twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Երեւանը եւ հայ-թուրքական բաց սահմանի մասին երազանքները Իսկ ո՞րն է իրականությունը

25 Փետրվարի 2025 18:12

Չնայած նրան, որ Թուրքիան բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի հետ սահմանը բացելու է՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման պայմանով, պաշտոնական Երևանը դեռ պատրանքներ ունի, որ այդ հարցը հնարավոր է լուծել Բաքվի հետ խաղաղ պայմանագրի շրջանակներից դուրս։ Հերթական անգամ դա հաստատել են  Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ օրերս հնչեցրած հայտարարությունները։ «Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը նպատելուն իր հավատարմությունը և հույս ունի, որ Թուրքիայի հետ սահմանի բացման շուրջ շարունակվող բանակցությունները արդյունք կտան»,- հայտարարել է Սիմոնյանը։

Հայ խոսնակի լավատեսական հայտարարությունները հնչել են Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունների վերջին հանդիպումից հետո, որը կայացել է փետրվարի 20-ին Վիեննայում՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի շրջանակներում։ Հայկական լրատվամիջոցների տեղեկատվությամբ՝ այնտեղ  քննարկվել են երկու երկրների հարաբերությունների նորմալացմանը, ինչպես նաև տարածաշրջանում ճանապարհների և այլ ենթակառուցվածքների ապաշրջափակման կարևորությանը վերաբերող հարցեր։ Հասկանալի է, որ Հայաստանի համար Թուրքիայի հետ սահմանի բացումն առաջին հերթին ձեռնտու է առևտրատնտեսական տեսանկյունից, հատկապես, եթե հաշվի առնենք, որ Երևանում դեռևս չեն կողմնորոշվել տնտեսական զարգացման հետագա մոդելի հստակ ընտրության առումով։ Չնայած դեպի Արևմուտք մշտական հայացքներին՝ Հայաստանը դեռ չի համարձակվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, իսկ Թուրքիայի հետ ցամաքային կապերի վերականգնումը կարող է զգալիորեն մեծացնել դեպի Հայաստան և Հայաստանից արտահանումային ապրանքների ծավալը։ Պաշտոնական Երեւանը ամեն անգամ շեշտում է, որ հայ-թուրքական սահմանի բացումից կշահի նաեւ Թուրքիան։

Հիշեցնենք, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Անթալիայում՝ դիվանագիտական ֆորումի շրջանակներում «Anadolu» գործակալությանը տված մեկնաբանությունում հատկապես նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացումը առանցքային նշանակություն ունի առաջին հերթին երկու երկրների տնտեսությունների զարգացման համար։ Նույն գծով նա հանդես է եկել 2024 թվականի հունիսին Էստոնիայում կայացած մամուլի ասուլիսում՝ վստահեցնելով, որ Հայաստանը Թուրքիայի հետ ունի պայմանավորվածություններ՝ «հարաբերությունների աստիճանական կարգավորման» և սահմանների բացման շուրջ։ Անկարան, իր հերթին այս հարցում հավատարիմ է կոնկրետ դիրքորոշմանը։ Այսպես, անցյալ տարվա հուլիսին նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ԱՄՆ-ում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից վերադառնալու մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիան կարող է Հայաստանի հետ սահմանը բացել՝ Բաքվի և Երևանի միջև լիարժեք խաղ պայմանագրի կնքումից և Զանգեզուրի միջանցքի գործարկումից հետո։ «Ինչու՞ չքննարկել սահմանի բացման մասին հարցը: Ավելի վաղ այդ առնչությամբ ամեն ինչ ասել ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Մենք հուսով ենք, որ շուտով  Ադրբեջանի և Հայաստանի միջև կհաստատվի կայուն խաղաղություն, ինչին Թուրքիան սրտանց աջակցում է։ Զանգեզուրի միջանցքի բացումը հանդիսանում է այդ համաձայնագրի վերջնական քայլը։ Մենք ցանկանում ենք, որ այս ճանապարհին անհապաղ ընդունվեն դրական որոշումներ», - ասել է Էրդողանը:

Այսպիսով, նա Հայաստանի ղեկավարությանը հստակ ուղերձ է հղել այն մասին, որ սահմանի բացումը անմիջականորեն կախված է՝ Երևանի կողմից Բաքվի խաղաղ օրակարգի պայմանների կատարումից։ Մինչև վերջերս կազմավորվում էր հստակ տպավորություն այն մասին, որ Անկարայի ուղերձները բավականաչափ չեն յուրացվել Երևանի կողմից։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի իշխանությունների կողմից խաղաղության պատրաստակամության մասին բարձրաձայն հավաստիացումների ֆոնին՝ ամեն ինչ խոսքից այն կողմ չի անցնում։ Սակայն  այնուամենայնիվ այդ ուղղությամբ որոշակի լավատեսություն  է ներշնչում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վերջերս հայ հասարակությանը ուղղված՝ համաժողովրդական հանրաքվե անցկացնելու և նոր սահմանադրություն ընդունելու կոչը։ Այս կապակցությամբ կարելի է զգուշավոր ենթադրել, որ նոր սահմանադրության մեջ կարող են՝ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները բացառող ուղղումներ մտցվել։ Հասկանալի է, որ Փաշինյանի քաղաքականության հակառակորդները ձեռքերը ծալած չեն նստի, ընդդիմությունը կակտիվանա, փողոցային բողոքի ակցիաները կվերսկսվեն։ Հետևաբար այն դեպքում, եթե Փաշինյանին հաջողվի հանրաքվե անցկացնել և համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի սահմանադրության մեջ, ապա դա կլինի վճռական քայլ՝ Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ճանապարհին։ Այսօրվա դրությամբ սա է՝ թուրքական սահմանի շուրջ հայկական պատրանքները իրականություն դարձնելու միակ միջոցը։

Caliber.Az
Դիտումներ: 219

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Կոպիտ խառնվածքով դեսպան Սոբհանին լքում է Հայաստանը

226
17 Սեպտեմբերի 2025 14:03
2

Հիքմեթ Հաջիևը հրապարակել է Շուշայում ղարաբաղյան նժույգների շքերթի կադրերը ՏԵՍԱՆՅՈՒԹ

215
16 Սեպտեմբերի 2025 16:12
3

Վաշինգտոնյան ազդակ Երևանը վերանայում է իր անվտանգության ճարտարապետությունը

212
16 Սեպտեմբերի 2025 16:21
4

Անգրագիտության վերացում Օհանյանի համար Նախաստորագրումը որպես ռևանշիստների պատրանքների դատավճիռ

209
17 Սեպտեմբերի 2025 09:25
5

Ռուսաստանի և Ուկրաինայի համալսարանների շրջանավարտների մեծ մասը ձախողել են քննությունը Ադրբեջանում

191
16 Սեպտեմբերի 2025 15:28
6

Անսահման սահմանափակումներ Էմին Գալալիի մտորումները

184
16 Սեպտեմբերի 2025 15:18
7

Ադրբեջանի և ԱՄԷ նախագահները լուսանկարվել են Շուշայի ամրոցի ֆոնին ԼՈՒՍԱՆԿԱՐ

176
16 Սեպտեմբերի 2025 18:28
8

Բաքվի երկաթուղային կայարանը՝ 125 տարվա տարբերությամբ Պատմության ակնթարթում սառեցված ԵՐԿՈՒ ԼՈՒՍԱՆԿԱՐ

175
18 Սեպտեմբերի 2025 14:14
9

Խաղաղությունը որպես ռեսուրս Փաշինյանի պարզ և բարդ թեզերը

174
16 Սեպտեմբերի 2025 11:38
10

«Ղարաբաղը» խլեց հաղթանակը «Բենֆիկայից»

168
17 Սեպտեմբերի 2025 10:21
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading