Ղարաբաղ- ոչ թե «նախադեպ», այլ դաս Պատասխան Մեդինսկուն
Երբ սկսում են պատմությունը մանիպուլյացիաների ենթարկել, այն միշտ վատ է ավարտվում, ինչպես ինքնին պատմության, այնպես էլ այն պետության համար, որի պաշտոնական ներկայացուցիչները դիմում են նման հնարքների։ Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու վերջին արտահայտությունները «Russia Today»-ին տված հարցազրույցում, որտեղ նա Ղարաբաղն անվանում է «վիճելի տարածաշրջան» և այն համեմատում է Ուկրաինայի հետ՝ կասկածի տակ են դնում ոչ միայն հարցազրույց տվողի իրազեկությունը, այլ նաև բացահայտում են Մոսկվայի իրական դրդապատճառները՝ հետխորհրդային տարածքում առկա հակամարտությունների նկատմամբ։
Մեդինսկին, հիշեցնենք, առաջին անգամ չէ հայտնվում պատմության խեղաթյուրման հետ կապված սկանդալներում։ Լինելով մշակույթի նախարար՝ նա բազմիցս քննադատության է ենթարկվել փաստերի կեղծման, դավադրության տեսությունների և անցյալի բացահայտ քարոզչական մեկնաբանությունների համար։ 2017 թվականին սկանդալ բռնկվեց Մեդինսկու «Օբյեկտիվության խնդիրները Ռուսաստանի 15-17-րդ դարերի երկրորդ կեսի պատմության լուսաբանման մեջ» դոկտորական ատենախոսության շուրջ։ Մի քանի պատմաբաններ նախարարի աշխատանքը համարեցին ոչ գիտական, դրանում գտան բազմաթիվ սխալներ և անճշտություններ և պահանջեցին Մեդինսկուն զրկել գիտական աստիճանից: Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) փորձագիտական խորհուրդը ԲՈՀ-ի նախագահությունը առաջարկեց Մեդինսկուն զրկել դոկտորի կոչումից: «Հաստատվել է, որ դիմորդը չունի պատմաբանի տարրական մասնագիտական հմտություններ», - այդ ժամանակ հայտարարեց ԲՈՀ-ի փորձագիտական խորհուրդը: Սակայն ԲՈՀ-ի նախագահությունը նախարարին չզրկեց ակադեմիական աստիճանից: Դրանից հետո պատմական գիտությունների դոկտոր Օլեգ Բուդնիցկին լքեց փորձագիտական խորհուրդը:
2017 թվականին Բարձրագույն որակավորման հանձնաժողովը ստացավ նրան աստիճանից զրկելու խնդրանքով ավելի քան 20 դիմում, իսկ պատմաբանների փորձագիտական համայնքը նրան նույնիսկ մեղադրել է գրագողության մեջ: Բացի այդ, նա սկանդալի կենտրոնում է հայտնվել «Պատերազմ։ ԽՍՀՄ-ի առասպելներ» գրքի հետ կապված, որը նույնիսկ շատ ռուս փորձագետների կողմից ճանաչվել է որպես գաղափարախոսական կողմնակալ և մանիպուլյատիվ: Հիմա էլ այս մարդը սկսում է քննարկել այնպիսի նուրբ և զգայուն հարցերի մասին, ինչպիսիք են Ղարաբաղը և տարածքային հակամարտությունները։
Հիմա անցնենք բուն էությանը: Այդ ի՞նչ է ասել Մեդինսկին RT-ին տված հարցազրույցում: Ռուսաստանի նախագահի օգնականը հայտարարել է. «Եթե դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը ռազմաճակատի երկայնքով և չպայմանավորվել խաղաղության շուրջ, ապա դա կլինի՝ գիտեք, Հայաստանի և Ադրբեջանի միջև կար մի այդպիսի վիճելի տարածաշրջան՝ Ղարաբաղ, ապա այս տարածաշրջանը կվերածվի հսկայական Ղարաբաղի: Որոշ ժամանակ անց Ուկրաինան՝ ՆԱՏՕ-ի հետ միասին, իր դաշնակիցների հետ կմիանա ՆԱՏՕ-ին, կփորձի այն վերադարձնել, և դա կլինի մոլորակի վերջը, դա կլինի միջուկային պատերազմ»։
Այս տրամաբանությունը անհնար է պարզաբանել առանց ներքին անհամապատասխանությանը համեմատությունը մեկ երկրի կողմից ինքնիշխան հարևանի դեմ ագրեսիայի և մեկ այլ պետության տարածքային ամբողջականության վերականգնման միջև՝ սա կամ քաղաքական կուրություն է, կամ բացահայտ ցինիզմ։
Ինչպես նշել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այհան Հաջիզադեն. «Ղարաբաղը երբեք չի եղել վիճելի տարածք»։ Այն՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված մաս է, ինչը բազմիցս հաստատել են և իքնին Ռուսաստանը, և ամբողջ միջազգային հանրությունը։ Առավել ևս, այս կարգավիճակը ամրագրված է մի շարք կարևոր միջազգային փաստաթղթերում։ Մասնավորապես, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դեռ 1993 թվականին ընդունել է չորս հաջորդական բանաձևեր՝ թիվ 822, 853, 874 և 884, որոնք պահանջում էին հայկական զինված կազմավորումների անհապաղ, լիովին և անվերապահ դուրսբերում Ադրբեջանի օկուպացված տարածքներից։ Այս բանաձևերը հստակորեն հաստատում են մեր երկրի տարածքային ամբողջականությունը և աջակցվում էին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր մշտական անդամների, ներառյալ Ռուսաստանի կողմից։
Նման դիրքորոշումը հետևողականորեն հաստատվել է ՄԱԿ-ի, Իսլամական համագործակցության կազմակերպության, Չմիավորման շարժման, ՎՈՒԱՄ-ի, Թուրքական պետությունների կազմակերպության, ԵԽԽՎ փաստաթղթերում, ինչպես նաև Եվրախորհրդարանի մի շարք բանաձևերում՝ դրանք բոլորը բխում են այն սկզբունքից, որ Ղարաբաղը՝ ոչ թե «վիճելի տարածք» է, այլ Ադրբեջանի Հանրապետության անբաժանելի մաս։ Եթե հիմա Ռուսաստանի նախագահի օգնականը հանկարծ դա «չգիտի» կամ դիտավորյալ անտեսում է այս բոլոր իրավաբանորեն նշանակալից և դիվանագիտորեն գրանցված դիրքորոշումները՝ ապա դա, մեղմ ասած, հարց է առաջացնում. մեր առջև անիրազեկության, ռևիզիոնիզմի դրսևորու՞մ է, թե իրականության դիտավորյալ աղավաղու՞մ։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեի մեկնաբանությունից մեջբերումը հնչում է չափազանց պարզ. «Ուզում ենք հիշեցնել, որ Ղարաբաղը՝ հնամենի ադրբեջանական հող է։ Հարց է առաջացնում, որ այն երկրի նախագահի օգնականը, որը եղել է Մինսկի խմբի համանախագահ, կամ չի գիտակցում, կամ չի ուզում գիտակցել իր պետության դիրքորոշումը այս հարցում»։ Ռուս-ուկրաինական պատերազմի հետագա համեմատությունը Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ, ինչպես նշել է դիվանագետը, անտեղի է և մոլորեցնող։ Ադրբեջանը չի խախտել որևէ մեկի տարածքային ամբողջականությունը, այլ վերականգնել է իր սեփականը, ընդ որում օրինական հիմքերով և միջազգային իրավունքի լիովին համապատասխանությամբ։
Հարկավոր է հիշեցնել նաև պատմական ճշմարտությունը, որից Մեդինսկին այդքան ջանասիրաբար խուսափում է։ Ղարաբաղյան հակամարտությունը՝ դա Ադրբեջանի տարածքի մի մասի տասնամյակների օկուպացիայի արդյունք է, որը ամրապնդվել էր արտաքին ուժերի, ներառյալ Ռուսաստանի ուղղակի և անուղղակի աջակցությամբ։ Հենց Մոսկվան էր հայ անջատողականներին զենք մատակարարում, հենց ռուս խաղաղապահներն էին երկիմաստ դեր խաղում տարածաշրջանում 44-օրյա պատերազմից հետո։ «Բաժանիր և տիրիր» քաղաքականությունը՝ ռուսական աշխարհառազմավարության լավ ծանոթ գիծ է, և Ղարաբաղի դեպքը կատարյալ տեղավորվում է դրանում։
Երբ Մեդինսկին խոսում է «հսկայական Ղարաբաղի» մասին, նա, հնարավոր է չի գիտակցում, որ ցուցադրում է հետխորհրդային տարածքի խորը իմպերիալիստական ընկալում. նրա նմանների համար Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի ժողովուրդները՝ խաղաքարեր են, որոնց ճակատագիրը կարող է լինել հռետորական վարժությունների և սարսափեցնող անալոգիաների առարկա: Սակայն խնդիրն նրանում է, որ XXI դարը՝ մեծ տերությունների սյուրռեալիզմի դար չէ: Այսօր, նույնիսկ Ռուսաստանում պետք է հասկանալի լինի, որ նման հռետորաբանությունը կարող է հանգեցնել ոչ թե պետությունների միջև վստահության ամրապնդմանը, այլև հետագա քայքայմանը: Եթե Մեդինսկու նպատակն էր տարածաշրջանի երկրների աչքերում վարկաբեկել ոչ միայն իրեն, այլ նաև Ռուսաստանի դիրքորոշումը՝ մենք շտապում ենք շնորհավորել նրան, նրա մոտ դա հիանալի ստացվել է:
Բայց կա ևս մեկ կարևոր ասպեկտ: Մեդինսկու խոսքերը փաստորեն հակասում են պարբերաբար Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հաստատող ինքնի ռուսական դիվանագիտության պաշտոնական դիրքորոշմանը: Դրանով իսկ նա ոչ միայն վարկաբեկում է իր սեփական երկիրը, այլ նաև ցույց է տալիս նրանց մտավոր և բարոյական սնանկությունը, ովքեր հավակնում են «պատմական լուսավորիչների» դերին:
Հռետորական հնարքները, որոնցում Ղարաբաղը հանկարծ վերածվում է սարսափեցնելու գործիքի՝ դրանք ոչ պարզապես քաղաքական անփութություն են։ Դրանք ախտանիշ են։ Հոգնած կայսերական տրամաբանության ախտանիշ, որն անկարող է խոստովանել. փոքր ազգերն ունեն մեծ ճշմարտության իրավունք։ Եվ Ադրբեջանը պաշտպանեց իր ճշմարտությունը՝ 2020 թվականին Հայրենական պատերազմի մարտադաշտերում, և 2023 թվականին, երբ անցկացվեցին թիրախային և արդյունավետ հակաահաբեկչական միջոցառումներ։ Այս ամենը՝ իր սահմաններում։ Ի տարբերություն նրանց, ովքեր «պատմական արդարության» դրոշների ներքո սանձազերծում են լայնածավալ պատերազմներ և հրահրում գլոբալ հակամարտություններ։
Թերևս ժամանակն է հասկանալ, որ այն ժամանակները, երբ Մոսկվան կարող էր որոշել, թե ով պետք է լինի ինքնիշխան՝ ավարտվել են։ Նրանք, ովքեր դա չեն հասկացել, պատմությանը արագ և անողոք կերպով դուրս է գրում ճամփեզրի վրա։ Մինչդեռ, ոչ միայն նման «հայտարարությունների» պատճառով է, որ մեր երկրների միջև հարաբերությունները իջել են վստահության այդքան ցածր մակարդակի։
Եվ որովհետև՝ վերջին խոսքը։ Պարոն Մեդինսկի, վերջապես զբաղվեք նրանով, ինչում դուք իրոք տաղանդ ունեք. առասպելների հորինմամբ և գաղափարական հեքիաթների շարադրությամբ։ Պատմությունը թողեք մասնագետներին, իսկ արտաքին քաղաքականությունը՝ նրանց, ովքեր հասկանում են խոսքերի արժեքը։ Որովհետև, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, հենց անզգույշ բերաններն են հաճախ ամենամեծ վնաս պատճառում՝և՛ իրենց, և՛ուրիշներին։