twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Խաղաղությունը խոսքերով չեն կառուցում Ադրբեջանը իրական քայլեր է ակնկալում Հայաստանից

09 Հունիսի 2025 14:37

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերում Ադրբեջանին շնորհավորել է Գուրբան Բայրամի առթիվ: «Ադրբեջանի Հանրապետությանը և Ադրբեջանի ժողովրդին շնորհավորում եմ Գուրբան Բայրամի կապակցությամբ: Խաղաղություն և բարգավաճում եմ մաղթում մեր երկրներին և ժողովուրդներին», - գրել է նա, ինչպես նաև աշխարհի մուսուլմանների համար այս սուրբ տոնի կապակցությամբ շնորհավորելով Թուրքիայի և Իրանի ղեկավարներ՝ Ռեջեփ Թայիբ Էրդողանին և Մասուդ Փեզեշքիանին:
 
Հինգ տարի առաջ նման բան պատկերացնելը, մեղմ ասած՝ գրեթե անհնար էր: Այն ժամանակ Փաշինյանը զբաղված էր Ադրբեջանի հետ նոր պատերազմի հրահրմամբ՝ ամբողջ աշխարհին հայտարարելով, որ «Ղարաբաղը՝ Հայաստան է և վերջակետ»: 2020 թվականի հուլիսին Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները խախտեցին հրադադարի ռեժիմը Թովուզի շրջանի ուղղությամբ՝ հրետանու կերառմամբ գնդակոծեցին մեր դիրքերը և փորձեցին հարձակման անցնել: Ադրբեջանական բանակի կողմից ձեռնարկված համարժեք միջոցառումների արդյունքում լուրջ հարված հասցվեց թշնամուն՝ ոչնչացվեցին ավելի քան 100 հայ զինվորներ, շարքից հանվեց թշնամու մարտական ​​տեխնիկան և նա նահանջեց: Դժբախտաբար՝ ադրբեջանական բանակի 12 զինծառայողներ, այդ թվում նաև գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզոևը հերոսաբար զոհվեցին՝ թշնամու հարձակումը հետ մղելիս:
 
Հաղթանակով ավարտված Թովուզի 5-օրյա մարտերը ճանապարհ հարթեցին դեպի մեր տարածքների ազատագրմանը, որոնք երկար տարիներ գտնվում էին օկուպացիայի տակ։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսվեց Երկրորդ ղարաբաղյան պատերազմը, որում Ադրբեջանը, շնորհիվ իր զինվորների և սպաների արիության ու աննախադեպ քաջության, որոնցից շատերը իրենց կյանքը զոհաբերեցին հանուն Հայրենիքի, փայլուն հաղթանակ տարավ՝ օկուպանտներին վռնդելով վաղեմի ադրբեջանական հողերից։ Ազատագրվեցին Ջաբրայիլը, Հադրութը, Ֆիզուլին, Զանգիլանը, Գուբադլին, Շուշան և այլ բնակավայրեր։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Նիկոլ Փաշինյանը ստիպված եղավ իր ստորագրությունը դնել Հրադադարի մասին եռակողմ հայտարարության տակ։
 
Սակայն 44-օրյա պատերազմը դաս չծառայեց Հայաստանի իշխանությունների համար։ Այդ երկրի ղեկավարությունը շարունակեց քաղաքական, ֆինանսական և ռազմական օգնություն ցուցաբերել ղարաբաղյան խունտային՝ անտեսելով պաշտոնական Բաքվի նախազգուշացումները։ Հայաստանի իշխանությունների այս անխոհեմ վարքագծի արդյունքը դարձավ՝ 2023 թվականի աշնանը Ղարաբաղի տնտեսական շրջանում անցկացված մեկօրյա հակաահաբեկչական գործողությունը։ Դրա արդյունքում Խանքենդիում բարձրացվեց Ադրբեջանի դրոշը, լիովին վերականգնվեցին մեր երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, իսկ ղարաբաղյան խունտայի նախկին առաջնորդների մեծ մասը ձերբակալվել և բերվել են Բաքու։
 
Իրադարձությունների այս հետադարձ հայացքը մենք բերում ենք մեկ նպատակով. ընդգծել, որ ո՛չ Փաշինյանը, ո՛չ էլ ընդհանուր առմամբ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը երբեք կամավոր չեն փոխել իրենց դիրքորոշումը։ Նման բան տեղի է ունեցել միայն արտաքին գործոնների ազդեցության տակ։ Դա մենք տեսնում ենք նաև այժմ։ Բազմիցս համոզվելով իր առջև դրված նպատակներին հասնելու Ադրբեջանի կարողության մեջ՝ պաշտոնական Երևանը նոր իրողությունների ազդեցության տակ՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղի է վերցրել ։
 
Սկզբունքորեն, սա լավ գործ է, բայց այստեղ կան մի շարք շատ կարևոր ասպեկտներ: Հայաստանի հետ խաղաղության գործընթացը նախաձեռնած Ադրբեջանը հստակ և միանշանակ մատնանշում է՝ խաղաղ պայմանագրի ստորագրման համար հայկական կողմի երկու կետ կատարելու անհրաժեշտության վրա: Առաջինը. պաշտոնական Երևանը պետք է համաձայնվի ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելուն: Երկրորդը. փոփոխություններ մտցնի Հայաստանի սահմանադրության մեջ, որը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ:
 
Այնպես որ, ամեն ինչ կախված է նրանից, թե Հայաստանի ղեկավարությունը արդյոք պատրաստ է կոնկրետ քայլեր ձեռնարկել խաղաղության պայմանագիրը ստորագրելու երկու ակնհայտ խոչընդոտները վերացնելու ուղղությամբ՝ չնայած ընդդիմության, ռևանշիստների և ազգայնականների կողմից բոլոր հակազդեցություններին, ովքեր, մենք վստահ ենք, որ Փաշինյանի շնորհավորանքները Կուրբան Բայրամի կապակցությամբ՝ նույնպես զանգվածային հարձակման կենթարկվեն։
 
Սակայն, առանց պաշտոնական Բաքվի հիմնավորված և ամուր խաղաղության համար հիմք ստեղծող վերոհիշյալ պայմանների կատարման՝ ոչ մի խաղաղ պայմանագիր չի կարող լինել: Եվ Հայաստանը այդպես էլ կմնա որպես աշխարհաքաղաքական և տնտեսական փակուղի, իսկ Փաշինյանի խաղաղության և բարգավաճման մաղթանքները՝ դատարկ հռետորաբանություն:

Caliber.Az
Դիտումներ: 294

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Ադրբեջանը Դավոսի հարթակում. երկխոսության ոգին Թեյմուր Աթաևի ակնարկը

188
20 Հունվարի 2026 22:57
2

Փորձագետ. Ադրբեջանը զգալիորեն մեծացրել է դեպի Եվրոպա էներգամատակարարումները

149
19 Հունվարի 2026 13:01
3

Վրաստանն ավարտում է Ադրբեջանի և Հայաստանի համար ռազմավարական մայրուղիների կառուցումը

130
19 Հունվարի 2026 14:21
4

Ադրբեջանցի ըմբիշները 2025 թվականին նվաճել են 65 ոսկե մեդալ

118
19 Հունվարի 2026 12:48
5

Սև հունվար. ամեն ինչ հիշում ենք, ոչինչ չենք մոռանա Սամիթ Ալիևի «Անհարմար ճշմարտությունը»

115
20 Հունվարի 2026 14:04
6

Մեհրիբան Ալիևան գրառում է արել Հունվարի 20-ի ողբերգության կապակցությամբ ԼՈՒՍԱՆԿԱՐ

110
20 Հունվարի 2026 11:09
7

Դուգինի եվրասիականությունը առանց դիմակների Փիլիսոփայի կայսերական սինդրոմը

105
19 Հունվարի 2026 19:19
8

Մեծ վերադարձ. նախկին ներքին տեղահանվածների առաջին խումբը մեկնել է Խանքենդի

104
21 Հունվարի 2026 13:23
9

Այսօր լրանում է Հունվարի 20-ի ողբերգության 36-րդ տարելիցը

103
20 Հունվարի 2026 09:10
10

«Խաղաղության խորհուրդ». Բաքուն ընդունում է Թրամփի հրավերը

103
21 Հունվարի 2026 11:14
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading