twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Առաքելությամբ սենատորը Վլադիմիր Ցխվեդիանիի հոդվածը

03 Հունիսի 2025 17:17

ԱՄՆ-ի Սենատի միջազգային հարաբերությունների հարցերով կոմիտեի անդամ, սենատոր Սթիվ Դեյնսը անցյալ շաբաթ այցելել է Հարավային Կովկասի երկրներ. մայիսի 29-ին նա այցելել է Բաքու, մայիսի 30-ին՝ Թբիլիսի ու Երևան։
 
Այցի հաջորդականությունը պատահական չէ, հատկապես հաշվի առնելով, որ Սթիվ Դեյնսը հանդիսանում է Միացյալ Նահանգներում Կենտրոնական Ասիայի  խմբի ներկայացուցիչ (տարածաշրջանի շահերը առաջ մղող կոնգրեսականների խումբ)։
 
Այսօր, հատկապես Միջին միջանցքի առանցքային երկրները՝ Ադրբեջանն ու Վրաստանն են դառնում Կենտրոնական Ասիայի «դարպասները»։ Ամերիկյան շահը կայանում է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովուման մեջ։ Սակայն գլխավոր սպառնալիքը մնում են Հայաստանի գործողությունները, որը, քննարկելով «խաղաղության» մասին, իրականում շարունակում է ռազմականացման և ռևանշիստական քաղաքականության կուրսը։
 
Կենտրոնական Ասիայի երկրների հետ ԱՄՆ-ի համագործակցության խորացման նախաձեռնողներից մեկը՝ Սթիվ Դեյնսը հիանալի գիտակցում է Միջին միջանցքով տարանցման կարևորությունը։ Դեռ Սպիտակ տան նախորդ վարչակազմի օրոք նա ակտիվորեն զբաղվել է՝ տարածաշրջանի պետությունների հետ ԱՄՆ-ի կապերի զարգացմամբ։ Անցյալ տարի նա այցելեց Կենտրոնական Ասիայի բոլոր հինգ երկրներ։
 
Ղազախստանն և Ուզբեկստանը Միացյալ Նահանգներին հետաքրքիր են նախ և առաջ շնորհիվ ուրանի պաշարների։ Ամերիկյան ընկերությունները ակտիվորեն համագործակցում են նրանց հետ այդ ոլորտում, և Միացյալ Նահանգներ ուրանի մատակարարումները զգալիորեն աճել են. 2024 թվականի ընթացքում Ղազախստանից արտահանումը հնգապատկվել է։ Վաշինգտոնում ղազախական ուրանը դիտարկում են որպես ռուսական ուրանի պոտենցիալ փոխարինող, հատկապես Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների հետագա վատթարացման դեպքում։ 
 
Սթիվ Դեյնսը նաև ակտիվորեն խթանում է Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսական և առևտրային շահերի հաշվառումը։ Տարվա սկզբին՝ Մարկո Ռուբիոյի պետքարտուղարի պաշտոնում հաստատման վերաբերյալ ԱՄՆ Սենատի լսումներում, Սթիվ Դեյնսը և նրա խմբակցության գործընկեր Գարի Փիթերսը բարձրացրին՝ Ղազախստանի և Ուզբեկստանի համար Ջեքսոն-Վենիկի ուղղումը չեղյալ հայտարարելու հարցը։ 1974 թվականին ԽՍՀՄ-ի նկատմամբ ընդունված այդ ուղղումը, ժառանգություն է ստացել ԱՊՀ երկրների կողմից և մինչ օրս գործում է Ղազախստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի նկատմամբ՝ սահմանափակելով նրանց առևտրի և պետական վարկերի հասանելիության հնարավորությունները։
 
Մարկո Ռուբիոն աջակցել է նախաձեռնությանը և հայտարարել է. «Ոմանք ուղղումում տեսնում են ճնշման լծակ՝ մարդու իրավունքների հարցում զիջումներ ստանալու կամ Ռուսաստանի հետ համագործակցությունը սահմանափակելու համար: Բայց ես դա համարում եմ անիմաստ անախրոնիզմ»:
 
Սթիվ Դեյնսը Կենտրոնական Ասիան բնութագրել է որպես «անարժանաբար մոռացված տարածաշրջան, որը ավելի մեծ ուշադրություն է պահանջում»: Նա նշել է. «Սենատոր Մերֆիի հետ միասին մենք աշխատում ենք «C5+1» ձևաչափով (Կենտրոնական Ասիայի 5 պետություններ և Միացյալ Նահանգներ) համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ: Մենք ունենք նախագահ Թրամփի հետ համատեղ աշխատանքի հույսը, գուցե, նույնիսկ գագաթնաժողով կազմակերպելու համար: Հաշվի առնելով զորքերի դուրսբերումը Աֆղանստանից, տարածաշրջանը ձեռք է բերում հատուկ ռազմավարական նշանակություն: Մեզ պետք են դաշնակիցներ Կենտրոնական Ասիայում, և մենք մտադիր ենք ակտիվորեն շարժվել այդ ուղղությամբ»:
 
Նա Մարկո Ռուբիոյին առաջարկել է նաև ուշադրություն դարձնել  կապույտ վառելիքի զգալի պաշարներին Թուրքմենստանում, որը արդեն 30 տարի է, ինչ գազ է մատակարարում Չինաստան, բայց չի կարող դուրս գալ համաշխարհային շուկաներ։
 
Դրանով իսկ նորից արդիականացվել է Տրանսկասպյան գազատարի գաղափարը, որը կարող է Թուրքմենստանը Եվրոպայի հետ կապել Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջոցով։
 
Խորհրդանշական է, որ Սթիվ Դեյնսի այցը կայացել է Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի և Կենտրոնական Ասիայի ու Կովկասի ինստիտուտի (ԱՄՆ) զեկույցի հրապարակումից անմիջապես հետո։ Դրանում հիմնավորվում է Կենտրոնական Ասիայի հայեցակարգը մինչև Հարավային Կովկասի պետությունները, Մոնղոլիան և Աֆղանստանը ներառող՝ «Մեծ Կենտրոնական Ասիա» (ՄԿԱ) հայեցակարգ ընդլայնում նախատեսող Վաշինգտոնի նոր ռազմավարության անհրաժեշտությունը։
 
Նման տեսլականը հակասում է հանուն ԵՄ-ին անդամակցելու կասկածելի խոստումներին, ինչպես նաև Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացին մուտք գործելուն՝ ինքնիշխանությունը «ցանկացած գնով» Բրյուսելին փոխանցելուն ձգտող Վրաստանում արևմտամետ ընդդիմության կուրսին։ ԱՄՆ-ում հիանալի հասկանում են, որ Կենտրոնական Ասիան ունի հզոր ռեսուրսային և ժողովրդագրական ներուժ՝ ի տարբերություն «ծերացող» Եվրոպայի։ Հարավային Կովկասը այս համատեքստում սկսում է դիտարկվել որպես Մեծ Կենտրոնական Ասիայի կարևորագույն մասը, այլ ոչ թե որպես ԵՄ-ի ծայրամաս։
 
Առավել ևս, որ ԵՄ-ի մի շարք մայրաքաղաքներում, հատկապես Փարիզում Վրաստանի նկատմամբ առաջվա պես նկատվում է նեոգաղութատիրական մոտեցում, իսկ Հայաստանին ակտիվորեն զինում են՝ ստեղծելով նոր հակամարտության վտանգ։ Տարածաշրջանում, այդ թվում նաև Վրաստանում, նոր պատերազմ հրահրելու հնարավորությունը Ուկրաինայում շարունակվող հակամարտության ֆոնին դիտարկվում է որպես «երկրորդ ճակատի» ռազմավարության տարրերից մեկը, որը կարող է հանգեցնել Միջին միջանցքի հաղորդակցությունների ոչնչացմանը։
 
Ի տարբերություն հայկական խմբակցության ներկայացուցիչների, Սթիվ Դեյնսը շահագռգռված է Հարավային Կովկասի կայունությամբ և անվտանգությամբ: Նրա այցերը Բաքու, Թբիլիսի և Երևան՝ այս մոտեցման հաստատումն են։
 
Բաքվում սենատորին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Սթիվ Դեյնսը նշել է երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները և հիշեցրել, որ ադրբեջանական և ամերիկյան զինվորականները համագործակցել են Աֆղանստանում: Նա առանձին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ տարհանման ժամանակահատվածում Քաբուլի օդանավակայանի անվտանգության ապահովման գործում իր մասնակցության համար՝ նշելով ադրբեջանական խաղաղապահների ավանդի կարևորությունը։
 
Սենատորը ընդգծել է Ադրբեջանի ռազմավարական նշանակությունը և վստահություն հայտնել համագործակցության հետագա ընդլայնման հարցում: Հատուկ նշվել է, որ իր ենթակառուցվածքների և հարևանների հետ կապերի շնորհիվ Ադրբեջանը դարձել է Եվրասիայի կարևոր լոգիստիկ կենտրոն և առանցքային դեր է խաղում Միջին միջանցքի զարգացման գործում։
 
Թբիլիսիում Սթիվ Դեյնսը հանդիպել է վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ: Սա Վրաստանի իշխանությունների և ԱՄՆ-ի նոր վարչակազմի ներկայացուցիչների միջև այդքան բարձր մակարդակի առաջին հանդիպումն է։
 
Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը նախապես հայտարարել էր, որ սենատորը կհնչեցնի նախագահ Թրամփի և պետքարտուղար Ռուբիոյի առանցքային առաջնահերթությունները, ներառյալ «Ամերիկան ամենից վեր» փիլիսոփայությունը: Դեսպանատան հայտարարության մեջ ասվում է, որ «սենատոր Դեյնսը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպել է՝ ԱՄՆ-Վրաստան հարաբերությունների ամրապնդման հետ կապված հարցերը քննարկելու համար: Սենատորը վերահաստատել է Վրաստանի կարևոր դերը Կովկասում և դրանից դուրս խաղաղության և բարգավաճման խթանման գործում և Վրաստանին թախանձագին կոչ է արել սերտորեն համագործակցել նախագահ Թրամփի և նրա վարչակազմի հետ՝ ընդհանուր տնտեսական և անվտանգության շահերը առաջ մղելու համար»:
 
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն նույնպես դրական է գնահատել հանդիպումը՝ հայտարարելով. «Խոսք է գնացել բացարձակապես առողջ տեսանկյունից հարաբերությունների վերականգնման մասին: Մենք բացահայտ և բարձրաձայն հայտարարում ենք, որ ուզում ենք վերականգնել ռազմավարական գործընկերությունը Միացյալ Նահանգների հետ մաքուր էջից՝ կոնկրետ ուղեցույցով: Այս պայմաններում «Deep State»-ը փորձում է որոշակի խոչընդոտներ ստեղծել վրաց-ամերիկյան հարաբերությունների վերականգնման ճանապարհին, բայց ես վստահ եմ, որ նախագահ Թրամփը կհաղթի «Deep State», և ոչինչ չի խանգարի վրաց-ամերիկյան հարաբերությունների վերականգնմանը»:
 
Ըստ էության, վարչապետի խոսքերից հետևում է, որ ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը աջակցում է Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի հետ պրագմատիկ համագործակցությանը, մինչդեռ «Deep State»-ը ձգտում է ապակայունացման:
 
Սթիվ Դեյնսը նաև կարճատև հանդիպում է ունեցել նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և ընդդիմության առաջնորդների հետ: ԱՄՆ-ի դեսպանատունը դրա արդյունքներով նշել է. «Սենատոր Դեյնսը հանդիպել է Սալոմե Զուրաբիշվիլիի և քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ, որպեսզի քննարկել Վրաստանի ռազմավարական նշանակությունը Միացյալ Նահանգների համար, մտահոգությունները ընդդիմության առաջնորդների վերջին ձերբակալությունների վերաբերյալ և արևմտամետ Վրաստանի անհրաժեշտությունը՝ տարածաշրջանում բարգավաճում, առաջընթաց և կայունություն ապահովելու համար»:
 
Այս զուսպ հայտարարությունը հստակ ցույց է տալիս, որ ընդդիմության «հեղափոխական» օրակարգը որևէ հետաքրքրություն չի առաջացնում կայունության և զարգացման ուղղությամբ կողմնովոշված սենատորի մոտ։
 
Վերջապես, Սթիվ Դեյնսի այցը Երևան նույնպես ցուցիչ էր։ X սոցիալական ցանցում նա հաղորդել է. «Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ մենք քննարկել ենք՝ ԱՄՆ-ի ներդրումները կարևորագույն հանքային ռեսուրսներում և տարածաշրջանային անվտանգության խնդիրները, ներառյալ տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու Թրամփի վարչակազմի ձգտումները։ Ես նաև կրկնել եմ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խոսքերը այն մեծ օգուտների մասին, որոնք կլինեն, եթե Հայաստանը և Ադրբեջանը ստորագրեն խաղաղ պայմանագիրը»։ 
 
Սենատորը հստակ հասկացրել է, որ Վաշինգտոնը Հայաստանից ակնկալում է խաղաղության ուղղությամբ կոնկրետ քայլեր. հրաժարում ռևանշիզմից, սահմանադրությունից Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների բացառում և ինտեգրում տարածաշրջանային նախագծերին։ Միայն այս դեպքում Հայաստանը կկարողանա դառնալ Մեծ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի դինամիկ տնտեսական զարգացման մաս։
 
Այսպիսով, Սթիվ Դեյնսը հստակորեն նշել է. Հայաստանը չպետք է լինի անկայունության աղբյուր և արգելք Միջին միջանցքի ռազմավարական տարանցիկ ներուժի իրացման համար։
 
Վլադիմիր Ցխվեդիանի, Վրաստան, հատուկ Caliber.Az-ի համար
 

Caliber.Az
Հյուր սյունակագիրների կողմից իրենց հեղինակային հոդվածներում արտահայտված տեսակետներն ու կարծիքները կարող են տարբերվել խմբագրության դիրքորոշումից և միշտ չէ, որ արտացոլում են նրա տեսակետները։
Դիտումներ: 49

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև. ինչպիսի՞ն պետք է լինի այն AnewZ-ի հարցումը Բաքվում, Երևանում և Թբիլիսիում

193
03 Հունիսի 2025 13:20
2

Աֆրիկայից մինչև Հարավային Կովկաս. Մակրոնի ձախողումը Չեռնովը և Սալիխովը՝ Caliber.Az-կայքում

184
02 Հունիսի 2025 18:28
3

Ադրբեջանը նվաճեց մինի-ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսը Պատմության մեջ առաջին անգամ / ԼՈՒՍԱՆԿԱՐ

114
02 Հունիսի 2025 10:41
4

Հայաստանը մուրճի և զնդանի միջև Փորձագետները՝ Caliber.Az-կայքում

99
02 Հունիսի 2025 16:47
5

Քանի չվերթ է իրականացվել Երևանից Բաքու ընթացիկ տարում Պատասխանում է ՀՀ նախարարությունը

98
04 Հունիսի 2025 10:21
6

Հայկական անպտղաբեր ծաղիկ Երևանի շահարկումները խաղաղ պայմանագրի շուրջ

81
03 Հունիսի 2025 16:06
7

Էրդողան. Ղարաբաղում զարգացում է նկատվում ամենուրեք

79
03 Հունիսի 2025 10:26
8

Ալիևը և Բայրաքթարը նշել են Ադրբեջանում իրագործվող կարևոր էներգետիկ նախագծերը ԼՈՒՍԱՆԿԱՐ/ Թարմացված

65
02 Հունիսի 2025 17:18
9

Էրդողանը՝ Եվրոպայի էներգետիկ անվտանգության գործում Թուրքիայի և Ադրբեջանի դերի մասին

54
02 Հունիսի 2025 17:15
10

Ալիևը՝ էներգետիկ ոլորտում Ադրբեջանի առաջնահերթությունների մասին

51
02 Հունիսի 2025 14:45
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading