twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ռեւանշիզմը և սփյուռքը Դաշնակցությունը շտապում է կռվի Ադրբեջանի դեմ

11 Մարտի 2025 17:36

Օրերս «Դաշնակցություն» կուսակցությունը հրապարակել է առաջիկա տարիների իր ռազմավարությունը։ Հիմնական խնդիրների թվում առկա են նաև այնպիսի կետեր, որոնք անմիջականորեն վիճարկում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այսպես, ռազմավարության հոդվածներից մեկը մատնանշում է՝ «Հայկական պետության հզորացումը, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնումը»։ «Առաջինը՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնումն է Անկախության հռչակագրի տառին և ոգուն համապատասխան»,- թիվ մեկ նպատակ է ուրվագծել  ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։
 
Այստեղ հարկ է նշել, որ դաշնակները ավելի լայն իմաստով Հայաստանի կազմի մեջ են տեսնում ոչ միայն Ղարաբաղը, այլ նաև Նախչըվանը, ինչպես նաև Թուրքիայի արևելքը, որը հայ ազգայնականները անվանում են «Արևմտյան Հայաստան»: Թուրք ժողովրդի կողմից հաջողությամբ պատմության կոյուղի նետված Սևրի պայմանագիրը՝ դաշնակների համար մինչև հիմա հանդիսանում է սուրբ տեքստի նման մի բան։ Սակայն, ինչպես տեսնում ենք, դաշնակների համար Ղարաբաղի նկատմամբ հավակնությունները մնում է, որպես հիմնական ռազմավարական նպատակ։ Բացի «Լեռնային Ղարաբաղի ազատագրման շուրջ ազգային համախմբմանը», դաշնակները դրել են նաև զուգընթաց խնդիր. «միջազգային քաղաքական և իրավական երաշխիքների կիրառում «Արցախի» հայերի իրենց տներ վերադառնալու համար»։ 
 
Այսպիսով, մենք ունենք պատկեր, որտեղ Քոչարյանի կուսակցության հետ դաշինքի մեջ մտնող Հայաստանի գլխավոր ընդդիմադիր կուսակցություններից մեկը՝ նորից  Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների հարցը ամրագրել է որպես իր պաշտոնական ծրագիր։ Ստիպված ենք արձանագրել, որ «Դաշնակցության» ծրագրային ատելության պատմության մեջ ադրբեջանցիների և թուրքերի նկատմամբ ոչինչ չի փոխվել։
 
Այլ բան է, որ աշխարահայությունը դեռ երբեք չի ներկայացրել գաղափարապես ավելի տարասեռ և ցրված համայնք, ինչպես հիմա, երբևէ Հայաստանի Հանրապետության հայերի և արտասահմանում ապրող նրանց ցեղակիցների (հատկապես Եվրոպայում ապրողների) միջև պառակտումը այսքան ուժեղ չի եղել։
 
Դաշնակները ակտիվորեն աջակցվում են հայկական սփյուռքի կողմից։ Սա հասկանալի է՝ հեռու լինելով Հայաստանի Հանրապետության իրողություններից՝ շատ հեշտ է շարունակել երևակայել հողի ավելացումների և հարևանների հետ պատերազմի մասին։ Հայ մեծաքսակները և «հարկատուները» պարզապես պատրաստ են շարունակել փողերը քամուն տալ՝ միայն թե չկորցնել իրենց գոյության իմաստը։ Նրանց համար ռևանշին նվիրատվություններ կատարելը նույն բանն է, ինչ համեղ սթեյքը կամ կոկաինի չափաբաժնը՝ կարևոր չէ, որ ամեն ինչ իզուր է, որ փողի մի մասը պարզապես գողացվում է, գլխավորն այն է, որպեսզի իրենց մեծ հայկական հպարտությունը բավարարված լինի: Բայց սա վերաբերում է նրանց, ովքեր փող են տալիս։ Իսկ ինչ վերաբերում է կուսակցական գործիչներին, ապա նրանց մոտիվացիան ավելի պակաս հնարագետ է՝ առաջինը, շարունակել ստանալ սփյուռքի փողերը, երկրորդը, Հայաստանում իշխանության գալ։
 
Իրականացնել երկրորդը, իշխող կուսակցության հարաբերական կայունության ֆոնին, դաշնակները, ամենայն հավանականությամբ հաշվարկում են ներկայիս վարչապետից բնակչության մեծ հիասթափության դեպքում։ Ակնհայտ է, որ նրանց համար իքս ժամը լինելու է քվեարկությունը Հայաստանի նոր սահմանադրության նախագծին, որից, ենթադրաբար, այնուամենայնիվ կհանվի Անկախության հռչակագրի հղումը, այսինքն՝ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները։ Ամենայն հավանականությամբ, դաշնակները կճնշեն հայերի վրդովմունքի զգացումների վրա, որոնք քվեարկության հենց այդ պահին  կգիտակցեն, որ ժամանակն է «վերադառնալ ակունքներին»։ Այնուամենայնիվ, այդ բարեփոխումը կյանքի կոչել՝ Փաշինյանի կուսակցությունը, ակնհայտորեն, մտադիր է այն բանից հետո, երբ կստանա քարտ բլանշ՝ վճռական մեծամասնություն 2026 թվականի ընտրություններում։ Իսկ դա, իր հերթին կբարդացնի «Քաղաքացիական պայմանագրի» հեռացման հարցը։ Սակայն չպետք է մոռանալ, որ դաշնակները իրենց թիկունքում ահաբեկչության մեծ փորձ ունեն։ Եթե նրանք ընտրություններում չհասնեն  զգալի արդյունքի, ապա ստիպված կլինեն հույսը դնել իրավիճակի ապակայունացման վրա։
 
Թեև գուշակելը՝ անշնորհակալ գործ է։ Մինչև ընտրությունները դեռ մեկ տարի կա, և չի կարելի լիովին վստահ լինել նրանում, որ մինչ այդ ժամանակ իշխող կուսակցությունը կպահպանի իր դիրքերը։ Առավել ևս, չի կարելի լիովին վստահ լինել Փաշինյանի հետևողական դիրքորոշման մեջ, ում մոտ, ինչպես հայտնի է, շաբաթը յոթ ուրբաթ է ունենում, և ով ակտիվորեն ռազմականացնում է Հայաստանը՝ երազելով փոքր «հաղթական» պատերազմ իրականացնել Ադրբեջանի դեմ։
 
Իսկ Բաքուն էլ իր քաղաքականությունը կառուցում է անկախ նրանից, թե ով է գտնվում իշխանությանը Հայաստանում, և ելնելով բոլոր սցենարներից ամենավատագույնից։ Եթե Հայաստանի կողմից նման սցենար իրականացնելու փորձ լինի, ապա Երկաթե բռունցքը չի նայի կուսակցական տոմսին։

Caliber.Az
Դիտումներ: 135

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Ադրբեջանն ավարտում է դեպի Խանքենդի նոր ճանապարհի շինարարությունը Վիթխարի հանգույցներով / ԼՈՒՍԱՆԿԱՐ / ՏԵՍԱՆՅՈՒԹ

265
21 Ապրիլի 2025 12:35
2

Մեծ վերադարձ. ավելի քան 200 մարդ վերադառնում է Սարըջալը և Բալլըջա գյուղեր

249
21 Ապրիլի 2025 11:36
3

Հայաստանը և ինքնության վնասվածքները Ալբերտ Իսակովը Caliber.Az-ում

167
23 Ապրիլի 2025 09:38
4

Իգդիրի բնակիչները հարգել են հայկական ահաբեկչության զոհերի հիշատակը

162
23 Ապրիլի 2025 11:17
5

Հարությունյանը Խոջալուի դեպքերը որակել է որպես Ղարաբաղյան առաջին պատերազմի ամենամեծ ողբերգություն

139
22 Ապրիլի 2025 09:29
6

Բայրամով. Աշխարհի բոլոր երկրները ճանաչում են Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս Այդ թվում՝ Հայաստանը

130
21 Ապրիլի 2025 09:14
7

ԵՄ լրտեսական առաքելությունը

99
23 Ապրիլի 2025 09:17
8

Ատելության լաբորատորիա Հայաստանը որպես փորձադաշտ արեւմտյան ռազմական մեքենայի համար

89
22 Ապրիլի 2025 17:14
9

Ադրբեջան - Չինաստան. երեկ, այսօր, վաղը Թեյմուր Աթաևի ակնարկը

83
23 Ապրիլի 2025 23:10
10

Յալչին Ռաֆիևը Իրաքում քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

76
21 Ապրիլի 2025 13:13
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading