twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Փաշինյանի ճոճանակը «Իրական Հայաստանի» ու ռևանշի փորձի միջև

26 Փետրվարի 2025 16:05

«Հրապարակ» թերթը Փաշինյանին նորից մեղադրում է պարտվողականության մեջ։ Սակայն, ոչ միայն նա։ Մի շարք հայաստանյան հրապարակումները և քաղաքական գործիչները ակտիվացրել են իրենց քննադատությունը գործող վարչապետի հասցեին, առաջին հերթին՝ 1915 թվականի դեպքերի վերաբերյալ նրա վերջին հայտարարությունների, և երկրորդը՝ նոր սահմանադրության ընդունման անհրաժեշտության առնչությամբ՝ քաղաքացիներին ուղղված իր վերջին կոչի ֆոնին։

Սակայն Փաշինյանի գործունեությունը հարցեր է առաջացնում նաև Ադրբեջանում։ Այստեղ առաջին հերթին հետաքրքրվում են, թե որքանո՞վ է անկեղծ Փաշինյանը, արդյո՞ք համաժողովրդական հանրաքվեի օրակարգում կնեռարվի սահմանադրության նախաբանից Անկախության հռչակագրի հղումը հանելու մասին կետը, որում, իր հերթին, նշվել է «Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման» մասին։ Եվ եթե լինի, ապա որքանո՞վ է նա ինքն ակտիվորեն քարոզելու նման հանման օգտին:

Մինչդեռ այս հարցերի հետևում երևում է մեկ այլ, հիմնական հարց՝ ո՞րն է Փաշինյանի իրական նպատակը։ Մենք չէ որ գիտենք, որ գաղափարական կարգի նախաձեռնություններին զուգահեռ՝ Փաշինյանի գլխավորությամբ, Հայաստանը ակտիվորեն զինվում է, այդ թվում նաև հարձակողական զենքերով, այսինքն՝ պատրաստվում է ռեւանշի փորձի։ Ինչպե՞ս է սա համակերպվում ազգային գաղափարը փոխելու քաղաքականության հետ։

Գաղափարը, որը Փաշինյանը փորձում է ներարկել մարդկանց մտքերում, կայանում է նրանում, որ Հայաստանը պետք է դադարի լինել կենսատարածքի ընդլայնման փորձերի առանցք և սկսի իրեն զգալ որպես ինքնաբավ երևույթ։ Վերլուծելով նրա վերջին երկու տարվա ելույթները՝ գալիս ես այն եզրակացության, որ նա բավականին հետևողական է այս քաղաքականության մեջ։

Մենք կարող ենք արդյո՞ք կանխատեսել, որ Հայաստանի հետեւողական զինումը, հետեւաբար նաև ռեւանշի փորձի նախապատրաստումը, ըստ Փաշինյանի ծրագրի, չի հակասում «իրական Հայաստանի» գաղափարներին։

Կարծում եմ, որ կարող ենք, եթե իրերին նայենք՝ իշխանությունը պահելու վարչապետի մտադրության տեսանկյունից, այսինքն՝ ելնելով ընտրական հանգամանքներից։ Դես ու դեն ընկնելով ռեւանշիստների և խաղաղության կողմնակիցների ճամբարների միջև՝ Փաշինյանը կարծես թե ընդհանուր հայտարար է բերում նրանց համար, որը հնչում է մոտավորապես այսպես. «Հիմա Հայաստանը պահպանելու համար մեզ անհրաժեշտ է դադարել մտածել հին հայեցակարգերով։ Իսկ երբ ուժեղանանք,  հանգամանքները նպաստավոր զուգադիպության դեպքում կարող ենք նորից մտածել միացումի մասին»։

Այսինքն, Փաշինյանը մի տեսակ չի չեղարկում «միացումի» վերակենդանացման գաղափարը, նա այն ժամանակավոր հետաձգում է։ Դրանով հանդերձ, նրա կողմից պարադիգմը կոտրելու գործընթացները կարող են դառնալ անդառնալի և իսկապես փոխել հայ հասարակության ընկալման օպտիկան։ Եվ եթե դա կայանա, ապա ռեւանշի հասարակական պահանջ չի լինի։

Փաշինյանը շատ փառամոլ է և ձգտում է մնալ պատմության մեջ։ Պետք է ենթադրել, որ, հիպոթետիկորեն, ղարաբաղյան կլանի արձակումից անմիջապես հետո, նա դրա համար ուներ՝ իմաստով տրամագծորեն հակառակ, բայց փոփոխությունների մասշտաբով միանման երկու տարբերակ։ Առաջինը՝ դա Ղարաբաղի օկուպացիան ամրագրելն էր, որի համար հարկավոր կլիներ հաղթել Ադրբեջանի հետ գալիք պատերազմում և նրան ստիպել հրաժարվել հողերը ուժով վերադարձնելու մտադրություններից։ 2019 թվականին նման սցենարը Փաշինյանի աչքին միանգամայն իրագործելի էր թվում։ Հենց սրա հետ է կապված նրա «Ղարաբաղը՝ Հայաստան է և վերջակետ» հայտարարությունը։

Երկրորդ տարբերակը, և նրան նա նույնպես, որպես խելացի մարդ, հավանաբար պատկերացնում էր՝ դա պատերազմում պարտությունն է և այս աղետի օգտագործումը ազգի հոգեկան թարմացման համար։ «Եթե չհաղթենք ադրբեջանցիներին, ծայրահեղ դեպքում, կհաղթենք ինքներս մեզ»,- հնարավոր է, որ կմտածեր Փաշինյանը։ Այսպիսով նա կհայթաթեր հայ հասարակության հիմքերի բարեփոխիչի համբավը։ Պարադոքսալ է, բայց «Ղարաբաղը՝ Հայաստան է և վերջակետ» կարգախոսը միաժամանակ ծառայում էր նաև այս նպատակին։ «Եվ վերջակետը», եթե ուշադիր լսել, նշանակում է՝ ողջ պատմության, ադրբեջանական հատուցման տանջալից ակնկալիքի ավարտի բուռն ցանկություն:

Փաշինյանին խիստ իմաստով հարկավոր էր ոչ հաղթանակ և ոչ էլ պարտություն՝ նրան հարկավոր էր հանգույցալուծում։ Ընդ որում նա հասկանում էր, որ դա անխուսափելի է, հետևաբար նա իր կարգախոսներով ու պարերով միայն արագացրեց այն, որպեսզի ավելի շատ ժամանակ մնա մանևրելու համար։ Հիմա Փաշինյանը հիանալի հասկանում է, որ իրեն այլընտրանք չկա, իսկ նշանակում է, որ նա տիրապետում է՝  հայ գիտակցության համար նորարարական, իսկապես ավանգարդային գաղափարներ առաջ մղելու քարտ բլանշին։ Երբ նա անցկացնի հանրաքվե և նորից հաղթի ընտրություններում, ահա այդ ժամանակ էլ  կգա իր հաղթանակը, այն ժամանակ նա հայ ժողովրդի պատմության մեջ կմտնի որպես հերոս։

Սակայն, հնարավոր է, որ անվճար զենքերի ներհոսքի ավելացման չափով, դրանց հոտը պտտի Փաշինյանի գլուխը, և նա որոշի սադրել։ Առավել ևս, նրան, ըստ ամենայնի, նման գործողությունների են մղում զենք տրամադրողները, առաջին հերթին՝ Փարիզը։

Դե ինչ, մենք զգոն ենք և պատրաստ ենք հետ մղել ցանկացած սադրանք՝ դրա արձագանքը կլինի կանխատեսելիորեն դաժան, հետևաբար կան որոշակի հիմքեր ենթադրելու, որ Փաշինյանը կընտրի խաղաղության ճանապարհը և ընդմիշտ կփոխի իր երկրի կերպարը։

Caliber.Az
Դիտումներ: 303

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Ճանապարհների վրա մնացած շոգեքարշ Հնդկաստանի քաղաքականության փլուզումը Հարավային Կովկասում

161
11 Նոյեմբերի 2025 15:09
2

ՀՀ քաղաքացիների մեծ մասը չի հավատում Ադրբեջանի հետ կայուն խաղաղությանը Հարցման արդյունքները

148
12 Նոյեմբերի 2025 13:51
3

Բաքվի շքերթը նշանավորում է Հարավային Կովկասի պատմության նոր գլուխը Euronews-ի հոդված / ՏԵՍԱՆՅՈՒԹ

130
11 Նոյեմբերի 2025 14:33
4

Ֆրանսիայի և Հայաստանի միջև քառորդ միլիարդ եվրոյի արժողությամբ ռազմական պայմանագրեր Նոր սերնդի ինքնագնաց հրետանային հրանոթներ և հակատանկային համակարգեր

120
12 Նոյեմբերի 2025 18:40
5

«Մեծ վերադարձ». Խոջալուն և Աղդերեն դիմավորում են նոր բնակիչներին

100
13 Նոյեմբերի 2025 13:32
6

Տրագիկոմիկ Տոնոյան Հոխորտանքից մինչև խայտառակություն

95
13 Նոյեմբերի 2025 19:09
7

ԵՄ լրտեսական առաքելությունը շարունակում է «գործողությունները» հայ-ադրբեջանական սահմանին

93
13 Նոյեմբերի 2025 17:38
8

Ադրբեջանական բանակում տեղի է ունեցել բժշկական պատրաստության դասընթացի բացման արարողությունը

79
13 Նոյեմբերի 2025 10:33
9

Ժամանակով և հաղթանակով փորձարկված Սահմանադրություն Թեյմուր Աթաևի ակնարկը

77
12 Նոյեմբերի 2025 17:45
10

Ադրբեջանի չինական HQ-9BE-երը և պակիստանյան JF-17C Block III-երն՝ ընդդեմ Հայաստանի հին S-300-ի Forbes-ը Կովկասում նոր իրականության մասին

74
14 Նոյեմբերի 2025 14:43
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading