twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Երևանում չկա հստակ պատկերացում, թե ինչպես անհիվանդագին գնալ դեպի Արևմուտք» Ասկերխանովը և Տասիցը՝ Caliber.Az-կայքում

27 Հունվարի 2025 17:16

Ըստ երևույթին, Երևանում այնուամենայնիվ հասկացել են, որ Մոսկվան չափազանց  դժգոհ է Փաշինյանի քաղաքականությունից, և այդ պատճառով էլ Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը հապճեպ սլացավ Ռուսաստանի մայրաքաղաք՝ հարթելու սուր եզրերը։ Համենայն դեպս այդպիսի զգացողություն է առաջանում Ռուսաստանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների համատեղ ասուլիսից հետո, որի ժամանակ Արարատ Միրզոյանը աշխատեց ավելի շատ խոսել Ռուսաստանի հետ գործընկերության կարևորության մասին։ Ինչ վերաբերում է անմիջականորեն փորձաքարերին, քանի որ դրանք Մոսկվայի և Երևանի հարաբերություններում շատ են, ապա դրանցից ամենախոշորնեըը՝ թերևս երկուսն են.  դա ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության խարտիան է, ինչպես նաև վարչապետ Փաշինյանի կողմից ստորագրված՝ երկրի Եվրամիությանն անդամակցության մեկնարկի մասին օրինագիծը։ Այստեղ Միրզոյանը նույնպես աշխատեց չսրել։ Մասնավորապես, նա կոնկրետ պատասխան չտվեց հարցին, թե ինչպես է Հայաստանը համատեղելու ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անդամակցությունը։ «Բոլոր վերլուծաբաններն ու մյուս մասնագետները ասում են, որ այդտեղ կան հակասություններ։ Ես չէ, որ պիտի դատեմ։ Եթե հարցը դրվի՝ անհրաժեշտ կլինի ուսումնասիրել իրավիճակը»,- հավելել է նա։
 
Հայաստանը արդյո՞ք պատրաստ է Ռուսաստանի հետ փոխզիջումներ փնտրելուն, թե՞ մենք նորից նկատեցինք խաղի մի փուլ, որը Փաշինյանին անհրաժեշտ է երկու աթոռի վրա նստելու գործընթացը հեշտացնելու համար։
 
Այս հարցով Caliber.Az-ի թղթակիցը դիմել է օտարերկրյա քաղաքագետներին:
 
Ինչպես համարում է ռուս-ադրբեջանական մակրոտնտեսագետ, կառավարման տեսության մասնագետ Քյամիլ Ասկերխանովը՝ այս հարցը պետք է դիտարկել համաշխարհային ընթացիկ իրադարձությունների համատեքստում, որտեղ նկատվում է գլոբալացման դարաշրջանի ավարտ և խոշոր մակրոտարածաշրջանների ձևավորում, ինչպես նաև տեղի է ունենում ռեսուրսների վերաբաշխում։ Այս գործընթացը ուղեկցվում է կառավարչական էլիտաների փոխարինմամբ, որը խորհրդանշել է՝ հավաքական «Թրամփի» իշխանության գալը հեռացող գլոբալիզացիայի մետրոպոլիային։
 
«Հայաստանի ներկայիս իշխանությունների գործողությունները կարելի է դիտարկել որպես ռիսկերը հավասարակշռելու փորձ։ Երևանը, գիտակցելով ԵՄ-ի մշուշոտ ապագան, ձգտում է իր դիրքերը ամրապնդել՝ Մոսկվայի հետ հարաբերությունները վերականգնելու հաշվին։ Գործողությունների այս շարքին կարելի է դասել նաև ԱՄՆ նախորդ վարչակազմի հետ ստորագրված խարտիան։
 
Այսօր չափազանց դժվար է դերակատարների երկարաժամկետ կանխատեսումներ տալ, քանի որ նրանցից շատերը ներկայացնում են արտագնա էլիտաները, որոնք կապված են՝ հիմա արդեն փլուզվող լիբերալ արևմտյան աշխարհի հետ: Այստեղ կարելի է ներառել նաև լիբերալ նախագծի բոլոր էլիտաները, այդ թվում նաև Երևանի։ Չպետք է գերագնահատել նրանց քաոսային տակտիկական քայլերը։ Ինչպես ասում է «Բարբարա Թաքմանի օրենքը».  «Նկարագրման փաստը 5-10 անգամ մեծացնում է ցանկացած դժբախտ երևույթի մասշտաբը»։ Կարևոր է հասկանալ ընդհանուր միտումները, որոնք ցույց են տալիս աշխարհի շարժման ուղղությունը»,- համարում  է Ք. Ասկերխանովը:
 
Իսկ Հարավային Կովկասի հարցերով ռուս փորձագետ Կոնստանտին Տասիցի կարծիքով, ընդհանուր առմամբ, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ոչ մի նոր բան չի ասել։
 
«Նախկինում Փաշինյանը նույնպես այս թեմայով բավականին վերացական արտահայտություններ էր հնչեցնում, օրինակ, որ Հայաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ մերձեցման այնքանով, որքանով ինքը՝ Եվրոպան պատրաստ է դրան։ Սկզբունքորեն ԵՄ-ին անդամակցելը պահանջում է ոչ միայն Հայաստանի ցանկությունը, այլ նաեւ բոլոր եվրոպական երկրների համաձայնությունը։ Բացի այդ, սա եվրոպական չափանիշների ներդրման և օրենսդրության ներդաշնակեցման բարդ, երկարաժամկետ գործընթաց է»,- նշել է քաղաքագետը։
 
Նրա խոսքով, Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Լավրովը նույնպես ասել այն մասին, որ Երեւանի եւ Մոսկվայի միջև հարաբերություններում կան որոշակի բարդություններ եւ հակասություններ։ Եվ դրանք լուծելու համար կարևոր է երկխոսություն վարել և փոխադարձ ընդունելի փոխզիջումներ գտնել։ Փորձագետի կարծիքով, նույնպես միանգամայն դժվար է կանխատեսել նման հարաբերությունների հետագա զարգացումը։
 
«Պարզ է, որ Երևանը մտադիր է շարունակել աստիճանական շեղման քաղաքականությունը դեպի ԱՄՆ և Եվրամիություն։ Սակայն, ինչպես տեսնում ենք, Հայաստանի ղեկավարությունը չունի հստակ պատկերացնում, թե ինչպես դա տեղի կունենա՝ առանց հանրապետության համար վնասի։ Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ նրանց կապում են շահավետ տնտեսական կապեր, որոնք ապահովում են ՀՆԱ-ի աճի բարձր տեմպեր։ Իսկ ԱՄՆ-ը և ԵՄ-ն դրան որևէ կոնկրետ և համարժեք փոխարինող չեն առաջարկում, և սա Երևանում հիանալի հասկանում են»,- եզրափակել է Կ. Տասիցը:

Caliber.Az
Դիտումներ: 208

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Գաֆարովան հանդիպել է Դատավորների միջազգային ասոցիացիայի նիստի մասնակիցների հետ

131
16 0Հոկտեմբերի 2025 09:32
2

Ադրբեջան - Հայաստան. Խաղաղ ճանապարհի առանձնահատկությունները Խառատյանը և Վելիզադեն՝ Caliber.Az-ի եթերում

105
17 0Հոկտեմբերի 2025 10:22
3

Ֆիզուլիի ազատագրումից 5 տարի է անցել

99
17 0Հոկտեմբերի 2025 09:39
4

Rebuild Karabakh. Պատերազմի մոխիրներից դեպի ստեղծագործության դարաշրջան Խազար Ախունդովի մեկնաբանությունը

89
16 0Հոկտեմբերի 2025 19:29
5

Եկեղեցին և իշխանությունը Փաշինյանը՝ ընդդեմ Գարեգին Բ-ի

79
17 0Հոկտեմբերի 2025 16:28
6

Ադրբեջանի Պաշտպանության նախարարություն. Բաքվում ռազմական շքերթ կանցկացվի

75
16 0Հոկտեմբերի 2025 16:42
7

2003 թվականը ընտրություն էր, 2025 թվականը՝ այդ ընտրության ճշգրտության հաստատումը Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութ

73
16 0Հոկտեմբերի 2025 17:24
8

Ադրբեջանի ազատագրված տարածքների վերականգնմանը կհատկացվի 13.5 միլիարդ մանաթ

67
16 0Հոկտեմբերի 2025 11:54
9

Անտիկ և թուրքական աղբյուրները՝ հնագույն Ադրբեջանի մասին «Բարդ պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

58
17 0Հոկտեմբերի 2025 17:38
10

Դատավարություն Բաքվում. Լևոն Մնացականյանի խնդրանքով տուժողը կրկին կանչվել է դատարան

52
17 0Հոկտեմբերի 2025 09:21
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading