twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Հուշող հարցեր և անհրաժեշտ պատասխաններ «GALLUP»-ը՝ ընդդե՞մ Փաշինյանի

14 Մարտի 2025 18:33

«Gallup International Association»-ը հերթական սոցիոլոգիական հարցում է անցկացրել Հայաստանում։ Փետրվարի 27-ից մարտի 6-ը ժամանակահատվածում հեռախոսային հարցումներին մասնակցել է 1100 մարդ։ Արդյունքներն ամփոփել է ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը։
 
Ըստ նրանց՝ Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը դեմ է հանդես գալիս սահմանադրության փոփոխությանը։ Հարցվածների 18,4%-ը նշել է, որ սահմանադրության որոշ կետերը պետք է փոխել։ 7,5%-ը համաձայն է նոր սահմանադրության ընդունման անհրաժեշտությանը։ Եվս 59,6%-ը համարում է, որ այն պետք է մնա անփոփոխ, իսկ 14,5%-ը դժվարացել  է պատասխանել։ Նավասարդյանը հիշեցրել է, որ 2024 թվականի հունվարին, երբ Նիկոլ Փաշինյանը օրակարգ մտցրեց այս հարցը, թվերը ուրիշ էին. Այն ժամանակ 14%-ը ասում էին որոշ կետերի փոփոխության անհրաժեշտության մասին, 13%-ը՝ նոր սահմանադրության ընդունման մասին, 34,2%-ը դեմ  էր փոփոխություններին, եւս 38%-ը դժվարացել է պատասխանել։
 
Այնուհետև, արդյունքների համաձայն՝ հարցվածների մեծ մասը դեմ չէ արտահերթ ընտրություններին։ Այստեղ պետք է կանգ առնենք: Այս արտահայտության մեջ ինչ-որ բան  շատ է զարմացնում ինձ։ Զարմացնում է այն, թե ինչու ընդհանրապես այնտեղ արտահերթ ընտրությունները դարձել են հարցման օրակարգի կետ։ Չէ որ, այս հարցը հանրային օրակարգում չկա։ Ստիպված ենք արձանագրել, որ հասարակական կարծիքի հետազոտման նշանավոր և կարծես թե անկախ կառույցը ոչ միայն կոռեկտ չի ձևակերպում հարցերը, այլ նաև արհեստականորեն հարցեր է մտցնում հանրային օրակարգ։ Ինչ վերաբերում է հարցվածների բաշխմանը, ապա 44%-ը «միանշանակ» պաշտպանում է արտահերթ ընտրությունների գաղափարը, 16.4%-ը համարում է, որ դրանք ամենայն հավանականությամբ, անհրաժեշտ են, 10.3%-ը պատասխանել է, որ ընտրությունները «հավաննաբար պետք չեն», ևս 23.5%-ը՝ «բացարձակապես  պետք չեն»: «GALLUP»-ի վերոհիշյալ ներկայացուցիչ Նավասարդյանը, կարծես, փորձելով մեծացնել ճնշումը հասարակության վրա, անհրաժեշտ է համարել պատկերը լրացնել սեփական տեսլականով։ «Վերջին կատեգորիայի 23,5%-ի մեջ դժվար թե մտնում են նրանք, ովքեր համաձայն են իշխանության քաղաքականության հետ և  փոփոխություններ չեն ուզում։ Ես կարծում եմ, որ այստեղ կան նաև մարդիկ, ովքեր այլընտրանք չեն տեսնում այսօրվա իշխանություններին կամ քաղաքական ուժին, որին կարող են ձայն տալ»,- պարզաբանում է նա։
 
Դրանով հանդերձ, հարցվածների մեջ կա կառավարության աշխատանքից դժգոհների մեծ տոկոս՝ 46,5%։ Վարչապետի աշխատանքին լիովին հավանություն  է տալիս ընդամենը 9%-ը, 15,5%-ը ավելի շատ դրական է, քան բացասական, իսկ 19,1%-ն՝ ավելի շուտ բացասական։
 
Այդ մենք չպետք է սովորեցնենք աշխարհահռչակ կազմակերպությանը, սակայն այնուամենայնիվ թվում է, որ կողմնակալություն, եթե կարելի է այդպես արտահահայտվել՝ գոյություն ունի: Վերը նշված կասկածելի նրբերանգները կարող են լիովին վկայել, որ 1100 հոգանոց ընտրանքը նույնպես բավականաչափ ներկայացուցչական չի եղել, այսինքն չի արտացոլել հայ հասարակության ողջ կտրվածքը։
 
Մինչդեռ դա չի նշանակում, որ իշխող կուսակցությունը անտեսում է վարկանիշները։ Անցած, հունվարյան հարցման արդյունքների հրապարակումից հետո, որի համաձայն «Քաղաքացիական պայմանագրին» աջակցել են հարցվածների միայն 11%-ը, Փաշինյանը ասել է. «Քաղաքականությունը այդպիսին է, վարկանիշը բարձրանում և իջնում է, երբեմն ընկնում է ու այլեւս չի բարձրանում։ Բայց այնպես չի լինում, որ աճում է և երբեք չի ընկնում»։ Վարկանիշների նկատմամբ այս կեղծ անտարբերության հետևում, իհարկե, մեծ մտահոգություն  կա։ Այն ամենը, ինչ անում է Փաշինյանը, հետապնդում է՝ Հայաստանի գոյատևման խնդիրները  սեփական քաղաքական գոյատևման խնդրի հետ հարաբերակցելու նպատակին։ Եվ վարկանիշը նրա համար, իհարկե, կարեւոր ցուցանիշ է։
 
Նա հասկանում է, որ Հայաստանի բարգավաճումը, հետևաբար և իր քաղաքական ապագան կախված է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման հետ, և հետևաբար երբեմն դիմում է համարձակ քայլերի՝ փորձելով վերակառուցել հայ ժողովրդի հանրային գիտակցությունը՝ «իրական Հայաստանի» հայեցակարգի, 1915 թվականի իրադարձությունների վերանայման նախաձեռնության և սահմանադրական բարեփոխումների օգնությամբ։ Եվրոպամետ ընտրազանգվածի հավատարմությունը պահպանելու համար, իշխող կուսակցությունը քվեարկում է երկրի՝ ԵՄ-ին անդամակցելու օգտին։ Միևնույն ժամանակ, ստիպված լինելով հաշվի առնել ռեւանշիստական շրջանակների տրամադրությունները՝ Փաշինյանը վարում է ռազմականացման քաղաքականություն և նույնիսկ պատրաստ է պայմանական սահմանին բլից-կրիգ կազմակերպելու փորձ անել։
 
Այո, կարելի է հավատալ անձամբ Փաշինյանի մոտ ռեւանշիստական գաղափարների բացակայությանը, բայց անհնարին է հավատալ, որ նա, իր վարկանիշը բարձրացնելու համար չի օգտվի հասարակության մեջ այդպիսի տրամադրություններից։
 
Իշխող կուսակցության այս բոլոր բազմակողմ վեկտորները ոչ մի պետքական բան չեն խոստանում ո՛չ Հայաստանին, ո՛չ «Քաղաքացիական պայմանագրին»։ Վարկանիշի համար պայքարում Փաշինյանը ռիսկի է դիմում կորցնել ամեն ինչ։ Իսկ «GALLUP»-ը կասի. «Մենք այդ մասին զգուշացրել ենք»։

Caliber.Az
Դիտումներ: 357

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Դատախազը պահանջել է ցմահ ազատազրկում Վարդանյանի համար Դատավարություն Բաքվի դատարանում

130
18 Դեկտեմբերի 2025 15:43
2

Ադրբեջանը նավթամթերքի առաջին խմբաքանակն է առաքվել Հայաստան ԼՈՒՍԱՆԿԱՐ

115
18 Դեկտեմբերի 2025 15:46
3

«Քաղաքացիական պայմանագրի» փխրուն առաջնորդությունը. վարկանիշ կա, վստահություն չկա Փորձագիտական կարծիքները Caliber.Az կայքում

102
17 Դեկտեմբերի 2025 10:03
4

Ադրբեջանի ՌՕՈՒ-ի հրամանատարը ստուգել է զորամասերի ծառայողական և մարտական ​​գործունեությունը

80
18 Դեկտեմբերի 2025 10:39
5

Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար. Մենք ընդլայնում ենք արտահանման ներուժը

76
18 Դեկտեմբերի 2025 10:47
6

Հարությունյանը՝ Բաքվի դատարանում. «իհարկե, սրանք ռազմական հանցագործություններ են»

73
19 Դեկտեմբերի 2025 21:02
7

Ռազմավարական գործընկերության զարկերակը Նախագահ Ալիևի Աբու Դաբի կատարած այցի մասին

72
18 Դեկտեմբերի 2025 11:43
8

Աշխարհագրական շուլերներ «Հին աշխարհի հիստերիկները»

70
19 Դեկտեմբերի 2025 18:15
9

Բաքու - Աբու Դաբի. Վստահության ռազմավարություն Խազար Ախունդովի վերլուծությունը

65
19 Դեկտեմբերի 2025 11:16
10

Հուսեյն Բույուքֆըրաթ. Ադրբեջանի ազատագրված տարածքներում տեքստիլ արդյունաբերության զարգացման համար հեռանկարներ կան

62
18 Դեկտեմբերի 2025 10:59
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading