twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ղարաբաղի պսեւդո ռուսական համայնքը՝ ընդդեմ Ադրբեջանի ինքնիշխանությանը Հերթական սադրանք Մոսկվայում

18 Փետրվարի 2025 13:53

Ռուսաստանում տեղի է ունեցել հերթական հակաադրբեջանական սադրանք։ Այսպես կոչված «լղհ»-ի ռուսական համայնքը Մոսկվայում անցկացրել է՝ «Ռուսաստանում բնակվող հարկադիր վերաբնակների» հանդիպումը։ Միջոցառմանը մասնակցել են «համայնքի» ակտիվիստներ՝ Ռուսաստանի 12 քաղաքներից։ Ինչպես տեսնում ենք, Ռուսաստանում որոշակի շրջանակները փորձում են բարձրացնել իրականում արդեն ավարտված խաղի խաղադրույքները։
 
Բայց եկեք ծանոթանանք «համայնքի» կողմից իրենց Տելեգրամ ալիքում ուրախությամբ տարածված բոլոր նորություններին։ Այսպես, «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների և ռուսական կազմակերպությունների հետ աշխատանքի հարցերով համայնքի ղեկավարի տեղակալ Անդրեյ Սերգեևը իր ելույթում հայրենակիցներին շնորհակալություն է հայտնել՝ 2023 թվականի սեպտեմբերին Ղարաբաղից ողջ քրիստոնյա բնակչության վտարումից հետո՝ Ռուսաստանում հարկադիր բնակվող ղարաբաղցի ռուսներին և ուղղափառ քրիստոնյաներին համախմբելու ջանքերի համար»:
 
«Ղարաբաղը չպետք է լինի Ադրբեջանի կազմում՝ հաշվի առնելով այն ամենը, ինչ տեղի է ունեցել։ Մենք ոչ մի բարոյական իրավունք չունենք հաշտվել «լղը»-ի (այստեղ և այսուհետև չակերտները՝ խմբ.)  խաղաղ բնակչության նկատմամբ անարդարության և դաժանության հետ: Այն ամենը, ինչի հետ բախվեցին մեր երեխաներն ու ծերերը պաշտոնական Բաքվի կողմից ողջ աշխարհի առջև կազմակերպված իննամսյա «շրջափակման» և հակառակ բոլոր խաղաղ պայնանավորվածություններին սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում, ոչ այլ ինչ է, քան «մարդկության դեմ հանցագործություն, բարոյական և էթիկական բոլոր հիմքերի կոպիտ խախտում», - հայտարարել է նա։
 
Սերգեևը ապշած է նրանից, որ «այդ ամենին մասնակցել են նաև Ադրբեջանի ռուսական համայնքի ակտիվիստները, որոնք անամոթաբար կեցվածք են ընդունել տեսախցիկի առաջ, փակելով կյանքի միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը»։ Անդրեյ Սերգեևը իր ելույթում նաև նշել է. «Մեզնից յուրաքանչյուրի համար Ղարաբաղի սուրբ հողը՝ հայրենիք է։ Ոչ մի կասկած չկա, որ ղարաբաղցի հայերն ու ռուսները անպայման կվերադառնան Ղարաբաղ, որը հին ժամանակներից եղել է հայկական»։
 
Այնտեղ էլի շատ այլ սադրիչ բաներ են հնչել, բայց ես կսահմանափակվեմ նրանով, ինչը արդեն թվարկել եմ։ Այս սադրանքի էությունն ու նպատակը հասկանալի է։ Սկսեմ նրանից, որ նրա անցկացման վայրը պատահական չի ընտրվել։ Մեր առջև ունենք նրա ցուցիչը, թե ինչպես հատկապես հիմա, երբ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները սառեցում են ապրում, ռուսական հատուկ ծառայությունների որոշ ուժեր որոշել են դիմել նման բնույթի սադրանքի։ Անմիջապես նշեմ, որ սա անիմաստ գործ է։
 
Սկսեմ նրանից, որ 1989 թվականի մարդահամարի տվյալներով Ադրբեջանական ԽՍՀ-ի այն ժամանակվա ԼՂԻՄ-ում բնակվում էր 1922 ռուս։ Սակայն այստեղ կա մեկ «բայց»։ Նախկին ԼՂԻՄ-ի տարածքում եղել է առավելապես ռուս բնակչությամբ միայն մեկ գյուղ՝դա Խոջավենդի շրջանի Կուրոպատկինոն էր, որտեղ մինչև պատերազմը բնակվում էր մոտ 800 մարդ (հիմնականում մոլոկաններ)։ 1992 թվականին, հայկական ագրեսիայի և օկուպացիայի պատճառով գյուղը դատարկվեց, իսկ շուտով նա, ըստ երևույթին, ռուսների հանդեպ հայերի մեծ սիրո պատճառով վերանվանվեց «գևորգավան»-ի։ Գյուղի բնակիչների մեծ մասը տեղափոխվեց Ռուսաստան, մյուս մասը՝ Բաքու։ Իսկ որտե՞ղ է Ղարաբաղում 1989 թվականի մարդահամարի տվյալներով 1922 ռուսների մնացած մասը։ Պատասխանը դժվար չէ կռահել. նրանց առյուծի բաժինը՝ Ադրբեջանի կառավարության և կուսակցական առաջնորդներ, ինչպես նաև Մոսկվայից գործուղված Հատուկ վարչական կոմիտեի անդամներ, ինչպես նաև զինվորական կոմենդատուրայի անդամներ են: Նրանք Ղարաբաղում հակամարտության սկսվելուց հետո չեն մնացել։
 
Ու ևս մեկ բան։ 2023 թվականի օգոստոսին Ադրբեջանի ռուսական համայնքի հանրապետական խորհուրդը ի պատասխան Ղարաբաղի տարածաշրջանի պտևդո ռուսական համայնքի կողմից քաղաքական խաղաքարտը խաղալու փորձի՝ հայտարարություն է տարածել. «Ադրբեջանում չկա «Լեռնային Ղարաբաղ» անվան ներքո տարածքային միավոր։ Ադրբեջանում գործում է մեկ ռուսական համայնք, որը Արդարադատության նախարարության կողմից  գրանցվել է 1993 թվականին և որն այսօրվա դրությամբ կազմում է ավելի քան 120 հազար մարդ։ Մեր կազմակերպությունը ճանաչված է բոլոր միջազգային կառույցների կողմից և ակտիվ գործունեություն է անցկացնում արդեն 30 տարվա ընթացքում։ Եթե Ղարաբաղի բնակիչների մեջ կան էթնիկ ռուսներ, ովքեր ցանկանում են միանալ Ադրբեջանի ռուսական համայնքին, ապա նրանք պետք է դիմեն մեզ՝ կազմակերպությանն անդամակցելու համար։ Մենք պատրաստ ենք պատասխանել նրանց խնդրանքներին և տրամադրել դրա համար անհրաժեշտ բոլոր տեղեկատվությունը»,- ընդգծվում է հայտարարության տեքստում։
 
Ինչպես տեսնում ենք, Ռուսաստանում այս սադրանքն իրականացրած որոշ ուժերը հաջողացրել են ավելի հայ երեւալ, քան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով բազմիցս հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Ղարաբաղը։ Ինչպես նաև հիշեցնեմ այն մասին, որ Մոսկվայում կազմակերպված հակաադրբեջանական սադրանքի գլխավոր գործող անձը՝ Անդրեյ Սերգեևը փորձել է հայ-ադրբեջանական հակամարտությանը տալ կրոնական բնույթ, ինչը հրեշավոր և անբարոյական է։ Չէ որ, ի տարբերություն մոնոէթնիկ Հայաստանի, Ադրբեջանում երջանիկ ապրում են ռուսներ, ուկրաինացիներ, հրեաներ, լեզգիներ, թալիշներ, մեծ թվով տարբեր ազգությունների ներկայացուցիչներ։ Սերգեևը համարում է, որ «մենք ունենք անհրաժեշտ գործընթացներընախաձեռնելու և ամենաարդար լուծման հասնելու բոլոր իրավունքները՝ ընդհուպ մինչև ազատ հայրենիք արժանի վերադարձը»։ Եվ այստեղ կրկնում եմ, այս իմաստով նա ավելի մեծ հայ է, քան Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով այսօր հայտարարել է, որ «հայերի Ղարաբաղ վերադարձի միակ տեսանելի տարբերակը՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարությունից կառչելն է», դրանով հանդերձ խոստովանելով, որ այս ծղոտից կառչելով ինչ-որ բանի հասնելու նույնիսկ հավանականությունը «ծայրահեղ փոքր է»։
 
Ամփոփելով, ես կցանկանայի Մոսկվայում հերթական հակաադրբեջանական սադրանքի կազմակերպիչներին (և սա, իհարկե, Անդրեյ Սերգեևը չէ, ոչ, նա ընդամենը խաղաքարտ է ռուսական հատուկ ծառայությունների խաղի մեջ) հիշեցնել,  որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիրը դեռ ոչ ոք չի չեղարկել։ Իսկ այդ փաստաթղթի առաջին իսկ կետում ասվում է. «Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը իրենց հարաբերությունները կառուցում են դաշնակցային փոխգործակցության, անկախության, պետական ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և երկու երկրների պետական սահմանների անձեռնմխելիության փոխադարձ հարգանքի, ինչպես նաև միմյանց ներքին գործերին չմիջամտելու, իրավահավասարության և փոխադարձ օգուտի, վեճերի խաղաղ կարգավորման և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիռառման սկզբունքներին հավատարմության հիման վրա»։  Ըստ երևույթին, նրանք, ովքեր կազմակերպել են սադրանքը Մոսկվայում, շարունակում են գործառնություն կատարել Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտության նարատիվներով։ Չէ՞ որ այստեղ լիովին ուրվագվում է Ղարաբաղի տարածաշրջանում Դոնբասի սցենարի պարտադրման պատկերը։ Մի անգամ ձախողվեց, երկրորդ անգամ էլ կձխողվի՞։ Սա, մեղմ ասած, սխալ է։ Եվ որքան շուտ դա կատարողներին ցույց տան իրենց տեղը, այնքան լավ կլինի ներկա ու ապագա ադրբեջանա-ռուսական հարաբերությունների համար։

Caliber.Az
Դիտումներ: 246

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Ադրբեջանն ավարտում է դեպի Խանքենդի նոր ճանապարհի շինարարությունը Վիթխարի հանգույցներով / ԼՈՒՍԱՆԿԱՐ / ՏԵՍԱՆՅՈՒԹ

274
21 Ապրիլի 2025 12:35
2

Մեծ վերադարձ. ավելի քան 200 մարդ վերադառնում է Սարըջալը և Բալլըջա գյուղեր

261
21 Ապրիլի 2025 11:36
3

Հայաստանը և ինքնության վնասվածքները Ալբերտ Իսակովը Caliber.Az-ում

195
23 Ապրիլի 2025 09:38
4

Իգդիրի բնակիչները հարգել են հայկական ահաբեկչության զոհերի հիշատակը

191
23 Ապրիլի 2025 11:17
5

Հարությունյանը Խոջալուի դեպքերը որակել է որպես Ղարաբաղյան առաջին պատերազմի ամենամեծ ողբերգություն

146
22 Ապրիլի 2025 09:29
6

Բայրամով. Աշխարհի բոլոր երկրները ճանաչում են Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս Այդ թվում՝ Հայաստանը

137
21 Ապրիլի 2025 09:14
7

Ադրբեջան - Չինաստան. երեկ, այսօր, վաղը Թեյմուր Աթաևի ակնարկը

123
23 Ապրիլի 2025 23:10
8

ԵՄ լրտեսական առաքելությունը

104
23 Ապրիլի 2025 09:17
9

2023 թվականի ապրիլի 23-ը և «Լաչին» անցակետը. վերջին ճեղքի վերացումը Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

99
24 Ապրիլի 2025 09:21
10

Ատելության լաբորատորիա Հայաստանը որպես փորձադաշտ արեւմտյան ռազմական մեքենայի համար

97
22 Ապրիլի 2025 17:14
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading