twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

Ֆրանսիան թեքվում է դեպի աջ Ֆրանսագետ Իգիոր Իգնատչենկոն՝ Caliber.Az կայքում

22 Հունվարի 2022 12:12

Caliber.Az-ի հարցազրույցը՝ պատմական գիտությունների թեկնածու, ռուսաստանցի ֆրանսագետ, Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիայի (ՌԺՏՊԾԱ) հասարակական գիտություննրի ինստիտուտի դոցենտ Իգոր Իգնատչենկոյի հետ։

—Ինչպե՞ս պատահեց, որ Ֆրանսիայի նախագահի բազկաթոռի համար մրցավազքում հայտնվեցին այնպիսի հուսահատ պոպուլիստներ և ուլտրաաջեր, ինչպիսին են Էրիկ Զեմուրը և Վալերի Պեկրեսը։ Կարելի է արդյո՞ք դա բացատրել հանրային պահանջով։

—Քանի որ Ֆրանսիան այժմ ընդհանուր առմամբ քաղաքական ճգնաժամ է ապրում, և ընտրողները հիասթափված են ավանդական կուսակցություններում, ապա ֆրանսիական քաղաքականության նախաբեմ են դուրս գալիս Մարին Լե Պենի և Էրիկ Զեմուրի նման ոչ սիստեմային քաղաքական գործիչներ։ Այն փաստը, որ 2017 թվականի նախագահական քարոզարշավում պարտությունից հետո Լե Պենը որոշել է չափավորել իր քաղաքական պլատֆորմը և շրջվել դեպի աջ-կենտրոնամետ Զեմուրին, որին սկզբունքայնորեն կարելի է բնութագրել, որպես պոպուլիստ՝ թույլ տվեց զբաղեցնել ուլտրաաջ թևում թափուր տեղը։ Ակնհայտ է, որ նրա օրակարգը Ֆրանսիայի որոշակի մասին դուր է գալիս, իսկ այն, որ Ելիսեյան պալատում վաղուց ուժեղ քաղաքական գործիչ չի եղել, հեշտացնում է ընտրողների ձայները հավաքելու նրա խնդիրը՝ քննադատելով աջակողմյա իշխանությունների քաղաքականությանը։

Ինչ վերաբերում է Վալերի Պեկրեսին, ապա այստեղ իրավիճակը այլ է։ Նա ներկայացնում է ավանդական աջ-կենտրոնամետ «Հանրապետականներ» կուսակցությունը, փաստորեն հանդիսանում է այդ բազմաֆրակցիոն դասական կուսակցության միակ թեկնածուն։ Եթե չլիներ 2017 թվականի նախագահական ընտրություններին այդ կուսակցության նախկին ղեկավար Ֆրանսուա Ֆիոնիի հետ կապված կոռուպցիոն սկանդալը, ապա նա բոլոր սոցհարցադրումների համաձայն՝ կդառնար վերջին հինգ տարիներին Ֆրանսիայի նախագահ։ Բավականին դժվար է նրան պոպուլիստ անվանել, թեև նա, անշուշտ որդեգրել է ֆրանսիական ժամանակակից հասարակության մեջ բազմաթիվ հանրաճանաչ աջակողմյան կարգախոսներ։

—Դուք երևի տեղյակ եք, որ Վալերի Պեկրեսը անցյալ տարվա դեկտեմբերի 22-ին ապօրինի այցելել է Ադրբեջանի Ղարաբաղի մարզ։ Դրանից քիչ առաջ Հայաստան էր այցելել Զեմուրը։ Կարելի է արդյո՞ք նրանց ճամփորդությունը գնահատել, որպես Ֆրանսիայում հայկական սփյուռքի ձայների համար մրցավազք։ Կարող է արդյո՞ք հայերի ձայների համար պայքարը նրանց զրկել մնացած ֆրանսիացիների ձայներից։ Չէ որ տրամաբանական կլիներ, որպեսզի նախագահի թեկնածուներին առաջին հերթին մտահոգեր սեփական երկրի խնդիրները։

—Բազմաթիվ և հարուստ հայկական սփյուռքի ձայները և ֆինանսական օգնությունը իր կողմ գրավելը՝ կարելի է համարել Ֆրանսիայում նախագահական քարոզարշավների կարևոր բաղադրամասը։ Դրանով ավանդաբար զբաղվում են բոլոր ֆրանսիական քաղաքական գործիչները։ Չեմ կարծում, որ Ֆրանսիայում հայկական սփյուռքի ձայների համար պայքարը Պեկրեսին և Զեմուրին կզրկի Ֆրանսիայի մնացած ընտրողների ձայներից։

Անկասկած, սոցիալ տնտեսական զարգացման թեման՝ միգրացիոն քաղաքականության, արմատական իսլամիզմի և անվտանգության հարցերի հետ հավասար հանդիսանում է Ֆրանսիայի նախագահական քարոզարշավի առանցքային թեման։ Սակայն նախապես հայերին շողոքորթելը շատ կարևոր է Ֆրանսիայում քաղաքական պայքարի տեսակետից։

—Դուք ինչպե՞ս եք գնահատում Զեմուրի և Պերկեսի քաղաքական ծրագրերը։ Նրանք ունեն արդյո՞ք ընտրություններին հաղթելու մեծ շանսեր։

—Իմ կարծիքով, աջ օրակարգը այժմ Ֆրանսիայում շատ հրատապ է։ Զարմանալի չէ, որ նախագահական այս քարոզարշավում չորս հիմնական թեկնածուներից երեքը (Պեկրես, Լե Պեն, Զեմուր) կենտրոնացված են հատկապես աջ թևի ընտրազանգվածին իրենց կողմը ներգրավելու վրա, քանի որ այժմ միգրացիոն քաղաքականության, արմատական իսլամիզմի և անվտանգության թեմաները գրեթե գերազանցում են տնտեսական զարգացման հարցերին։ Եվ նույնիսկ իրեն, որպես կենտրոնամետ («ոչ ձախ, ոչ աջ») դիրքավորող նախագահ Մակրոնը ստիպված է իր սպառազինության մեջ վերցնել աջակողմյան կարգախոսներ։

Ամենայն հավանականությամբ, այս երեքից մեկը երկրորդ փուլում կհակազդի Մակրոնին, և ամենայն հավանականությամբ դա կլինի Պեկրեսը։ Համենայնդեպս, այժմ նա, ըստ սոցիոլոգիական հարցումների, առաջ է թե՛ Լը Պենից, թե՛ Զեմմուրից։

—Ձեր կարծիքով, ընտրություններին նրանց հաղթանակի դեպքում ինչպե՞ս կզարգանան Ադրբեջանի հետ Ֆրանսիայի հարաբերությունները։

—Նախ պետք է հիշել, որ նախընտրական խոստումները միշտ չէ, որ համարժեք են իրական քաղաքականությանը, որը միշտ իր շտկումներն է մտցնում։ Մյուս կողմից, Անդրկովկասյան տարածաշրջանում Հայաստանի՝ որպես առանցքային դաշնակից սահմանելը՝ Ֆրանսիայի Հինգերորդ Հանրապետության համար ավանդական է։ Ուստի դժվար թե ադրբեջանա-ֆրանսիական հարաբերություններում էական բարելավում լինի՝ համեմատած ներկայիս վիճակի հետ։

Caliber.Az
Դիտումներ: 660

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

2026 թվականի ընտրություններ. Արդյո՞ք հայ հասարակությունը կհետևի ռազմական հանցագործին Քոչարյանը երազում է իշխանության մասին

193
08 Դեկտեմբերի 2025 18:51
2

Փաշինյանը ընդդեմ Գարեգին II-ի. Ինչպե՞ս կավարտվի գոտեմարտը Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az կայքում

144
08 Դեկտեմբերի 2025 18:34
3

Ադրբեջանում կավելացվե՞ն պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը

123
09 Դեկտեմբերի 2025 14:05
4

Հարավային Կովկասում նոր իրողություններ և ստատուս քվոն ձևավորվում են արդար խաղաղության հայեցակարգի հիման վրա. Հաջիև

116
08 Դեկտեմբերի 2025 08:54
5

Վարդանյանը միջնորդություն է ներկայացրել քրեական գործին վերաբերող փաստաթղթերին ծանոթանալու վերաբերյալ ԼՈՒՍԱՆԿԱՐ

106
09 Դեկտեմբերի 2025 11:47
6

ԵՄ-ն թիրախավորում է խաղաղությունը Հարավային Կովկասում Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

97
09 Դեկտեմբերի 2025 10:46
7

ԵՄ-ն փորձում է սեպ խրել Բաքվի և Երևանի երկխոսության մեջ Փորձագիտական կարծիքներ՝ Caliber.Az կայքում

94
09 Դեկտեմբերի 2025 21:39
8

Գազ, ՏՏ ոլորտ, համատեղ պաշտպանական նախագծեր և ոչ միայն Նախագահ Ալիևի Սլովակիա կատարած այցի արդյունքներով

86
10 Դեկտեմբերի 2025 16:39
9

Թուրքերը հին և միջնադարյան աղբյուրներում. «Պատմություն։ Փաստաթղթեր։ Փաստեր» Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

85
10 Դեկտեմբերի 2025 11:16
10

Յուրաքանչյուր երկրորդ երեխա ուզում է փախչել Ռուսաստանից. Միզուլինա

66
08 Դեկտեմբերի 2025 10:07
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading