twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Կեղծիքի ստեղնաշար Փաշինյանի հոդվածի առթիվ

12 Փետրվարի 2025 16:54

Հայաստանի վարչապետը վերհիշել է իր լրագրողական անցյալը և «Խաղաղության բոլոր նախադրյալներն առկա են» վերնագրով հոդված է հրապարակել։ Հրապարակումը զուգադիպրել է Ֆրանսիա իր այցի հետ, որը, հավանաբար, պետք է նրան՝ սյուզերենի կողմից ամեն կերպ աջակցվող անսասան ինքնիշխան կամքի արտացոլման բնույթ տա: Բառախոսության լավագույն ավանդույթներով մի կերպ արված հոդվածը ցույց է տալիս, որ ինչպես և միշտ՝ Երևանը զբաղված է ամեն ինչ ոտից գլուխ և ցավոտ գլխից առողջի վրա տեղափոխելով։
 
Առաջինը, Փաշինյանը հերքում է իր երկրի՝ Ադրբեջանի դեմ ագրեսիային նախապատրաստումը, և ընդհակառակը, հակընդեմ մեղադրանքներ է հղում մեր երկրին՝ հիմնվելով՝ Արևմտյան Ադրբեջանի համայնքի գործունեության իբր ագրեսիվ իմաստի վրա։ Դրանով իսկ նա փորձում է արդարացնել հայկական բանակի սրընթաց վերազինումը։ Ահա, թե ինչ է նա մասնավորապես գրել. «Արդյո՞ք Հայաստանի բանակի բարեփոխումները կապ ունեն Ադրբեջանի հետ։ Եվ այո, և ոչ։ Ոչ, որովհետև, ինչպես վերը պարզաբանեցի, Հայաստանը Ադրբեջանի դեմ ոչ մի ռազմական գործողության ծրագիր, մտադրություն, նպատակ չունի։ Այո, որովհետև Հայաստանի Հանրապետության անվտանգության դեմ սպառնալիքները գեներացվում են հենց Ադրբեջանում»։
 
Երկրորդը, Հայաստանի վարչապետը հերթական անգամ իրեն ներկայանում է խաղաղասեր առաջնորդ, բայց դրանով հանդերձ առաջարկում է խաղաղություն կնքել խարդախ պայմաններով։ «Խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասը բավարար չափով ծանրակշիռ և հասունացած է ստորագրման համար, չնայած՝ չհամաձայնեցված երկու հոդվածների համար էլ  Հայաստանի Հանրապետությունն առաջարկել է համապարփակ լուծումներ և սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին»,- գրել է Փաշինյանը։
 
Այսինքն՝ Երևանը կրկին ձևացնում է, թե պայմանագրի ստորագրման համար ոչ մի խոչընդոտ չկա՝ բացարձակապես անտեսելով Բաքվի չորս պահանջները, դրանք են՝ միջազգային ատյաններում հայցերից փոխադարձ հրաժարվելը, սահմանին երրորդ երկրների զինված ուժեր տեղակայելու մերժումը, համաձայնություն ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը և, ամենակարևորը՝ Հայաստանի սահմանադրությունից  Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ պարունակող կետի հեռացումը։ Այս պահանջները հանդիսանում են բացարձակապես արդարացի այն փաստի հաշվառմամբ, որ Հայաստանը հանդիսանում է՝  շուրջ երեսուն տարվա ընթացքում ադրբեջանական տարածքների 20 տոկոսը օկուպացիայի տակ պահած, ադրբեջանցիների էթնիկ զտումների ակտեր իրագործած  ագրեսոր պետություն։
 
Այս հանցագործությունների համար զղջալու փոխարեն Երևանը մի բան էլ ավել՝ առաջ է քաշում բացարձակապես ոչ ադեկվատ առաջարկներ, կարծես թե Հայաստանը ոչ թե նախկին ագրեսոր է, այլ հավասարության վրա հիմնված խաղաղության անհրաժեշտության մասին եզրակացության եկած ազնվաբարո մրցակից. «Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանին  գրավոր աառաջարկ է ներկայացրել՝ սպառազինությունների փոխադարձ վերահսկման և սահմանային միջադեպերի համատեղ հետաքննության մեխանիզմներ ստեղծելու մասին և սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին»։
 
Այս հոդվածի առնչությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն իր մեկնաբանությունն է տվելի՝ ի դեմս մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի։ Դրանում, ի թիվս այլ բաների, ասվում է. «Ուշագրավ է, որ ռազմական ներուժին տիրապետելու իրավունքը պաշտպանող վարչապետը ներկայացնում է մի երկիր, որը 30 տարվա ընթացքում  ռազմական օկուպացիայի տակ է պահել ադրբեջանական հողերը, և որը, չնայած Եռակողմ հռչակագրով ստանձնած պարտավորություններին, 44-օրյա պատերազմի ավարտից հետո ևս երեք տարվա ընթացքում սպառազինություն է մատակարարել օկուպացված տարածքներում անօրինական կազմավորումներին։ 44-օրյա պատերազմի ավարտից հետո Հայաստանի ռազմական ծախսերը գրեթե եռապատկվել են՝ 2021 թվականին մոտավորապես 600 միլիոն դոլարից հասնելով 1,6 միլիարդ դոլարի՝ 2024 թվականին։ Առավել ևս, վերջերս ստորագրված ռազմական պայմանագրերի համաձայն՝ Հայաստանը հիմնականում ձեռք է բերում հարձակողական սպառազինություն, որոնք կարող են հարվածներ հասցնել Ադրբեջանի հեռավոր տարածքին։ Հաշվի առնելով Հայաստանի սահմանադրության և իրավական ակտերում պահվող տարածքային պահանջները, ինչպես նաև ռևանշիզմի ուժեղացումը, այն փաստարկները, որոնցով Երևանն արդարացնում է իր ռազմական ներուժի ավելացումը՝ անկեղծ չեն և իրենից ներկայացնում են անմիջական սպառնալիք Ադրբեջանի անվտանգությանը։
 
Հաջիզադեն ընդգծել է նաև՝ Հայաստանի վարչապետի հայտարարությունների չհիմնավորվածությունը  Արևմտյան Ադրբեջանի համայնքի մասին, որի հիմնական նպատակն է հանդիսանում՝ անվտանգ և արժանապատիվ վերադարձ այն հողեր, որտեղից ադրբեջանցիները արտաքսվել են։
 
Կարելի էր սրանով ավարտել մեր նյութը, սակայն իմ պարտքն եմ համարում ընթերցողների ուշադրությունը հրավիրել Փաշինյանի հոդվածի մի մանրամասնության վրա, որը հիմնովին բացահայտում է Հայաստանի ներկայիս իշխանության ռևանշիստական էությունը. «Եվ եթե հիմա սա համադրենք Բաքվում ընթացող թատերականացված դատավարության, Ադրբեջանի կողմից միլիարդների հասնող սպառազինությունների ձեռքբերման, և պաշտոնական Բաքվի ագրեսիվ հռետորաբանության հետ և հասկանալի կդառնա, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության դեմ Ադրբեջանում գեներացվում են իրական սպառնալիքներ»։
 
Այսինքն՝ Փաշինյանը խոսալով այնպիսի անհեթեթություն է ասել, որ պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրվողների դատական գործընթացը անվանել է թատերականացված։ Արդյո՞ք մեզ պետք են նրա ավելի շատ ապացույցներ, որ նա ինքը, դատարանի նկատմամբ նման անհարգալից վերաբերմունքով աջակցում է՝ Ադրբեջանի և նրա ժողովրդի դեմ ռազմական հանցագործություններին։
 
Պատահական չէ, որ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը ուշադրություն է դարձրել սրա վրա նույնպես։ Հիշեցնելով անջատողական ռեժիմին Հայաստանի աջակցությունը՝ Այխան Հաջիզադեն նշել է, որ նույնիսկ այսօր, պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրվողների դատավարությունը ողջունելու փոխարեն, Հայաստանը այս դատավարությունը անվանում է «բեմականացում», ինչով ապացուցում է, որ շահագրգռված չէ ճշմարտության բացահայտման մեջ։
 
Այսպիսով, մենք այստեղ ստիպված ենք կրկնել՝ պաշտոնական Երևանը ֆիքսել է իր ոչ կառուցողական դիրքորոշումը բանակցություններում,  փաստորեն առաջընթացի հավաստագրումը սահմանափակելով ընդամենը սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացով։ Դե ինչ արած, և սա էլ կարելի էր համարել դրական գործոն, որը կարող էր լավ հիմք ծառայել մնացած հակասությունները հարթելու համար, եթե չլիներ Հայաստանի սրընթաց սպառազինում նրա հովանավորների կողմից։
 
Փաշինյանի այցը Փարիզ, հավանաբար, կնշանավորվի ժամացույցների համեմատումով և հնարավորությունների վերաստուգմամբ, ինչը միանգամայն տրամաբանական է՝ Սպիտակ տնից դեմոկրատների հեռանալու պատճառով Երևանի և Վաշինգտոնի միջև հուզական կապի, միգուցե կիսատ և ժամանակավոր, բայց այնուամենայնիվ կորստի լույսի ներքո։ Միևնույն ժամանակ, Փարիզն ու Երևանը, իհարկե, ուզում են պահպանել ռազմատենչ տրամադրվածք, որին մենք, հավանաբար պարտական ենք՝ Հայաստանի վարչապետի հոդվածի տեսքով դեմագոգիկ հրապարակախոսության նոր վառ նմուշի համար։

Caliber.Az
Դիտումներ: 36

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Կայսերական ամբարտավանության գինը. Մոսկվան շանտաժի է ենթարկում Բաքվին Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

159
10 Փետրվարի 2025 10:05
2

Հանդուրժողականություն հայկական ոճով. ավերված մզկիթներ և վանդալիզմ սինագոգում Շմուլևիչը և Ռյաբցովը՝ Caliber.Az-կայքում

158
10 Փետրվարի 2025 18:40
3

Հայաստանն ակտիվորեն պատրաստվում է Ադրբեջանի հետ պատերազմի. նոր փաստեր Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութ

144
10 Փետրվարի 2025 15:31
4

Արևմտյան Ադրբեջանի համայնքը դիմել է միջազգային կազմակերպություններին

139
10 Փետրվարի 2025 09:27
5

Մովսումով. Ադրբեջանը արտաքին օգնությունից կախված երկրից վերածվել է այն տրամադրող երկրի

119
10 Փետրվարի 2025 14:26
6

«Անկյուն քշված Փաշինյանը ամեն ինչ արագ ստորագրում է» Մամեդովն ու Պետրովը` Caliber.Az-կայքում

108
10 Փետրվարի 2025 17:45
7

ԱՀ ԱԳՆ. Փաշինյանը մոլորեցնում է համաշխարհային հանրությանը

108
11 Փետրվարի 2025 13:08
8

ԱՀ ԱԳՆ. Պատգամավոր Վալուևին արգելել են մուտք գործել Ադրբեջան

89
10 Փետրվարի 2025 15:43
9

«Ռուսական տուն»-ը Բաքվում. Դադարեցնում ենք մեր գործունեությունը

89
11 Փետրվարի 2025 16:58
10

Ադրբեջանի ՌՕՈՒ-ն օդ են բարձրացրել գրոհային ինքնաթիռներ զորավարժությունների ԼՈՒՍԱՆԿԱՐ

83
10 Փետրվարի 2025 18:41
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading