twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

Լրտեսություն հսկողության քողի տակ. ևս մեկ անգամ Հայաստանում ԵՄ-ի առաքելության մասին Փորձագետները՝ Caliber.Az-ում

14 Հունվարի 2025 18:23

Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով ԵՄ-ի ներկայացուցիչը առաջարկել է՝ ևս երկու տարով երկարաձգել Հայաստանում Եվրոպական միության լրտեսական առաքելության ժամկետը, հայտնում է Գերագույն ներկայացուցչի մամուլի ծառայությունը։ «Անդամ պետությունները աջակցել են այս առաջարկին և ներկա ժամանակ քննարկում են անհրաժեշտ իրավական ակտերը ԵՄ-ի Խորհրդի համապատասխան մարմինների հետ։ Երկարաձգելու մասին Խորհրդի որոշումը  սպասվում է առաջիկա օրերին»,- ասվում է ԶԼՄ-ների համար հաղորդագրությունում։
 
Հիշեցնենք, որ Բաքուն  առաքելությանը մեղադրում է լրտեսության և տարածաշրջանում կայունությունը խաթարելու մեջ՝ պահանջելով դադարեցնել նրա ապակառուցողական գործունեությունը պայմանական սահմանին։
 
Այսպես, Եվրամիությունը ուզում է երկարաձգել Ադրբեջանի հետ Հայաստանի պայմանական սահմանին առաքելության ժամկետը, և դա տեղի է ունենում այն ֆոնին, որ Երևանը շարժվում է դեպի Արևմուտք, վերազինվում է, նախապատրաստում է օրենսդրական փոփոխություններ երկրի Եվրամիություն ապագա մուտքի վերաբերյալ։ Բրյուսելում պնդում են, որ «Հայաստանում ԵՄ-ի ներկայացուցիչների այս խմբի մանդատը  առավելագույն չափով պարզ է. հսկողություն և զեկուցում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին, ինչպես նաև նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորման ուղղությամբ ԵՄ-ի ջանքերին»։ Բայց արդյո՞ք սա իրոք այդպես է: Կամ՝ արդյո՞ք միայն դրանով է սպառվում ԵՄ-ի դիտորդական առաքելության գործառույթը մեր տարածաշրջանում։
 
«Բաքվի համար չկան այն երաշխիքներ, որ դիտորդները կլինեն անաչառ։ Նման առաքելության նպատակը՝ սահմանին իր անվտանգության և վերահսկման համակարգի կառուցման գործում Ադրբեջանի գործողությունների մասին տեղեկատվություն հավաքելն է։ Որտե՞ղ են երաշխիքները, որ այդ տեղեկատվությունը չի փոխանցվի հայ զինվորականներին։ Չէ՞ որ խաղաղ պայմանագիր չի ստորագրվել՝ սա առաջինը։
 
Երկրորդը,  չկա որևէ մեխանիզմ, որը կվերացներ Բաքվի մտահոգությունները Հայաստանի ռազմական ներուժի հզորացման առնչությամբ։ Առավել ևս, նույնիսկ նման մեխանիզմի շուրջ բանակցություններ չեն ընթանում, ասենք «3 + 3» հարթակում, որը համապատասխանում է տարածաշրջանային հավասարակշռություններին ապավինելու ռազմավարությանը, տարածաշրջանի երկրների նպատակահարմարությանը և միմյանց միջև համերաշխությանը։
 
Ուստի և ստացվում է, որ այս առաքելությունը մի կողմից ռիսկեր է ստեղծում Ադրբեջանի սահմանային անվտանգության համակարգի համար՝ դաշտային տվյալների հավաքում Ադրբեջանի ԶՈւ-ի դիրքերը վերլուծելու համար։ Մյուս կողմից, հող է ստեղծում արտաքին «ներկայության» ծառայությունները պարտադրելու համար։ Ինչում Բաքուն բացարձակապես կարիք չունի։ Հիմա չէ որ 1990-ականները չեն։
 
Դրանով հանդերձ, տուժած ադրբեջանական համայնքների փոխհատուցման հարցերը՝ Սյունիքի մարզից (Զանգեզուր-Խմբ.), Մեղրիի շրջանից փախստականների և բռնագաղթվածների ճակատագիրը եվրոպացի դիվանագետներին չեն հետաքրքրում»,- հիշեցրել է Կարավաևը։
 
Միջազգային հարցերով փորձագետ, «Հարավային Կովկաս» ակումբի քաղաքագետների ղեկավար Իլգար Վելիզադեն իր հերթին հայտարարել է, որ ինչպես ցույց է տալիս պրակտիկան, ինչպես վկայում են բավականին շատ աղբյուրներ, և հաստատում է  միջազգային փորձը՝ սովորաբար հակամարտող կողմերը (մեր դեպքում արդեն նախկին հակամարտություն) իրենք են դիմում մոդերատորներին, միջնորդներին՝ հարաբերությունները լուծելու իրենց առաքելությունն իրականացնելու համար: Համենայնդեպս, վերջին տասնամյակների հակամարտությունների մոդերացիայի փորձը դա է վկայում։
 
«Բայց տեսեք, թե ինչ է կատարվում Եվրամիության հետ։ Նախկին հակամարտության կողմերից մեկը՝ Ադրբեջանը, Եվրամիությանը  խնդրել է չմիջամտել բանակցային գործընթացին, հավասարապես նաև այլ հնարավոր մոդերատորներին, և մատնանշել է Հայաստանի հետ երկկողմ բանակցությունների անհրաժեշտությունը՝ հակամարտությունից հետո մնացած բոլոր թեմաների լուծման շուրջ։
 
Բայց մեր դեպքում ԵՄ-ի գործողությունները, մեղմ ասած, տարակուսանք են առաջացնում։ Այսինքն, նրանց չեն հրավիրել՝ մասնավորապես, ադրբեջանական կողմը՝ աջակցել մնացած հարցերի կարգավորմանը։ Այդ ինչո՞ւ են նրանք այդքան համառում, որ հատկապես նրանց մասնակցությամբ պետք է տեղի ունենա այս կարգավորումը։ Առավել ևս, այն դեպքում, եթե շահագրգիռ կողմերից մեկը հրաժարվում է այդ ծառայություններից, ապա այս կերպ նա հասկացնել է տալիս, որ եվրոպական միջնորդությունը անցանկալի է։ Իսկ  Եվրամիության նման աներես պահվածքը, առաջինը, նրան պատիվ չի բերում։ Երկրորդը, ավելի շուտ նպաստում է մնացած խնդիրների լուծմանն ուղղված դիվանագիտական ջանքերի խաթարմանը, այլ ոչ թե դրանց լուծմանը»,- համարում  է փորձագետը։
 
Այն, որ ԵՄ-ի եվրոպական դիտորդական առաքելությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում ադրբեջանական կողմի մոտ՝ դա փաստ է, ասում է նա։
 
«Եվ այն պատասխանները, որոնք տվել են Բրյուսելի ներկայացուցիչները՝ ադրբեջանական կողմին չեն բավարարում։ Հետեւաբար, նման պայմաններում եվրոպական դիտորդական առաքելության գործունեությունը ավելի շուտ խաթարում է իրավիճակի կարգավորմանն ուղղված ջանքերը, այլ ոչ թե նպաստում այդ կարգավորմանը։
 
Ինչ վերաբերում է Երևանի դիրքորոշմանը, ապա այստեղ ամեն ինչ միանգամայն ակնհայտ է։ Հայաստանը ուզում է հաճոյանալ Եվրամիությանը, ուզում է հնարավորինս լոյալ լինել Բրյուսելին, կանի ամեն ինչ, որպեսզի ամրապնդել ԵՄ-ի դիրքերը տարածաշրջանում, այդ թվում նաև ռազմաքաղաքական առումով։ Իսկ առաքելության գործունեությունն էլ հենց ուղղված է ԵՄ-ի ռազմաքաղաքական դիրքերի ամրապնդմանը։ Այս ամենը ոչ մի ընդհանուր կապ չունի, ինչպես նրանք են ասում (կրկին այն պայմաններում, երբ կողմերից մեկը կտրականապես դեմ է դիտորդական այս առաքելության մասնակցությանը) իրավիճակի կարգավորման հետ։
 
Եվ շատ վշտալի է, որ ԵՄ-ի ներկայացուցիչները առաջվա պես պնդում են իրականացնել՝ այս առաքելության գործունեության երկարաձգման և դրա ֆունկցիոնալության ամրապնդման հետ կապված հարցեր։ Կրկին ադրբեջանական կողմը համարում է, որ նրա գործունեությունն ուղղված է Բաքվի շահերի դեմ։ Եվ, հավանաբար, ավելի տրամաբանական կլիներ, եթե հաշվի առնելով ադրբեջանական կողմի մտահոգությունները՝ ԵՄ-ն այնուամենայնիվ փոխեր իր վերաբերմունքն այս առաքելության նկատմամբ և լուծարեր այն»,- խորհուրդ է տվել Վելիզադեն։

Caliber.Az
Դիտումներ: 49

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Չհնացող ռետրո Այազ Սալաևը՝ Caliber.Az-ի հյուր

138
13 Հունվարի 2025 17:18
2

Հայաստանի ղեկավարության վատ թաքցված տարածքային երազանքները Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

123
13 Հունվարի 2025 09:14
3

Ադրբեջանական բանակն աշխարհի ուժեղագույն բանակների թվում է

118
13 Հունվարի 2025 15:32
4

Գրառումներ և կենացներ Փաշինյանը արդեն բոլորին ձանձրացրել է

106
13 Հունվարի 2025 16:50
5

Այդ գիշեր ուրախությունից հինգ բանաստեղծություն գրեցի. Ջաբրայիլի բնակիչ

98
13 Հունվարի 2025 11:54
6

Ես Ջաբրայիլից հեռացել եմ 8 տարեկանում, այսօր վերադառնում եմ որպես սահմանապահի մայր. Սևինջ Հուսեյնովա

98
13 Հունվարի 2025 12:24
7

Թռչող մտքեր «Հին աշխարհի հիստերիկները»

73
14 Հունվարի 2025 13:37
8

Երևանն ու Վաշինգտոնը գործընկերության մասին փաստաթուղթ կստորագրեն ՝ «Հասցրին...». Ֆարհադ Մամեդովի դատողությունները

72
14 Հունվարի 2025 16:54
9

Եվրոպական ծուղակ Հայաստանի համար Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az-կայքում

71
13 Հունվարի 2025 22:40
10

ԱԱՀ. Հայկական կողմի հետ հանդիպմանը կներկայացվեն վերադարձի հայեցակարգի առաջարկները

69
13 Հունվարի 2025 19:27
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading