twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Երևանը Մոսկվայի ակցանում «Մտրակի և քաղցրաբլիթի» քաղաքականությունը գործի մեջ

07 Դեկտեմբերի 2024 10:34

Ռուսաստանի և Հայաստանի միջև քաղաքական հարաբերություններում, որոնք ենթարկվել են զգալի սառեցման՝ հասունանում է պաշտոնական Երևանի բացահայտ արևմտամետ կողմնորոշմամբ պայմանավորված հերթական ճգնաժամը։ Այսպես, օրերս Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը Հաագայում Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո Ականեի հետ հանդիպմանը հայտարարել է՝ Հռոմի կանոնադրությանը Երևանի մասնակցության շրջանակներում միջազգային իրավական նորմերի ամրապնդման նպատակով Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հետ համագործակցելու հանրապետության պատրաստակամության մասին։ Հիշեցնենք, որ 2023 թվականի հոկտեմբերին Հայաստանի խորհրդարանը վավերացրել է Հռոմի կանոնադրությունը, որը Հայաստանի համար ուժի մեջ է մտել  փետրվարի 1-ից։
 
2023 թվականի հոկտեմբերին Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կալանավորելու օրդեր է տվել, դրա համար էլ  Կրեմլում Երևանի վավերացման որոշումը ընկալվել է որպես ոչ կոռեկտ հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում։ Ուստի, հաշվի առնելով այս հարցի առնչությամբ Մոսկվայի կողմից դրսևորված ծայրահեղ դժգոհությունը, կարելի էր ենթադրել, որ Միրզոյանի՝ ի պաշտպանություն Միջազգային քրեական դատարանի արտահայտությունները Ռուսաստանի կողմից աննկատ չեն մնա։
 
Եվ իրոք, նախօրեին ռուս խորհրդարանականները այցելել են Հայաստան՝ մասնակցելու միջխորհրդարանական հանձնաժողովի 38-րդ նիստին, քանի որ մտավախություն ունեին, որ նրանց այցը կարող է հանգեցնել անցանկալի հետեւանքների, ընդհուպ մինչև ձերբակալության։ Իսկ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան զանգվածային լրատվամիջոցների համար ճեպազրույցում կոշտ քննադատության է ենթարկել՝ ՄՔԴ-ի հետ համագործակցելու Հայաստանի պատրաստակամությունը՝ դա համարելով վնաս երկկողմ հարաբերությունների համար։
 
«Ստիպված եմ ևս մեկ անգամ արձանագրել, որ Հաագայում մի շարք ռուս պաշտոնյաների ձերբակալության քվազի-օրդերների ֆոնին ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրությանը Երևանի մասնակցությունը  ուղիղ վնաս է հասցնում ռուս-հայկական հարաբերություններին։ Ընդ որում ոչ միայն խորհրդանշական, այլ նաեւ միանգամայն գործնական։ Եթե Հայաստանի համագործակցությունն իսկապես կարող էր նպաստել որոշակի միջազգային իրավական նորմերի ամրապնդմանը, ապա, թերեւս, դա դեռ կարելի էր հասկանալ, բայց այս կեղծ դատարանի երկու տասնամյակների աշխատանքի պրակտիկան հակառակն է ասում. ՄՔԴ-ն չի օգնել կարգավորել ոչ մի հակամարտություն, որով նա զբաղվել է»,- ասել է ռուս դիվանագետը:
 
Մոսկվայից հնչող կոշտ քննադատական նկատողությունները վկայում են այն մասին, որ Ռուսաստանը հետևում է իր դեռևս պաշտոնական դաշնակցի յուրաքանչյուր քայլը՝ ձգտելով նրան վերադարձնել իրականության գիտակցման: Դրա հետ մեկտեղ՝ Ռուսաստանը առայժմ չի դիմում Երևանի վրա ազդելու որևէ արմատական մեթոդի՝ օգտագործելով տնտեսական և քաղաքական գործիքներ։ Այս պահին Մոսկվան կիրառում է Հայաստանի վրա «փափուկ ճնշման» մարտավարություն՝ սահմանափակվելով միայն Երևանի հասցեին կոշտ հայտարարություններով, բայց պարբերաբար Հայաստանին հիշեցնում է, որ արտաքին քաղաքականության կուրսի փոփոխությունը կարող է բերել ուկրաինական իրավիճակի նման իրավիճակին։ Այսինքն՝ ակնարկելով, որ բացի քաղցրաբլիթից, նա նաև մտրակ ունի։
 
Ըստ երևույթին,  Հայաստանի իշխանությունների նկատմամբ Մոսկվայի նման վերաբերմունքը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ Հայաստանը, աջակցելով վերաարտահանմանը և ամրապնդելով առևտրային կապերը, նպաստում է պատժամիջոցային ճնշման թուլացմանը՝ Ռուսաստանի համար ապահովելով դեֆիցիտ ապրանքների և տեխնոլոգիաների հասանելիություն։
 
Որոշ փորձագետների կանխատեսումների համաձայն՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրային հարաբերությունների ծավալը սրընթաց կաճի և մինչև տարեվերջ կարող է հասնել 14-15 միլիարդ դոլարի։
 
Բացի տնտեսական սերտ հարաբերություններից, Երևանի նկատմամբ  Մոսկվայի ներողամտությունը պայմանավորված է նաև նրանով, որ Հայաստանը, չնայած ՀԱՊԿ-ում մնալու անհնարինության մասին հրապարակային հայտարարություններին, փաստորեն այս ռազմաքաղաքական դաշինքից դուրս գալու ուղղությամբ ոչ մի կոնկրետ գործողություն չի ձեռնարկել։
 
Հայաստանը ֆորմալ առումով ՀԱՊԿ անդամ է, իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը տարբեր պատրվակներով ձգձգում է այդ կազմակերպությունից դուրս գալու գործընթացը։ Այս փաստը կրկին հաստատվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններով։ Ելույթ ունենալով խորհրդարանական նիստում, նա հերթական անգամ հայտարարել է, որ Հայաստանը դադարեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և հետաքրքրություն չի դրսևորում այս կազմակերպության շրջանակներում ընդունված փաստաթղթերի նկատմամբ։
 
«Երևանի և կազմակերպության հարաբերություններն անցել են անշրջելիության կետը: Մենք ուղղակի վետո չենք դնում ոչ մի փաստաթղթի վրա, քանի որ, ըստ էության, մեզ համարում ենք ՀԱՊԿ-ից դուրս, թող անեն ինչ ուզում են։ Այս իրավիճակը գնալով դժվարացնում է Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ, եթե ոչ անհնարին։ Ես կարծում եմ, որ այստեղ մենք անցել ենք անշրջելիության կետը»,- ասել է Հայաստանի վարչապետը։
 
Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին Աստանայում կայացել է Հավաքական անվտանգության խորհրդի նեղ կազմով հերթական նիստը, որին Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է մասնակցել։
 
Ինչպես տեսնում ենք, Հայաստանը, թեև չի մասնակցում ՀԱՊԿ-ի միջոցառումներին, բայց  չի էլ շտապում դուրս գալ կազմակերպությունից։ Նա փորձում է պահպանել իր դիրքերը, որը կոչվում է «նստել երկու աթոռի վրա»։
 
Ռուսաստանը այս իրավիճակում առայժմ գործում է դիվանագիտորեն՝ պարբերաբար Հայաստանին հիշեցնելով այն մասին, որ Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ-ի բոլոր պարտավորությունները մնում են ուժի մեջ։ Նման հայտարարությամբ վերջերս հանդես է եկել կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը։ «Հայաստանը հանդիսանում է մեր դաշնակիցը։ Եվ Հայաստանի նկատմամբ մեր բոլոր պարտավորությունները պահպանվում են։ Նա ցանկացած պահի կարող է վերադառնալ կազմակերպությանը լայնամասշտաբ մասնակցությանը, առարկություններ չկան»,- ասել է Թասմագամբետովը՝ փաստորեն ակնարկելով, որ Հայաստանը նահանջի տարբերակներ չունի։
 
Նույն համատեքստում է խոսել նաեւ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։ Նա նշել է, որ Ռուսաստանը ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին պաշտոնական ծանուցում չի ստացել։ Նրա խոսքով, Մոսկվան չի ձգտում Հայաստանին պարտադրել կազմակերպության անդամակցությունը, սակայն համոզված է, որ հանրապետության անվտանգության շահերից է բխում այն առավելագույնս օգտագործելը։
 
Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ Ռուսաստանի կողմից իրականացվող Երևանի վրա «մեղմ ճնշման» ռազմավարությունը ցույց է տալիս իր արդյունավետությունը։ Այս առումով Մոսկվան կշարունակի կիրառել «մտրակ և քաղցրաբլիթ»-ի մեթոդները, որպեսզի  պահպանի Հայաստանի վրա ազդեցությունը։

 

Caliber.Az
Դիտումներ: 158

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

«Հայաստանը Իրանի համար միջանցիկ բակ է, և իսրայելցիների համար այնտեղ անվտանգ չէ» Գուր-Արիեն և Լևինը՝ Caliber.Az-կայքում

116
09 Դեկտեմբերի 2024 12:50
2

Տանգո՝ առանց երրորդի Caliber.Az YouTube ալիքի տեսանյութ

105
09 Դեկտեմբերի 2024 09:36
3

Ավարտվում է Աղդամի երկաթուղային կայարանի շինարարությունը ՏԵՍԱՆՅՈՒԹ

105
09 Դեկտեմբերի 2024 11:09
4

Միջազգային խորհրդարանական համաժողովի մասնակիցներն այցելել են Խանքենդի

88
09 Դեկտեմբերի 2024 08:36
5

Միջազգային խորհրդարանական համաժողովի մասնակիցներն այցելել են Ֆիզուլի

88
09 Դեկտեմբերի 2024 09:14
6

Ի՞նչն է խանգարում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը Պատասխանում է ԱՀ ԱԳՆ փոխղեկավարը

87
10 Դեկտեմբերի 2024 13:10
7

Եվրոպական լրտեսները՝ Գազախի ուղղությամբ Caliber.Az-ի բացառիկ կադրեր

84
10 Դեկտեմբերի 2024 16:05
8

«Հայաստանը ԵՄ-ի հեռանկարներ չունի, նա ստիպված կլինի համագործակցության համար դիմել Թուրքիային» Սոուկուպը և Ռահրը՝ Caliber.Az-կայքում

81
09 Դեկտեմբերի 2024 15:15
9

Վուգար Քերիմովը՝ Ղարաբաղում Ազգային պարկի բացման ժամկետների մասին

81
09 Դեկտեմբերի 2024 14:30
10

ԱԳՆ փոխղեկավար. Հայաստանի հետ հնարավոր է համաձայնության գալ

72
10 Դեկտեմբերի 2024 12:17
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading