twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ադրբեջանի հետ դա չի ստացվի Ինչի՞ մասին են մոռացել ԱՄՆ-ի և ԵՄ-ի դեսպանները

05 Դեկտեմբերի 2024 18:02

Բառացիորեն այս օրերին Բաքվում ԱՄՆ-ի դեսպան Մարկ Լիբբին հայտարարել է այն մասին, որ հեռանում է դիվանագիտական ծառայությունից։ Պատճառը՝ առողջական խնդիրներն են։ Ես նրան մաղթում եմ հաղթահարել այդ հիվանդությունը։ Իսկ նաև հիշեցնում եմ այն մասին, որ Լիբբին սոցիալական ցանցերում գրել է, որ Բաքվից հեռանում է ԱՄՆ-ի և Ադրբեջանի ապագա երկկողմ հարաբերությունների մեծ հույսով։ Ես նույնպես դա կցանկանայի։ Եվ կան նախադրյալներ, որ այդպես կլինի Միացյալ Նահանգների հին-նոր նախագահ Դոնալդ Թրամփի օրոք։
 
Ավաղ, հակառակ դեսպան Լիբբիի կողմից հրաժեշտին գրած գեղեցիկ խոսքերին, նա արեց մի քայլ, որը բարդացրեց Բաքվի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները։ Նա, Բաքվում դեկտեմբերի 4-ին միջոցառման ժամանակ՝ մի շարք հայտարարություններ է արել, որոնք հիմնավորված քննադատություն են առաջացրել Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից։ Հիշեցնեմ, որ արտաքին քաղաքական գերատեսչությունը մատնանշել է, որ ԱՄՆ-ի, Եվրոպական Միության, Մեծ Բրիտանիայի և Շվեյցարիայի դեսպանների հայտարարությունները հանդիսանում են՝ Ադրբեջանի դատական համակարգի անկախությունը խաթարելու բացահայտ փորձ։
 
«Քննության ընթացքին միջամտությունը անընդունելի է, իսկ դատական գործընթացին միջամտելը հակասում է՝ իրավական պետության հիմնարար սկզբունքը հանդիսացող օրենքի գերակայության սկզբունքին»,- նշել են ԱԳՆ-ում։
 
Եվ սա ճիշտ դիրքորոշում է։ Նշված երկրներում և ԵՄ-ում Ադրբեջանի դեսպանները երբեք հանդես չեն եկել այնտեղի ներքաղաքական իրավիճակի գնահատմամբ։ Նրանք երբեք չեն գնահատել այդ երկրների դատարանների որոշումները։ Նրանք արձագանքել են՝ միայն ամերիկյան և եվրոպական քաղաքական գործիչների և լրատվամիջոցների կողմից Ադրբեջանի դեմ հարձակումներին։ Դրանով հանդերձ, անշուշտ, նշված երկրներում կա շատ բան, որն ապացուցում է Ադրբեջանի հասցեին նրանց քննադատության անտեղիությունը։ Օրինակ, ԱՄՆ-ում մահապատիժը հանդիսանում է օրինական պատիժ 27 նահանգներում։ Այո, 8 նահանգներում դրա նկատմամբ սահմանվել են տարբեր բնույթի մորատորիումներ։ Այո, դաշնային օրենսդրության մեջ մահապատժի մորատորիում կա՝ սկսած 2021 թվականից։ Մինչդեռ 2023 թվականի ընթացքում ԱՄՆ-ում մահապատժի է ենթարկվել 24 մարդ։ Այս կապակցությամբ հիշեցնեմ, որ դեռ 2002 թվականի ապրիլին Ադրբեջանում ուժի մեջ է մտել՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի թիվ 6 արձանագրությունը, որը վերացնում է մահապատիժը։
 
Այնպես որ կարելի է երկար վիճաբանել այն թեմայի շուրջ, թե որտեղ են ավելի լավ հարգվում մարդու իրավունքները, մասնավորապես կյանքի իրավունքը՝ Ադրբեջանում, թե ԱՄՆ-ում: Ի դեպ, նշված դիվանագետների պահվածքը կարելի էր դեռ ինչ-որ կերպ հասկանալ, եթե խոսքը գնար այն մասին, որ Ադրբեջանում հետաքննության տակ են հայտնվել ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի կամ Շվեյցարիայի քաղաքացիներ։ Դա այդպես չէ։ Ուրեմն ինչի՞ հիման վրա են օտարերկրյա դիվանագետները գնահատում Ադրբեջանի քաղաքացիների վերաբերյալ ադրբեջանական դատարանների որոշումները: Արդյո՞ք ոչ այն պատճառով, որ նրանք, ում մասին նրանք այդպես «հոգում են», իրագործում են նշված երկրների հստակ առաքելությունը։
 
Ինչպես հայտնի է, դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի 29-րդ հոդվածում ասվում է այն մասին, որ դիվանագիտական գործակալի անձը անձեռնմխելի է։ Նա ենթակա չէ ձերբակալման կամ կալանավորմանը ինչ ձևով էլ այն լինի։ Ընդունող պետությունը պարտավոր է պատշաճ հարգանքով վերաբերվել դրա նկատմամբ և ձեռնարկել բոլոր պատշաճ միջոցները՝ նրա անձի, ազատության կամ արժանապատվության դեմ ցանկացած հարձակում կանխելու համար։ Ադրբեջանը կատարել է իր պարտավորությունները ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի և Շվեյցարիայի դեսպանների նկատմամբ։ Նրանց աշխատանքի համար ստեղծված են շատ հարմարավետ պայմաններ։ Բայց ի՞նչ ենք մենք տեսնում ի պատասխան։ Մեր հյուրընկալության բացահայտ չարաշահում։ Կան ընդունող երկրում դիվանագետների վարքագծի գրված և չգրված կանոններ: Մասնավորապես, նրանք չպետք է մասնակցեն քաղաքական կուսակցությունների և կրոնական կազմակերպությունների գործունեությանը՝ կապված իրենց պաշտոնական գործունեության հետ։ Ինչպես նաև նրանք չպետք է հրապարակայնորեն քննարկեն կամ քննադատեն այն երկիրը, որտեղ աշխատում են: Նրանք պետք է հարգանքով վերաբերվեն այդ պետության ժողովրդին, մշակույթին, ավանդույթներին ու քաղաքացիների կրոնական հայացքներին։
 
Այս ամենը խախտվել է վերոնշյալ օտարերկրյա դիվանագետների կողմից։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նրանք Ադրբեջանը շփոթել են այլ երկրների հետ, որտեղ դեսպանները կարող են ակտիվորեն միջամտել արտաքին և ներքին քաղաքականությանը։ Նման բնույթի մոլորությունը զարմանալի է։ Չէ որ մեր երկիրը վաղուց արդեն ապացուցել է սեփական ազգային շահերը պաշտպանելու և պատմական հաղթանակների հասնելու իր կարողությունը ոչ թե շնորհիվ, այլ չնայած առաջատար՝ համաշխարհային տերությունների դիրքորոշմանը։
 
Ադրբեջանը վերականգնեց իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ ռազմաքաղաքական ճանապարհով ազատագրելով ավելի քան քառորդ դար հայկական օկուպացիայի տակ գտնված իր հողերը։ Վերոնշյալ երկրներից և ոչ մեկը Հայաստանի դեմ պատժամիջոցներ չկիրառեց՝ նրա կողմից միջազգային իրավունքի անտեսման, էթնիկ զտումների, հազարավոր ադրբեջանցի խաղաղ բնակիչների սպանության, վիրավորվելու և գերության համար: ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Շվեյցարիան և ԵՄ-ն չեն ճանաչել Խոջալուի խաղաղ ադրբեջանական բնակչության նկատմամբ իրականացված ցեղասպանությունը։ Նրանք  Հայաստանին չդատապարտեցին իր կատարած էկոցիդի, Աղդամը «կովկասյան Հիրոսիմայի» վերածելու համար։ Նրանք Հայաստանին չդատապարտեցին նաև այն բանի համար, որ 44-օրյա պատերազմի ընթացքում նա հրթիռային հարձակումների ենթարկեց ադրբեջանական խաղաղ քաղաքները, որոնց արդյունքում զոհվեցին և վիրավորվեցին հարյուրավոր ադրբեջանցի ծերեր, կանայք և երեխաներ։ Նրանք Հայաստանի վրա ճնշում չեն գործադրել և չեն գործադրում՝ այնտեղից վտարված հարյուր հազարավոր ադրբեջանցիներին վերադարձնելու առումով։
 
