twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ուժի վայր ՇՀԿ-ի գագաթնաժողովը և Իլհամ Ալիևի այցը Չինաստան

02 Սեպտեմբերի 2025 13:48

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկու խոշոր միջոցառումներին մասնակցելու համար աշխատանքային այցով գտնվում է Չինաստանում: Դա, առաջին հերթին Տյանցզինում անցկացվող «ՇՀԿ պլյուս» ձևաչափով գագաթնաժողովն է, ինչպես նաև Չինաստանի կողմից օտարերկրյա ռազմական միջամտության և ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 80-ամյակի առթիվ սեպտեմբերի 3-ին նախատեսված հանդիսավոր միջոցառումները և ռազմական շքերթը։
 
Օգոստոսի 31-ին Իլհամ Ալիևը մի շարք կարևոր հանդիպումներ է անցկացրել Չինաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ, մասնավորապես՝ «China Energy Engineering Corporation Limited» (Energy China) ընկերության նախագահի պարտականությունները կատարող և նախագահ Նի Չժենի, «Sichuan Sunsync Photovoltaic Technology»  ընկերության հիմնադիր և նախագահ Սո Սիե Իի, «CETC» (China Electronics Technology Group Corporation) կորպորացիայի գլխավոր տնօրեն Ցզյու Պենի, ինչպես նաև «CCCC»(China Communications Construction Company) ընկերության նախագահ Սուն Հայլիանգի հետ:
 
Այս հանդիպումների ընթացքում նախագահը և նրա գործընկերը քննարկել են՝ Ադրբեջանում  վերականգնվող էներգիայի ոլորտում համատեղ նախագծերի հնարավորությունները, ջրային ռեսուրսների կառավարման գործողությունների օպտիմալացումը, թվային տեխնոլոգիաների միջոցով ազգային կառավարման համակարգի և կառավարման հնարավորությունների արդիականացումը, թվային տնտեսության զարգացումը, ազգային ցանցային անվտանգության ապահովումը, կիբերանվտանգությունը և թվական հավելվածների կիրառումը, Բաքվի միջազգային ծովային նավահանգստի կառուցման երկրորդ փուլը, տրանսպորտային ենթակառուցվածքների կատարելագործումը, այդ թվում նաև մետրոյի կայարանների կառուցումը, սարքավորումների արտադրությունն ու քաղաքային տրանսպորտի կոմպլեքսային զարգացումը և այլ նախագծերը:
 
Այնպես նաև օգոստոսի 31-ին կայացավ Իլհամ Ալիևը հանդիպումը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինի հետ։ Երկու առաջնորդներն էլ մեծ գոհունակությամբ հիշեցին Իլհամ Ալիևի 2025 թվականի ապրիլին Չինաստան կատարած պետական այցը և ընդգծեցին համապարփակ ռազմավարական գործընկերության վերաբերյալ ստորագրված փաստաթղթի կարևորությունը։ Երկու երկրների առաջնորդները, ի թիվս այլ բաների, նշեցին առևտրի փոխադարձ աճը, ընդգծեցին Միջին միջանցքի կարևորությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի համատեքստում և գոհունակությամբ նշեցին, որ մեր երկրները միշտ աջակցում են միմյանց միջազգային կազմակերպությունների շրջանակներում։ Զրույցի ընթացքում կայացավ կարծիքների լայն փոխանակում Ադրբեջանի և Չինաստանի միջև համագործակցության հեռանկարների շուրջ։
 
Իսկ երեկ, սեպտեմբերի 1-ին, նախագահ Ի.Ալիևը հանդիպումներ ունեցավ Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ։ Առանձնակի ուշադրություն գրավեց գագաթնաժողովի շրջանակներում Իլհամ Ալիևի հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Առաջնորդները քննարկեցին Ադրբեջան-Հայաստան խաղաղության օրակարգը՝ ընդգծելով կառուցողական երկխոսության, փոխադարձ վստահության և տարածաշրջանային կայունության կարևորությունը։ Ալիևը և Փաշինյանը նշեցին վերջերս Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված դրական դինամիկան, որը վերահաստատեց միջազգային աջակցությունը խաղաղության խթանմանը և հարաբերությունների նորմալացման գործընթացին։ Կողմերը պայմանավորվեցին շարունակել շփումները։ Այսպիսով, այս հանդիպումը դարձավ՝ այս տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած պատմական հանդիպման ժամանակ կազմավորված դրական միտման լավ ամրապնդում։
 
Նախագահ Ալիևը նաև ելույթ ունեցավ «ՇՀԿ պլյուս» ձևաչափով հանդիպմանը։ Ադրբեջանի նախագահը ընդգծեց ինչպես ադրբեջանա-չինական հարաբերություններին, այնպես էլ, ընդհանուր առմամբ Չինաստանի, որպես Եվրասիական տարածքում լայնածավալ տնտեսական գործընթացների լոկոմոտիվի դերին վերաբերվող մի շարք կարևոր կետեր։ Չինական գործոնի նկատմամբ նման ուշադրությունը նման բնույթով ընդգծել է այս երկրի վճռորոշ դերը ՇՀԿ-ում, ինչը, իհարկե, արտացոլում է գործերի իրական վիճակը։
 
Անդրկասպյան միջանցքի համատեքստում Իլհամ Ալիևը հատուկ ընդգծել է Զանգեզուրի միջանցքի նման բաղադրիչի կարևորությունը։ «Ադրբեջանի հիմնական մասը Նախչըվանի Ինքնավար Հանրապետության հետ կապելու վերաբերյալ վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունները կնպաստեն միջազգային փոխադրումների տարանցիկ հնարավորությունների ընդլայնմանը։ Վստահ եմ, որ Զանգեզուրի միջանցքը շուտով կդառնա Միջին միջանցքի, ինչպես նաև Հյուսիս-Հարավ միջանցքի ևս մեկ կարևոր հատված, որը կամրապնդի խաղաղությունը, բազմակողմ գործընկերությունը և օգուտ կբերի դեպի արևելք, արևմուտք, հյուսիս և հարավ Ադրբեջանի բոլոր մերձավոր և հեռավոր հարևաններին», - նշել է Ալիևը։
 
Ընդհանուր առմամբ, կարելի է եզրափակել, որ նախագահ Ի.Ալիևի ներկայիս այցը Չինաստան ծառայում է Ադրբեջանի և Չինաստանի միջև ռազմավարական համագործակցության համապարփակ և համակարգված ամրապնդմանը, ինչպես ՇՀԿ-ի շրջանակներում, այնպես  էլ երկկողմ հարաբերություններում։

 

Caliber.Az
Դիտումներ: 512

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Ալիևը Սլովակիայում, Փաշինյանը Գերմանիայում և հերթական ուկրաինական փակուղի «Իրադարձություններ» Մուրադ Աբիևի հետ

132
15 Դեկտեմբերի 2025 10:09
2

Շահրամանյանը և Կոն. կապիտուլյացիայից մինչև էժանագին ներկայացում Caliber.Az YouTube ալիքի Տեսանյութ

90
16 Դեկտեմբերի 2025 09:34
3

Ռևանշիստների կեղծ թվաբանությունը Ո՞վ է հրահրում հայ հասարակությանը

85
16 Դեկտեմբերի 2025 11:51
4

«Մեծ վերադարձ». Նախկին հարկադիր վերաբնակների հերթական խումբը մեկնել է Հորովլու գյուղ

83
15 Դեկտեմբերի 2025 09:38
5

Թուրքիա – Իսրայել. նորմալացումը հնարավո՞ր է Գուր-Արիեն և Թողրուլ Իսմաիլը՝ Caliber.Az կայքում

72
15 Դեկտեմբերի 2025 14:42
6

Կարեն Ավանեսյանի դեմ մեղադրանք է առաջադրվել

69
16 Դեկտեմբերի 2025 09:40
7

Ադրբեջանի ցամաքային զորքերում՝ Սահմանադրության և ինքնիշխանության տարվան նվիրված միջոցառումներ են անցկացվել ԼՈՒՍԱՆԿԱՐ

62
16 Դեկտեմբերի 2025 10:16
8

Տարանցիկ փոխադրում առանց ընդմիջումների. Ադրբեջանը պարզեցնում է լոգիստիկան Խազար Ախունդովի վերլուծությունը

60
16 Դեկտեմբերի 2025 15:09
9

Ամրուլլաև. Ազատագրված տարածքներում գործում է մոտ 30 ուսումնական հաստատություն

57
16 Դեկտեմբերի 2025 10:32
10

Թաիլանդ, Կամբոջա և ի՞նչ գիտենք Պոլ Պոտայի մասին Սամիտ Ալիևի «Դժվար ճշմարտությունը»

45
15 Դեկտեմբերի 2025 10:44
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading