի 2025 09:23
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading