Ինքնիշխան ուղիներ Իլհամ Ալիեւի ելույթի հետքերով
Հունվարի 28-ին կայացել է տրանսպորտի հարցերին նվիրված հանդիպում, որի ժամանակ ելույթ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Այս նյութում մենք կվերլուծենք նախագահի ելույթի այն հատվածը, որը վերաբերվել է նաև աշխարհաքաղաքական խնդիրներին։
Պետության ղեկավարը որպես հիմնարար դրույթ ընդգծել է, որ մեր երկիրը կարողացել է արդյունավետ օգտագործել իր աշխարհագրական դիրքը։ «Մենք հետևողականորեն հետաքրքրություն ենք ցուցաբերել նրա նկատմամբ, որպեսզի միջազգային տրանսպորտային միջանցքները անցնեն Ադրբեջանի միջով, դրա համար ջանքեր ենք գործադրել, անցկացրել ենք գործնական աշխատանք»,- ասել է նա։ Մատնանշելով այն փաստը, որ ներկա ժամանակ մեր տարածքով են անցնում Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքները՝ Ալիեւը հավելել է, որ այդ միջանցքներով փոխադրվող բեռների ծավալը տարեցտարի ավելանում է։ Նախագահը նշել է նաև մեր երկրի ջանքերը ինչպես ֆիզիկական ենթակառուցվածքների ստեղծման, այնպես էլ ապրանքների առավել արդյունավետ փոխադրման՝ մասնավորապես, թվայնացման հարցերում այլ քայլերի ձեռնարկման ուղղությամբ։
Նշելով Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք տրանսպորտային միջանցքներում աշխատանքների շարունակվելը՝ նախագահը մատնանշել է նաև ապագայում բեռնափոխադրումների սպասվող աճը. «Այս հարցը կապված է տարբեր պատճառների հետ։ Բայց փաստը կայանում է նրանում, որ մենք այժմ ներգրավել ենք և շարունակելու ենք ներգրավել լրացուցիչ ներդրումներ՝ այդ միջանցքների թողունակությունը մեծացնելու նպատակով»։
Ալիեւն անդրադարձել է նաեւ այնպիսի կարեւոր խնդրի, ինչպիսին է Զանգեզուրի միջանցքը։ Նախագահը նշել է, որ Երկրորդ ղարաբաղյան պատերազմում մեր հաղթանակից հետո Ադրբեջանի կողմից առաջ քաշված այս նախագիծը ընդգրկվել է միջազգային օրակարգի մեջ, իսկ «Զանգեզուրի միջանցք» անվանումը ներառվել է միջազգային բառապաշարում և դարձել աշխարհում համատարած ընդունված տերմին։ Ալիեւը հավելել է, որ Բաքուն գործնական քայլեր է ձեռնարկում այդ միջանցքը բացելու ուղղությամբ։ Դրա հետ մեկտեղ, պետության ղեկավարը նշել է, որ հայկական կողմը արդեն չորս տարուց ավել ոչ կառուցողական դիրքորոշում է ցուցաբերում այս հարցում, փաստորեն չի կատարում նոյեմբերի 10-ի կապիտուլիացիայից հետո ստանձնած պարտավորությունները, այն է՝ տրամադրել տրանսպորտային կապ Ադրբեջանի հիմնական մասի և նրա անբաժանելի մասի՝ Նախչըվանի Ինքնավար Հանրապետության միջև։
Նախագահն անդրադարձել է նաև Հայաստանի կողմից առաջ քաշված, այսպես կոչված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, նշելով, որ «առանց Ադրբեջանի այս, այսպես կոչված «նախագիծը» գրոշի արժեք չունի» և հավելել է, որ եթե Երևանում իսկապես ուզում են իրականացնել այդ նախագիծը, «ապա առաջին հերթին պետք է դիմեն Ադրբեջանին»։Այսպիսով, Ալիևը ընդգծել է, որ «Խաղաղության խաչմերուկը» կարող է աշխատել միայն Զանգեզուրի միջանցքի բացման դեպքում։ «Մեր պայմաններն արդար են, հիմնված են միջազգային իրավունքի և հենց Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների վրա։ Եվս մեկ անգամ Հայաստանի ղեկավարությանը խորհուրդ կտայի ուշադիր կարդալ նոյեմբերի 10-ի կապիտուլիացիայի մասին ակտը և այնտեղ հատուկ ուշադրություն դարձնել իմ կողմից նշված կետին»,- նշել է Ադրբեջանի ղեկավարը։
Այնուհետև Ալիևը արձանագրել է, որ այս պայմանները պահպանելու փոխարեն՝ Երևանը զբաղված է ժամանակի ձգձգմամբ և միջազգային հանրությանը մոլորեցնելով, ներառյալ տարբեր շրջանակներում Ադրբեջանի դեմ կեղտոտ արշավներով։
Նշելով այսօրվա դրությամբ մայրցամաքային Ադրբեջանի և Նախչըվանի Ինքնավար Հանրապետության միջև ամենակարճ և հարմար հաղորդակցության բացակայության հարցը՝ նախագահը նշել է, որ Բաքուն այս պահանջարկը ապահովում է այլ ճանապարհներով, առաջին հերթին մատնանշելով Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով անցնող երթուղու իրականացումը։ Ալիեւը հավելել է, որ Հայաստանը շրջանցող ճանապարհային կամրջի շինարարության ավարտը ակնկալվում է այս տարի։ «Կկառուցվի նաև երկրորդ կամուրջը՝ արդեն Նախչըվանի Ինքնավար Հանրապետությունում։ Առաջին կամուրջը կառուցվում է Զանգիլանի շրջանի տարածքում։ Այսպիսով, Հայաստանը հետագայում ևս կշարունակի մնալ փակուղային երկիր, իսկ տարանցիկ երկիր դառնալու նրանց երազանքը կմնա երազանք։ Նրանք ավելի շատ կկորցնեն, քան մենք»,- եզրափակել է նախագահը։
Այնուհետև, Իլհամ Ալիևը Հայաստանի նկատմամբ իր պահանջը ամրագրել է պատմություն էքսկուրսով, նշելով, որ «1920 թվականի նոյեմբերին խորհրդային իշխանությունը մեզնից խլեց Արևմտյան Զանգեզուրը և հանցագործություն կատարեց ադրբեջանական ժողովրդի դեմ», այդ ցուցակը շարունակելով Ադրբեջանի տարածքում այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի» ստեղծմամբ, Ցարական Ռուսաստանի կողմից Ադրբեջանի տարածքում հայերի վերաբնակեցմամբ, Ղարաբաղի խանի սպանությամբ՝ չնայած նրան Ղարաբաղում կառավարման երաշխիքներին, ինչպես նաև մեր աչքի առաջ տեղի ունեցած հանցագործություններով, Խոջալուի ցեղասպանությամբ, հունվարի 20-ը և 1990-ականների սկզբին մեր հողերի օկուպացիան:
«Եվս մեկ անգամ ասում եմ, մենք տարածքային պահանջ չունենք Հայաստանի նկատմամբ։ Սակայն Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները՝ տրամադրելով անարգել անցում Ադրբեջանից Ադրբեջան»,- ամփոփել է Ալիևը Զանգեզուրի միջանցքին նվիրված իր ելույթի մասը։
Սակայն Ի.Ալիեւը հիշեցրել նաեւ տարբեր դերակատարների հետ կապված այլ հանկարծափոխումներ։ Նշելով Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու դերը, նա պատմել է այն մեծ դիմադրության մասին, որն Ամերիկայի Միացյալ Նահանգները ցուցաբերել են այս նախագծի իրականացմանը։ Պատճառը, նախագահի խոսքով, եղել է Վաշինգտոնի հայանպաստ քաղաքականությունը՝ այնտեղ համարում էին, որ այս նախագիծը մի կողմ է թողնում Հայաստանին։
«Հետևաբար Վրաստանի այն ժամանակվա ղեկավարության վրա ամերիկյան պետության կողմից շատ լուրջ ճնշում գործադրվեց, որպեսզի նա չհամաձայնվի դրան։ Մենք մի քանի տարի բանակցել ենք վրացական կողմի հետ և, վերջապես կարողացել ենք համաձայնության գալ։ Այդ թվում նաև անձամբ ես բազմիցս այդ հարցը քննարկել եմ ամերիկյան պետության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ և նրանց ասել եմ, որ նրանք չպետք է խոչընդոտներ ստեղծեն մեզ համար», - ասել է Ի.Ալիևը։
Նախագահը պատմել է, թե ինչպես է ամերիկացիներին ասել, որ մեզ համար այս ռազմավարական նախագիծը ապագայում օգտակար կլինի նաև այլ երկրների, այդ թվում նաև նրանց դաշնակիցների համար։ «Կյանքը ցույց տվեց, որ մենք, ինչպես միշտ, ճիշտ էինք։ Այսօր Եվրոպայում Ամերիկայի գործընկերները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նկատմամբ»,- ասել է Ի.Ալիևը և հավելել. «ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի այդ պաշտոնյաները ժամանակին մեր դեմ էին հանդես գալիս՝ ես գիտեմ, թե նրանք հիմա որտեղ են գտնվում, նրանց անունները չմնացին պատմության մեջ, բայց մենք դրան հասանք՝ դրսևորելով ամուր կամք»։
Ամփոփելով, կարող ենք եզրակացնել, որ Ադրբեջանը, ինչպես և նախկինում, չնայած կողքից ստեղծված դժվարություններին՝ հավատարիմ է մնում տրանսպորտային քաղաքականության ոլորտում ամենաօպտիմալ լուծումներին հասնելու իր վճռականությանը։