Այս ցանկը կարելի է երկար շարունակել։ Կարող եք նաև ավելացնել, որ նույն ԱՄՆ-ը ընդունեց խայտառակ 907-րդ ուղղումը։ Ըստ էության, դա պատժամիջոցներ էին Ադրբեջանի դեմ՝ Հայաստանի կողմից Շուշայի և Լաչինի օկուպացիայի տարում, հայ զինյալների կողմից իրականացված Խոջալուի ցեղասպանության տարում։ Գումարած, ԱՄՆ-ը ամենամյա պաշտոնական օգնություն էր ցուցաբերում ղարաբաղյան անջատողականներին։ Մի խոսքով, ԱՄՆ-ը, ԵՄ-ն և մյուսները իրավունք չունեն գնահատել մեր երկրի ներսում կատարվող ինչ-որ բան։ Որովհետև նրանք ոչ մի կերպ չօգնեցին Ադրբեջանի և ադրբեջանցիների իրավունքների վերականգնմանը։ Նրանք չնպաստեցին Հայաստանի կողմից ժամանակավորապես օկուպացված մեր հողերի ազատագրմանը։ Նրանք չմոտեցրին՝ մեր երկրի քաղաքացիներին իրենց հարազատ օջախներ վերադարձը։ Ադրբեջանը այս ամենին հասել է ինքնուրույն։ Եվ հետևաբար, նա իրավունք ունի իր նկատմամբ հարգանք պահանջել աշխարհի բոլոր պետություններից։ Այդ թվում նաև նրանցից, ում դեսպանները որոշել են, որ նանք իրավունք ունեն իրենց կանոնադրությամբ գալ ուրիշի վանքը։ Նշված երկրների դիվանագետները կարող են այդ մեթոդները փորձարկել  այլ  երկրներում, որոնք հանգիստ են վերաբերվում ինքնիշխանության և անկախության իրական ատրիբուտների կորստին։

Caliber.Az
Դիտումներ: 104

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

«Հայաստանը Իրանի համար միջանցիկ բակ է, և իսրայելցիների համար այնտեղ անվտանգ չէ» Գուր-Արիեն և Լևինը՝ Caliber.Az-կայքում

116
09 Դեկտեմբերի 2024 12:50
2

Տանգո՝ առանց երրորդի Caliber.Az YouTube ալիքի տեսանյութ

105
09 Դեկտեմբերի 2024 09:36
3

Ավարտվում է Աղդամի երկաթուղային կայարանի շինարարությունը ՏԵՍԱՆՅՈՒԹ

105
09 Դեկտեմբերի 2024 11:09
4

Միջազգային խորհրդարանական համաժողովի մասնակիցներն այցելել են Խանքենդի

88
09 Դեկտեմբերի 2024 08:36
5

Միջազգային խորհրդարանական համաժողովի մասնակիցներն այցելել են Ֆիզուլի

88
09 Դեկտեմբերի 2024 09:14
6

Ի՞նչն է խանգարում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը Պատասխանում է ԱՀ ԱԳՆ փոխղեկավարը

87
10 Դեկտեմբերի 2024 13:10
7

Եվրոպական լրտեսները՝ Գազախի ուղղությամբ Caliber.Az-ի բացառիկ կադրեր

83
10 Դեկտեմբերի 2024 16:05
8

«Հայաստանը ԵՄ-ի հեռանկարներ չունի, նա ստիպված կլինի համագործակցության համար դիմել Թուրքիային» Սոուկուպը և Ռահրը՝ Caliber.Az-կայքում

81
09 Դեկտեմբերի 2024 15:15
9

Վուգար Քերիմովը՝ Ղարաբաղում Ազգային պարկի բացման ժամկետների մասին

81
09 Դեկտեմբերի 2024 14:30
10

ԱԳՆ փոխղեկավար. Հայաստանի հետ հնարավոր է համաձայնության գալ

72
10 Դեկտեմբերի 2024 12:17
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading