twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Եվրախորհրդարանի հայկական սցենարը Արդարության փոխարեն քաղաքական ճնշում

13 Մարտի 2025 18:33

Հայկական լոբբին Եվրախորհրդարանում փորձում է խթանել խեղաթյուրված օրակարգը Հայաստանի քաղաքացիների առնչությամբ, որոնք մեղադրվում են ծանր հանցագործությունների, ներառյալ խոշտանգումների, վարձկանության, պատերազմի օրենքների ու սովորույթների խախտման, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման և Ադրբեջանի Քրեական օրենսգրքով նախատեսված այլ հանցագործությունների մեջ։ Այսպիսով, այսօր՝ մարտի 12-ին, Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստի շրջանակներում կայանալու է՝ Բաքվում այսպես կոչված «հայ գերիների» թեմայով քննարկումներ. «Ադրբեջանի անօրինական ձերբակալություններն ու շինծու դատավարությունները հայ բանտարկյալների, ներառյալ Լեռնային Ղարաբաղի բարձրագույն քաղաքական ներկայացուցիչների նկատմամբ» անվան տակ։ Հաղորդվում է նաեւ, որ այս հարցի շուրջ հրատապ բանաձեւը քվեարկության կդրվի մարտի 13-ին։
 
Այսօրվա դրությամբ Ադրբեջանի Քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով օրինական մեղադրանքներ են առաջադրվել հետևյալ անձանց նկատմամբ. Արայիկ Վլադիմիրի Հարությունյանի, Արկադի Արշակի Ղուկասյանի, Բակո Սահակի Սահակյանի, Դավիթ Ռուբենի Իշխանյանին Դավիթ Ազատի Մանուկյանի, Դավիթ Կլիմի Բաբայանի, Լևոն Հենրիխի Մնացականյանի, Վասիլի Իվանի Բեգլարյանին  Էրիկ Ռոբերտի Ղազարյանին Դավիթ Նելսոնի Ալլահվերդյանին Գուրգեն Հոմերի Ստեփանյանին Լեւոն Ռոմիկի Բալայանի, Մադաթ Առաքելի Բաբայանի, Գարիկ Գրիգորի Մարտիրոսյանի և  Մելիքսեթ Վլադիմիրի Փաշայանին նկատմամբ։
 
Հարկ է ընդգծել. Ադրբեջանը գործում է խստորեն ազգային և միջազգային իրավունքի շրջանակներում։ Բաքվում բազմաթիվ հանցագործությունների մեջ մեղադրվողների դատավարությունը՝ Ադրբեջանի Հանրապետության ներքին գործն է, և արտաքին միջամտության ցանկացած փորձ անընդունելի է։
 
Երկրորդը, Եվրախորհրդարանում հայկական շահերի առաջմղման պրակտիկան  բոլորովին նոր բան չէ։ Ադրբեջանը դրա հետ բախվել է դեռ իր տարածքների օկուպացիայի ժամանակ։ Նման պրակտիկան՝ երկակի ստանդարտների ակնառու օրինակ է, որի հետ Բաքուն բախվում է և՛ ԵԽԽՎ-ում, և՛ ՄԻԵԴ-ում, և՛ եվրոպական մի շարք այլ կառույցներում։ Հետևաբար զարմանալի չէ, որ կոռումպացված Եվրախորհրդարանում նորից պատրաստվում է՝ հայկական շաբլոններով մշակված և հայկական սփյուռքի կողմից առատաձեռնորեն ֆինանսավորվող կանխակալ սադրանք։
 
Դեռ անցյալ ամիս Եվրախորհրդարանում սկսվեցին խոսակցություններ՝ «Ադրբեջանում հայ բանտարկյալներին» աջակցող հրատապ բանաձեւ ընդունելու մասին։ Այս թեման գնալով ավելի ակտիվորեն է շրջանառվում հայկական շահերին լոբբինգ անող պատգամավորների որոշակի խմբի կողմից։ Որպես նախաձեռնող է հանդես եկել իր հայամետ հայացքներով հայտնի Կիպրոսից ԵԽ-ի պատգամավոր Կոստաս Մավրիդիսը։ «Alpha News»-ին տված հարցազրույցում նա հայտնել է, որ  խորհրդարանին առաջարկել է մարտ ամսում՝ «Ադրբեջանում գտնվող հայ բանտարկյալներին անհապաղ ազատ արձակելու» կոչ պարունակող բանաձև քննարկել:
 
Ավելի վաղ, այս պատգամավորը բազմիցս արտահայտվել է նույն ոգով։ Այսպես, 2016 թվականի ապրիլին, ելույթ ունենալով Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում, նա աջակցել է այսպես կոչված «լղհ»-ի «անկախության» ճանաչմանը և կոչ է արել՝ սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմներ մշակել։ Նա պնդում էր, որ «հայկական կողմը համաձայնել է այդ մեխանիզմներին, իսկ Ադրբեջանը՝ ոչ», հերթական անգամ ցույց տալով  միակողմանի աջակցություն հայկական դիրքորոշմանը։
 
Այդ նույն նիստում հնչել են նաև առաջարկներ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին՝ զարմանալի չէ, հաշվի առնելով, որ Եվրախորհրդարանը արդեն  վաղուց սերտորեն կախված է հայկական լոբբիից: Բազմաթիվ հակաադրբեջանական հայտարարությունների հետևում կանգնած են ոչ թե սկզբունքներ, այլ տափակ ֆինանսական շահեր։ Որոշ եվրոխորհրդարանականները ամուր նստած են հայ օլիգարխների ֆինանսական «ասեղի» վրա։
 
Այսպիսով, կասկածից վեր է, որ Եվրախորհրդարանը, մեծ հավանականությամբ, կողմ կքվեարկի հայկական կողմին ձեռնտու բանաձեւին` համաշխարհային հանրության առջև Ադրբեջանը բացասական լույսի ներքո ներկայացնելու ակնկալիքով եւ, ինչպես միշտ, ի վնաս արդարությանն ու օրենքին։
 
Մինչդեռ, Եվրպական խորհրդարանը գնալով ավելի է կորցնում  իր դիրքերը ԵՄ-ի ներսում, այդ թվում նաև իր հեղինակությունը խաթարող աղմկահարույց կոռուպցիոն սկանդալների պատճառով: Ամենառեզոնանսային դրվագներից մեկը տեղի ունեցավ 2022 թվականի դեկտեմբերին, երբ Բելգիայի իշխանությունները ԵՄ-ի կառույցներում լայնածավալ կաշառակերության սխեմայի հետաքննության շրջանակներում անցկացրին լայնածավալ խուզարկություններ և առգրավեցին 1,5 միլիոն եվրո կանխիկ գումար: Սկանդալի էպիկենտրոնում հայտնվեցին հայկական լոբբիի հանդեպ իրենց համակրանքով հայտնի գործիչներ. հույն եվրախորհրդարանական Եվա Քիլին, իտալիացի նախկին պատգամավոր Պյեր Անտոնիո Պանցերին, խորհրդարանային օգնական Ֆրանչեսկո Ջորջին և ՈԿԿ-ի ղեկավար Նիկոլո Ֆիգա-Տալանկան: Նրանք բոլորը մեղադրվել են՝ Պարսից ծոցի երկրներից մեկից Եվրախորհրդարանի տնտեսական և քաղաքական որոշումների վրա ազդելու համար խոշոր կաշառք ստանալու մեջ։
 
Եվ սա ընդամենը մեկ օրինակ է, որը ցույց է տալիս, թե որքան խորն է արատավորվել Եվրախորհրդարանի հեղինակությունը։ Նախքան Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փորձին՝ ԵԽ-ն պետք է զբաղվի սեփական շարքերի մաքրմամբ։
 
Բացի այդ, նախքան հերթական կողմնակալ և քաղաքականացված բանաձևի օգտին քվեարկելուն՝ եվրախորհրդարանականների համար լավ կլիներ ծանոթանալ այն ցուցմունքներին, որոնք բանտարկյալները տալիս են Բաքվում։ Այսպիսով, Լ. Մնացականյանը հաստատել է, որ  նա Հայաստանի կանոնավոր բանակի կազմում մասնակցել է Ադրբեջանի դեմ պատերազմին, և որ 2016 թվականի ապրիլին անջատողականներին զենքի մատակարարումն իրականացրել է նաև Երևանը։ Ա. Հարությունյանն ասել է, որ ադրբեջանական տարածքին հարվածներ հասցնելու որոշումները կայացվել են Երևանում, և հաստատել է, որ այսպես կոչված «Ղարաբաղի պաշտպանության բանակը» ենթարկվում էր Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին։
 
Այս խոստովանություններն ամբողջությամբ պսակազերծում են Ղարաբաղի անջատողական վարչակարգի «անկախության» մասին նարատիվը և վկայում են Հայաստանի կողմից անմիջական ռազմական ագրեսիայի մասին։ Այս փաստերն արդեն իսկ կասկածի տակ են դնում՝ այս հարցի վերաբերյալ Եվրախորհրդարանի ցանկացած ապագա բանաձեւի օրինականությունը և ցույց են տալիս, որ Ադրբեջանին ագրեսորի դերում ներկայացնելու Եվրախորհրդարանի փորձերը անհիմն են և դատապարտված են ձախողման։ Եվ եթե խեղաթյուրված փաստերի և քաղաքական լոբբինգի վրա հիմնված հերթական բանաձևը այնուամենայնիվ ընդունվի՝ Բաքվի արձագանքը կլինի արագ և կոշտ։

Caliber.Az
Դիտումներ: 312

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Հրապարակվել է Զանգեզուրի միջանցքի քարտեզը

129
15 0Հոկտեմբերի 2025 12:05
2

Նախագահի հատուկ ներկայացուցիչը՝ Շուշայում տասնյակ շենքերի կառուցման մասին

128
15 0Հոկտեմբերի 2025 13:49
3

Գաֆարովան հանդիպել է Դատավորների միջազգային ասոցիացիայի նիստի մասնակիցների հետ

122
16 0Հոկտեմբերի 2025 09:32
4

Տասնյակ երկրների ներկայացուցիչներ հավաքվել են Խանքենդիում՝ մասնակցելու քաղաքային զարգացման ֆորումին

116
15 0Հոկտեմբերի 2025 13:03
5

Ադրբեջան - Հայաստան. Խաղաղ ճանապարհի առանձնահատկությունները Խառատյանը և Վելիզադեն՝ Caliber.Az-ի եթերում

95
17 0Հոկտեմբերի 2025 10:22
6

Արարման և առաջընթացի ուղի Տնտեսությունից մինչև Մեծ Հաղթանակ

92
15 0Հոկտեմբերի 2025 17:12
7

Ֆիզուլիի ազատագրումից 5 տարի է անցել

92
17 0Հոկտեմբերի 2025 09:39
8

Արժեքների ճգնաժամ թե՞ դիմակների պատռում Մի քանի խոսք Խաղաղության Նոբելյան մրցանակի մասին

85
15 0Հոկտեմբերի 2025 18:14
9

Rebuild Karabakh. Պատերազմի մոխիրներից դեպի ստեղծագործության դարաշրջան Խազար Ախունդովի մեկնաբանությունը

79
16 0Հոկտեմբերի 2025 19:29
10

Վարդանյանի գործով դատավարությունը շարունակվում է տուժողների ցուցմունքներով ԼՈՒՍԱՆԿԱՐ

78
15 0Հոկտեմբերի 2025 10:00
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading